вторник, 30 августа 2011 г.

Ուղղությունը դեպի նպատակ












Այսօրվա առաջադեմ երիտասարդությունն ունի հասարակությունից անպայման տարբերվելու մոլուցք։Ու իր այդ մոլուցքը բավարարելու համար ժամանակակից օրերում բազում հայ երիտասարդներ իրենց վերագրում են աշխատասիրության պակասն ու ասում են,որ այն,ինչին հասեն են,միայն իրենց գիտելիքների շնորհիվ են հասել։Իհարկե,աշխատասիրության պակասի շնորհիվ շատ ավելի հեշտ է ընդգծել սեփական ընդունակությունների պայծառությունը,այդիսկ պատճառով անաշխատասիրությունը,եթե կարելի է այդպես անվանել,դարձել է մեր հայ երիտասարդների այցեքարտը։Սակայն նրանց ոչ ոք չի՞ զգուշացրել,որ չաշխատասեր լինել դեռ չի նշանակում լինել ընդունակ։Չգիտեմ,բայց կարծում եմ,որ ոչ։Այնուամենայնիվ զգուշացնում եմ իմ սիրելի հայ երիտասարդներ,չաշխատասիրությունը ամենևին էլ ընդունակ լինելու նշան չէ։Այն,որ ասում են,թե խելացի մարդիկ ալարկոտ են լինում,համապատասխանում է իրականությանը միայն մասամբ,այնպես որ մի՛ ամաչեք աշխատասեր երևալուց,դա ոչ թե կնվաստացնի ձեր անձը,այլ կբարձրացնի այնքանով,որ աշխատասեր լինելու համար առաջին հերթին հարկավոր է կամքի ուժ,այնպես որ ամեն անգամ ձեր չաշխատասիրության մասին բարձր գլխով խոսելուց առաջ հիշեք,որ դուք ներկայացնում եք ձեր ոչ թե ուժեղ,այլ թույլ կողմը։Չաշխատասիրությունը մարդուն դարձնում է թուլամորթ ու կամազուրկ,այսքան բան։

Անձամբ ես ինձ աշխատասեր ու նպատակասլաց մարդ եմ համարում ու ինչպես արդեն նշել էի գրառումներիցս մեկում,պետք է ձեզ պատմեմ իմ նպատակների մասին։

Յուրաքանչյուր րոպե,յուրաքանչյուր ժամ ու օր,ամիս ու տարի ես քայլ առ քայլ մոտենում եմ իմ երազանքին,որը վազուց արդեն դարձել է նպատակ։Երկու օրից սկսվող ուսումնական տարին ինձ կմիջնորդի ևս մի,բայց արդեն բավականին մեծ քայլ կատարելու համար։

Կյանքը պայքար է,ու այս պայքարում կարևորն այն չէ,թե դու ինչի հասար,կարևորն այն է,թե ինչ կարգավիճակում հասար։Ես գիտեմ,ես մարդ եմ,ու իմ խաղի կանոններից առաջինը մարդ մնալն է։Իսկ բոլորս էլ գիտենք,որ խաղի կանոնները խախտելիս վտանգ կա խաղից դուրս մնալու։Շարունակելով պահպանել մարդ լինելու առաջնային առաքելությունը ու քայլ առ քայլ մոտենալով իմ նպատակին,ես որոշ չափով իմ պարտքն եմ համարում ձեզ պատմել դրա մասին։

Իմ ամենամեծ նպատակն է ուսումս շարունակել Գերմանիայում,դառնալ կենսաֆիզիկ-աստվածաբան,ուսումնասիրել կյանքի ու մարդու ծագումը`Աստվածաշունչն ու գիտական պաշարներն օգտագործելով որպես հիմնահարցի բանալի։Ու որ ամենակարևորն է,որ օրերից մի օր իմ անվան կողքին կցվի Գիտության Ակադեմիա անդամ Դոկտրոր արտահայտությունը։Ու գիտե՞ք ամենաերջանիկ պահը որն է։Որ ես գիտեմ,որ կհասնեմ դրան։Ես համոզված եմ։Իսկ այդ ինքնավստահությունն ինձ մոտ արթնանում է գեղեցիկ մշակված պլանի շնորհիվ։
Եվ այսպես,ես խորհուրդ կտայի յուրաքանչյուրիդ նախ և առաջ կենտրոնանալ ու համոզվել,թե որն է հանդիսանում ձեր գլխավոր նպատակը։Ցավոք սրտի այսօրվա երիտասարդներից շատերը կյանքի գլխավոր նպատակ են համարում "դե մի տեղ ընդունվեմ,ամուսնանամ,երեխա տուն-տեղ"։Իհարկե,ընտանեկան երջանկությունից ավելի գեղեցիկ ոչինչ չկա,սակայն ինչպե՞ս կարելի է ամուսնանալ,ունենալ երեխա ու նոր սերունդ կրթելու նման պատասխանատու գործ ստանձնել,քանի դեռ ինքդ կայացած մարդ չես ու սահմանափակվում ես մեկ միայն համալսարանով։

Իսկ երբ արդեն ընտրել եք ձեր նպատակը,որոշեք դրան տանող ուղին։Ո՛չ հեշտ.ո՛չ արագ,թեկուզ ամենաբարդ,ամենաերկար,բայց ամենաարդար ու ճիշտ ուղին։Ներկայացնեմ իմ օրինակը։

1.Ստանալ DSD II դիպլոմ։
Այդ դիպլոմի համար ես քննություն եմ հանձնելու դեկտեմբեր ամսին,և բարեհաջող քննությունից հետո միայն ապրիլ ամսին կտեղեկանամ արդյունքների մասին։Այդ դիպլոմն ինձ ռեալ շանս է տալիս Գերմանիայում ուսումս շարունակելու նախ առանց լեզվի ավելորդ քննության,հետ նաև..լավ ամեն ինչ հերթով,հիմա կիմանաք։

2.Անվճար ընդունվել Կենսաֆիզիկա ֆակուլտետ։
Իհարկե անվճար,դա նույնպես իմ նպատակներից մեկն է,իսկ հետո կենսաֆիզիկան արդեն դարձել է իմ կյանքի երկրորդ կեսը։

3,Ուսումնասիրել Աստվածաբանություն,լինել Աստվածաբանության ֆակուլտետի ազատ ունկնդիր։
Փառք Աստծո,համալսարանում ազատ ունկնդիր լինելու հնարավորություն կա,և ես,ինչպես ասացի,ցանկանում եմ այդ երկու մասնագիտությունները կապել միմյանց այ օրինակ ինչպես այս գրառման մեջ։

4.Սովորել անգլերեն
Չնայած ես արդեն ինքնակրթությամբ որոշ չափով հասկանում եմ անգլերեն,այնուամենայնիվ ինձ արտասահմանում`նույնիսկ Գերմանիայում,դժվար գործի կընդունեն առանց անգլերեն լեզվի իմացության։

5.Աշխատել լաբարատորիայում
Սա իրենց ներկայացնում է փոքրիկ փորձաշրջան։Այսինքն մինչ երկիրս լքելը ես անպայման կցանկանայի թեկուզ լաբարատորիայում,բայց աշխատել ու գումար հավաքել իմ սպասվելիք ճանապարհորդության համար։

6.Պահպանել գերմաներեն լեզուն
Չնայած ես իմ ձեռքում կունենամ դիպլոմ,սակայն դա ոչինչ չի նշանակի,եթե ես մոռացած լինեմ լեզուն։Իսկ եթե մի լեզուն չես օգտագործում,իհարկե,այն մոռանում ես։

7.Ստանալ կրթաթոշակ
Խոսքը մեր պետության կողմից տրամադրվող թոշակի մասին չէ։Սա իմ նպատակին հասնելու գրեթե վերջնական կետն է։Դիմելով միջազգային ու նաև հայկական կազմակերպություններին ու հանձնելով քննություններ`ես կկարողանամ ստանալ կրթաթոշակ ուսումս Գերմանիայում շարունակելու համար։Ու ես,որպես DSD II դիպլոմ ունեցող ուսանող,կունենամ առավելություն մյուսների նկատմամբ,քանզի կհանդիսանամ միջազգային սերտեֆիկատով երաշխավորված ուսանողուհի։

8.Ուսումը շարունակել Գերմանիայում ու աշխատել

Վերջ։Սա էր իմ նպատակը։Հասնել այնտեղ,սովորել ու աշխատել։Ես սիրում եմ իմ երկիրը,սակայն իմ երկիրն ինձ չի տալիս այդ հնարավորությունները կատարելագործվելու որպես գիտաշխատող։Ես կլքեմ քեզ իմ Հայաստան,սակայն հուսով եմ,որ կգա մի օր ու ես կմտնեմ իմ տուն`Հայաստան ու կաշխատեմ իմ սեփական երկրում իմ սեփական լեզվով։Դա ես դեռ որպես հույս փայփայում եմ,իսկ նրանք իմ նպատակներն էին։

Սակայն ձեր բոլոր նպատակներն իրագործելն ավելի հեշտ ու իրական կդառնա,եթե
1.առաջին հերթին դուք ինքներդ հավատաք դրանց իսկությանն ու հնարավորությանը
2.ձեր աչքերը բացելիս ու փակելիս միշտ հիշեք ձեր նպատակին հասնելու ուղին`ճիշտ հերթականությամբ
3.եթե ձեր նպատակի ուղին պատկերող ցուցակը,տախտակը կամ պաստառն անընդհատ լինի ձեր աչքի դիմաց։
Սա սնոտիապաշտություն չէ։Անընդհատ ձեր աչքի առաջ ունենալով ձեր նպատակը,դուք ինքնըստինքյան այն անընդհատ կպահեք ձեր մտքում։Անընդհատ նայելով ձեր նպատակների ուղուն,դուք շատ պարզ կպատկերացնեք դրանց իրագործումը։Ով որ ամենակարևորն է,ձեր մտքերն անընդհատ կուղղեք այդ կողմ,այդ ուղղությամբ,դուք անընդհատ կմտածեք դրա մասին,իսկ մտքի ուժը թերևս աշխարհի ամենահզոր ուժն է,ինչպես հասկացանք նաև նախորդ գրառման մեջ մեդիտացիայի հատվածում։
Այնպես որ երազե՛ք,դարձրե՛ք ձեր երազանքները նպատակ,կազմե՛ք նպատակին հասնելու ձեր ուղին,եղե՛ք աշխատասեր ու նպատակասլաց ու մի՛ բողոքեք կյանքի անարդարությունից։

Կյա~նք,իմ հաջորդ կանգառը իմ նպատակն է...

13 комментариев:

Анонимный комментирует...

Շաաատ լավ գրառում` շաատ սիրուն օրինակով :) Ապրեես :)

Սեդա Հակոբքյոխվյան комментирует...

http://dzukik.com/?p=881

Դավիթ Ավետիսյան комментирует...

ՄԱր ճիշտն ասած երկրորդ անգամ նոր կարդացի, առաջին անգամ կիսատ... երկրորդ անգամ արդեն մինչև վերջ :Ճ ապրես շատ, հիանալի գրառում էր ;)

♥Նեո комментирует...

Շնորհակալ եմ շատ ^_^

Unknown комментирует...

Ապրես,հաջողություն քեզ!!!

Արաքս Արմեն комментирует...

Մար ապրես դու, ես սպասում եմ քո հաջողություններին

♥Նեո комментирует...

Շնորհակալ եմ Արփի ջան,քեզ էլ :)

Leo комментирует...

Գերազանց հոդված է, նամանավանդ այդչափ երիտասարդ ու նպատակասլաց մի էակի կողմից գրված: Միայն հիանալ կարելի է ու այդպես էլ անում եմ)))

♥Նեո комментирует...

Լեոյի նման մարդու կողմից արված այս մեկնաբանությունն ինձ ստիպում է հպարտանալու տեղիք ունենալ
Շնորհակալ եմ Լեո ջան

Ashot Shahnazaryan комментирует...

վերջը Դ. Կարնեգիոտ էր :) բայց ասեմ, որ լավ էր գրված, ու նման մի բան էլ իմ նպատակն է

margarita комментирует...

Չգիտեմ ես եմ մնացել երիտասարդ, թե դու ես գրում մեծի նման,որ թվում է կարդում եմ իմ ընկերուհու գրառումը:ՄարիամΝεο այս տարիքում դու ամբողջականացված մարդ ես,գիտես ինչ ես ուզում կյանքից,որտեղից ես գալիս և ուր ես գնում:Ինձ դուր է գալիս,որ նպատակասլաց ու աշխատասեր ես, որ մտածում ես ապագայիդ մասին, բայց չես մոռանում «այսօր»-ը,վայելում ես կյանքը,ապրում ես կյանքը,ինչպես քո հասակակիցները:Քեզ հաջողություններ կյանքի բոլոր խաչմերուկներում թե' ուսման մեջ, թե' անձնական կյանքում

Анонимный комментирует...

,, Վատ չէր լինի եթե նպատակներից լիներ նաև՝
ընտանիք կազմելը, կին և մայր լինելը...

♥Նեո комментирует...

Շնորհակալություն մեկնաբանության համար :)
Ընդունում եմ, պարզապես գրառումն ավելի շուտ գործնական նպատակների մասին էր որպես աշակերտ, ուսանող, մասնագետ։ Իսկ որպես աղջիկ բնականաբար նաև ընտանիք կազմելն ու մայր լինելը :)

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...