суббота, 17 сентября 2011 г.

-Ես քեզ է՛լ եմ սիրում...

Կարող եք ընթերցել այս երաժշտության ներքո
Փողոցներ անվերջ մարդկանցով լի,լի մարդկային ամենատարբեր զգացմունքներով,փողոցներ`լուսավորված լուսամփոփի աղոտ լույսով,բազմաթիվ շրջիկ հայացքներ ու դատարկ աչքեր։
Շիկացած գետնին հպվող ու վայրկյանական գոլորշիացող ամեն կաթիլի հետ այլևս սեր չի կաթում մեր սրտերի մեջ...դու քայլում ես փողոցում,փնտրում ես նրան`այն միակին,փնտրում ես նրան բազում թրջած,սակայն ոչ մերկացած էությունների մեջ,սակայն ամեն անգամ աչքերիդ կրակը կոտրվում է մի սառը հայացքի հետ բախվելիս։Իսկ տաք ասֆալտից անասանելի ջերմություն է զարկում դեմքիդ,սակայն շրջապատի սառը շունչը ստիպում է քեզ փշաքաղվել,ու դու դեռ փնտրում ես նրան`այն միակին...





Իսկ երբևէ սեր ուզելուց առաջ այն տվե՞լ ես մյուսներին։Մոտեցե՞լ ես փողոցում նստած մի մուրացիկի ու անտեսե՞լ ես նրա մամնական ստորությունը,գրկե՞լ ես նրան ու ասե՞լ ես,որ նա էլ է սիրո արժանի։Քո սևացած ես-ը փակում է աչքերդ,բայց փորձի՛ր բացել ու մի կտոր չոր հաց տալ փողոցայի շան մի քոթոթի,եթե ցանկանում ես սեր տեսնել։Դու,դու`մարդկային իմ բարեկամ,դու սեր ես ուզում,սակայն դու տալի՞ս ես սեր։Սիրելի՛ս,եղե՞լ ես արդյոք մանկատանն ու գրկե՞լ ես մի խեղճ որբուկի։Չե~ս արել,ես գիտե~մ,սակայն նա քեզանից լավ կարող է բացատրել սիրո էությունը։Նա գիտե սիրել,դու~,մարդ իմ,դու մոռանում ես սիրել սիրելը...Երբևէ մոտեցե՞լ ես փողոցում մտամոլոր կանգնած մի օրիորդի ու առաջարկե՞լ ես քո օգնությունը...
Իսկ երբևիցե փորձե՞լ ես քո սերը երկնքին տալ,որ այնտեղից կաթող,շիկացած գետնին հպվող ու վայրկյանական գոլորշիացող կաթիլը սեր ցպնի մարդկանց դեմքին։Ու նվիրե՞լ ես երկնքին մի բուռ սեր,որ անձրևից հետո քո սիրո թարմ բույրը լցնի մեր մարդկային արդեն վաղուց դատարկված էությունը...
Ես սիրու~մ եմ քեզ,դու ինձ չգիտես,ես էլ քեզ,մարդիկ տարբեր են,ես գիտեմ,գուցե դու հանցագո՞րծ ես կամ էլ մի ստոր էակ,գուցե խաբեբա ես կամ էլ անհավատ,գուցե դաժան մարդասպան կամ թույլ մի էակ,սակայն քո`այդպիսին լինելու մեջ ես եմ մեղավոր..ուրեմն այնքան ուժգին ու այնքան շատ չէր սերն իմ,որ քեզ փրկեր կործանումից։


Բայց ես քեզ դեռևս սիրում եմ,հենց քեզ,իմ բարեկա՛մ,անկախ ամեն ինչից ամեն առավոտ արթնանալիս ես մի պտղունց արցունք եմ նվիրում եմ քո երջանկության համար,ամեն անգամ լուսամփոփի լույսով աղոտ լուսավորված փողոցով քայլելիս ես քեզ մի գրամ սեր եմ տալիս`քո սառը հայացքին ի պատասխան լուռ ժպտալով։Ամեն անգամ քո ապտակին ես մի ամուր գրկախառնությամբ եմ պատասխանում,ամեն քո հայհոյանքին ես`քեզ սիրումով եմ արձագանքում։
Դու ինձ չգիտես,գրողը տանի,ես էլ քեզ չեմ ճանաչում,բայց այնումենայնիվ դու...դու թանկ ես և ինձ համար...դու սիրելի ես և ինձ համար։Ու հիմա,ես գիտեմ,հիմա ես համոզված եմ,փողոցում քայլելիս դու մարդկանց այլևս չես ապտակի սառը հայացքով,փողոցային այն խեղճ շանը գեթ մի կտոր չոր հաց կողորմաս,մուրացիկի առաջ մի կոպեկանոց շպրտելու փոխարեն կմոտենաս ու կգրկես նրան այնքան ամուր,որ վերհիշի իր ամբողջ անցյալը...Ես գիտեմ,դու մի մանկատուն էլ կայցելես,կնստես փոքրիկների կողքին ու պարզապես կսիրես նրանց։Ես գիտեմ,տուն մտնելիս դու ամուր կգրկես մորդ,որին երբևիցե հայհոյել ես,ես համոզված եմ,միայն երկքին ու մարդկանց գեթ մի կաթիլ ավել սեր տալուց հետո դու կհասկանաս,որն էր սերն իսկական,միայն այդժամ դու կգտնես սերն աստվածային...
Ու ես նաև գիտեմ,մի օր,երբ դու ինձ կտեսնես լուսամփոփի աղոտ լույսով ողողված մի փողոցում ու երբ կճանաչես իմ մի պտղունց ժպիտը(քեզ համար անծանոթ),դու կմոտենաս,կգրեկս ինձ ու կասես.
-Ես քեզ է՛լ եմ սիրում...

1 комментарий:

Анонимный комментирует...

vay vonc pshaqaghveci..akamayic arcunqners vazecin...

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...