четверг, 18 августа 2011 г.

Թարմ-թարմ ռեփերներ

Համոզված եմ մեզանից յուրաքանչյուրն էլ հիշում է Հայ Տղեք խումբը,որը կազմված էր DJ-ից,հայ տղա Հայկոյից,Միշոյից ու էլի մի քանի հոգուց։Անկասկած նաև հիշում ենք նրանց առաջին CD-ն,որը լի էր բազում հումորային,այդ թվում նաև որոշ հետաքրքիր երգերով։Պետք է նշեմ,որ այդ երգերից մի քանիսն ինձ մոտ հաճելի հիշողություններ են առաջացնում,այդ իսկ պատճառով կան որոշները,որոնք ես սիրում եմ լսել։
Կարճ ասած տղաները մեր առաջին ռեփերներն էին։Աստիճանաբար նրանք ավելի կատարելագործվում էին իրենց կարծիքով կամ իրոք այդպես էր։Սակայն տղաների,հատկապես Միշոյի նկատմամբ սկսեցի հակակրանք զգալ մի պարզ պատճառով։Նրա`վերջին ժամանակների բոլոր երգերից գոռոզություն ու եսասիրություն էր փչում։Գրեթե բոլոր նոր երգերի մեջ Միշոն պատմում էր իր հաղթահարած դժվարությունների,իր հաջողությունների մասին։Նա հպարտությամբ պատմում է,թե ինչպես է քայլել բոլորի կարծրատիպերի վրայով ու գնացել առաջ։Ինչ խոսք,ընդունելի է,որ մեր հասարակության մեջ սեփական կարծիք ունեցող մարդիկ կան,սակայն անձամբ ինձ համար տհաճ է ամեն անգամ լսել Միշոյի ամպագոռգոռ հաղթանակների մասին։Ըստ իս կարելի է երգերից մեկի մեջ պատմել սեփական անձի մասին,բայց ոչ ամեն անգամ,այդպիսի ստեղծագործություններն արդեն շատ սեղմ ու սահմանափակ են դառնում։Նրան ես նմանեցնում եմ այն բլոգերներին,որոնք տասը գրառումից իննի մեջ պատմում են իրենց մասին`այն էլ շատ մանրամասնորեն։

Բայց Միշոն այնուամենայնիվ իրենից որևիցե բան ներկայացնում է,սակայն...
Ամեն օր Youtube-ում հայտնվող նորաթուխ ռեփերների մասին չգիտեմ էլ,թե ինչպես կարելի է արտահայտվել։Պարզապես ծիծաղս է գալիս։Բացատրեմ,թե ինչու։
Երբ փորփրում ենք Youtube-ը,կարելի է գտնել սնկերի նման ամեն օր բուսնող տաք-տաք ռեփերներ,որոնք ձայնագրել են մի երգ ու որպես ֆոնային երգ դրել են ասենք իրենց ընկերական նկարների ֆոտոսլայդին։Կամ ավելի վատ,երկու մեգապիկսել հզորությամբ բջջայինով նկարել են հնդկական տեսահոլովակ ինչ-որ երգով։Ու հարյուրից իննսունինը դեպքում այդ ինչ-որ երգը պատմում է,թե այդ անորակ տեսահոլովակով թույն ռեփերները ինչպիսի դժվարություններ են հաղթահարել շոուբիզնեսում,թե ինչպիսի քարքարոտ ճանփա են անցել,ինչքան են մյուսներին հակառակվել,որովհետև իրանք ռեփե~ր են։Կամ ասենք պատմում են իրենց հակառակորդների մասին`նկարագրելով,թե ինչքան թույլ են Դրանք,ու ինչքան ուժեղ ու թույն ռեփերներ են իրենք։Անձամբ ես,եթե մեկին ինձ հակառակորդ եմ համարում,առաջին հերթին նրան հարգում եմ։Իսկ եթե որևիցե մեկի մասին արտահայտվելիս ես օգտագործում եմ թույլ բառը,ես նրան ախր չեմ կարող հակառակորդ համարել։Լավ դա դեռ թողնենք։
Ի՞նչ շոուբիզնեսյան դժվարությունների մասին է խոսքը,երբ ես ինքս կարող եմ մտնել ձայնագրման ստուդիա,վճարել համապատասխան գումար,ձայնագրել երգս,պատրաստել ֆոտոսլայդ ու տարածել համացանցում։Եթե գիտեք`ինչի մասին է խոսքը,ասե՛ք,խնդրում եմ։
Հիմա,եթե այդ ռեփերներից մեկն ընթերցում է գրառումս,հայկական տարբերակով ինձ չուզող կանվանի։Բայց այնուամենայնիվ թող,որ բոլոր մարդկանց ամենավատ չուզողը ես լինեմ։Գիտե՞ք,եթե դուք այդքան թույն ռեփեր եք,փորձե՛ք դուրս գալ սեփական անձի սահմաններից,այնքա~ն գլոբալ խնդիրներ կան,այնքան հարցեր,որոնց մասին ռեփերները,ըստ իս,պարտավոր են խոսել։Այս խոսքերն ասելուց հետո պետք է նշեմ Միշոյի`Ղարաբաղի խնդրին նվիրված երգը։Այ դա ընդունեցի։Մարդը խնդիր է բարձրացրել,իր երգով փորձել է երիտասարդության մեջ արիություն արթնացնել,սերմանել է հայրենասիրություն ու ունեցածը չկորցնելու համարձակություն։Կարելի է մեկ-երկու անգամ էլ պատմել սեփական անձի դժվարությունների մասին` բացատրելով,ուժ տալով,որ ինչ խնդիր էլ լինի,պետք է սեփական անձի մեջ ուժ գտնել ու հաղթահարել դրանք։
Ռեփերներն իրենց ստեղծագործություններով իրոք նման են բլոգերներին`ուժեղ բլոգերներին,ոչ թե նրանց,ովքեր օրագիր են գրում։Ըստ իս ռեփերը չպիտի իր երգերի մեջ իր օրագիրը գրի,նա պետք է իր կարծիքը հայտնի այս կամ այն խնդի մասին,իր խոսքը հասցնի երիտասարդությանը։
Իսկ երբ շփվում ես այդ երկու օրվա,բայց 2Pac-ի կյանքի փորձով ռեփերների հետ,զգում ես,թե նրանք ինչքան դատարկ են,բայց ինչքա~ն գոռոզ։Իհարկե լավ է,երբ մարդ գիտե ճիշտ գնահատել սեփական արժանիքները այս կամ այն բնագավառում։Բայց երբ մարդ բավականին բարձր է գնահատում այն արժանիքները,որոնք չկան...Ծիծաղելի է։Թե ինչով են այդքան հպարտանում...

Ես շատ ուրախ կլինեմ որ երկու մեգապիկսել հզորությամբ նկարահանված անորակ տեսահոլովակի երգն այնպիսի բովանդակություն ունենա,որ գրավի յուրաքանչյուրի ուշադրությունը,որ ոչ ոք չնայի դրա անորակ տեսահոլովակին,այլ ճիշտ բառերին։Պետք է պարզապես դուրս գալ սեփական անձի սահմաններից,այդժամ միայն կլինի իրական թռիչք...
Եվ վերջիվերջո,մի խորհուրդ իմ կողմից հենց ձեզ,նորաթուխ ռեփերներ ջան։Ռեփ լսող ամեն երիտասարդ չէ,որ պիտի ռեփեր դառնա...ու...սեփական հաղթանակներով հպարտանալուց առաջ հասարակությանը ցույց տվեք դրանցից գոնե մի քանիսը։Այլապես ձեր լսարանը ձեզ պարզապես չի ընդունի։Չի ընդունի սեփական անձով ապրող,սեփական անձի մասին ստեղծագործող ու սեփական անձով հպարտացող թարմ-թարմ ռեփերին...

4 комментария:

Ashot Shahnazaryan комментирует...

ռեփ երրորդ դասարանից չեմ սիրում, Միշաիլին առավել ևս, բայց էտ մի երգը լավն ա

Ashot Shahnazaryan комментирует...

իսկ ինչ վերաբերվում է թարմ ռեփերներին, ընկերս մի տարի է երգում էր ու բացի ընկերներից ուրիշ լսող չուներ, բայց հոկտեմբերի 17ին համերգ ունի ակումբում (անունը մոռացա) ճիշտ է ընդհամենը 40 հոգու համար է ու կեսը էլի ընկերներն են բայց արդեն ունի լսողներ

Ashot Shahnazaryan комментирует...

youtube-ինքը չկա :)

Анонимный комментирует...

yoooooo :D

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...