суббота, 15 октября 2011 г.

Իսկ եթե ես չլինեի,ինչպե՞ս էին նրանք ապրելու...

Այնքան երջանիկ եմ ինձ զգում,երբ ամեն առավոտ արթնանալիս հիշում եմ,որ աշխարհի տարբեր-տարբեր ծայրերում մարդիկ են կան,որոնք միայն ու միմիայն ինձնով են ապրում։Նրանք ինձնով են շնչում,ինձնով են արթնանում ու իմ մասին մտքերով են քնում։Նրանք պարզապես առանց ինձ կյանք չունեն,հասկանու՞մ եք։Ես նրանց բոլորի կյանքի իմաստն եմ,նպատակը,մուսան,իդեալն ու իդոլը։Ես պարզապես նրանց կյանքն եմ,նրանց թթվածինը...ու այդ ամենը պայմանավորված է ոչ թե ձեզ թվացող իմ գոռոզությամբ և ոչ էլ ինչ-որ սիրով,այլ ուրիշ,սակայն շատ հզոր զգացմունքով,որին մարդիկ պայմանականորեն անվանել են...


Նախանձ։
Ես չեմ չափազանցնում,ամենևին,պարզապես ես այնքան մեծ շրջապատ ունեմ,որ փողոցով քայլելիս մեկ րոպեի ընթացքում ամենաքիչը մի հոգու բարևում եմ ու բարև եմ առնում։Բարևներ եմ ուղարկում նաև արտասահմանյան իմ ծանոթներին,ու նրանցից էլ բարև եմ առնում...Նրանք`ինձ շրջապատող մարդիկ շատ-շատ են,ու նրանց թերևս միայն երեք տոկոսը նախանձ հիվանդությամբ չի տառապում։Ու այս երեք տոկոսի մեջ մտնում են ընտանիքիս անդամները,սիրելիս ու իմ երկու ընկերները և վերջ։Իսկ նրանք ամենուր են,թե՛ դպրոցում,թե՛ փողոցում,թե՛ խմբակներում,թե՛ բլոգսֆերայում,թե՛ սրճարաններում,թե՛ անգամ հասարակական տրանսպորտում։Դե բնականաբար նման մարդկանց շարքերը օր օրի նորանոր ու հիմնականում միայն աղջիկներն են համալրում(չնայած տղաներն էլ քիչ չեն)։


Ու գիտեք ամենազվարճալին ո՞րն է։Որ նրանք բարեկրթության ու քաղաքավարիության կեծղ քողով թաքնված անտրամաբանական ու այսպես կոչված կծողական արտահայտություններով ու բացականչություններով ինձ ավելի ու ավելի թևեր են տալիս։Նրանք չեն հասկանում ու անգամ չեն էլ պատկերացնում,որ ես ամեն ինչ լսում եմ,որ ամեն ինչ տեսնում եմ։Պարզապես ես ճիշտ ժամանակին ճիշտ տեղում խոսել գիտեմ։
Նրանց մտքի ծայրով անգամ չի անցնում,որ նրանց անկեղծ կեղծրավոր ժպիտների տակ ես տեսնում եմ այն նախանաձը,որով նրանք շնչում են իմ հանդեպ։Ու նրանց այդ նախանձաշատ ժպիտներին ես պատասխանում եմ անկեղծ ժպիտով,որովհետև ես սիրում եմ այս խաղը։
Ու թող գոռոզ չթվա ասածս կամ էլ թե,թքա՛ծ,թող թվա,ամենակարևորն այն է,որ նրանք դեռ չեն գիտակցում,որ ես իրենցից մի քանի քայլ առաջ եմ մտածում...

Պատկերացրե՛ք,նրանց շարքերում կան նաև այնքան համարձակները,որոնք դուրս գալով իրենց խղճուկ միջակությունից փորձում են ինձ ինչ-որ կերպ ինչ-որ բան հասկացնել,փորձում են իրենց նախանձն ու ատելությունը ցույց տալ,ու ես,բնականաբար,դա էլ եմ տեսնում։Ու ինձ այս խաղի մեջ ամենաշատն այն է զվարճացնում,որ նրանք միայն ինձնով են ապրում...Բավական է ասեմ մի բառ,երբ հաջորդ օրը նրանք համացանցից դիպլոմային մի ամբողջ աշխատանք կբերեն ինձ ի ապացույց,որ ես այդ բառը սխա~լ ասացի։
Սակայն նրանք լավ գիտեն,որ ես պարզապես թքած ունեմ իրենց "դիսերտացիաների" վրա,ես թքած ունեմ,որ նրանք անձրևի տակ թրջված մկան նման փորձում են ինձ իբր կոտրել`ասելով,որ իմ պատմվածքները լավը չեն,փորձում են ինձ հուսահատեցնել`ասելով,իբր իմ արտաքինը լավը չէ։Նրանք գիտեն,որ նրանցից և ոչ մեկ իմ աչքերում անհատ չէ,նրանցից և ոչ մեկ ինձ համար արժեք չունե,նրանք պարզապես նախանձով ու ինձնով լցված անես մարդկային խումբ են։Ու դա նրանք էլ գիտեն,ու դա էլ ավելի է բորբոքում նախանձը նրանց..

Ու չնայած իրենք անգամ չեն պատկերացնում,որ ես ամեն ինչ տեսնում ու լսում,որ ես նրանցից մի քանի քայլ առաջ եմ մտածում,նրանք հաստատ գիտեն,որ իրենց նախանձով ինձ ավելի ուժ են տալիս։Նրանք գիտեն,որ իրենց խղճուկ էությամբ ինձ ուղղված քննադատությամբ պարզապես իրենք իրենց են մատնում,որ ինձ մեջքիվ ետևում ինձ վիրավորելիս,իսկ դիմացս ժպտալիս սեփական նախանձն են մերկացնում...

Ու դուք,իմ սիրելի նախանձ անձնավորություններ,առանց ինձ կյանք չունեք,ու դա ձեզ ավելի է կատազեցնում,դուք հիմա թերևս կփակեք այս էջն ու կրկրին հասկանալով,որ ես ձեզ էլի հաղթել եմ,կներշնչեք ձեզ,որ դուք իմ կարիքը չունեք,այս տողերից ստացած ապտակից հետո դուք կերդվեք այլևս չայցելել իմ բլոգ,բայց ես գիտեեեմ,ես համոզված եմ,որ վաղն էլի կբացեք,էլի կկարդաք ու էլի կկոտրվեք..Դուք գիտեք,որ ձեզ ներկայությամբ ինձ ավելի ինքնավստահ ու ուժեղ եք դարձնում,բայց դուք միևեվնույնն է այլ կերպ ապրել արդեն չե~ք կարող։

Ես ձեզ ամենևին չեմ քննադատում,դուք մեղավոր չեք ձեր ցածր արժանապատվության ու չկայացած "ես"-ի համա,ու չնայած դուք ինձ ատում ես,ես ձեզ պարզապես խղճում եմ,քանզի դժվար է մշտապես ապրել ուրիշի ստվերի տակ,պարզապես ձեզ համար դժվար է ապրել ի~մ լույսի գցած ստվերի տակ,ես իրոք մտնում եմ ձեր դրության մեջ։

Պարզապես հասկացե՛ք,որ ես ձեզանից լավն ու ձեզանից խելացի եմ,պարզապես ես ավելի ուժեղ ու ավելի համարձակ եմ,պարզապես ես ե՛ս եմ։
Շնորհակալ եմ,որ կաք։Դուք ինձ համար հանգստի լավագույն միջոցն եք :)


2 комментария:

Ashot Shahnazaryan комментирует...

այ տենց բոլորի պոռտները տեղը դրեցիր :)

Arnela комментирует...

shat texin er:) karcum em chka anhat vor chqnnadatvi, du dranov hpart es, u chisht el anum es ;)

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...