суббота, 25 июня 2011 г.

Այդպես ճիշտ է,տենց արա՛

Մենք շատ հաճախ ենք լսում և ինչու՞ ոչ,նաև ասում "տենց ճիշտ է"։Բայց եթե մի քիչ խորանանք,ճիշտ և սխալ ամենևին գոյություն չունի։Չկան օրենքներ,սահմաններ ու ճշտի-սխալի կռիվ,դրանք մտացածին են ինչպես Երկրագնդի զուգահեռականներն ու հորիզոնականները։Այս ամենը պարզապես հորինված է կյանքն ավելի հեշտացնելու,ամեն ինչ ավելի պարզեցնելու ու մատչելի սարքելու համար։
Մարդն,ինչ խոսք,հասարակության մասնիկն է,նրա մի տարրը և եթե յուրաքանչյուրը բացարձակապես անի այն,ինչ ցանկանում է,մենք կհանդիպենք Մայր-անարխիային։Դա մեզ ամենևին պետք չէ։Բայց ախր ո՞վ է ճշտին իրավունք տվել սխալին սխալ անվանել։Ինչու՞ է տգեղ,երբ վազում ես փողոցով մեկ ու երգում ես։Ինչու՞ են մեզ սաստում։Ինչու՞ են մարդիկ փորձում ամեն գունավոր բան ներկել միատոն գույնով,սարքել հասարակ,բոլորի նման,սարքել պա~րզ։Ատում եմ այդ պարզը։Պարզությունը ես սիրում եմ,իսկ պարզը-երբեք։Ինչու՞ է ճիշտ ամուսնանալ  20-30 ընկած սահմանագծում,իսկ եթե չամուսնացար,ուրեմն ուշացար։Ո՞վ ասաց,որ սիրելու համար հասուն,իսկ ատելու համար ուժեղ լինել է պետք։Ո՞վ է սահմանում օրենքներն ու դրանք ճի~շտ կոչում։Որտե՞ղ է գրած,որ սևամորթը նեգր է,ստրուկ,իսկ դու ու ես`ոչ։Չէ,չէ,մենք ավելի շուտ ենք ստրուկ,մենք ստրուկ ենք օրենքներին,կարգ ու կանոնին,մենք ստրուկն ենք շրջապատի։Մենք ստրուկն ենք ճշտի...
Ու՞մ են պետք հոգու օրենքները։Ինչու՞ են ճաղեր պետք մեր մտքի համար։Մի՞թե չի կարելի ճախրել,հասնել երկնքին,հետո թեկուզ ընկնել,կոտրվել ու նորից հարություն առնել։
Պե՞տք է կյանքն ապրել բոլորի նման,բոլորի պես,քանզի դա ճիշտ է,քանզի ա՞յդ է կարգը։
Ատում եմ ես այդ կարգերը։Քո կյանքի օրենքների նկարիչը դու ես,դու՛։Մարդիկ,ովքեր այնքան ցանկություն չունեն իրենք իրենց կյանքը նկարելու համար,ապրում են հասակական օրենքներով։Դա նման է բլոգի ֆոն ընտրելուն։Կարող ես ընտրել բլոգի առաջարկած շաբլոններից,որը հավանես...կարող ես քոնը ստեղծել քո ձեռքերով ու այն կկոչվի քո~նը։
Ջարդե՛նք բոլոր պատերը մեզ խանգարող։Մենք ենք մեր կյանքի տերը,մենք։
Մեր կյանքի գույներն ու երանգները մենք ենք ընտրում,անկախ ամեն ինչից։Անկախ նրանից,թե կարմիրն ու վարդագույնն մասին ինչպես են նայվում,ես կներկեմ իմ սերը վարդի նման ալ կարմիր,իսկ երազանքներս`վարդագույն։Այստեղ`իմ կյանքում,գեղեցիկն էլ եմ ես սահմանու~մ։
Ես եմ իմ օրենքը,իմ կարգուկանոնը-իմ խիղճը։Իմ ամոթը-իմ հարգանքն է։Բա՛րև։Ես-ես եմ։

2 комментария:

Анонимный комментирует...

Ուժեղ էր...նույնիսկ փշաքաղվեցի..Ձեզանից շաատ բան կարելի է սովորել..շնորհակալություն,որ կիսվում եք մեզ հետ...

♥Նեո комментирует...

Անչափ շնորհակալ եմ և ուրախ,որ իմ գրառումներն այդքան մեծ արժեք ունեն Ձեզ համար
Ձեզ եմ շնորհակալ ընթերցելու և գնահատելու համար :)

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...