среда, 20 июня 2012 г.

Ու ես վերադարձա :)


Ահա և ես։ Այո,ես լքել էի իմ ընթերցողին ուղիղ երկու ամիս։ Հեռացա անգլիական հրաժեշտով,ինչպես և միշտ սիրել եմ անել։ Հեռացել էի առանց ավելորդ բառեր ասելու,առանց ավելորդ սենտիմենտալության,գուցե և ձևականության։ Այստեղ ամպագոռգոռ բառերով չհայտարարեցի,որ "Օ,ես գնում եմ,ինձ հետ պահեք"։ Ում հետաքրքիր էր իմ բացակայության պատճառը,գտավ ինձ ֆեյսբուքում,այնպես որ ձեր իսկ թույլտվությամբ ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել նրանց,ովքեր անտարբեր չեղան և ցուցաբերեցին իրենց ուշադրությունը։ Ես հեռացել էի,որովհետև մեծ նպատակ ունեի։ Հասնելով դրան և իրագործելով իմ վաղեմի ցանկությունը`այսօր ես վերադարձել եմ`գլուխս բարձր և հաղթած...



Գրողը տանի,չեք պատկերացնի,թե ինչքան նորություններ են եղել այս երկու ամսվա ընթացքում։ Այսօր,երբ իմ վերջին քննությունն էր,ու ես ամբողջությամբ հրաժեշտ եմ տալիս  իմ դպրոցական կարգավիճակին, բավականաչափ խորթ էր ու անծանոթ այն զգացողությունը,որ ինձ սեղանի վրա տասնյակ գրքեր չեն սպասում,որոնցից էլ հարյուրավոր առաջադրանքներ ունեմ։ Խորթ էր նաև այն,որ հիմա օրս այնքան ծանրաբեռնված ու լեցուն չէ,ինչպես առաջ։ Հա,զբաղմունք անպայման կգտնվի,բայց ախր առավոտյան ժամը 8-ից մինչև հաջորդ այգաբաց տնային էլ չե~ս անելու։ Տարօրինակ զգացողություն է,երբ մոտավորապես այդպիսի գրաֆիկով ապրել ես 9 ամիս։ Ու հիմա ամեն ինչ կրկին գլխի վրա շրջվելու է...





Կյանքիս վերջին 9 ամիսների ընթացքում թերևս այնքան շատ բան կատարվեց,ինչքան չէր կատարվել ամբողջ կյանքի ընթացքում։ Այնքան շատ փորձությունների ու դժվարությունների միջով անցա,որ պատմել ու նկարագրել հնարավոր չէ։ Ու հավատացե՛ք քննական շրջանն ու նախաքննական անհանգստությունն իր հետ կուտակած հոգնածությամբ ամենասարսափելին չէր։ 




Հիմա ամեն ինչ անցյալում է։ Թվում է,թե պիտի վերականգնվի կյանքի հին ռիթմը`պարզապես դպրոցի փոխարեն Համալսարան,դասարանցիների փոխարեն`կուրսեցիներ։ Անվանումը փոխվել է,բայց կաղապարն իրականում նույնն է։ Բայց չէ։ Մեկ ու կես ամսից կյանքս էլի հիմնովին փոխվելու է։ Ինչու՞։ Հիմա կիմանանք։ :)


Վերջին 9 ամսում կյանքումս շատ բան փոխվեց,եղավ,եկավ ու անցավ։ Բայց հիմա կպատմեմ ձեզ այն մասին,ինչը համարում եմ կյանքումս ամենամեծ հաղթանակը։


Այսօր ֆիզիկայի միասնական քննությունն էր։ Երեխաները լարված էին,հուզված։ Բոլորը մտքի մեջ հաշվարկներ էին անում,թե մոտավորապես ինչքան պետք է հավաքեն անվճար համակարգում սովորելու համար,ոմանք մտածում էին բավարար միավորներ հավաքելու մասին։ Ես կանգնած էի,ու ուղղակի հետևում էի նրանց։ Ես վաղուց արդեն ուսանող եմ...





          "Մարիա՞մ,դու ստուգե՞լ ես քո Էլեկտրոնային հասցեն..."





Դեկտեմբերի 5,2011 ։ Գերմաներենի գրավոր քննության նախօրյակ։




Տնօրեն: Մարիամ, չորեքշաբթի օրը Ծնողիդ հետ կգաք ինձ մոտ,Տիկին Շմիդթի հետ գործ ունենք։

"Հարցական" հայացք եմ նետում տիկին Շմիդթի վրա։
Շմիդթ(ծիծաղելով)։ Դա այն պատճառով է,որ դու տնայիններդ լավ չես անում։




Դեկտեմբերի 6,2011։ Գերմաներենի ծանր քննություն։




Դեկտեմբերի 7,2011։ Գնացինք տնօրենի մոտ։




-Սիրելի Մարիամ,ես`որպես քո գերմաներենի ուսուցչուհի,իմ կազմակերպության կողմից ինձ տրված իրավունքով ցանկանում եմ քեզ`որպես դպրոցի լավագույն աշակերտի,որպես մեծ ինտելեկտի և բարձր առաջադիմության տեր մարդու,նոմինացնել Գերմանիայում ամբողջական ուսում ստանալու նպատակակով առաջադրվող Կրթաթոշակների մրցույթին։  Դա նշանակում է,որ դու իրավունք ես ստանում հանձնելու հավելյալ քննություններ,մասնակցելու բանավոր հարցազրույցի,և արդյունքների գերազանց լինելու դեպքում դու կստանաս հնարավորություն բարձրագույն կրթությունդ ստանալու Եվրոպայի ամենաառաջադեմ երկրներից մեկում`Գերմանիայում։ Ծրագրին նոմինացվելն արդեն իսկ մեծ ձեռքբերում է,սակայն դա չի նշանակում,որ դու ցանկացած դեպքում կստանաս այդ կրթաթոշակը։ Առջևում դեռ շատ փորձություններ կան,որոնք պետք է հաղթահարել։ Այս մրցույթին մասնակցում են հազարավոր երեխաներ`աշխարհի տարբեր ծայրերից։ Իսկ կրթաթոշակ կարող են ստանալ լավագույն դեպքում 120-ը։ Այնպես որ,պայքարը թեժ է։












Դեկտեմբերի 8, 2011։ Ուզում եմ,ուզում եմ,ուզում եմ...

Դեկտեմբերի 9, 2011։ Գերմաներենի բանավոր քննություն։


Դեկտեմբերի 10, 2011։ Թղթեր,բազում թղթեր։


Պետք էր մի հսկայական հարցաթերթիկ պատրաստել,գրել հնարավորինս լավ ու հստակ կենսագրություն, առնվազն 500 բառից բաղկացած Մոտիվացիա,որտեղ պետք էր պատմել,թե ինչու եմ ցանկանում բարձրագույն ուսումս սկսել Գերմանիայում, պետք էր 3 ուսուցչի կողմից հատուկ նկարագիր իմ մասին։ Սարսափելի շատ թղթեր։ Հավաքեցի։ Պատրաստեցի։ Հանձնեցի։ Առջևում էին մեկ բարդ քննություն,բաղկացած IQ թեստից,Բնական գիտություններին վերաբերող տարատեսակ խնդիրներից և տրամաբանական հարցերից (ֆիզիկա,կենսաբանություն,քիմիա,աշխարհագրություն),մաթեմատիկական և ծրագրավորման առաջադրանքներից և բանավոր հարցազրույց,որտեղ պետք էր հնարավորինս լավ տպավորություն թողնել Հայաստանում Գերմանիայի Դեսպանության ներկայացուցիչների, ինձ կրթաթոշակի հնարավարություն ընձեռող կազմակերպության անդամների վրա։


Փետրվարի 17, 2012։ Բանավոր Հարցազրույց DAAD-ի շենքում։


Հարցերցին,թե ինչու եմ ցանկանում սովորել Գերմանիայում։Հարցրին բլոգիս մասին,այնտեղ զետեղված տարատեսակ բնապահպանական և ուսումնական նյութերի մասին։ Հարցրին,թե ինչու եմ ցանկանում գենետիկ և էվոլյուցիոնիստ դառնալ։ Ի՞նչ կապ եմ տեսնում Աստվածաշնչի և էվոլյուցիոն տեսության ժամանակակից պատկերացումների միջև։ Հարցրին,թե ինչ գիտեմ գենային ինժեներիայի և կենսաբանության այլ բաժինների մասին։



Փետրվարի 18, 2012։ Մոտիվացիա։ Մոտիվացիա։ Ուզում եմ։ Դա իմ նպատակն է։
...............
...............
...............
Փետրվարի 28,2012։ 13:13:01 Մինչ այդ օրը կյանքիս մեծագույն հաղթանակը։ Լեզվի իմացության ամենաբարձր մակարդակի նվաճում։ Երկու տարվա երազանքի,նպատակի ու աշխատանքի արդյունք։ Երջանիկ էի մինչև ականջներիս ծայրը։



Մարտի 1, 2012։ Կյանքիս ամենածանր քննությունը։ Հինգ ժամ։ Ուղեղս եռում էր։ Դիմացա։ Այլևս ոչինչ փոխել հնարավոր չէ։ Արեցի այն ամենը,ինչ որ հնարավոր էր։ Մնում էր սպասել։ Զզվում եմ սպասելուց։ Այդ ժամանակ հնարավոր չէ ոչինչ անել: "Համբերությունը լավ բան է,բայց կյանքս շատ կարճ է համբերելու համար"։ Մի օր ասաց Արիստոտելը։


Մայիսի 18, 2012։

Շմիդթ։  Մարիամ,գիտե՞ս,Վրաստանի աշակերտներն արդեն տեղյակ են,թե ով է ստացել կրթաթոշակը։ Դու դեռ նորություն չունե՞ս։
Ես։ Ո՛չ,տիկի՛ն Շմիդթ...
Շմիդթ։ Ուրեմն երևի այլևս հարկավոր չէ հույսեր կապել։ Նամակները նույն օրն են ուղարկում,եթե դու չես ստացել ոչինչ,ուրեմն դրական պատասխանի պետք չէ սպասել։ Առհասարակ բացասական պատասխանի դեպքում աշակերտները ոչ մի նորություն չեն ստանում։
Ես։ Լավ...




Արդեն քրքրում եմ ԵՊՀ-ի կայքը,հետաքրքրվում եմ,թե որտեղ է Կենսաբանության ֆակուլտետի գլխավոր մուտքը։ Քրոջս հետ որոշել էինք,որ սեպտեմբերից հեծանիվով ենք դասի գնալու։ Հա~,առավոտյան էլ կգնանք վազելու..

Միջազգային հազարանոց մրցույթ էր,ես սպասում էի ցանկացած պատասխանի։ Թե՛ դրական,թե՛ բացասական։ Պարզապես  5 ամիս ապրել էի`մտքումս անընդհատ պտտեցնելով համալսարանի նկարը և "ուզում եմ" բառը։ 5 ամիս շարունակ անընդհատ մոտիվացրել եմ ինձ։ 5 ամիս շարունակ ապրել եմ դրանով։ Արտաքուստ թվում էր,թե ամեն ինչ կարգին է։ ԵՊՀ-ում կսովորեմ,հետո կրկին ուժերս կփորձեմ։ Բայց ինչքան էլ փորձեմ ժխտել,հիասթափություն կար։ Վախ,որ հիասթափեցրել ես նրանց,ովքեր հավատում են քեզ։ Որ չես արդարացրել մամայիդ սպասումները։ Արդեն համակերպվել էի այն մտքի հետ,որ հիմա այլևս ոչինչ անել չեմ կարող։ Չստացվեց։ Եվ վերջ։


Մայիսի 22,2012։

Շմիդթ։ Մարիա՞մ,ստուգե՞լ ես էլեկտրոնային փոստդ։
Ես։ Ո՛չ,տիկի՛ն Շմիդթ։
Շմիդթ։ Մարիա՛մ,դու ստացել ես կրթաթոշակդ։ Այո, քո նամակը պարզապես ուշ եկավ։ Շուտ,բացի՛ր էլ. հասցեդ,արագացրու՛։
Ես։ Աաաաաաաաա,անհնար է,չեմ հավատում,դա խելքից դուրս է։ Անհնար է..


Անհնար չէր։


"Սիրելի տիկի՛ն Հակոբյան,սիրելի՛ կրթաթոշակակիր,
Դիմումի այս ձևից Դուք արդեն հասկացաք,որ DAAD-ի կողմից ընտրվել եք Ձեր Բարձրագույն Ուսումը Գերմանիայում սկսելու և շարունակելու համար։ Տեղեկացնենք,որ առաջին տարին Դուք կսովորեք Բերլինի Համալսարանին կից Քոլեջի Բնագիտական ֆակուլտետում,այնուհետև կտեղափոխվեք Ձեր իսկ ընտրած համալսարանը`Մոլեկուլյար Կենսաբանություն և Գենետիկա սովորելու համար։ "




Գիտե՞ք,թե ինչ էի զգում..ամբողջ մարմնով ցնցվում էի։ Կյանքիս մեծագույն նպատակին հասա։ Այդ նպատակը ես վաղուց ունեի,պարզապես չէի սպասում,որ այս տարի ինձ արդեն հնարավորություն կտրվի։ Չորս-հինգ օր ես ապրում էի արդեն այն մտքով,որ այս պայքարում ես պարտվել եմ։ Եվ մեկ էլ հանկարծ... Ներսս ամեն ինչ տակնուվրա եղավ, քիչ էր մնում դուրս վազեի փողոց ու դիմացս դուրս եկող մարդկանց հերթով ամուր գրկեի ու ասեի`շնորհավորեք ինձ,շնորհավորե~ք։ Այնքան էի ուզում,որ մարդիկ ուրախանան իմ հաղթանակով։ Ես ուղղակի սավառնում էի։ Զգում եմ,որ հիմա բավականաչափ սառն եմ գրում։ Ի՞նչ անեմ։ Էությունս է այդպիսին։ Բայց այդ պահին ես ուղղակի ամբողջ կոկորդով գոռում էի։ Ես հաղթե~լ եմ։
Մեկ ու կես ամսից ես`17 տարիս նոր լրացած Մարիամս,կսկսկեմ նոր կյանք նոր երկրում,նոր մարդկանց հետ,նոր լեզվով։ Կապրեմ լրիվ մենակ, կողքիս մայրիկ չի լինի,այսուհանդերձ միմիայն ես եմ պատասխանատու ինձ համար,ես եմ գլխիս տերը,ես եմ միակ որոշողը։ Պարտավորեցնող է։ Այսօր ես հասկանում եմ,որ մայիսի 22-ին ակամա էլի մեծացա։ Հասկանում եմ,որ ոչ թե ծնունդից-ծնունդ ես մեծանում,այլ հաղթանակից պարտություն..

Ինչքան շատ խոսեցի։ Դեռ այս երկու ամսվա տեղն էլ պիտի հանեմ։ :)


Ու ես վերադարձրա...

Հ.Գ. Պետք է ասեմ,որ ինձ հետ միաժամանակ նոմինացվել էին ևս երկու աշակերտուհի`հիանալի ուղեղի տեր։ Մեր միջից ուսման այդ հնարավորությունը ստացել ենք երկուսս`Արոյան Աննան (նկարում) և ես`Հակոբյան Մարիամս։ Այս անգամ մենք բարձր պահեցինք Հայաստանի անունը... :)






9 комментариев:

meri amirzyan комментирует...

Shnorhavor Mariam jan... apres!!!
iroq mec hetaqrqrutyamb kardaci skzbic minjev verj u hamarya huzveci qez het.....
erazanq, vor@ darcav npatak ...
erani qo nman taxandavor u npatakaslac mardik shaaaaaaaaaaaaaaaaaaaaaaat linein :))))

Hasmik Charkhchyan комментирует...

ոնցց եմ քեզանով հպարտանուում...

Nona комментирует...

Մար առանց չափազանցնելու ուղղակի փշաքաղվելով էի կարդում)))

Մարգարիտ комментирует...

Դու ինձ չզարմացրեցիր Մարիամ ջան, ես համոզված էի, որ դու կհասնես քո նպատակին: Ես արդեն իսկ գիտեմ, որ դու շատ առաջ կգնաս քո կամքի ուժով ու համառությամբ:Ընդունիր ջերմ շնորհավորանքներս ու մաղթանքներս: Քեզ կանաչ ճանապարհ այս նոր կյանքում

margarita комментирует...

BRAVO!!!

♥Նեո комментирует...

Անչափ շնորհակալ եմ,Ժողովուրդ։ Չեք պատկերացնի ինչքան ապշած եմ,ուրախացած ու հուզված,որ նախ այդքան մեծ ընդմիջումից հետո չեմ կորցրել ընթերցողիս,և որ հետո այդքան շատ եք հպարտանում ինձնով։ Շատ ոգևորող է..ու պարտավորեցնող։ Երբեմն մտածում եմ,որ չափազանց մեծ պատասխաանտվություն է այդքան մարդկանց մեջ`քո անձի նկատմամբ հավատ արթնացնելը.. :)

Հասմիկ Շաբի комментирует...

Du shat xelaci es.Du indz...

Анонимный комментирует...

Սրելի Մարիամ, ես այսօր ծանոթացա քո բլոգին և միանգամից սիրեցի Քեզ,, դու այն մարդկանցից ես, որոնք լույս են սփռում իրենց շուրջը, որոնք անկեղծ են շրջապատում, աշխատասեր են կյանքում, համբերատար և միաժամանակ օպտիմիստ: Քեզ շատ հաջողություններ են սխասվում, ես գիտեմ: Այսուհետ հետևելու եմ Քո բլոգին:Քեզ հաջողություններ եմ ցանկանում

Hasmik комментирует...

I srte SHNORHAVOR! karcum em, shatery petq e kardan u motivacven. Tox ujn u dzgtumy Neoi anbajan u mterim uxekicnery linen.








LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...