суббота, 28 января 2012 г.

Սարսափի դիագնոզ (Մաս 2)

Առաջին մասն ընթերցելու համար անցե՛ք այս հղումով։


                                                    ***
Արթնացա շանս ոռնոցից։ Նրան սաստելով փորձեցի գլուխս բարձից կտրել,բայց զգացի,թե ինչքան ծանր էր այն,ու կրկին ետ գցեցի բարձի վրա։ Հայաքս հառեց ժամացույցին։Երկուսն անց յոթ րոպե էր։ Դեռ շատ ժամանակ կար մինչև լուսաբացը։Իսկ իմ ամենալավ քունը սկսում էր միայն լուսաբացին։ Հասկանու՞մ եք,երբ գիտակցում եմ,որ լույսը հետզհետե կլանում է ինձ շրջապատող խավարը,ավելի հանգիստ եմ քնում։ Բայց այժմ էլ գիշերը երկուսն անց յոթ րոպեին ամեն ինչ տարօրինակ կերպով լուսավոր էր թվում։ Մի պահ թվաց նույնսիկ,որ Լիլիթը մոռացել է անջատել իր լույսը։ Բայց չէ,իրականում այն ներս էր ընկնում դրսից`պատուհանի արանքով։ Երբ լարեցի տեսողությունս,զգացի,որ լուսինն արտառոց տեսք ուներ։ Ու հիշեցի,որ մի քանի ժամ առաջ էլ նույն լուսինն ինձ օգնեց գտնել տուն տանող ճամփան։ Ու օգտվելով այդ հնարավորությունից,որոշեցի ավելի մանրամասն ուսումնասիրել նրան։ Իսկական գեղեցկուհի էր։ Ու այսօր ասես ժամադրության լիներ։ Փայլում էր սիրահարված աղջկա նման,այնքան շքեղ էր,գրավի~չ։Ու խորհրդավոր։ Նման էր այն ճահճանման կանանց,ովքեր կանչում են,գրավում,իսկ հետո`խորտակում ու լքում։ Բայց այժմ ես պատրաստ էի ընկնել նրա ճիրանների մեջ`գիտակցելով հանդերձ,որ նա ինձ կսպանի։Օ~,Աստված իմ,երկինքն էլ երբեք պատրաստ չի եղել այդ գեղեցկուհուն դիմավորելուն։ Ու այսօր նա գրկում է այդ հրաշքին ու առնում իր ձեռքերի մեջ`ինձ ավելի խորը քաշելով իր դավադրության մեջ…




-Եվա~։
-Լի՞լ։ Դու՞ էիր։
Շրջվեցի։ Լիլիթը շատ ուշադիր քնած էր։ Իսկ միգուցե քնի միջի՞ց էր խոսում։
-Եվա~։
Չէ,հաստատ Լիլիթը չէր։Նրա շուրթերը չշարժվեցին։Իսկ միգուցե Լիլիթը փակ բերանով խոսել գիտե՞։ Անհեթեթություն։ Երևի հոգնած էի,համենայնդեպս ես փորձում էի այդպես մտածել։Քայլերս ուղղեցի անկողնուն,երբ հանկարծ.
-Եվա~։ Ես այստեղ եմ։ Չէ,դու ինձ տեսնել չես կարող։ Մի՛ վախեցիր։Դու ինձ պետք ես։
-Ո՞վ կա այստեղ,-ինձ թվաց,թե սիրտս դուրս կթռչի կրծքիս տակից։
-Եվա~,աղջիկս,մի վախեցի՛ր։ Դու վախենալու իրավունք չունես։
-Ես ոչինչ չեմ հասկանում։ Հանգիստ թող ինձ։Բավական է տանջես։
-Եվա։ Դու կուրանում ես,բայց տեսնում ես,դու խլանում ես,բայց լսում ես,դու կմահանաս,բայց կապես։
-Ես չեմ ցանկանում ոչինչ հասկանալ։
-Եվա,առաքելությունիցդ փախչել չես կարող։Դու մահացար,երբ բոլորը ապրում էին,բայց կապրես,երբ բոլորը կմահանան։
-Աստված իմ,ես խելագարվում եմ։
-Չէ։
-Ինչու՞ եմ լսում քեզ։
-Որովհետև պիտի փրկվես ու փրկես։
-Ինչու՞ ես։
- Եթե մարդ հասկանում է,որ պիտի մահանա,ուրեմն փրկվել էլ կարող է..

-Եվա՞,ինչու՞ ես սենյակի մեջտեղում կանգնել այդպես մոլորված։
Լիլիթն արթնացավ։ Սիրտս տեղն ընկավ։



-Ե՞ս։Դու ոչինչ չես լսե՞լ։
-Չէ,Եվ,արդեն երեք րոպե է,ինչ անշարժ կանգնած ես պատուհանի մոտ։Հետդ ի՞նչ է կատարվում։
-Չէ,ոչինչ։ Ուղղակի հոգնած եմ։ 
Ծանր քայլերով մոտեցա անկողնուն ու ականջիս մեջ զրնգացող այն բարակ ձայնի ներքո քնեցի։


                                                                               ***
-Եվա~,-անմիջապես վախեցած վեր թռա։ Այս անգամ ինձ Լիլիթն էր կանչում։ Մի աչքս հազիվ-հազ բացելով արձագանքեցի ես։
-Վեր կաց,համալսարան պիտի հասնենք։
Ճիշտն ասած չլսեցի էլ,թե Լիլիթն ինչ ասաց։ Մտածում էի գիշերվա պատահածի մասին։ Մի պահ թվաց,թե այդ ամենն այնքան վաղուց էր տեղի ունեցել,որ չէր կարող իրականություն լինել։ Բայց երբ նայեցի պատուհանից դուրս ու տեսա,թե ինչպիսի քամահրական գեղեցկությամբ էր շոյում Լուսինը,հասկացա,որ դա բնավ էլ երազ չէր։ Տարօրինակ էր,որ այդ ժամին լուսինը դեռ այդքան պայծառ էր։ Ու արտառոց մեծ։ Չնայած նախորդ օրվա ամբողջ ընթացքում դա պատահած թերևս ամենաբացատրելի երևույթն էր…
Համալսարանում էինք։ Շուտով պարոն Ռաուֆի դասախոսությունն էր,այնպես որ պետք էր մի բաժակ սուրճ խմել։ Այսօրը նմանվում էր մյուսներին միայն նրանով,որ այսօր էլ ես ինձ երդվեցի,որ նրա ձանձրալի նյութը լսելու եմ`առանց արանքներում քնելու։ Թե չէ ամեն անգամ հինգ րոպե լուրջ դեմքով նստելուց հետո ութսունհինգ րոպե քնում եմ,վեր կանում ու սուսուփուս դուրս գալիս լսարանից այնպես,ասես դասախոսի հետ կապ չունեմ։
Սկսվեց։
-Չեմ հասկանում,դուք այնքան մեծ չե՞ք,որ ձեր Ռեֆերատների վրա գրելիս ճիշտ ամիս-ամսաթիվ նշեք։ Եվա,վե՛ր կաց։Այսօր ի՞նչ օր է։
-Մմմ…Ուրբաթ,դեկտեմբերի 21։
-Իսկ ինչու՞ ես գրել հոկտեմբերի մեկ ։
-Ներեցե՛ք,ինքնըստինքյան է ստացվել…Լավ չսկսվեց։ Բայց դե ոչինչ։Միևնույնն է դեռ քնելու շատ ժամանակ կա…
Կրկին սրճարանում էի։Այս անգամ էլ մի գավաթ սուրճ էր պետք ութսունհինգ րոպե չոր սեղանի վրա դրած գլխով քնելուց հետո ուշքի գալու համար։

Կուրսեցիներիս հետ նստած էինք մի սեղանի շուրջ,երբ զգացի,որ սուրճիս մակերևույթը սկսեց շարժվել աջ-ձախ։ Ու նույնիսկ մի փոքր սուրճ թափվեց սեղաի վրա։ Գլուխս սկսեց պտտվել։ Ասես երկաթե զնդանի մեջ լիներ,որը հետզհետե ավելի էր սեղմվում։ Երկրաշարժ էր։ Այն էլ`հզոր։ Տագնապ սկսեց։ Մարմինս քարացել էր,ես չէի կարողանում շարժվել,բոլորը փախչում էին,ճչում միմյանց վրա,իսկական իրարանցում էր,իսկ ես լուռ նստած սպասում էի,թե ինչպես եմ մահանալու,երբ դեռ բոլորը կապրեն։ Սկսվեց..վաղուց արդեն ինձ այդքան հանգիստ չէի զգացել…ամեն ինչ աստիճանաբար պարզ էր դառնում…թմրում էի…




Մարմինս պատված էր քրտինքի մանր կաթիլներով,իսկ վրայովս սահող սարսուռն ասես խոնավ մաշկիս հետ սատանայական համաձայնության մեջ լիներ։ Ամբողջ մարմնով ցնցվում էի։ Սակայն երբ ուշքի եկա,վրաս այնպիսի հանգստություն ու խաղաղություն իջավ,որ ինձ թվաց,թե մահացել եմ։ Բայց ես հո գիտեի,որ դա այդպես չէ։ Առաջին անգամ ոտքերս այնքան սահուն ու անցավ էին շարժվում...Մոտեցա պատուհանին`պատրաստ լինելով տեսնելու ամենասարսափելի պատկերը։ Երկիրն ու երկինքն ասես իրար հայելանման արտացոլում լինեին։ Երկուսն էլ ճաք էին տվել։Ընդ որում այդ խոր ճաքերի եզրերը ներկված էին կարմիրով։Ամեն ուր այս ու այն կողմ նետված մարդկային դիակներ էին։ Մահվան ծանր հոտն էր կախված երկնքում։Ու պատկերն ավելի սարսափազդու էր դառնում,երբ նկատվում էին ինքնասպան եղած մարդիկ։ Ովքեր չեն դիմացել իրենց արածները հատուցելու ցավին։ Որոնք հասնելով մոլագարության գագաթնակետին պատրաստ են սպանել յուրաքանչյուրին,անգամ իրենց`աչքերների մեջ խելագար մի ճաք փայլեցնելով։
-Ու ի՞նչ,-բարձր արտաբերեցի ես համոզված լինելով,որ իմ զրուցակիցն անպայման կարձագանքի։
-Երբևէ ինչ-որ խնդիր լուծե՞լ ես,որի պատասխանը կանխավ չես իմացել։
-Ինչքան ուզես։
-Ու երբևէ այնպես եղե՞լ է,որ խնդրի պատասխանը սխալ ես ստացել։
-Հա,իհարկե։
-Ու՞։
-Ու այն,որ սխալ պատասխան ստանալուց հետո փորձել եմ գտնել սխալը ու փորձել եմ ուղղել։ Կամ էլ նորից եմ սկսել լուծել։
-Իսկ ի՞նչ տարբերություն կա քո այդ խնդիրների ու այս կյանքի միջև։
-Այսինքն ուզու՞մ ես ասել,որ մենք սխալ պատասխան էինք ստանում։
-Այո՛։ Հենց դա էլ նկատի ունեի։

-Բայց որտե՞ղ էր սխալը։
-Մի՞թե սխալներ քիչ կային։
-Ուրեմն
ամեն ինչ պիտի նորից սկսվի՞։
-Բայց մի՞թե դու չասացիր,որ կարելի է ուղղակի սխալն ուղղել։
-Բայց ախր այլևս ոչինչ չկա։
-Իհարկե։ Բայց եթե ոչինչ չկա,ապա կա այն ամենը,ինչ ուզում ես։
-Ու ի՞նչ։
-Ու այն,որ վաղվա քո վաղը բնավ էլ երեկվա վաղը չէ։
-Ոչինչ չհասկացա։
-Վաղը կլինի ոչ թե դեկտեմբերի 23-ը,այլ հոկտեմբերի մեկը։
-Ուրեմն..
-Ուրեմն դու ունես մեկ ամիս ու քսան մեկ օր ժամանակ...”

                                                                          ***
-Խնդրե՛մ,տիկի՛ն,այս ամբողջը նա արտաբերում է ժամեր շարունակ,առանց ընդմիջումի։ Միակ ընդհատումը լինում է այն,որ նա ժամանակ առ ժամանակ վախեցած ու այլայլված դեմքով պնդում է,որ պետք է ինչ-որ սխալ ուղղել ու որ ժամանակը գնում է...
-Դուք վստա՞հ եք,որ դա շիզոֆրենիայի արտացոլում է։
-Միանշանակ։ Նա կրկին ու կրկին նույնը պատմելիս սկզբում միշտ պատմում է ինչ-որ ձայների ու իրեն հետապնդողների մասին։ Դա առաջին փուլն է։ Երկրորդ փուլում նա արդեն խոսում է ձայների հետ։ Իսկ երրորդ փուլում արդեն աշխարհն է փրկում։ Դասական դեպք է։
-Իսկ բուժվելու հույս կա՞...
-Դեռևս ոչինչ խոստանալ չեմ կարող...

«Մենք`մարդիկս,վախենում ենք մեզ համար անհասկանալի ու անբացատրելի ամեն ինչից։Այնպես որ մեզ համար թերևս ավելի ապահով կլինի,որ մեզ համար անհասկանալի ու հետևաբար վտանգավոր մարդիկ փակվեն հիվանդասենյակներում և պիտակավորվեն որևէ ախտանիշով։ Այսինքն մարդու հոգեկան հիվանդ լինելը կախված է նրանից,թե ում հետ համեմատելով ենք մենք նրան ախտորոշում տալիս։ Ու թե ով է
դատողություններ կատարում նրա հոգեկան կայունության վերաբերյալ։ Ես ապագա հոգեբան եմ,իսկ ժամանկը գնում է։Ամեն ինչ կկատարվի ավելի քան արագ:Մենք էլի  ոչինչ չենք նկատի՝համոզված լինելով,որ բնավ էլ ոչինչ փոխել չենք կարող: Բայց պատասխանն էլ սխալ է:Պետք էր գործել: Մնացել է ընդամենը քսանմեկ օր։ 
Իսկ ես այժմ հոգեբուժարանում եմ `շիզոֆրենիա դիագնոզով … »


Комментариев нет:

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...