воскресенье, 24 июня 2012 г.

Ծանոթանում ենք։ Աննա Արոյան։

Ես ինձ բավականին վատ կզգայի,եթե ես,բլոգումս պատմելով իմ մեծ հաջողության մասին,վայելեի ձեր շնորհավորանքներն ու հպարտությունը,ու ոչինչ չպատմեի ինձ հետ հավասար պայքարած մի աղջկա մասին,ում ես արդեն 2 տարի է ճանաչում եմ։


Բնականաբար ոչինչ չեմ կարող պատմել նրա հույզերից,բայց կարող եմ պատմել այդ անձնավորության մասին,ով նույնպես Հայաստանի պատիվը բարձր էր պահել միջազգային այդ մրցույթում։


Աննայի հետ ծանոթ էինք հեռվից-հեռու։ Մենք Գերմաներեն լեզվի ուսուցման նույն ծրագրի մեջ էինք ներառված,ու թերևս ճանաչում էինք իրար դեմքով ու անուն-ազգանունով։ 2010 թվականին նրան և ինձ հնարավորություն ընձեռվեց երկու ամիս ապրել Գերմանիայում։ Մենք լինելու էինք տարբեր քաղաքներում,սակայն բավականին երկար ճանապարհ ունեինք միասին անցնելու,հատկապես եթե հիշենք,թե ինչպիսի արկածներով հասանք Գերմանիա...


Իսկ ինչպես ասում է հին հայկական ասացվածքը`մինչև մարդու հետ ճամփա չգնաս,չես ճանաչի։ :)


Ահա թե ինչպիսի Աննայի ես ճանաչեցի այդ մի քանի ժամվա և հետագա տարիների ընթացքում։



Երբ ես ասում եմ Աննա Արոյան,ես հասկանում եմ անհատականություն։ Վառ և ընդգծված անհատականություն։ Նրա մեջ ամեն ինչ տարբերվում է։ Ու ամեն ինչ շատ պայծառ է։ Մի որոշ ժամանակաշրջան,երբ նրան նոր էի ճանաչում,թվում էր,թե մարդ չի կարող այդքան ձևավորված կերպար ունենալ 15 տարեկանում։ Ու ես ճիշտ էի։ Աննան կերպար չուներ։ Նա պարզապես նա էր,այնպիսին`ինչպիսին կա։ Շատերին երևի կթվա,որ նրա մեջ ինչ-որ շինծու բան կա,սակայն իրականում Աննան չկրկնվող անհատ է,ում նկատմամբ դու ակամա իր նման յուրօրինակ վերաբերմունք ես ունենում։  Ինձ շատ հաճելի է նաև այն,որ նա այժմ շատ "հաճախ հանդիպով այն անհատներից չէ", որոնք չափազանց փոքր են,չափազանց նիհար, մի մեծ ֆոտոխցիկով ու ներկված մազերի մի փնջով։ Չէ,Աննան իրոք լրիվ ուրիշ է։


Նրա կողքին ես ինձ միշտ շատ հանգիստ եմ զգում,որովհետև երբեք պետք չէ լարվել "խոսակցությունն ընթացքի" մեջ պահելու համար։ Լինելով շատ զարգացած ու լայն աշխարհայաց ունեցող մարդ`Աննան միշտ հեշտ է մտնում խոսակցության մեջ։ Ու չնայած նրան,որ նա շփվող է,երբեք չես կարող բացահայտել Աննայի անձը մինչև վերջ։ Ու ճիշտն ասած նրա միջի այդ խորհրդավորությունը,բնական խորհրդավորությունը,ոչ թե թքած-կպցրած,ինձ շատ է գրավում։

Աննան գերմաներենի մեր խմբում ամենաուժեղների շարքում էր այն դեպքում,երբ նա մոտ երկու-երեք տարի առաջ այդ խումբ էր տեղափոխվել "թույլերի" խմբից,որտեղ գերմաներենի ուսուցումն այդքան էլ խորացված չէր։ Միաժամանակ նրա նոր խմբեցիները գերմաներեն լեզուն սովորում էին արդեն երկար տարիներ։ Աննան ուղղակի նպատակասլաց է ու չափազանց աշխատասեր։ Ես հարգում եմ Աննային։ Որովհետև երբ նա ինչ-որ բան ցանկանում է,նա իր ամբողջ էությամբ դառնում է այդ ցանկությունը,դառնում է այդ նպատակը։ Նա իր ամբողջ ես-ով դառնում է իր նպատակի նվաճման ճշգրիտ ու ամենախելացի միջոցը։

Բացի ձևավորված ու համառ անձ լինելուց Աննան նաև օժտված է բացառիկ խելքով ու ընդունակություններով։ Առանց երկար ձգձգելու ասեմ,որ նա ապագա ճարտարապետ է։ Այնքան եմ ցավում,որ այսօր ճարտապապետություն,նկարչություն և դիզայն մասնագիտությունները հաճախ ընտրում են այն աղջիկները,ովքեր չգիտեն`ինչ դիպլոմ տանել մարդու տուն։ Ու ակամա այդ մասնագիտությունն ընտրած աղջիկների մասին գլխումդ  հայտնվում են բացասական մտքեր։ Բայց ես հո Աննային ճանաչում եմ։ Համոզված եմ,որ նա առանց խնդրի կարող էր ցանկացած այլ մասնագիտություն ընտրել`լեզվաբանից մինչև ծրագրավորող։ Բայց Աննան գտել է այն,ինչն իրոք իրենն է։ Այսինքն Աննայի նման մարդը չէր էլ կարող չկողմնորոշված մնալ։ :) Չեք պատկերացնի,թե ինչքան հաճելի ու հետաքրքիր է լսել Աննային,երբ նա մեծ ոգևորությամբ ինչ-որ հետաքրքիր շենքի մասին է պատմում ու բացատրում է դրա լուրջ ճարտարապետական լուծումների մասին։ Այդ պահին նրա մեջ այնքան էներգիա ու կյանք կա,որ բառերով փոխանցել հնարավոր չէ։



Աննայի խելքը,զարգացվածությունը,նպատակասլացությունը,նոր և թարմ գաղափարները մղեցին նրա առաջ։ Սեպտեմբերի կեսին նա արդեն կլինի Բավարիայի կենտրոն Մյունխենում`սովորելու Ինժեներիա և ճարտարապետություն։ Մեկ տարի անց էլ նա կտեղափոխվի Շտուտգարտի համալսարան,որը լավագույններից է Գերմանիայում։

Իսկ երբ մենք 2010 թվականին ինքնաթիռ էինք նստում,դեռ պատանեկական ռոմանտիզմով փաթաթված երազում էինք ինչ-որ մի օր Գերմանիայում ուսում ստանալու մասին...Իսկ արի ու տես,որ վաղը Աննան և ես գնալու ենք DAAD`վերջնական ճշտումներ ու մանր-մունր հարցրեր ճշտելու համար։ Այն ժամանակ մենք դեռ երազում էինք..ու անգամ չէինք էլ համարձակվում մտքի ծայրով անցկացնել,որ դա հնարավոր կլինի։ ԱՅՆ ժամանակ չէինք համարձակվում..

2 комментария:

Es комментирует...

Es kartum ei te arag voch voqi chem cankanum nmanvel,bayc... Shnorakal em vor... :):):)

♥Նեո комментирует...

Խնդրեմ :) :)

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...