четверг, 15 декабря 2011 г.

Ժամանակ

Վաղուց չեմ զրուցել քեզ հետ,իմ ընթերցող։ Ու այսօր եկել եմ,որ խոսենք մի շատ կարևոր թեմայի մասին։

Նախ ասեմ,որ ես բավականին երկար ժամանակ անհետացած էի`ամբողջ երկու շաբաթ։ Շատ ընթերցողներ նամակներով իրենց դիմում էին ինձ`ակնկալելով նոր գրառումներ։ Շատերն ուղղակի լուռ սպասում էին,ոմանք երևի նույնիսկ մոռացել էին իմ գոյության մասին։ Սակայն նրանք`ավելի ճիշտ դուք գիտեք,որ`ես դիմորդ եմ։ Ու այս պարագայում ամենամեծ "խնդիրն" այն է,որ ես,թող չնեղանան մյուսները,որոշ առումով սովորական դիմորդ չեմ։ Ես հիմա մի տարի չեմ պարապում`հատուցելով դպրոցում անիմաստ ու աննպատակ անցկացրածս տասը տարիների համար,այլ սիրով կրկնում եմ այն,ինչ որ ճիշտ ժամանակին սովորել եմ դպրոցում ու չեմ փորձում տասը տարվա բացթողումներս մեկ տարվա ընթացքում տեղավորել ուղեղիս մեջ,որ քննությունից անմիջապես հետո մոռանամ։
Ու իմ շատ սիրելի ընթերցողներն անպայման հիշում են,որ ես իմ առջև նպատակ ունեմ։ ՈՒ այդ նպատակը չի պայմանավորվում ԵՊՀ-ում անվճար տեղ ունենալով,այն ավարտելով ու ինչ-որ տեղ աշխատանք գտնելով։ Փառք Աստծո,ես ունեմ ավելի ծավալուն ու թեկուզ և բարդ,բայց և իմ նպատակները։ Ոչ ոք և երբեք չի ասել,որ նպատակին հասնելը պետք է հեշտ և արագ լինի։


Եթե դուք ձեր նպատակին հասել եք առանց որևէ դժվարությունների ու փորձությունների,ապա դա ամենևին էլ ձեր նպատակը չի եղել։

Նպատակին տանող ճամփան ոչ մի դեպքում չի կարող լինել թեթև ու ուղիղ։ Սակայն այն պիտի լինի ցանկալի։ Բայց այսօր մենք կխոսենք ոչ թե բուն նպատակների ու դրանց տանող ճամփաների,այլ այդ ճամփաների վրա ծախսած մեր ժամանակի մասին։

Բավականին երկար ստացվեց նախաբանս,սակայն այն մեզ անհրաժեշտ էր բուն նյութը ճիշտ ընկալելու համար։ Շատերին է հետաքրքրում,թե ուր է կորել բլոգեր Նեոն,ու ես հիմա կարճ կպատմեմ ձեզ ժամանակի ու դրա սղության մասին`բերելով իմ սեփական օրինակները։
Հիշի՛ր.
Միակ բանը,որ ժամանակ չի վատնում,ժամանակն է։

Եթե խմեք մի շիշ վիսկի կամ քնեք մի քանի ժամ շարունակ,միևնույնն է,ժամանակը սուս ու փուս գնում է առաջ`առանց ետ նայելու։Այնպես որ մի՛ մոռացեք դրա գոյության մասին և կենտրոնացե՛ք ամենակարևորի և ամենապետքականի վրա։
Ու այժմ կմշակենք մի քանի մեթոդ`ժամանակը հնարավորինս ճիշտ ծախսելու համար։


1.Ժամանակացույց
Ճշտեք,թե առաջիկա ամսվա ընթացքում ին կարևոր հանդիպումներ,հանձնարարություններ և գործեր ունեք անելու։ Ցանկալի կլինի,եթե ունենաք մի մեծ օրացույց,որի վրա նշված կլինեն բոլոր կարևոր իրադարձությունները։Սա նրա համար է,որ դուք ձեր աչքի տակ ունենաք այն ամբողջ անելիքը,որը պիտի խլի ձեր ժամանակը։ Բացի այդ մշտապես ձեռքի տակ ունենալով ձեր անելիքների ցուցակը երբեք չեք մոռանա այս կամ այն կարևոր իրադարձությունը և որ ամենակարևորն է`կսկսեք դրանց համար ճիշտ ժամանակին նախապատրաստվել։
Օրինակ դեռ հոկտեմբերի սկզբից ես պատրաստվում էի իմ գերմաներեն դիպլոմի պաշտպանությանը,բանավոր քննությանը,նախապատրաստում էի իմ ասելիք խոսքը,մարզում էի խոսքս և այդպես շարունակ։ Ու եթե ես իմ պաշտպանությանը սկսեի անդրադառնալ միայն դրան նախորդող շաբաթվա ընթացքում,ապա այսպիսի բարձր արդյունք չէի ցուցաբերի։



2.Նշումներ

Ու եթե խոսեցինք ծավալվող գործերի վերաբերյալ տեղեկություն պարունակող "ամսացույց"-ի մասին,ապա չենք կարող շրջանցել ժամատախտակ ասվածը,որը,թերևս,ամենակարևոր միջոցներից է,որով հնարավոր է մեր սուղ ժամանակը ճիշտ պլանավորել և օգտագործել։Իմանալով ձեր առջև դրված բոլոր անելիքները և դրանք ի կատար ածելու վերջնաժամկետները անհրաժեշտ է օրվա ընթացքում ժամանակը հնարավորինս ճիշտ բաշխել`ցանկալի արդյունք ստանալու համար։ Հարկավոր է ժամանակը պլանավորել առավոտվանից մինչև(անհրաժեշտության դեպքում) ուշ գիշեր,որպեսզի ֆեյսբուքում երկար ու ձիգ մեկնաբանություններ գրելուց հետո չբացականչեք.
Վա~յ,այնքան անելիք ունեմ։
Օրինակ.  Ես առավոտյան արդեն գիտեմ,թե որ առարկային կամ որ գրքին ինչքան ժամանակ եմ տրամադրելու։Ու շարժվելով արդեն նախորդ օրը պլանավորած պլանով`ես այսօր հանգիստ սրտող կարող եմ ասել,որ ամեն ինչ հասցնում եմ։ Սակայն նշումներ կատարելուց հետո հիշի՛ր մի բան։ Դրանք չպետք է ենթարկվեն փոփոխության։Որովհետև...


3. Եղի՛ր դիմացկունԵթե,գրողը տանի,մինչ վաղը դու պիտի հասցնես գրել 150 խնդիր կամ պիտի սովորես 22 դաս,երբեք գործդ չթողնես վաղվան։ Եթե այսօր դու լուծեցիր օրինակ խնդիրներիդ միայն հիսուն տոկոսը,ապա վաղը դու կունենաս լուծել հարյուր հիսուն տոկոս,չէ՞ որ ոչ ոք և առավել ևս ժամանակը չի պատրաստվում սպասել նրան,թե դու երբ կվերջացնես աշխատանքդ։ Ամեն անգամ կիսատ թողնված աշխատանքը հաջորդ օրվա վրա թողնելուց առաջ հիշի՛ր,որ դու այդ հաջորդ օրվա համար ուրիշ ու էլի ոչ պակաս բաներ ունես պլանավորած։ Այնպես որ մի՛ տրվեք պահի ազդեցությանը և մի՛ մտածեք.
-Դե լավ կհասցնեմ,իսկ հիմա մի քիչ խաղամ։
Այսինքն`...
4. Լարի՛ր կամքիդ ուժը
Սա,իհարկե,նախորդ կետի ենթակետն է,այսպես ասած,սակայն այս գործոնն այնքան կարևոր է,որ այն առանձնացնել ես չեմ կարող։ Հիշե՛ք,եթե տրվեք պահի ազդեցությանը,եթե թուլանաք ու ցանկանաք ամեն ինչ թողնել ինքնահոսի հիշե՛ք իմ այս գրառումը։Հիշե՛ք,որ գնացած ժամանակն այլևս ետ չի գա։ Եվ որ ամենակարևորն է առանց կամքի ուժ դուք մի կանգառ անգամ չեք գնա։ Այնպես որ լարե՛ք ձեր կամքն ու մտածեք նրա մասին,որ ամուր կամքը ուժեղ մարդուն հատկանշական է,իսկ ուժեղ մարդիկ կյանքում շատ բանի են հասնում,ինչի համար էլ մենք հենց հիմա միասին գրում ենք այս գրառումը։

5. Կրճատի՛ր հանգստիդ ժամանակըԳիտեմ,գիտեմ,դաժան է հնչում։ Բայց կամաց-կամաց մուտ գործելով հասուն աշխարհ պետք է հիշել,որ դուք այլևս այն երեխան չեք,որն օրվա կեսը քնում է,իսկ մյուս կեսը`խաղում։ Իսկ ավելի ճիշտ փորձեք հնարավորինս նվազեցնել այն ժամանակը,որն իրոք վատնում եք այլևայլ բաների վրա։Այդ տեղը,ցավոք,հաճախ սոցիալական կայքերն են գրավում,որոնք ասես ճահճի նման ձեզ կարող են քաշել իրենց գիրկը։
Ամեն անգամ ձեր օգտանունը համապատասխանում դաշտում լրացնելուց առաջ հիշե՛ք մեր 2-րդ կետը։Հաճելի է նաև մի բաժակ սուրճ խմել ընկերների հետ կամ էլ թեկուզ մի քիչ շփվել։ Դա իհարկե կարելի է ասել պարտադիր է։Սակայն մի ամբողջ օր միայն ձեր հանգստին տրամադրեք միայն հազվադեպ և արտառոց դեպքերում(Արտառոց ասելով ես իրոք նկատի ունեմ արտառոց)։Անձամբ ես իմ անդադար վազվզոցի մեջ հասցնում եմ միայն կիրակի օրերը,այն էլ երեկոյան մի քանի ժամ անցկացնել ընկերական շրջապատում։ Ու դա ինձ դուր է գալիս։

Ահա և մենք մշակեցինք հինգ կարևոր պայման ու մի քանի կարևոր կետ,որոնք մոռանալ պետք չէ,այլապես ժամանակի անիմաստ վատնումից հետո մենք իրոք կկանգնենք կոտրած տաշտակի առաջ։
Մեր ժամանակն ասես ակերի վրա դրված մի մեծ արկղ լինի,որի շարժմանը զուգընթաց մենք էլ ենք վազում։ Ու եթե այդ վազքի ընթացքում արկղը չբեռնենք մեր աշխատանքով ու դրանով ձեռք բերված արժեքներով,ապա այդ արկղը մի օր պատահական կանգ կառնի..ու մեզանից հետո բնավ ոչինչ էլ չի մնա...

Իսկ հիմա ես գնացի շարունակելու իմ կիսատ թողած բոլոր գործերը։Հաջողությու~ն ձեր գործերին...

Հ.գ. Օգտագործեք ժամանակն ի օգուտ ձեր շահերի,այլապես ինչ-որ մեկն այն կօգտագործի ի վնաս ձեզ...

Հեղինակ և ստեղծագործող`Նեո
http://mariamneo.blogspot.com/

7 комментариев:

meloman комментирует...

apres shaaat...

Dina комментирует...

shat apres Neo jan,chisht u geghecik sharadrel es

Aastghik комментирует...

kamqi uj...az da indy iroq pakasum a...bazc hetevol qez haskanum em,vor kamqi ujn iroq mec der uni..

Анонимный комментирует...

sirum em xelaci aghjiknerin

Գագիկ комментирует...

քեզ նայելով կարելի է հասկանալ,որ ժամանակը մեր դիմաց անզոր է..

Анонимный комментирует...

չգիտեմ մյուսներին ոնց,բայց ինձ իրոք շատ օգնեց։ Ապրես Նեո ջան,շատ

Արամ комментирует...

Գնամ վաղը մի հատ մեծ օրացույց ու բլոկնոտ առնեմ :D Շատ շնորհակալ եմ,ինձ իրոք պետք կգան

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...