понедельник, 27 июня 2011 г.

Իմ Ռոքի Թագուհին

սՈ՛չ,ո՛չ,այստեղ շարադասական ոչ մի սխալ չկա,խոսքւ հենց իմ ռոքի թագուհու մասին է։Ջանի~ս։Ես չեմ կարող իմ սերը նրա նկատմամբ բացատրել,պարզապես բառերն անզօր են։
Պետք է անկեղծ ասեմ,որ ես շատ վազուց չէ,որ ճանաչում եմ Ջոփլինին։Գերմաներեն պրոյեկտիս ես պետք է ներկայացնեի հիպպիներին և նրանց մշակույթը,որի անբաժան մի մասնիկը հենց Ջանիսն է։Եվ ահա ես մոտեցա համակարգչին,բացեցի հանրահայտ Youtube-ը և գտա նրան`իմ թագուհուն։Մի երգ-և ես սիրահարվեցի անմնացորդ ու անվերադարձ։Այժմ էլ լսում եմ նրա իմ ամենասիրելի երգերից մեկը`Summertime-ը և ներշնչվում եմ նրա ձայնով։Ջանիսի ձայնը պարզապես ձայն չէ,այն մի ամբողջ կյանք ու ուժ է։Միայն նրա ձայնը լսելիս ուժով և եռանդով այնպես եմ լցվում,որ պարզապես թռչել ու վազել եմ ուզում,ուզում եմ տրվել քամուն ու նա տանի ինձ հեռու-հեռու այնտեղ,որտեղ կան միայն Ջանիսի ձայնն ու երաժշտության հնչյունները։
Նրա արվեստը ուսումնասիրելիս հասկացա,որ նրա`արդեն իմ ամենասիրելի երգերից մեկը սոունդթրեք է եղել իմ մանկության ամենասիրելի ֆիլմերից մեկին։Խոսքը" Cry Baby" երգի և "Уж кто бы говорил" ֆիլմի մասին է։
Ջանիսը բավականին հաճելի արտաքին ուներ,սակայն ինչպես ցանկացած հիպպի,նա բավականին չխնամված էր,կրում էր գունագեղ հագուստ,շատ և կրկին գունավոր զարդեր։Կարճ ասած նրա արտաքինը նույնպես մեզ կյանքի էր կոչում,ստիպում էր ապրել ու նկատել կյանքի գունավոր կողմերը։
Սակայն Ջանիսը,կյանքը շատ սիրելով հանդերձ,ինչպես շատ տաղանդավոր մարդիկ,լքեց մեզ շատ վաղ և հատկապես իր բարձունքի գագաթնակետում։Ջանիսը հենց այդպիսին էր,նա երբեք ցածր չէր դառնա նորից,նա պետք է հեռանար այնժամ,երբ նրան ամենից շատն էին ցանկանում։...
Ջանիս Ջոփլինը կյանքից հեռացավ թմրանյութերի պատճառով 27 տարեկան հասակում ինչպես 27 ակումբի մյուս անդամները։(Դա վերացական մի ակումբ է,որի անդամներ Կուրտ Քոբեյնը,Ջիմի Հենդրիքսը,Ջիմ Մորրիսոնը և,ինչպես նշեցինք,Ջանիս Ջոփլինը մահացել են 27 տարեկան հասակում թմրանյութերի պատճառով։)
Ջանիսը հիպպիների իդոլն էր`լինելով իսկական հիպպի հոգով,սրտով,երգերով և նաև արտաքինով։նրա տիպիկ հիպպիյական երգերից է Շատերը Ջանիսին իր իսկ արտաքինից դատելով կարծում են,որ նա ագրեսիվ է և ջղային,չնայած նա իրականում շատ զգայուն էր ու հուզումնալից։Այդ ամենի հետ մեկ տեղ իր համերգների ընթացքում,երբ հատկապես թմրանյութերի և իր իսկ ձայնի հզորության ազդեցության տակ էր լինում,ոչինչ նրան չէր խանգարում ամբողջ բեմը քանդելու համար։Ահա այսպես մի անգամ The Pretenders խմբի վոկալիսը արտահայտվել է Ջանիսի մասին."Դուք նստած եք Ձեր տանը և հանկարծ լսում եք շուռ եկող գնացքների ձայնը-Դա Ջանիսն է։"
Ահա այսպես էլ Ջանիսն է արտահայտվել իր մասին։

"Կար մի ժամանակ,երբ ես երազում էի իմանալ ամեն ինչ։Շատ էի կարդում։Հավանաբար,կարելի է ասել,բավականին զարգացած էի։Չգիտեմ հատկապես երբ,բայց
ինչ-որ մի պահ ամեն ինչ փոխվեց։Բոլոր այդ զգացմունքները ինձ բացարձակ դժբախտացնում էին,և ես պարզապես չգիտեի ինչ անել դրանց հետ։Բայց հիմա ես գիտեմ,
ինչպես ստիպել իմ զգացմունքներին աշխատել։Զգացմունքները,որոնք լցնում էին ինձ,պարզապես ազատության կարիք ունեին,և ես ահա բեմի վրա եմ։Եվ երբ դա գործում է,
և հանդիսատեսն ինձ հետ է,ես զգում եմ մի ամբողջություն։Ես-ինձ մեջ,նրանք մտնում են իմ մեջ,մենք միավորվում ենք։Դա լցնում է ինձ։Հիմա ես կցանկանայի տրվել զգացմունքներին
ամբողջությամբ,դրանում է "սոուլի"հասկացությունը։"
Զուր չէ,որ ինձ երբեմն նրան են նմանեցնում։
Ահա վայելի՛ր նրա աստվածային ձայնը,թող այն քեզ էլ թռցնի ու տանի հեռու-հեռու անսահմանությունը։
Ջանիսի մասին ես կարող եմ խոսել անվերջ,պատմել ու խոսել ու խոսել նորից ու նորից։Սակայն այս դեպքում դա ձանձրալի կդառնա։Մնում է միայն մի բան ասելու.
Դու իմ Ռոքի թագուհի~ն ես,ես սիրու~մ եմ քեզ,Ջանի~ս։

Комментариев нет:

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...