Հաճախ ինձ հարցնում են,թե ինչն է ինձ ներշնչում գրելու համար։Խոսքն այս դեպքում պատմվածնքների մասին է։Ու երբ ես պատասխանում եմ`ամեն ինչ,ինձ ուղղակի չեն հասկանում։Իհարկե ամեն ինչի տակ շատ բաներ են թաքնված,ու ես միանգամից տալ բոլոր պատասխանները։
Ամենից շատ ես ոգեշնչվում եմ նկարներից և երաժշտությունից։Վերջինս ինձ շատ էմոցիաներ ու մտքեր է տալիս,պարզապես կաթիլ-կաթիլ լցվում է իմ մեջ,իսկ ես բուռ առ բուռ հանում ու ձեզ եմ տալիս։Կամ էլ թե երաժշտությունը տաք ծածկոցի նման պարուրում է մարմինս,իսկ ես դրա հետ միաձուլված իմ հոգին բացում ու ցույց եմ տալիս։Կամ էլ թե դրանք թմրանյութի նման ներարկվում են արյանս մեջ,ինձ նետելով աներևույթ մի աշխարհ։Ու այս ամենն անում է միմիայն երաժշտությունը անկախ իր ժանրից`ռոք,թե դասական,մելոդիկ,թե ծանր,ուրախ,թե թախծոտ,պարային,թե պատերազմային....
Երբեմն էլ ներշնչվում եմ ուղղակի շրջապատիս նայելիս,մարդկանց աչքերի մեջ մի փայլ կամ մի շղարշ տեսնելիս,երբեմն էլ ոգեշնչվում եմ մարդկանց դաժանությունից,սակայն ավելի շատ`բարությունից...
Բայց...
Բայց իմ գլխում մի հետաքրքիր երևույթ էլ է կատարվում,որը պայմանավորված չէ և ոչ մի բանով։Չգիտեմ էլ կհասկանաք,կպատկերացնեք,թե ոչ,գուցե և խելագար անվանեք,բայց...
Բայց իմ գլխում մի հետաքրքիր երևույթ էլ է կատարվում,որը պայմանավորված չէ և ոչ մի բանով։Չգիտեմ էլ կհասկանաք,կպատկերացնեք,թե ոչ,գուցե և խելագար անվանեք,բայց...
Ճիշտն ասած հիմա էլ աչքիս դիմացից փոքրիկ Կոզետի պատկերն ու Լյուկի հպարտ կեցվածքը չեն կորում։Ինչքան էլ ուշադրությունս լարեմ սպիտակուցների 20 կախարդական ամինաթթուների անունների ու կառուցվածի վրա,զգում եմ,որ Կոզետն իր փոքրիկ լուսեկտոր աչքերով նայում է ուղիղ իմ աչքերի մեջ...
Չգիտեմ էլ,պատկերացրիք,թե ոչ...Նրանք ուղղակի կան և վերջ։Նրանք իրենք են գալիս,ինձ այցելում։Ես դեռևս երբեք նրանց չեմ փնտրել։Կարճ ասած իմ տունը`միտքս,միշտ լի է հյուրերով...
Ու հուսով եմ,որ իմ այդ տունը միշտ էլ կմնա այդքան ուրախ ու հյուրընկալ օրրան...
Սա էլ մի փոքրիկ գրառում իմ մուսայի ու իմ սիրելի հերոսների մասին,որոնք ինչ-որ չափով,ինչ-որ տեղ իմ կյանքի մասն են դարձել...

Комментариев нет:
Отправить комментарий