среда, 20 июля 2011 г.

Գերմանական...ջերմություն

Ընթերցել անպայման այս երաժշտության ներքո...
Յուրաքանչյուրիս մոտ գրեթե միշտ անծանոթ իրերի,երգերի,մարդկանց,երկրների մասին որոշակիորեն ձևավորված կարծիք է լինում։Ահա այդպիսի մի կարծրատիպային կարծիք կա նաև գերմանական ազգի նկատմամբ։Ետպատերազմյա շրջանում մեր տատիկների,պապիկներից ստացած հոսքի պատճառով գերմանացիների մասին կազմած մեր կարծիքը սկսում և վերջանում է նրանց կարգապահությամբ,ճշտապահությամբ և սառնասրտությամբ։Այսօր ես եկել եմ այստեղ,որպեսզի կոտրեմ ձեր կարծրատիպերը...
Ես ունեմ հիանալի գերմանացի բարեկամներ,նրանք պարզապես արտակարգ մարդիկ են`զարգացած,կազմավորված աշխարահայացքով,ջերմ,հյուրընկալ,միշտ պատրաստ օգնելուն։Նրանց հետ ես ծանոթացել եմ դպրոցում,նրանք կամավորականներ են`եկած Գերմանիայից։Նրանք եկել են մեզ`գերմաներեն ուսուցանողներիս օգնելուն,աջակցելուն,հետաքրքիր ծրագրերի մեջ ներառելուն։Ցավոք սրտի շուտով վրա կհասնի հրաժեշտի պահը...Բայց ինչպես ասում են,մի օր պետք է այդ օրն էլ գար...
Գերմանիա...զարգացած ու առաջադեմ մի պետություն,որտեղ ապրում են Եվրոպայի թերևս ամենաջերմ մարդիկ։Դեռ չե՞ք հավատում,այսօր ես եկել եմ,որպեսզի ձեզ հակառակում համոզեմ...
Գերմանական դպրոցում անցկացրած 2 ամսում ես հասկացա,որ վերջիվերջո գոյություն ունի փոխադարձ հարգանք ուսուցչի և աշակերտի միջև,որ գոյություն ունեն այնպիսի ուսուցիչներ,որոնք կարող են մտնել դասարան ժպիտով,ողջունել ընկերական և իննսուն րոպեանոց դասն առանց ընդմիջման այնպես թեթև վարել,որ մոռանաս ժամանակի գոյության մասին։Այդժամ ես հասկացա,որ գոյություն ունի իսկական խմբակային աշխատանք,որտեղ ոչ թե մեկն աշխատում է,մյուսներն`արտագրում,այլ բոլորն ունեն աշխատանքի իրենց բաժինը։Այդ դպրոցում ես առաջին անգամ հասկացա,որ երբեք չի կարելի հերթը խախտել,նույնիսկ պատահմամբ,հակառակ դեպքում կարող ես հայտնվել 2 մետր ձգվող հերթի վերջում։Չնայած,որ ես երբեք չեմ ուշանում,բայց այդտեղ ես հասկացա,որ 2 րոպե ուշանալու պատճառով կարող ես լուրջ նկատողություն ստանալ,այն էլ տնօրենի կողմից։
Գերմանիա...հայկական իրականություն ամբողջությամբ տարբերվող ու առանձնացող մի քաղաքակրթությունը,որն ինքն իրենով չի զիջում մեր հայկական հյուրընկալությանն ու ջերմությանը..իսկ գուցե երբեմն նույնիսկ գերազանցում է։Կրկին չե՞ք հավատում։Ես ունեմ մի վերջին,բայց ամենաուժեղ խաղաթուղթը ձեռքիս...Ընտանիք,ամենաիսկական,շիկահեր ու սպիտակամաշկ գերմանական ընտանիք...
Ես երբեք չէի համարձակվի անգամ մտածել,որ գերմանական ընտանիքը կարող է երբևիցե այդքան ջերմ ու այդքան իրական լինել։Այդ ընտանիքը,Զերինգների ընտանիքը ինձ իր տանը հյուրընկալեց մեկ անգամ 2 շաբաթով,իսկ մյուս անգամ`2 ամսով։Համաձայն ծրագրի նրանք կոչվում էին հյուր-ընտանիք։Սակայն հյու՞ր։Արդյո՞ք ես հյուր էի այդ տանը։Նրանք ինձ համար հյուր-ընտանիք չէին,իսկ ես նրանց համար`հյուր-երեխա։Չեմ վախենա ասելուց,որ նրանք իմ երկրորդ ընտանիքն են,երկորդը`հաշվով,բայց ոչ կարևերորության քչությամբ։Իսկ ես դարձա նրանց երրորդ զավակը`կրտսեր աղջիկը։

Այդ տիպիկ գերմանական,բայց ոչ հայկական տիպիկ պատկերացմամբ ընտանիքը ամենահասարակ ընտանիքներից էր։Այն ուներ դասական կազմ`մայր,հայր,աղջիկ,տղա։Նրանք ամենահարուստ ընտանիքը չէին,բայց...
Բայց շատ ու շատ հարուստների հարյուրավոր երկրների կերազեին ունենալ այնպիսի սիրտ,ինչպիսին ունեին նրանք`Վիբեկն,Գերդը,Ֆրիդերիկեն ու Կոնստանտինը։Անսահման բարությամբ լցված այդ մարդիկ ինձ ծանոթացրին կյանքի տարբեր էջերին,սովորեցրին այնքան նոր բաներ,որոնք կարող էի միայն նրանցից սովորել...

Կոնստանտինի հետ ես դպրոց էի հաճախում։Նա մի տղա է,ով սիրում է շփվել ընկերների հետ,խմել գարեջուր,անցկացնել լավ ժամանակ։Այդ իսկ պատճառով հաճախ այնպիսի տպավորություն էր ստեղծվում,թե նա թքած ունի իմ գոյության վրա,սակայն դա այդպես չէր։Համաձայն եմ մենք շատ չէինք շփվում,ախր շփման շատ եզրեր չկային,սակայն պետք էր նրան մի անգամ մի բան խնդրել,ու նա ամենայն պատրաստակամությամբ անմիջապես կկատարեր իմ խնդրանքը։Ու չնայած,որ նա երբեմն շատ մոռացկոտ էր լինում,երբեք չէր անտեսում իմ խնդրանքները։

Ֆրիդերիկեի հետ ցավոք շատ շփում չեմ ունեցել,երբ ես մեկնեցի Գերմանիա,մեկ շաբաթ անց նա մեկնեց ԱՄՆ`այնտեղ դպրոցում մեկ տարի ուսուցանելու համար։Ֆրիթցի..նա խենթ մի աղջնակ է,մի հիպպի աղջնակ,շատ յուրահատուկ արտաքինով ու շարժուձևով,ինքնատիպ մտածելակերպով ու կյանքը վայելել սիրող մի աղջնակ...Ֆրիթցիի հետ ինձ լավ էի զգում,նա ինձ շատ լավ էր հասկանում,ամեն ինչում աջակցում էր և շատ բարեհամբույր ու բարի էր...Նա շատ լավ ջյութակ էր նվագում,ինչպես իր հայրը։Երբ նա երբեմն տանը ջյութակ էր նվագում,Գերդը միշտ անում էր իր նկատողությունները,որից Ֆրիթցին հուզվում էր...

 Գերդն ընտանիքի հայրն է։Նա մասնագիտությամբ մանկական հոգեբան է ու շատ զարգացած մի անձնավորություն է։Նրա հետ կարելի է ժամեր շարունակ խոսել,նա միշտ մի հետաքրքիր բան կգտներ պատմելու,բացատրելու,սովորեցնելու։Հիշում եմ,երբ միասին Բալթիկ ծովում էինք,նա ինձ տանում էր ջրի եզրի մոտ ու սկսում բացատրել ճահիճների առկայության փաստը,ձկների կյանքը,ծովի ալեկոծումը...Ինչպես նշեցի Գերդը հիանալի ջյութակ էր նվագում,նա նույնիսկ երաժշտական բենդ ուներ`Publiners.Նրանք հիմնականում նվագում են իռլանդական երաժշտություն...դրա մասին քիչ հետո

Վիբկեն ընտանիքի մայրն է։Նա կենսուրախ կին է,կյանքով ու ուրախությամբ լի,նա շատ աշխույժ է։Յուրաքանչյուր շաբաթվա հանգստյան օրերին մեր ժամանցը շատ հետաքրքիր էր կազմակերպում։Նա առողջ կյանքի կողմնակից է,ու նրա հետ մենք շատ ենք քայլել։Վիբկեին ես բոլորից զատ սիրով էի սիրում։Կարող էին Գերդն ու Կոնստանտինը տանը լինել,ինձ հետ,սակայն երբ Վիկբկեն էր տուն գալիս,սրտիս թեթևություն ու հանգստություն էր իջնում։
Երբ նա տանն էր,տունը կարծես ջերմությամբ լցված լիներ։Սիրում էի պարզապես նրա կողքին լինել,նրա համար օգտակար գործ անել,օգնել նրան խոհանոցում,նրա հետ գնումների գնալ։
Ես հաճախ հանդիպեցի նաև այդ ընտանիքի բարեկամներին,ընկերներին,ծանոթացա նրանց հետ։Պարզապես հիանալի մարդիկ էին։Երևի թե երբեք այդքան լավ մարդ միասին մի տեղում չէի տեսել։Նրանք բոլորն այնքան բարեհամբույր էին,կատակասեր։Ես մտերմացա նաև Գերդի բենդի հետ,մենք մի քանի անգամ եղանք նրանց բենդի համերգներին,վայելեցինք իռլանդական երաժշտությունն ու գերմանական շունչը...
Այդ ընտանիքն այնքան ջերմ էր ու այնքան բարի։Միասին մենք անցկացրեինք հիանալի ժամանակ,սակայն...
Ինչպես ասում են,մի օր պետք է այդ օրն էլ գար։Բոլորեց իմ 2 ամիսը ու ինձ իմ տունն էր սպասում,պետք էր հրաժեշտ տալ։Ատում եմ այդ պահը։Երբեմն ավելի հեշտ է պարզապես վեր կանալ ու գնալ,առանց ետ նայելու,առանց ջերմ գրկախառնությունների,առանց արցունքով աչքերի...



Վաղը..Վաղը պետք էր հրաժեշտ տալ այն մարդկանց,ում ես հասցրեցի այնպիսի ամուր սիրով սիրել,որ կհերիքի ամբողջ կյանքի համար։Վաղը..վաղը հրաժեշտ պետք է տայի նրանց գուցե ընդմիշտ։Գուցե այլևս երբեք չլսեմ Կոնստիի մրթմրթոցը,Վիբկեի ծիծաղն ու Գերդի խելացի խոսքերը,գուցե երբեք այլևս չգրկեմ Ֆրիթցիին ու երբեք նրանց հետ զբոսանքի դուրս չգամ։Գուցե ես երբեք այլևս չանցնեմ այդքան հարազատ տան շեմը,գուցե այլևս երբեք նրանց հետ գնումների չգնամ։Գուցե ես նրանց պարզապես կորցնեմ`սրտումս պահելով կյանքիս ամենաուրախ ու ամենալեցուն երկու ամիսը։Սակայն եկել էր հրաժեշտի պահը,պետք էր ամուր գրկել,այնքան ամուր,որ գնացքում նստած դեռ զգայի նրանց մատները մեջքիս վրա։Սակայն արցունքների անձրևը հզոր գտնվեց ինձանից։Ցնցվում էի ամբողջ մարմնով,հրաժեշտ էի տալիս կյանքիս ամենագեղեցիկ պահերից մեկին,կյանքիս ամենահարազատ մարդկանցից մի քանիսին։Հրաժեշտ էի տալիս աշխարհի ամենաջերմ ու մարդամոտ երկրին...Գերմանիային...

Հ.գ. Անցել է արդեն 1 տարի այդ հրաժեշտի պահից,սակայն մինչ օրս ես նամակարգական կապ ունեմ Վիբկեի,իմ այդքան սիրելի Վիբկեի հետ։Նա նույնիսկ իմ ծննդյան առթիվ ինձ մի ծանրոց է ուղարկել`տիպիկ Նեո-ական նվերներով`The Beatles,Erich Maria Remarque,Peace...Ու չնայած Վիբկեն հայերեն չգիտե,ես կասեմ...
Շնորհակալ եմ քեզ,Վիբկե՛,շնորհակալ եմ ձեզ բոլորիդ,որ ինձ սովորեցրիք տեսնել մարդու միջի  գեղեցիկը,սովորեցրիք նայել,թե դիմակից այն կողմ ինչ կա,սովորեցրիք հասկանալ,որ սառույցն անգամ իր ջերմությամբ այրել գիտե...Շնորհակալ եմ...

5 комментариев:

Unforgiven комментирует...

RT "Անսահման բարությամբ լցված այդ մարդիկ ինձ ծանոթացրին կյանքի տարբեր էջերին,սովորեցրին այնքան նոր բաներ,որոնք կարող էի միայն նրանցից սովորել..."
Կարծում եմ ենքան էլ ճիշտ չէ , ուղղակի այդ տարիքում , այդ պահին իրանք են սովորացրել.
ուղղակի ցանկանում եմ որ չսահմանափակվես այսքանով, իմ կարծիքով ավելի օրենքով երկրում դու ավելի շուտ հաջողության կհասնես , քան Հայաստանում, այսինք տեմպը չգցես;)
Ուրիշ հարց է , նախորդ գրածներից պարզ է, որ հայրենասիրական ոգի կա քո մեջ ու եթե հաջողության էլ հասնես արտասահմանում , ուշ թե շուտ կգաս Հայաստան որպեսի օգնես ոտքի կանգնացնել մեր ազգը...!

♥Նեո комментирует...

Unforgiven ջան,համաձայն եմ,տարիքն էլ իր դերն ունի,պարզապես երբ ծանոթանում ես բացարձակ այլ մշակույթի,երկրի հետ,ինքնըստինքյան ծանոթանում ես նաև այլ կյանքի հետ,այլ բարքերի,որոնք յուրաքանչյուրն էլ ինքնատիպ են,այդ իսկ պատճառով այն,ինչ սովորեցի ես այնտեղ,միայն այնտեղ էլ հենց կարող էի սովորել...կամ գոնե հենց միայն արտասահմանում`անծանոթ ընտանիքի հետ։Շատ նրբություններ կան այս հարցում,ահա թե որն է խնդիրը...
Ես ինքս դեմ եմ արտասահման փախչելուն,սակայն արդեն իսկ ինձ համար ճանապարհ եմ հարթում`Գերմանիայում ուսումս շարունակելու համար,սակայն այն հույսով,որ մի օր ետ կգամ ու իմ ներդրումը կունենամ երկրիս աճի մեջ...եթե հենց երկիրս ինձ ընդունի...

Анонимный комментирует...

Բարև բոլորին :D,առաջի անգամ եմ կարդում այս բլոգը ու ինձ շատ դուր եկավ:Հիմա ես շատ եմ հետաքրքրված Գերմանիայով,որովհետև ես պետքա նյութ պատրաստեմ այս երկրի մասին,եթե դուք հետաքրքիր փաստեր գիտեք,խնդրում եմ գրեք,,,,,

♥Նեո комментирует...

Անանուն ջան,ես Գերմանիայի մասին շատ-շատ բան գիտեմ։ Եթե ցանկանում եք հավելյալ ինֆորմացիա ստանալ կամ ունեք հստակ հարցեր`գրեք այս հասցեին. neomariam@gmail.com

Ալքիմիկ комментирует...

Մար, էն ժամանակ չէի կարդացել էս գրառումդ, հիմա մի շնչով կարդացի:
Նենց եմ լավ եմ հասկանում քո զգացումները :Ճ ոնց որ ես գրած լինեի, ուղղակի երկրի անունն էր փոխած :Ճ
Շատ ապրես քննության համար, ու համոզված էղի, որ Գերմանիայի հետ կապված քո ցանկացած երազանք կկատարվի:
Պատահականություն չեմ համարում էն, երբ մի երկրի էտքան կապված ենք ու հաստատ համոզված եմ, որ շատ մեծ հաջողությունների կհասնես ապագայում:

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...