вторник, 26 июля 2011 г.

2012 կամ վերջ երկորդ մասին

Անկասկած մեզանից յուրաքանչյուրը լսել է 2012 թվականի դեկտեմբերին սպասվող աշխարհի վերջի մասին։Բայց նախքան իմ եզրակացություններին ու տեսակետերին անցնելը նշեմ մի փաստ։Ես իմ էությամբ շուտ խուճապի մեջ ընկնող մարդկանցից չեմ։Ավելի ճիշտ`ես գրեթե երբեք խուճապի չեմ մատնվում։Դրա համար ունեմ իմ պատճառը։Եթե իրոք ինչ-որ վատ բան պետք է տեղի ունենա,ես այդ առավոտյան արթնանում եմ սրտումս տարօրինակ զգացողությամբ,որի առկայությունն ամեն անգամ զգալիս հասկանում եմ,որ ինչ-որ բան այն չէ։Իսկ այժմ ինձ մոտ բացակայում է այդ զգացողությունը,այդ իսկ պատճառով հարկավոր է նշել,որ սա գրառում չէ այն մարդու,ով երեկ տեսավ 2012 ֆիլմը և որոշեց բարձրաձայն մտածել,որպեսզի առաջին հերթին ինքն իրեն համոզի,որ ամեն ինչ լավ է,ամեն ինչ հիանալի է։Ես երեկ դիտել եմ 2012 ֆիլմը և այսօր պատրաստվում եմ ձեզ հետ վելուծել Աշխարհի վերջ ասվածը։
Ես գիտնական չեմ,ոչ մի գիտական աշխատության մեջ մասնակցություն չեմ ունեցել,և բնականաբար ձեզանից շատերը կասեն,որ իմ ասածները հիմնավոր լինել չեն կարող,բայց այնուամենայնիվ փորձենք վերլուծել`ինչու 2012 և ինչու դեկտեմբերի 21...
Յուրաքանչյուր կրոնի և յուրաքանչյուր կրոնի Սուրբ Գրքի մեջ ասվում է Մեծ Դատաստանի կամ Աստծո պատժի մասին։Ղուրանի մեջ ասվում է,որ լսվելու է Ալլահի շեփորի ձայնը,և այդ օրը բոլոր մեղսավորները պատժվելու են իրենց կատարած մեղքերի համար։Աստվածաշնչում գրված է,որ կգա մի օր,և Հիսուս կվերադառնա Երկիր մոլորակ`այն մեղքերի ծովից փրկելու համար։Նրա գալուստն ուղեկցվելու է հրեշտակների հայտնվելով,երկնքից թափվող կրակներով և այլն։Սակայն երբ կգա այդ օրը,ոչ ոք չգիտե...
2012 թվականի դեկտեմբերի 21-ին Արեգակնային համակարգի մոլորակները կգտնվեն մի գծի վրա։Տարբեր աղբյուրներ բարձրաձայնում են նրա մասին,որ Նիբիրու մոլորակն այդ օրը մարդկության համար տեսանելի կլինի Արեգակի նման,իսկ 2013 թվականի փետրվարի 14-ին Երկիրը կանցնի Նիբիրուի և Արեգակի միջով։Երկու հսկայական մոլորակների կրկնակի ձգողության տակ գտնվելով Երկրի բևեռները կձգտեն փոփոխել իրենց դիրքերը,ինչն էլ կհանգեցնի երկրաշարժերի ու ցունամիների մեծ ալիքին։Սակայն այնքանը հասկանալուց առաջ պարզենք,թե որտեղից հայտնեց Նիբիրու մոլորակը և այն ինչ գործ ունի մեզ հետ։
1982 թվականաին ՆԱՍԱ-ն ընդունեց Արեգակնային համակարգում մեկ այլ`մեզ անծանոթ մոլորակի գոյության մասին։Մեկ տարի անց նույն ՆԱՍԱ-ն տիեզերք է ուղարկում իր  IRAS սպուտնիկը,որն անմիջապես նկատում է նոր ու հսկայական մի օբյեկտ։Այդ օբյեկտն իր չափերով գերազանցում էր Յուպիտերին և այնքան նման էր Երկրին,որ ստեղծվում էր  հիմնավոր պատճառ ենթադրելու,որ այն պատկանում է հենց արեգակնային համակարգին։
Իրականում Նիբուրուն այն մոլորակներից է,որը պտտվում է Սև աստղի շուրջ։Այդ Սև աստղն ունի հինգ մանր մոլորակ,վեցերորդը Родина մոլորակը,որը չափերով հավասար է Երկրին ու մի յոթերորդ մոլորակ կամ օբյեկտ,որին մենք անվանում ենք Նիբիրու։Համաձայն միֆերի`այդ Родина կոչվող մոլորակում ապրում են հսկաներն ու աստվածները։Նիբիրուն պտտվում է այդ Սև աստղի շուրջ,իսկ նրա պտույտի օրբիտան անցնում է Արեգակնային համակարգով։Սակայն Արեգակնային համակարգի և Նիբիրուի պտույտների ուղղություներր տարբեր են,ինչն էլ կարող է հանգեցնել բախումների։Նույն Նիբիրու մոլորակի պատճառով Լուսնի արտաքին կեղևի վրա առաջացել են բազում ճեղքեր։Սակայն չի պարզաբանվում,թե որն է ճեղքերի առաջացման իրական պատճառը։Ասում են նաև,որ այդ օբյեկտի կամ մոլորակի պատճառով է Անտրակտիդան անցել ջրի տակ։
Աստղագետները պնդում են,որ 2009 թվականի մայիսի 15-ից սկսած Երկրագնի հարավային կիսագնդում մարդիկ երկնակամարում կարող են տեսնել կարմիր կետ։Դա հենց Նիբիրուն է,որն ունի ալ կարմիր գունավորում և այրվող տեսք։
2011 թվականի հունիս-օգոստոս ամիսներից Երկրագնդի ցանկացած կետից կարելի է անզեն աչքով հետևել Նիբիրուին։Իսկ թե ինչ կպատահի 2012-ին ու 2013-ին,արդեն նշեցի։2013 թվականի հունիսի 1-ին Երկրագնդի վրա այլևս չի լինի մեր ցիվիլ աշխարհը,մարդկությունը և այլն...
Ես ձեզ ներկաայցրեցի 2012-յան Աշխարհի վերջի մոտիվներն ու պատճառաբանությունները։Այնուամենայնիվ կցանկանայի նաև անդրադառնալ կրոնական տեսանկյունին։
Հետաքրքիր է,որ ցանկացած կրոն ընդունում է Ապոկալիպսիսի գաղափարը։Ապոկալիպսիսն այսօր ասոցացվում է Աշխարհի վերջի հետ կամ ընդունվում է որպես դրան հոմանիշ։Սակայն ոչ մի կրոն չի խոսում Աշխարհի վերջի մասին։Խոսքը հենց Ապոկալիպսիսի մասին է,որն ըստ Աստվածաշնչի նշանակում է Հիսուսի գալուստ,իսկ ըստ Ղուրանի`Մեծ Դատաստան։Ինչպես նշեցի վերևոմ`Հիսուսի գալուստն ուղեկցվելու է հրեշտակների ներկայությամբ ու երկնքից թափվող կրակներով։Մենք`մարդիկս,Աստվածաշունչը ընդունում ենք մեր`մարդկային ուղեղով`չգիտակցելով,որ այն գրված չէ մարդու ձեռքով։Երկնքից թափվող կրակները հազար ու մի բան կարող են նշանակել,այն է թե`կայծակ,հրաբուխների ժայթքում,այրվող շենքեր։Կարող է և այլ մի բան լինել։Իսկ մուսուլմանական տարբերակի շեփորը պետք չէ բառացի ընդունել։Շեփորի ձայնը կարող է նշանակել երկաշարժ,հրաբուխ.ցունամի։Իսկ այն,որ դրանից հետո լինելու է մեծ Դատաստանը,կարող է նշանակել,որ այդ "շեփորի ձայնի պատճառը" կվերացնի մեղսավոր մարդկանց,որոնք իրենց ֆիզիկական մահից հետո կկանգնեն հոգևով Դատաստանի առաջ։Իսկ ի՞նչ է Դատաստանը։Ցավոք,ես չգիտեմ։Ասվում է,որ գոյություն ունի դրախտ ու դժոխք։Բայց մենք կրկին դրանք ընդունում ենք պարզ`մարդկային ուղեղով։
Շատ հարցեր կան,որոնք մնում են անպատասխան։Սակայն ինձ մնում է ասելու միայն երկու բան։Եթե Աստված կամ մայր բնությունը կամ Ալլահ,ինչպես ցանկանում եք անվանեք,որոշի վերջ տալ մադկությանը,ապա Նա միանգամայն արդար կլինի,քանզի մենք`մարդիկս թքում ենք այն աղբյուրի մեջ,որից ջուր ենք խմում։Հետո դնում ենք ֆիլտրներ,որ մաքրենք մեր իսկ թուքից այդ ջուրը,ֆիլտրներն էլ սկսում են աղտոտել օդը։Ինչու՞ է հարկավոր այդ հավերջական շրջապտույտը,երբ պարզապես կարելի էր չթքել մեր իսկ բաժին ջրի մեջ։
Իսկ ինչ մնում է վերջում ասելու,Աշխարհի վերջին ես չեմ հավատում։Մարդկության վե՞րջ։Հնարավոր է։Աշխարհի վերջ`ոչ։Եվ ի վերջո,Աստծուն հավատացոք իմ ընկերներ,Աստված ստեղծեց ծիածանը`որպես ուխտ այն բանին,որ նա այլևս երբեք ձեռք չի բարձրացնի մարդկության վրա։
Այնուամենայնիվ դեռ ոչինչ պարզ չէ։Ամեն դեպքում ձեր իսկ հանգստության համար ապրե՛ք մաքուր կյանքով և որ ամենակարևորն է`մի՛ մոռացեք բարության մասին։
Հաջողություն ամենեցուն։

4 комментария:

Zaven Karapetyan комментирует...

Ես էլ համարյա չեմ հավատում (դե նենց մի պուճուր:D), բայց կարծում եմ սենց էլ երկար չենք ձգելու: Երևի կգա մի օր, որ նորից մարդկությունը կսկսի 0 ից զարգանալ: Վատն էնա, որ էտ ժամանակ բլոգգինգ չի լինի, Էէհհ:))

♥Նեո комментирует...

Զավեն ջան,դե կարծում եմ յուրաքանչյուրս էլ սպասում է աշխարհի վերջ ասվածին։Պարզապես երևի թե ոչ ոք չէր սպասում,որ այն կարող է մեզ մոտ լինել,ոչ թե մեր թոռների ծոռներին:)
Շնորհակալություն ընթերցելու համար

Գևորգ комментирует...

Հետաքրքիր հոդված էր։Բայց ըտենց էլ չհասկացա,ինչի վերջ երկորդ մասին? Բա առաջին մասը? սրա վերաբերյալ էլի բան եք գրել?ահագին ման եկա,չգտա

♥Նեո комментирует...

Չէ,չէ Գևորգ ջան,վերջ երկորդ մասին նշանակում է վերջ մարդկության երկորդ մասին..քանզի ըստ Աստվածաշնչի մենք մարդկության այսպես ասած երկորդ սերունդն ենք...Ու գալիս է նաև մարդկության երկորդ մասի վերջը ;)

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...