вторник, 31 июля 2012 г.

Գեղեցկացնում ենք գերմաներեն խոսքը *

Այսօր ես գերմանական շնչի պակաս և կարիք ունեմ, այնպես որ մյուս պատրաստի գրառումներս շարունակում եմ թողնել արխիվում,որպեսզի այսօր ևս մի քանի լեզվական առանձնահատկություններ յուրացնենք և օգտագործենք մեր առօրյայի գերմանական հատվածում։ :)

Այսօր կանգ կառնենք մի քանի կաղապարային արտահայտությունների ու բառերի վրա,որոնք ձեզ հնարավորություն կտան խոսքը առավելագույնս գեղեցիկ և քաղաքավարի դարձնելու համար։ 






Ցանկացած լեզվում կան այնպիսի արտահայտություններ, որոնք կարելի է և պետք է օգտագործել խոսքը պարզունակության մակարդակից բարձրացնելու և ավելի քաղաքակիրթ ձևով խոսելու համար։ Խոսքը գնում է ոչ թե գեղեցիկ, ճոռոմ և բարդ արտասանվող բառերի մասին, այլ հենց արտահայտությունների, որոնք կարելի է նմանեցնել այն պատուհաններին,որոնք կան շենքում։  Շենքը նախադասությունն է,քերականությունը`սյուները, իսկ այդ արտահայտությունները` պատուհանները, որոնք հնարավորություն են տալիս այդ շենքի ներսում ազատ շնչելու։ Հավատացե՛ք, առանց դրանց այդքան էլ դյուրին չէ։ :) 

Հիմա կփորձեմ հնարավորինս կարգավորված և հասկանալի կերպով ներկայացնել դրանք և դրանց հայերեն բացատրությունները։

Այսպիսով,եթե ինչ-որ բան եք պատմում,նկարագրում, վերարտադրում, ապա շատ տեղին  են խոսքի գեղեցկացման այս միջոցները.

Ein wichtiger/zentraler Punkt ist,... - Կարևոր/կենտրոնական հանգամանք է այն,որ...
Im Text/Buch/Artikel geht es auch darum,... - Տեքստում/Գրքում/ Հոդվածում խոսքը գնում էր նաև նրա մասին,որ... 
Eine weitere wichtige Information ist,...-Այլ կարևոր տեղեկություն է այն,որ...
Es wird außerdem dargestellt,wie.../dass...-Բացի այդ ներկայացված էր,ինչպես..../որ...
Zum Schluss weist der Text/das Buch/das Artikel darauf hin,dass... Վերջում Տեքստը/Գիրքը/Հոդվածը ներկայացնում է,որ...



Սրանք հարմար կապող արտահայտություններ են,որոնք թույլ են տալիս ձեզ տարբեր նախադասությունների մեջ իմաստալից և տրամաբանական կապ ստեղծելու։ Այլապես նախադասությունները տախտակների նման կշարվեն և դրանց միջև  կապող ոչինչ չի լինի։ Խոսքը կդառնա անիմաստ,անկապ և չոր։ Որպեսզի պատկերացնելն ավելի լավ լինի,կներկայացնեմ համեմատաբար հեշտ,բայց սրանցով կազմված տեքստից մի հատված։



Im Text steht,dass es in Deutschland die wenigsten Geburten gibt. Dazu ist geschrieben,dass im Vergleich zu Deutschland die USA fast zwei mal mehrere Geburten haben.
Ein weiterer Punkt des Textes ist,dass jede deutsche Frau statt 2 Kinder nur 1 Kind zur Welt bringt. Laut Text muss das Land dafür sorgen, dass ein Kind zu bekommen,für die Familien attraktiver wird, weil die Kinder die Stärke des Landes sind. 
Zum Schluss weist der Text darauf hin,dass einige Städte in Zukunft eine sehr große Anzahl von Einwohner haben werden,während die anderen sich immer verkleinern und ganz leer werden. 

Կարծում եմ կհամաձայնեք,որ այսպես խոսքն ավելի գեղեցիկ է հնչում։ 

Իսկ այժմ կխոսենք սրանց մյուս տեսակի մասին։ Այն արտահայտությունները, որոնք հիմա կներկայացվեն, առավելապես օգնում են կարծիքը արտահայտող նախադասությունները ավելի գրագետ կառուցելու համար։ Առհասարակ կարծիքը ճիշտ արտահայտելը կարևոր է ոչ միայն գերմաներեն,ոչ միայն լեզու սովորելիս, այլ առհասարակ շատ է անհրաժեշտ կյանքի ցանկացած պարագայում և ասպարեզում։ Այնպես որ սրանց վրա նույնպես մեծ ուշադրություն ենք դարձնում։





Meiner Meinung nach, (շարունակվում է բայով)- Իմ կարծիքով
Ich bin der Meinung,- Ըստ իմ կարծիքի,
Mein Eindruck ist,dass- (Ինձ մոտ) տպավորությունն այնպիսին է,որ.../Ինձ թվում է
Meine Einstellung ist,dass...-Ըստ իմ տեսակետի..
Ich bin der Überzeugung,dass...-Ես այն համոզման եմ,որ...
Ich bin überzeugt davon,... Ես այն համոզման եմ,որ... 
Ich begrüße es,wenn...Ես ողջունում եմ այն,որ...
Ich muss zustimmen,dass...-Ես պետք է համաձայնեմ,որ...
Mit Sicherheit kann ich behaupten,dass...Վստահությամբ կարող եմ հավաստիացնել,որ..
Nach meiner persönlichen Einschätzung... Ըստ իմ անձնական գնահատականի/եզրակացության...
Ich glaube/meine ,dass...Ես կարծում եմ,որ..

Իսկ հիմա կրկին փոքրիկ օրինակ։
Ich bin der Meinung,dass das Dorf einem keine Intimitätssphäre verleiht. Außerdem ist man in einer Stadt auch selbstständiger und mutiger, denn von kleinen an muss man lernen stark zu sein, damit man einer so heftigen Gesellschaft Stand helten kann. Außerdem habe ich den Eindruck, dass das Leben auf dem Land eher passiv als aktiv ist, denn ale sind freundlich,stressfrei und sie tun so,als ob dieser Welt keine Probleme gäbe. 

Հաջորդ գրառման մեջ կներկայացնեմ ևս երկու տեսակի այսպիսի արտահայտություններ,որոնք կարելի է օգտագործել խոսակցությունների ավելի նեղ շրջանակի համար։ Սակայն հավատացա՛ծ եղեք, դրանք նույնպես բավականին օգտակար են և անհրաժեշտ։ 




9 комментариев:

Voltera комментирует...

Շատտտ շնորհակալություն արտահայտությունների համար։ ԴՐանք ամեն գրքից չի, որ կարող ես սովորել:)

♥Նեո комментирует...

Վայ, Վամպիր ջան,շատ ուրախ եմ,որ պետքական էր գրածս :)

Анонимный комментирует...

schat-schat merci Mariam jan. senc hastat aveli lav a hnchum

♥Նեո комментирует...

Անանուն ջան, հուսով եմ կօգտագործեք Ձեր խոսքի մեջ ^_^

Laura комментирует...

Իսկ Դուք որտեղի՞ց այսքանը գիտեեեք։ Ես նոր եմ Ձեր բլոգում, շատ չգիտեմ Ձեր մասին։ Ուսուցչուհի՞ եք,թե՞ Գերմանիայում եք ապրում։

♥Նեո комментирует...

Լաուրա ջան, ո՛չ ուսուցչի եմ,ո՛չ էլ Գերմանիայում եմ ապրում (դեռ)։ Պարզապես դպրոցում գերմաներեն եմ սովորել ու բախտս բերել է այնքանով,որ ուսուցչուհիներս գերմանուհիներ են եղել ու շատ լավ մասնագետներ։ Այդ իսկ պատճառով էլ լեզվի նման նրբություններին տիրապետում եմ ;)
Հ.Գ. հուսով եմ Ձեզ լավ կզգաք բլոգումս

Գևորգ комментирует...

Meiner Meinung nach,war das ein ganz interesantes Artikel.
Սե՞նց ճիշտ ա։

♥Նեո комментирует...

Այո-այո Գևորգ ջան, Meiner Meinung nach արտահայտությունից հետո անմիջապես պետք է գա նախադասության բայը։ Ձեր թույլտվությամբ միայն փոքրիկ ուղղում. Interessantes բառը բառամիջում երկու "s"-ով է գրվում :)

juli комментирует...

ԵՍ ԷԼ ԵՄ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ ԱՆՑՆՈՒՄ ԴՊՐՈՑՈՒՄ,ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ ԱՅՆ ԲԱՅՑ ԴԵՌ ԼԱՎ ՉԵՄ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...