воскресенье, 29 июля 2012 г.

Թող կուրծքս մի քիչ ցավի, որ սրտիս տեղն իմանամ...

Երեք բանաստեղծություն,որ նկարագրում են իմ ներկայիս տրամադրությունը :)

Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով»…
Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով:

Գնում ես, չես էլ ասում,
Թե մեկ էլ երբ ես գալու,
Եկար էլ, ի՞նչ իմանամ
Ո՞ւմ մոտ ես մեղքդ լալու:

Ներիր ինձ, դու իմ բարև,
Իմ խելոք և իմ համառ,
Հարկադիր այս ծիծաղի
Եվ թաքուն լացի համար:

Գնում ես, էլ ի՞նչ ասեմ,
Սովոր եմ, կդիմանամ
Թող կուրծքս մի քիչ ցավի,
Որ սրտիս տեղն իմանամ:

Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով,
Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով»…




Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,

Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա,
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած` ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա…
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ

...




Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,

Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:

Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն,
Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
Դառնում է արդեն խորին հնություն:

Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:

Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:

Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,
Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,
Որ չմոլորվեմ քո ոլորտներում
Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:

Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ: 


Համո Սահյան







4 комментария:

Narine Inian комментирует...

Մարիամ ջան, ես էլ եմ գերմաներենով զբաղվում ու որոշակի հաջողություններ ունեմ , տենց էլ գտա բլոգդ, կարդացի մի քիչ, ու ասեմ` մոտիվացնում ես լրիվ ինձ ^^), մի տեսակ տարօրինակ ու շատ ուրախ եմ քեզ համար, բայց, ի վերջո, չես վախենում միայնակ, լրիվ անծանոթ վայրում, մտածում ես , որ էնտեղ ավելի լավ կկատարելագործվես որպես մասնագետ? թե ուղղակի քեզ ես ուզեցել փորձել? ես մենակ միամսյա ծրագիրն եմ ուզում (դեռ չեմ էլ մասնակցել մրցույթին, բայց հուսով եմ` հաստատ կկարողանամ ^^)

հ.գ. ի դեպ, որպես արդեն փորձառուի, կխնդրեի` գրառում անեիր, հատկապես բանավոր գերմաներենը զարգացնելու համար :( ընդհանուր B2-C1 մակարդակ ունեմ, իսկ բանավորից անվստահ եմ ահավոր

հ.հ.գ ներողություն, եթե մի քիչ անկապ երկար գրեցի :Դ

♥Նեո комментирует...

վայ,շատ շատ շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար ^_^
Ես դեռ մասնագետ չեմ, ես նոր եմ դպրոցս ավարտել, ապագա մասնագիտությունս`գենետիկ-էվոլյուցիոնիստ, մասնագիտությունս ամբողջությամբ Գերմանիայում էլ հենց սովորելու եմ :)

Իսկ ինչ վերաբերում է լեզուն կատարելագործելու ուղղությամբ կատարվող գրառումներին, նման շարք արդեն սկսել էի,պարզապես ինչ-ինչ հանգամանքների պատճառով ուղիղ երեք ամիս Բլոգում ոչ մի գրառում չի եղել։ Հիմա աստիճանաբար վերականգնվում ենք`թե՛ Բլոգս,թե՛ ես։ Խոստանում եմ,որ կա՛մ այսօր,կա՛մ վաղը նման գրառում կլինի ;)

♥Նեո комментирует...

Իսկ մինչ այդ կարող եք ընթերցել այս գրառումը` http://mariamneo.blogspot.com/2012/03/4.html

Narine Inian комментирует...

Այ շնորհակալություն :Ճ Մի խնդրանք էլ ու վերջ :Դ բանավորը զարգացնելու համար նախ գրքեր էլ պիտի կարդամ, ինչից պիտտք է սկսել? -_-

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...