воскресенье, 28 августа 2011 г.

Разве вы не знаете,что вы Боги? Մաս 2

Սկիզբն ընթերցել այստեղ;
(Աստվածաշնչից յուրաքանչյուր մեջբերում համապատասխանում է իրականությանը,սակայն մնացած բոլոր վերլուծությունները պատկանում են իմ գրչին։)

"Ու կստեղծենք նրան Մեր նմանությամբ,Մեր կերպարով։Եվ Աստված Ադամին ստեղծեց հողից իր կերպարով,Աստվածային կերպարով։ Ու տեսավ,որ բարի է։Աստված Ադամի մոտ բերեց բոլոր կենդանիներին ու արարածներին,ու Ադամը նրանց անուններ տվեց։Սակայն Ադամը տեսավ,որ չկա մեկն իր նման,ու տխրեց Ադամը։Աստված Ադամի վրա խոր քուն բերեց ու Ադամի կողից ստեղծեց մեկին`իր կերպարով։Եվ Աստված տեսավ,որ բարի է։Ադամը զարթնեց,ուրախացավ ու նրան կին կոչեց։Աստված ստեղծեց Եվայի Ադամի կողից,որ միշտ Ադամի կողքին լինի։Ու Աստված ասաց Ադամին ու Եվային.
-Օգտվե՛ք Դրախտի բարիքներից,կառավարե՛ք ու տնօրինեք ամենին։Սակայն Հավերժության ծառի պտուղներին չդիպչեք։
Սակայն նենգ օձի միջամտությամբ Եվան մեղանչեց Աստծո առաջ ու ստիպեց մեղանչել նաև Ադամին։Ու դուրս վտարվեցին Ադամն ու Եվան դրախտից։
Այդ օրվանից սկսած մարդկանց մեջ ծնվեցին բոլոր չար կողմերը,սկսեցին կատարելագործվել ու հաղթահարել բարի կողմերին։Ու Ադամն ու Եվան կորցրին սերն ու բարին տնօրինելու իրենց շնորհը։Ու բոլոր սերունդները պիտի կրեին Ադամի մեղքը,ու կրեցին։"

Իհարկե,այս դրվագը բոլորս ենք հիշում,սակայն պետք է ձեր ուշադրությունը սևեռեմ երկու փաստի վրա։
Ու կստեղծենք նրան Մեր նմանությամբ,Մեր կերպարով։Եվ Աստված Ադամին ստեղծեց հողից Իր կերպարով,Աստվածային կերպարով։
Ի՞նչն է պակասում երկրորդ նախադասության մեջ։Աստված Ադամին ստեղծեց իր կերպարով,սակայն ոչ նմանությամբ։Այսինքն Նա կատարեց իր ասածի միայն մի կեսը։Իսկ ո՞րն էր իմաստը շեշտելու նմանությունը։
Աստված մարդուն ստեղծեց իր կերպարով,սակայն մարդու առաքելությունը պիտի դառնար սեփական ուժերով Աստծուն նմանվելը։Դա մարդն ինքը պիտի աներ։Սակայն երբ Ադամն ու Եվան դուրս վտարվեցին Դրախտից,նրանք դարձան մեղսավոր,նրանք կորցրին Աստվածային նմանություն ձեռք բերելու շնորհը։
Այստեղ ես սխալվել եմ,ես չէի կարողանում հասկանալ,թե ինչ է նշանակում`Աստված մարդուն ստեղծեց իր կերպարով։Մի՞թե Աստված նույնպես ունի մարմին,երկու ոտք,երկու ձեռք։Սակայն ես երեկ հասկացա այն,ինչ անհասկանալի էս զիս։
Յուրաքանչյուրիդ էլ ծանոթ է այն խոսքը,որ մեզանից ամեն մեկի մեջ կա Աստծո մի մասնիկը։Աթեիստները,որոնք ես,անկեղծ ասած,միամիտ եմ համարում,դա օգտագործում էին`ասելով,որ իրենց կյանքի տնօրենը իրենք են,որ իրենց Աստված հենց իրենց անձն է։Դրա մեջ կա որոշակի ճմարտություն,բայց..
Երբ Աստված մարդուն ստեղծեց իր կերպարով,նա մարդուն տվեց իր հոգու մասնիկը`իր հոգու կերպարը։Նա մեր հոգին ստեղծեց Իր հոգու նման`տալով մարդուն Աստվածային մասնիկ։Աստված պարզապես չի կարող ունենալ մարդկային կերպարանք,քանզի այն,ինչ ունի սկիզբ,ունի վերջ։Իսկ մարդու մարմինն ունի՛ սկիզբ։
Մենք երբեք չենք կարողանում պատկերացնել անծայրածիր տիեզերքը,քանզի սահմանափակը չի կարող ընկալել անծայրածիրը,իսկ Աստծո միտքը անծայրածիր է,Աստծո ուղեղն անծայրածիր է,հետևաբար այն չունի սկիզբ`չունի վերջ։Այնպես որ ֆիզիկական գոյություն լինել պարզապես չէր կարող։
Ասում են հոգին անմահ է,ու ես դրա հետ համամիտ եմ,որովհետև մեր հոգին`Տիրոջ հոգու մի մասնիկն է։Քանզի մեր հոգին չունի սահմաններ,այն անծայրածիր է,այն ազա~տ է։Մեր հոգին նյութական չէ,իսկ այն ինչ նյութական է,ունի սկիզբ ու վերջ,իսկ այն`ինչ հոգևոր է,չունի ո՛չ սկիզբ,ո՛չ վերջ։Այնպես որ մահը վատագույն իրադարձությունը չէ,որ կարող է պատահել մարդու կյանքում։
***
"Ու մարդիկ հեռացան Աստծուց։Ու Աստված իր Զավակին ուղարկեց մարդկության մեզքերը քավելու ու իր արյամբ Երկիրը մաքրելու համար։"

"Հիսուս ծնվեց հիանալի հրեական ընտանիքում։Հիսուս մեծանում էր Աստվածավախ ու Աստվածապաշտ ընտանիքում։"
Սակայն Հիսուս,ծնվելով մարդկային կերպարանքով,ծնվելով մարդուց ու ապրելով Երկրի վրա,իր վրա կրում էր Ադամի մեղքը։Բայց նա ուներ առաքելություն։Յուրաքանչյուր մարդու նման,Հիսուս նույնպես անցավ փորձություններով։Չարչարվեց ու դիմակայեց Սատանայի ստեղծած փորձություններին,Հիսուս տառապանքի ու ցավի միջոցով մաքրեց ու իդեալականացրեց սեփական մարմինն ու հոգին`պատրաստ լինելով իր վերջին փորձությանը։
Եվ Հովհաննես Մկրտիչը կնքեց Հիսուսին,ու Հիսուս դարձավ իդեալական տաճար Քրիստոսի համար։Հիսուս իր մարմինը դարձրեց տաճար ու եկեղեցի`այն սարքելով իր հոր տունը,այնտեղ ապաստան տալով Քրիստոսին։Ու սկսվեց  Հիսուս Քրիստոսի առաքելությունը։Նա սկսեց պատմել Իր Հոր մասին,բժշկեց մարդկանց,նա սկսեց սեր ցանել մեր մեջ։
Քրիստոս թարգմանաբար նշանակում է փրկիչ կամ սիրո ուսուցիչ։Քրիստոս մեզ ասաց`սովորի՛ր սիրել թշնամուդ։
Քրիստոս,իր գալուստով,մարդկանց բերեց այն սերը ու այն ղեկավարելու այն շնորհը,որոնք Ադամն ու Եվան կորցրին`մեղանչելով։Մեղքերը մեզ վանեցին Աստծուց,մեզ ստիպեցին կորցնել ամեն ինչ...Մեղքը,որը Սատանայի շնորհն է,մեր միջից վանում է ամեն Աստվածայինը...
"Դուք կարող եք անել այն,ինչ Ես արեցի,դուք կարող եք դառնալ այն,ինչ Ես եմ"։
Ի՞նչ նկատի ուներ Քրիստոս իր այս բառերով։Հիմա կհասկանանք։

"Հորս տունը վաճառքի տեղ մի՛ սարքեք"։Իր այս բառերով Քրիստոս սկսեց քանդել տաճարը,այս ու այն կողմ նետել բոլոր ապրանքները,թափել գումար։Եվ ասաց Քրիստոս.
-Ես նոր տաճար կկառուցեմ երեք օրում։
Ու հռոմեացիները Նրա խոսքն ընդունեցին բառացի ու ծաղրեցին Նրան։

Սակայն այսօր մենք էլ շատ չենք տարբերվում հռոմեացիներից ու հրեաներից։Մենք կառուցում ենք հարյուրավոր եկեղեցիներ,օգնության գումար ենք հավաքում եկեղեցու համար,թանկարժեք մետաղներով պատրաստված զարդերով ենք պճնում մեր հոգևորականներին,եկեղեցում մոմ ենք գնում ու վառում։Իսկ ի՞նչով են տարբերվում մեր այսօրվա եկեղեցիներն այն եկեղեցուց,որը քանդեց Քրիստոս։
Ու նա երեք օրում կառուցեց մի նոր եկեղեցի`իր հետևորդների հետ խոսելով Աստծո մասին,պատմելով առակներ ու տալով խրատներ։Ու մարդկանց թվաց,որ եկեղեցին այնտեղ է,որտեղ խոսում են Աստծո մասին։Ու ստեղծվեցին աղանդներ,որոնք հակառակվելով կրոններին ո՛չ ասացին եկեղեցու շինությանն ու սկսեցին հավաքվել միմյանց տներում,աղոթել միասին և այլն։
Սակայն նրանք էլ Քրիստոսին սխալ հասկացան։
Այն եկեղեցին,որ կառուցեց Քրիստոս,հոգևոր էր,այն կազմված չէր տարբեր մարդկանցից,որոնք խոսում էին Աստծո մասին,այն կազմված չէր բարձր պատերից ու չուներ շքեղ պատուհաններ։Այն եկեղեցին,որ կառուցեց Քրիստոս,այնտեղ էր`իր ներսում`իր հոգու մեջ։Այն եկեղեցին,որը մենք պիտի կառուցեինք,պիտի լիներ մե՛ր ներսում։Այն եկեղեցին,որ ցանկանում է տեսնել Աստված,իրականում մե՛նք ենք,մե՛նք,Հիսուսի նման պիտի մաքրեինք մեր հոգիներն ու չարչարանքներով ու փորձություններով Աստծուն ապացուցեինք,որ արժանի ենք։Մի սուրբ մարդու կողմից վերջապես մկրտվելով մենք պիտի մարմինը սարքեինք իդեալական մաքուր ու սուրբ`այն դարձնելով տաճար։Ի՞նչ են ասում եկեղեցիների մասին։Դրանք Աստծո տունն են,այդտեղ ապրում է Աստված։Սակայն մենք,մեր ներսում կառուցելով Աստծո եկեղեցին,մեր հոգին ու մարմինը պիտի սարքեինք տաճար`այն դարձնելով Աստծո տունը։
Մենք ունենք այդ հնարավորությունը,Քրիստոս եկավ,որ դա մեզ ևս մեկ անգամ հիշեցնի,ևս մեկ անգամ հասկացնի,որ մենք`Աստծո զավակներս,կարող ենք սիրել ու բժշկել,կարող ենք լինել մաքուր ու բարի,կարող ենք լինել այն,ինչ եղավ Քրիստող,կարող ենք անել այն,ինչ արեեց Քրիստոս։Որ մե՛նք էլ կարող ենք մեր հանգրվանը գտնել Աստծո մոտ։Սակայն դրա համար պետք էր մաքրվել մեղքերից։Քրիստոս մաքրեց մեր մեղքերը`մաքրելով մեր ուղին փշերից։Մեզ պետք էր ընդամենը բացել մեր հոգիներն ու Աստծուն ներս թողնել,բայց մենք փակեցինք Աստծուն եկեղեցու պատերի մեջ։Վառեցինք մոմեր`հանգցնելով մեր հոգու լույսը...Մենք ամեն ինչի մեջ էլի միայն նյութականը տեսանք...
"Յուրաքանչյուրն ունի իր խաչն ու այն պիտի կրի մինչ իր կյանքի վերջ"։Սրա իմաստն էլ մենք չհասկացանք,չհասակցանք,որ խաչն այստեղ խորհրդանշում է այն փորձություններն ու չարչարանքները,որոնց միջով անցնելիս մենք պիտի դառնայինք այն,ինչ հոգևոր էր...
Միայն մաքրվելով մեղքերից,միայն սեր ու բարություն ցանելով մեր ներսում,միայն մեր հոգին սուրբ հավատով օծելով,միայն առևտրի կենտրոն դարձած եկեղեցին քանդելով ու իսկական տաճար մեր հոգում բացելով մենք կդառնանք այն,ինչ Քրիստոս էր,ու կանենք այն,ինչ արեց Քրիստոս...

1 комментарий:

Ashot Shahnazaryan комментирует...

ես անձանբ ծանոթ եմ որոշ բարձր եկեղեցական պաշտոն ունեցող տերտերների հետ ու նրանց տեսնելիս ցանկանում եմ ուղղակի արգելել եկեղեցին՝ կառույցը:թեև ես աթեիստ եմ, ու հոգևորականը ինձ համար նույնացվում է խաչագողի հետ, բայց ես մեծացել ու մեծանում եմ քրիստոնյաների ընտանիքում ու դեմ չեմ հավատին՝ անկախ կրոնից: ուղղակի կարծում եմ, որ հավատացյալը կարող է իր տանը աղոթել ու դրա համար պարտադիր չէ, որ հոգևորականը 2011թ-ի ամենագնաց քշի

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...