суббота, 23 июля 2011 г.

Մեռած մարմնում նրա-բաբախող սիրտ կար

Տան չորս պատերը լցված էին ճչացող լռությամբ։Լռություն,մռայլ ու դատարկ լռություն։Սեղանի վրա դրված էր մեռած մարմնի նոր տնակը։Տնակը հարմարավետ էր,փափուկ,մեռած մարմինն այնտեղ իրեն լավ էր զգում,սակայն...
Ցավի պատճառով ուռչած աչքեր,արցունքերից այրված կարմիր այտեր,սակայն շարունակ արտասվել շարունակող դժբախտ կանայք,լուրջ տղամարդիկ...բոլորը տխուր էին`ի սրտե,թե մակերեսայնորեն,չգիտեմ,սակայն ոչ ոք չէր մտածում դրա մասին...
-Արտասվե՛ք մարդիկ,եկե՛ք նստե՛ք,հոգեհանգստիս հացը կիսե՛ք,նստե՛ք կողքիս,թրջե՛ք ձեռներս ձեր արցունքով,թրջե՛ք այնքան,մինչև իմ արցունքներն արդեն մեռած աչքերիս կչորանան։Հացս կիսե՛ք,մարդի՛կ,կիսե՛ք,քանզի կյանքիս տարիներին չհիշեցիք ու չեկաք,չմոտեցաք ու չօգնեցիք,սակայն ես այսօր բարի եմ,մոտեցե՛ք իմ սեղանին,ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։Ասում են թե,լավ ընկերն դժբախտության պահին է երևում։Բայց չէ,լավ ընկերը ուրախության օրերին է երևում։Այսօր այլևս ոչ ոք ունակ չէ ընկերոջ ուրախությամբ ապրելու`առանց նախանձի զգացողության,իսկ այ մահվանս օրը դուք այստեղ եք,իմ կողքին,սակայն ու՞ր էիք երեկ,ու՞ր եք այսօր։Այո՛,այսօր այստեղ եք,պետք է ցույց տալ,թե ինչքան սրտացավ եք։Բայց գոնե գիտե՞ք`ինչ է սրտի ցավը։Գիտե՞ք ինչ է նշանակում երջանկության պահին լինել միայնակ,լքված,որովհետև դու հաջողակ ես,դու խելացի ես,որովհետև դու գարշահոտ շրջապատից պոկվել ես առաջ,հաղթել ես նրանց,բարձրացել ես վեր։Իհարկե չգիտեք,քանզի Ձեր խղճուկ էությունը երբեք ձեզ թույլ չի տա վայելել իրական երջանկությունը։Ձեր միջի նախանձն ու նողկանքը լափում է ամեն գեղեցիկ բան ու թունավոր է ոչ մայն շրջապատի,այլ առաջին հերթին հենց ձեր կյանքը։Մարդի՛կ,մարդի՛կ,կեղծավո~ր մարդի՛կ,կարծու՞մ եք մահացել եմ,եկել եք,դերասանություն եք անում`առանց հասկանալու,որ ես ամեն ինչ հիշում եմ,ամեն ինչ գիտեմ։Ձեր թույնի ամեն կաթիլը ես պահել եմ այստեղ,իմ մեջ`իմ սրտում`առանց կյանքս թունավորելու։Ո~չ,ես դրանք պահել եմ իմ մեջ`ձեր իսկ դեմ հակաթույն ստեղծելով։
Ա~խ,մայրի՛կ,մայրի՛կ։Իմ սու՛րբ մայրիկ։Ինչու՞ ինձ չսովորեցրիր,որ կյանքը պետք է սկսել աջ ոտքից։Ինչու՞։Ինչու՞ չասացիր,որ մարդիկ դաժան ու երկերեսանի էլ են լինում։Ա~խ,մայրի՛կ,իմ միամիտ ու անուշադիր մայրիկ։Ինչու՞ ես արտասվում այժմ։Դժվա՞ր է զավակի մահը,գիտեմ,հասկանում եմ,սակայն ու՞ր էիր դու,երբ ես երջանիկ էի իմ Լիլիթի հետ։Չէի՞ր հավանում նրա աչքերի գույնը,թե՞ չէիր հավանում իմ լիլիթյան երջանկությունը...
Դու՛,Ռոբերտ,ինչու՞ ես ցցվել այդտեղ,կնոջս`իմ գեղեցկուհի Լիլիթի կողքին։Մխիթարու՞մ ես նրան։Կորչի՛ր գրողի ծոցը,հիմար դուրսպրծուկ,Լիլիթս երբեք չի նայի քո ուղղությամբ։Նա գիտի,թե դու ով ես։Զարմացա՞ր։Այո՛,գիտի։Ես նրանից գաղտնիքներ չունեմ։Այո՛,ես քեզ 10-ով զրո արեցի,իսկ հիմա երեսդ առ ձեռքերիդ մեջ ու փախչիր մորդ`գրողի ծոցը։Թե շուրթերս ողջ լինեին,մի լիաթոք կծիծաղեի։Չնայած չէ,եթե շուրթերս ողջ լինեին,ես ամուր կհամբուրեի Լիլիթիս։



Լիլիթ...ես ինձ այնքան մեղավոր եմ զգում քո առջև։Լիլի՛թ,դու իմ կյանքի ամենապայծառ կետն ես,կյանքումս հանդիպած ամենամաքուր արարածը,իմ Լիլի,փոքրիկ Լիլի,դու այնքան թույլ էիր,անպաշտպան,այնքան էիր սիրում թաքնվել իմ գրկում,սակայն այսօր ես քեզ ստիպեցի դառնալ ուժեղ,լինել ամուր,փոքրիկ թռչնակին ես այսօր հասուն կին դարձրի,հասուն ու այրի կին։Լիլիթ,գեղեցկուհիս,ների՛ր ինձ,ես չէի ցանկանում քեզ լքել,տե՛ս,ես մահացել եմ,սակայն ես քո կողքին եմ ու կմնամ,մարմինս մեռած է,բայց սիրտս բաբախում է դեռ,բաբախում է քեզ համար։Լիլիթ,միակ ապացույցը նրա համար,որ դու ինձ երբևէ կներես այն կլինի,որ դու կրկին երջանիկ դառնաս...եթե անգամ դրա համար անհրաժեշտ լինի ինձ մոռանալ։Մոռացի՛ր ինձ,Լիլի,մոռացի՛ր,թու՛յլ տուր խզեմ բոլոր կապերս այս աշխարհի հետ։Լիլիթ,իմ քնքուշ փերի,պսակի՛ր ինձ այսօր խոնավ հողի հավերժ ծառա,թու՛յլ տուր ինձ մնալ նրա գրկում,զգալ նրա սառը համբույրներն ու չոր գրկախառնությունները։Լիլի՛,թաղի՛ր ինձ այսօր ու չգաս այլևս իմ գերեզմանաքարին։Քո սուրբ արցունքներով չսրբես ինձնից մնացած միակ հետքիս`տապանաքարիս վրա ծանրացած փոշին։Կպահես այդ արցունքներն այն օրվան,երբ կունենաս քո նոր երջանկության պտուղը։Լիլի,իմ կամքով միայն այդժամ կհիշես դու ինձ,կհիշես,որ կայի ես,որ սիրեցի քեզ ու դատապարտվեցի սիրուս համար,կհիշես,որ հեռացա այս կյանքից`թողնելով քեզ մենակ։Կհիշես,որ դա էր կամքը իմ։Կհիշես,որ ես ստիպեցի քեզ թաղել իմ մեռած մարմինը,որտեղ բաբախող սիրտ կար...

пятница, 22 июля 2011 г.

Չուղարկված նամակ

-Աստծո կողմից ինձ տրված իրավունքովս ձեզ հայտարարում եմ այր ու կին։
Գևորգի ու Աննայի հարսանիքն էր տարվա ամենագեղեցիկ և ամենահարուստ եղանակին`աշնանը։Ոսկի հագած տերևները ծափ զարկելով շրջափակել էի նորապսակներին`շնորհավորելով նրանց և մաղթելով երջանկություն։Ոսկեզօծ տերևների փայլը լցվել էր Աննայի հոգու մեջ,նա այնքան երջանիկ էր ու այնքան լի սիրով։Սպիտակ զգեստ,հարսի քող,բարի դեմքեր ու կարմիր տերևներ...
Ըստ իրենց գյուղի համաձայնության աշունը ամուսնության ամենագեղեցիկ ու ամենաճիշտ շրջանն է,քանզի հարսի սկսեսուրը նորապսակների տալիս է մառանի բանալին,որը պետք է լի լինի տեսակ-տեսակ մրգերով ու չրերով,համեղ կոմպոտներով ու թարմ բանջարեղենով։Այդ առատությունը պետք է հովանավորեր նորապսակների ամբողջ կյանքի կայունությունն ու հարստությունը...Աննան ու Գևորգը միասին,մառանում`կտրված ամբողջ աշխարհից,առաջին անգամ միմյանց առաջ մինչև վերջ կբացեին իրենց հոգիներին ու սրտերը,առաջին անգամ նրանք կմիաձուլվեին ու կդառնային մի մարմին,առաջին անգամ նրանք կլինեին միայն երեքով`Գևորգը,Աննան ու իրենց սերը...
Անցնում էին օրերը,գլորվում էր աշնանային ժամանակը,կամաց-կամաց հեռանում էր Գևորգի ու Աննայի աշունը։Այդ գեղեցիկ աշունը,որ պսակեց նրանց,որ դարձրեց այր ու կին,որ նրանց հոգիները լցրեց ամենապայծառ փայլով,ամենաիրական երջանկությամբ լցրեց Գևորգի հայրական տունը։Անցնում էր աշունը,և մոտենում էր ձմեռը։Աննայի արդեն մայրական սիրտը չարիք էր կանխազգում։Աշունը լքում էր նրանց,չքնաղ աշնանը հրաժեշտ էին տալիս,սակայն արյդո՞ք դրանով էին պայմանավորված նրա սրտի ցավոտ կծկումները...
-Գևո՛րգ
-Ասա՛,գեղեցկուհից,-ասաց Գևորգն ու կնոջ փխրուն մարմինն առավ իր ամուր ու տաքուկ գրկի մեջ։
-Գևո՛րգ,սիրտս մի տեսակ ցավում է,ինչ-որ կսկիծ է ներսս պատել,չեմ հասկանում...
-Աննա ջան,մի՛ անհանգստացիր,դա հավանաբար քո կրծքի տակ մեծացող չարաճճիի պատճառով է,գոցւե սիրտդ ինչ-որ բան է կամենում,ասա՛,ես ոչինչ չեմ խնայի իմ թագուհու համար...
-Գևո՛րգ...
-Հա՞,դե ասա՛,ասա՛ տեսնեմ։
-Գևո՛րգ,խոստացի՛ր,խոստացի՛ր,որ ինձ երբեք միայնակ չես թողնի։
-Աննա,սիրելի՛ս,այդ ի՞նչ մտքեր են պարուրել քեզ։Իհարկե,երբեք չեմ լքի քեզ,ես քեզ երբեք չեմ կորցնի,երբեք մարմինդ բաց չեմ թողնի իմ գրկից,լսու՞մ ես,երբե~ք...
Ու Գևորգը սկսեց ամբողջ դաշտով մեկ վազել ամենավերջին սիրահարվածի նման ու բղավել,թե ինչքան է սիրում Աննային ու բղավել,որ երբեք նրան միայնակ չի թողնի։Աննան լուռ կանգնած նրան էր նայում`մեղմ ժպիտը դեմքին,սակայն ներսի վախը կրծում էր իր նուրբ հոգին։Գևորգը չհամոզեց նրան..գուցե նրա արդեն մայրական սիրտը վատ լուր էր կանխազգում...
Անցավ տաքուկ աշունը,արև խավարել էր,թաքնվել իր ճերմակ ծածկոցի երևում ու իր բոլորլիազօրություններով հանդերձ ժամանել էր ձմեռը։Ձմեռը վատը չէր,ոչ էլ`լավն էր։Ձմեռը չոր էր,կոպիտ,նա այնքան սառն էր,նրա մեջ մի կաթիլ անգամ սեր չկար,նրա մեջ անգամ սիրո մի բյուրեղիկ չկար։Սակայն ձմեռն ազնիվ էր։Նա առանց դիմակի էր հանդես եկել,նա պարզ դեմքով էր սուլում իր երգը,նա չէր խաբում և ոչ ոքի։Նա ձմեռն էր,սառն ու դաժան և նա դա չէր թաքցնում...
Ամենահասարակ ճերմակ առավոտն էր գյուղում,սակայն այդ ճերմակի մեջ սևություն կար։Աննան անհանգիստ էր,սրտի ծակոցներն ուժեղացել էին,իսկ Գևորգը քնած էր իր կողքին,այնքան խաղաղ,այնքան հանգիստ...Սակայն զուր էր այդ խաղաղությունը,խաղաղություն արդեն չկար։Գյուղի կենտրոնում կանգնած ռադիոընդունիչները պարտիզանների նման հայտարարեցին պատերազմի սկիզբը։Պատերազմ։Այդ մի բառով ճերմակ առավոտի ետևում թաքնված սևությունն անմիջապես քողի նմամ ծածկեց ամբողջ գյուղը։Պատերազմ։Պատերազմ հայրերի,եղբայրների,ամուսինների ու զավակների համար։Պատերազմ մայրական սրտերն ու կանանց հոգիները կեղեքելու համար։ՊԱտերազմ`զավակներին անտեր թողնելու համար։Սակայն կանչում էր հայրենիքը,նա ուներ մեր կարիքը...
-Գևո՛րգ,դու չես գնա պատերազմ.լսու՞մ ես,ոչ,դու չես գնա,դու խոստացել ես,դու չես լքի ինձ ու մեր փոքրիկին,ես կմեռնեմ վախից,դա՞ ես ուզում
-Աննա՛,հանգստացի՛ր հենց այս րոպեին։Հավաքվի՛ր,այլապես երեխային կվնասես
-Երեխային դու կվնասես քո բացակայությամբ,Գևորգ,ես չեմ կարող առանց քեզ
-Աննա,կարծու՞մ ես,որ ես պետք է կնոջ նման նստեմ տանը,երբ իմ ընկերները կկռվեն պատերազմու՞մ։Ո՞վ պետք է պաշտպանի մորս,քրզ,վերջիվերջո մեր զավակին,եթե ոչ ես։Ո՞վ։Իսկ այստեղ քո կողքին նստելով,մորս փեշի տակ մտնելով ես ոչ միայն ձեզ չեմ պաշտպանի,այն ինձ կվնասեմ,Աննա՛։
-Ախր դու խոստացել էիր...
-Այո՛,ես խոստացել եմ,ես խոստացել եմ Աստծու առաջ,որ կպահեմ ու կպաշտպանեմ քեզ,ես դա պետք է անեմ,Աննա՛,հավատա՛,ես ետ կդառնամ,ես խոստացել եմ,լսու՞մ ես,մաքրի՛ր աչքերդ,մարտիկի կինն իրավունք չունի արտասվելու։Ես ուժի և ոչ թե կարեկցանքի կարիք ունեմ։Դու այժմ զինվորի կին ես,հայրենիքի համար մարտնչող զինվորի,այնպես որ չկախեղ գլուխդ,Աննա՛,դու հայ կին ես,դու կին ես հայ մարտիկի...
Աննան կինն էր մարտիկի,սակայն առաջին հերթին նա կինն էր Գևորգի,իր սիրելի ամուսնու,այո՛,նրան աջակցություն էր պետք,սակայն վախը կրծում էր Աննայի հոգին...
-Ալավերդյան Արամ
-Ես եմ
-Ալեքսանյան Նարեկ
-Ես եմ
-Առաքելյան Գևորգ
-Ես եմ,-ասաց Գևորգն ու ամբոխի միջից առանձնացավ ու ամուր քայլերով առաջնորդվեց դեպի մեծ մեքենան։Նրա ականջներում զրնգում էր Աննայի խուլ ճիչը..Առաքելյան Գևորգ...նա քայլում էր ու փորձում էր ետ չշրջվել,չնայել Աննայի նվաղած դեմքին,կարմրած աչքերին,թույլ մարմնին։Սակայն ո՞վ գիտի,գուցե նա վերջին անգամ էր տեսնում կնոջը։Մի հայաց նետեց դեպի ետ ու մարդկային մտքի ամբողջ արագությամբ այդ մի ակնթարթում ասաց ինքն իրեն`խոսելով Աննայի հետ.
"Ես կգամ,Աննա՛,միայն թե դու ուժեղ եղի՛ր,լսու՞մ ես,ես կգամ,կլինեմ քեզ հետ,քո կողքին,խոստանւմ եմ,ես մի օր կրկին կմտնեմ այդ նույն դռնով ներս,կմոտնեամ օրորոցին,կգրկեմ մեր մանկիկին,կսեղմե կրծքիս ու կհամբուրեմ նրա ճակատը,իսկ դու կլինես կողքիս,ինձ ամուր կպած,իսկ ծնողներս`մեր ետևում`որպես մեր հովանավոր։Հիշի՛ր,դեռ կգա այդ օրը"...Գևորգի հայացքը կրկին հանդիպեց այն ահռելի մեքենային,որին վախեցած աչքերով նայում էր Աննան։Այդ մեքենան այժմ կտաներ իր ամուսնուն ու գուցե այլևս երբեք չվերադարձներ...
Ձմեռը դաժան էր,սակայն նա չէր թաքցնում իր դեմքը...


Եկավ գարունը։Գարունը տաքուկ էր,նա մեղմ շոյում էր հոգնած զինվորների ուժասպառ մարմինները,նա ժպտում էր զինվորներին,հաճոյախոսում էր,պատմում էր կյանքի վայելքների մասին,նա ջերմացնում էր զինվորների սառած ոսկրերը։Սակայն գարունը նենգ էր ու ստոր։Գարունը խորամանկ էր,ինչպես յուրաքանչյուր առաջնորդ,սակայն նա այնքան ազնիվ չէր,որքան Մարզպետունին և այնքան մաքուր չէր,որքան Նժդեհը։Գարունը ստոր էր ու նենգ,ինչպես թուրքը,նա երկերեսանի էր,ինչպես Թալիաթը։Իսկ խեղճ զինվորները հերթական անգամ միամտորեն խաբնվեցին գարնան քնքշանքին։Նրանք հերթական անգամ հավատացին այդ նենգ արարածին և կրկին խաբվեցին։Գարունը թուլացրեց նրանց,գարունը հուսախաբ արեց Գևորգին...նրա անզգայացած մարդմինն ընկած էր հազարավոր դիերի մեջ,նրա մեջ դեռ շունչ ու միտք կար։Նրա աչքի առաջ Աննան էր,գեղեցիկ Աննան..նա հիշում էր,թե ինչպես առաջին անգամ դիպավ Աննայի շուրթերին,նա հիշում էր իրենց անցկացրած խենթ ժամերը մառանում,նա հիշում էր իր խելակորույս վազքը դաշտի մեջ ու խոստումները`տրված Աննային։Նա պետք է դիմանար հանուն այդ ամեն ինչի,նա պետք է դիմանար իր զավակին գրկելու ու նրա ճակատը համբուրելու համար։Սակայն նենգ արեգակն իր ծակող փայլով նրան ստիպում էր փակել աչքերը,փակել,թուլանալ ջերմության տակ իր ու քնել առհավետ...


Գևորգն արթնացավ իր իսկ դողէրոցքից։Ցնցվում էր ամբողջ մարմնով։Անմիջապես շամպայնի խցանի նման վեր թռավ։Բուժքույրը նրան խնամքով ետ պառկեցրեց ու հրամայեց չշարժվել ու շտապ քայլերով հեռացավ պալատից...
-Բժիշկ,իմ հիվանդը զարթնեց,սակայն ջերմում է,այն էլ ուժեղ,նա շատ թույլ է,չի դիմանա...
Գևորգի ականջներում միայն խշշոց էր լսվում...Աննա...պետք էր շտապ նամակ գրել ու ասել,որ ամեն ինչ լավ է։Ահա նա գտավ բուժքրոջ նոթատետրն ու գրիչը։Ինչպիսի հրա~շք։Իր դողացող մատներով բացեց մի թարմ թուղթ ու փորձեց հավաքել ամբողջ ուժը մատների մեջ...
-Աննա՛,ողջույն,ինձ հետ ամեն ինչ լավ է,ես շուտ կառողջանամ ու կգամ....չէ,այսպես կանհանգստանա...ես ինձ լավ եմ զգում,շուտով արձակուրդ կգամ,լավ նայի՛ր քեզ,մայրիկիս.ու ուժեղ եղի՛ր,դու մարտիկի կին ես,ես քեզ սիրու...
Գարունը կանչում էր Գևորգին,նա թուլացավ,այլևս ուժ չուներ,նրա մարմինը պատվեց սառը քրտինքով,նա քնել էր ուզում..Գարունը նրան առավ իր գրկի մեջ,Գևորգն այլևս չէր ցնցվում,Գևորգն արդեն քնել էր,նա այլևս չէր կարող պայքարել...
Գևորգը մահացավ ոչ թե որպես իր գյուղի զավակ,ոչ որպես Աննայի ամուսին,ոչ որպես Սուսանի որդի։Նա մահացավ ինչպես անհայտ մի զինվոր,ով իր կյանքը նվիրաբերեց Հայաստան Հայրենիքին։Նա դարձավ մի սուրբ նահատակ,ում խաբեց գարունն ու սպանեք թուրքը։Գևորգը դարձավ Անհայտ Զինվոր...

-Աննա՛,աղջիկս,արագացրու՛,փոստատարն է եկել,մեկ էլ տեսար բալիցս նամակ եղավ...
Արդեն ամառ էր,ոչ սառը,ոչ տաք,ոչ դաժան,ոչ նենգ։Ամենահասարակ ամառը։Ամենամիամիտ եղանակը։Իսկ հետո պիտի աշունը գար,սակայն դրա մասին փորձում էր Աննան չխորհել։Փոստատարն էր եկել,չգիտեր էլ ուրախանար,թե վախենար։Սև թու՞ղթ նա կպահի իր բռի մեջ`այլայլված ու այրիացած,թե ամուսնուց ստացած նամակը ցույց կտա բոլորին ու ի սրտե կարտասվի`սրտի քարը թափելով։Չգիտեր։Աննան շտապ քայլով մոտեցավ օրորոցին,փոքրիկ Մանեին պառկացրեց տաքուկ անկողնու մեջ ու դուրս թռավ տանից։Գյուղի ամբողջ ժողովուրդը հրապարակ էր եկել,մեկը նամակ էր սպասում որդուց,մյուսը եղբորից,մեկն էլ հորից,իսկ շատերն էլ Աննայի նման`ամուսնուց։
-Լիլիթ մայրի՛կ,արի տղեդ քեզի գրել է...
Լիլիթ մայրիկի ծերացած քայլերից այդ պահին ծաղիկներ էին ցողում,նա արցունքակալած աչքերով ու դողացող ձեռքերով պար էլ գալիս,տղան ողջ էր,նա նամակ էր գրել,Լիլիթ մայրիկն այնքան երջանիկ էր։
-Անահիտ ջան,քեզիկ էլ ամուսինդ է գրել,արի արի,վերցրու նամակդ,բալես..
Փոստատարի արտասանած Ան տառերը Աննային գցեցին ցնցումների մեջ։Սայան այդ տառերը չշարունակվեցին իր ուզածի պես...
Դանդաղ ու հոգնած քայլերով փոստատարին մոտեցավ մի ալեհեր ծերուկ ու դեմքի անհամար կնճիռները ձգելով`հարցրեց.
-Տղե՛ս,դու ինձ էս ասա,սև թուղթ կա՞։
-Չէ,պապի ջան,չկա։Հա վայ ճիշտ հիշեցրի՛ք։Ժողովուրդ ջան,սև թուղթ չկա,չկա է չկա,տղեքին ուղղակի չեն կարողացել գրել,պատերազմ է էլի,չեն հասցրել։
Ջահել ու թեթևամիտ փոստատարի բառերի մեջ այնքան թեթևություն ու պարզություն կար,այ թե ամեն ինչ այդքան պարզ լինել...
Ծերուկը հեռացավ հրապարակից`քթի տակ մրթմրթալով...
"Դե լավ է,որ սև թուղթ չկա,թող այս խեղճ կանայք գոնե մինչև պատերազմի վերջը հույսով ապրեն..."
Աննան ծանր քայլերով մտավ ներս...կրկին անորոշություն...սև թուղթ չկար,սակայն նամակ էլ չկար...Ամեն ինչ այնքան անորոշ էր ու անհասկանալի,սակայն այդ անորոշության մեջ դեռ հույսի կտոր կար։Քանի դեռ նրանք ոչինչ չգիտեին,ամեն ինչ հնարավոր էր։Աննան այլևս չէր ցանկանում մտածել,նա հոգնել էր իր գլխում անընդհատ պտտվող "իսկ եթե"-ներից...Աննան իր գիրկն առավ փոքրիկ Մանեին,ամուր գրկեց,սեղմեց իր կրծքին ու իր ուսին զգաց Գևորգի հորն ու մոր ձեռքերը։Սուսան մայրիկը կամաց շշնջաց.
-Նա կգա,բալե՛ս,նա կգա...

четверг, 21 июля 2011 г.

We are one...

Ընթերցել անպայման այս երաժշտության ներքո...
Հե~յ,ողջույն ^_^ Ի՞նչ,ինչու՞ ես կախել հայացքդ,հապա մի թույլ տուր տեսնեմ աչքերդ..ահա,ես քեզ չեմ ճանաչում,բայց դա ի՞նչ կապ ունի,ասա ի՞նչ է պատահել։Չե՞ս ցանկանում կիսվել։Դե այդքան ժլատ մի եղի՛ր,ախր ես սիրում եմ քեզ,ահա,ես քո անունը չգիտեմ,բայց դու չես պատկերացնի թե ինչքան եմ ես քեզ սիրում։Անհաղո՞րդ է քո հոգուն սերն իմ այդ։Ուրեմն թու՛յլ տուր օգնեմ ու հասկացնեմ,որ սերը հասկանալ պետք չէ։Պետք չէ հասկանալ սեը լրիվ անծանոթ մարդու նկատմամբ,այն պետք է պարզապես ընդունել։Ի՞նչ։Դու չգիտես սերն ինչ է...դու ստում ես,դու ստում ես ինքդ քեզ,դու գիտես,թե սերն ինչ է։Այլապես այժմ այստեղ նստած չէիր լինի,նստարանին փոքրիկ մրսող թռչնակի նման նստած չէիր լինի,դու գիտես սերն ինչ է,այդ իսկ պատճառով դու այստեղ ես։Քո սիրտը կոտրե՞լ են։Ուրեմն նվիրի՛ր այն ինձ,խոստանում եմ ամենայն զգուշությամբ կպահեմ ու կփայփայեմ նրա ամեն մի կտորը,իսկ երբ հանկարծ սրտիդ փշուրները ցավեցնեն ձեռքերս,ապա աչքերիցս գլորված արցունքները կվերականգնեն սիրտդ,ու այն այլևս երբեք չի կոտրվի։Գիտե՞ս ինչու,որովհետև իմ արցունքների մեջ էլ սեր կա,իմ արցունքների մեջ էլ ես կամ...
Հոգի՞դ է ցավում։Ապա թու՛յլ տուր իմ մեծ հոգուց քեզ մի պատառիկ նվիրել։Դու այն կպահես սրտիդ մեջ`հոգուդ խորքում,և ես խոստանում եմ քեզ,որ այդ փոքրիկ կտորը կլուսավորի քո ամբողջ ներաշխարհը։Նա երբեք չի հուսահատվի մեծ խավարի պատճառով ու կպայքարի այնքան մինչև ներսիդ խավարը կսկսի նմանվել մահացող արեգակի շառագույն լույսին։Ու իմ այդ փոքրիկ պատառիկը կսիրի ու կփայփակի քո հոգուն այնքան ժաանակ,մինչև դու ինքդ մի օր պատրաստ կլինես քո հոգուց մի պատառիկ էլ ուրիշին տալուն։
Ի՞նչ։Դու չե՞ս կարող։Դու անսահման ցավ ես ունեցել։Դատա~րկ է ներսդ...Ուրեմն նայի՛ր ինձ վրա,նայի՛ր աչքերս մեջ ու տես անծայրածիր ցավից ծնված բարությունը։Չե՞ս հավատում իրական սիրուն։Ուրեմն մի հայացք նետի՛ր իմ սրտի մեջ,տե՛ս,որ անշահախնդիր սեր էլ կա...
Դու այլևս ուժ չունե՞ս։Համաձայն եմ,դու այլևս ուժ չունես վատը լինելու,իսկ լավը լինելու համար քեզ ուժ կտամ ես,այդ իսկ պատճառով ես այստեղ եմ`քո առջև...Ցավու՞մ են ոտքերդ,հոգնե՞լ ես քայլելուց...ապա ես կգրկեմ քեզ,ձեռքս կքցեմ ուսիդ,ես կդառնամ դու,կքայլեմ քեզ հավասար,դանդա~ղ,սակայն հաստատու՛ն։Ես քեզ կրկին կսովորեցնեմ քայլել,ինչպես տարիներ առաջ մայրդ։Սակայն...սակայն այս անգամ մենք կքայլենք ճիշտ ուղով...
Աչքերդ ցավում են արցունքից,հասկանում եմ..սակայն նայի՛ր այս աչքերին,նայի՛ր իմ աչքերին,տե՛ս թե քանի ծով են նրանք տեսել ու քանիսն են իրենց իսկ վրա չորացրել ու տե՛ս,թե դրանք քեզ հիմա ինչպե~ս են ժպտում..
Ինչպե՞ս թե դու արժանի չես դրան։Դու սրտե՞ր ես կոտրել,խաբե՞լ ես,բամբասե՞լ ես,վատաբանե՞լ ես,անգամ վիրավորե՞լ ես անմեղ մարդուն և հարվածել ես անօգնական ձագուկի՞ն։Դու լա՞վը չես։Գուցե,սական ես այստեղ եմ,քո կողքին,որպեսզի ասեմ,որ դու կարող ես լավը լինել,ես այստեղ եմ,որ օգնեմ քեզ,դու լավը չես եղել,սակայն այնուամենայնիվ ես քեզ էլ եմ սիրեւմ։Տե՛ս,որ աշխարհում ամեն ինչ չէ,որ փչացել է։Ուրեմն ես այստեղ եմ եկել,որ ասեմ քեզ`ե՛կ ինձ հետ,ձեռքս բռնի՛ր ամուր։Ես եկել եմ,որ քե~զ օգնեմ։Ես քեզ չեմ ազատում քո մեղքերից ու չեմ կոչում քեզ լավ մարդ։Դա չէ իրական սերը։Սակայն ես եկել եմ,որ ասեմ,գիտե՞ս`ես կամ,ես ամենահասարակ մարդ եմ ու ես քեզ էլ եմ սիրում։Միայն այդ ամենամաքուր սերը այժմ կբուժի քո վիրավոր միտքը։Ես այստեղ եմ ու դու պարզապես այլևս չես կարող վատը լինել։Դու վատը չես,յուրաքանչյուրիս մեջ մի կտոր սեր կա,իսկ սերը չի կարող վատը լինել,դու կարող ես փոխվել,դու պարզապես կարող ես քո սիրուն ազատություն տալ...։Ու դու կանես դա,ես գիտեմ,սի~րտս է այդպես  հուշում։
Ես քո ձեռքն ամուր պահած կանցկացնեմ քեզ մութ թունելի միջով։Դու կսովորես մթության մեջ էլ լույս տեսնել,դու կսովորես սիրո մեջ սեր ցանել ու բարության մեջ`բարություն։Ես..չէ՛,այդժամ արդեն մենք կգնտենք ճիշտ ուղին մեզ համար,քանզի մեզ կառաջնորդեն լույսով լցված հոգիները մեր ու սիրով լցված մեր աչքերը։Պարզապես մի՛ վախեցիր,հավատա՛ ինձ,ե՛կ,դու չես մոլորվի մութ թունելում,մի՛ վախեցիր լավը լինելու~ց,քանզի ես եմ քո կողքին,քանզի քո կողքին իմ սերն է...Քանզի ես քեզ կսովորեցնեմ սիրել,սիրել ամեն ինչ ու ամենքին...Ես քեզ կրկին կսովորեցնեմ քայլել,սակայն այս անգամ ճիշտ ուղով,արի՛ ինձ հետ...
Ես սիրու~մ եմ քեեեզ...

среда, 20 июля 2011 г.

Գերմանական...ջերմություն

Ընթերցել անպայման այս երաժշտության ներքո...
Յուրաքանչյուրիս մոտ գրեթե միշտ անծանոթ իրերի,երգերի,մարդկանց,երկրների մասին որոշակիորեն ձևավորված կարծիք է լինում։Ահա այդպիսի մի կարծրատիպային կարծիք կա նաև գերմանական ազգի նկատմամբ։Ետպատերազմյա շրջանում մեր տատիկների,պապիկներից ստացած հոսքի պատճառով գերմանացիների մասին կազմած մեր կարծիքը սկսում և վերջանում է նրանց կարգապահությամբ,ճշտապահությամբ և սառնասրտությամբ։Այսօր ես եկել եմ այստեղ,որպեսզի կոտրեմ ձեր կարծրատիպերը...
Ես ունեմ հիանալի գերմանացի բարեկամներ,նրանք պարզապես արտակարգ մարդիկ են`զարգացած,կազմավորված աշխարահայացքով,ջերմ,հյուրընկալ,միշտ պատրաստ օգնելուն։Նրանց հետ ես ծանոթացել եմ դպրոցում,նրանք կամավորականներ են`եկած Գերմանիայից։Նրանք եկել են մեզ`գերմաներեն ուսուցանողներիս օգնելուն,աջակցելուն,հետաքրքիր ծրագրերի մեջ ներառելուն։Ցավոք սրտի շուտով վրա կհասնի հրաժեշտի պահը...Բայց ինչպես ասում են,մի օր պետք է այդ օրն էլ գար...
Գերմանիա...զարգացած ու առաջադեմ մի պետություն,որտեղ ապրում են Եվրոպայի թերևս ամենաջերմ մարդիկ։Դեռ չե՞ք հավատում,այսօր ես եկել եմ,որպեսզի ձեզ հակառակում համոզեմ...
Գերմանական դպրոցում անցկացրած 2 ամսում ես հասկացա,որ վերջիվերջո գոյություն ունի փոխադարձ հարգանք ուսուցչի և աշակերտի միջև,որ գոյություն ունեն այնպիսի ուսուցիչներ,որոնք կարող են մտնել դասարան ժպիտով,ողջունել ընկերական և իննսուն րոպեանոց դասն առանց ընդմիջման այնպես թեթև վարել,որ մոռանաս ժամանակի գոյության մասին։Այդժամ ես հասկացա,որ գոյություն ունի իսկական խմբակային աշխատանք,որտեղ ոչ թե մեկն աշխատում է,մյուսներն`արտագրում,այլ բոլորն ունեն աշխատանքի իրենց բաժինը։Այդ դպրոցում ես առաջին անգամ հասկացա,որ երբեք չի կարելի հերթը խախտել,նույնիսկ պատահմամբ,հակառակ դեպքում կարող ես հայտնվել 2 մետր ձգվող հերթի վերջում։Չնայած,որ ես երբեք չեմ ուշանում,բայց այդտեղ ես հասկացա,որ 2 րոպե ուշանալու պատճառով կարող ես լուրջ նկատողություն ստանալ,այն էլ տնօրենի կողմից։
Գերմանիա...հայկական իրականություն ամբողջությամբ տարբերվող ու առանձնացող մի քաղաքակրթությունը,որն ինքն իրենով չի զիջում մեր հայկական հյուրընկալությանն ու ջերմությանը..իսկ գուցե երբեմն նույնիսկ գերազանցում է։Կրկին չե՞ք հավատում։Ես ունեմ մի վերջին,բայց ամենաուժեղ խաղաթուղթը ձեռքիս...Ընտանիք,ամենաիսկական,շիկահեր ու սպիտակամաշկ գերմանական ընտանիք...
Ես երբեք չէի համարձակվի անգամ մտածել,որ գերմանական ընտանիքը կարող է երբևիցե այդքան ջերմ ու այդքան իրական լինել։Այդ ընտանիքը,Զերինգների ընտանիքը ինձ իր տանը հյուրընկալեց մեկ անգամ 2 շաբաթով,իսկ մյուս անգամ`2 ամսով։Համաձայն ծրագրի նրանք կոչվում էին հյուր-ընտանիք։Սակայն հյու՞ր։Արդյո՞ք ես հյուր էի այդ տանը։Նրանք ինձ համար հյուր-ընտանիք չէին,իսկ ես նրանց համար`հյուր-երեխա։Չեմ վախենա ասելուց,որ նրանք իմ երկրորդ ընտանիքն են,երկորդը`հաշվով,բայց ոչ կարևերորության քչությամբ։Իսկ ես դարձա նրանց երրորդ զավակը`կրտսեր աղջիկը։

Այդ տիպիկ գերմանական,բայց ոչ հայկական տիպիկ պատկերացմամբ ընտանիքը ամենահասարակ ընտանիքներից էր։Այն ուներ դասական կազմ`մայր,հայր,աղջիկ,տղա։Նրանք ամենահարուստ ընտանիքը չէին,բայց...
Բայց շատ ու շատ հարուստների հարյուրավոր երկրների կերազեին ունենալ այնպիսի սիրտ,ինչպիսին ունեին նրանք`Վիբեկն,Գերդը,Ֆրիդերիկեն ու Կոնստանտինը։Անսահման բարությամբ լցված այդ մարդիկ ինձ ծանոթացրին կյանքի տարբեր էջերին,սովորեցրին այնքան նոր բաներ,որոնք կարող էի միայն նրանցից սովորել...

Կոնստանտինի հետ ես դպրոց էի հաճախում։Նա մի տղա է,ով սիրում է շփվել ընկերների հետ,խմել գարեջուր,անցկացնել լավ ժամանակ։Այդ իսկ պատճառով հաճախ այնպիսի տպավորություն էր ստեղծվում,թե նա թքած ունի իմ գոյության վրա,սակայն դա այդպես չէր։Համաձայն եմ մենք շատ չէինք շփվում,ախր շփման շատ եզրեր չկային,սակայն պետք էր նրան մի անգամ մի բան խնդրել,ու նա ամենայն պատրաստակամությամբ անմիջապես կկատարեր իմ խնդրանքը։Ու չնայած,որ նա երբեմն շատ մոռացկոտ էր լինում,երբեք չէր անտեսում իմ խնդրանքները։

Ֆրիդերիկեի հետ ցավոք շատ շփում չեմ ունեցել,երբ ես մեկնեցի Գերմանիա,մեկ շաբաթ անց նա մեկնեց ԱՄՆ`այնտեղ դպրոցում մեկ տարի ուսուցանելու համար։Ֆրիթցի..նա խենթ մի աղջնակ է,մի հիպպի աղջնակ,շատ յուրահատուկ արտաքինով ու շարժուձևով,ինքնատիպ մտածելակերպով ու կյանքը վայելել սիրող մի աղջնակ...Ֆրիթցիի հետ ինձ լավ էի զգում,նա ինձ շատ լավ էր հասկանում,ամեն ինչում աջակցում էր և շատ բարեհամբույր ու բարի էր...Նա շատ լավ ջյութակ էր նվագում,ինչպես իր հայրը։Երբ նա երբեմն տանը ջյութակ էր նվագում,Գերդը միշտ անում էր իր նկատողությունները,որից Ֆրիթցին հուզվում էր...

 Գերդն ընտանիքի հայրն է։Նա մասնագիտությամբ մանկական հոգեբան է ու շատ զարգացած մի անձնավորություն է։Նրա հետ կարելի է ժամեր շարունակ խոսել,նա միշտ մի հետաքրքիր բան կգտներ պատմելու,բացատրելու,սովորեցնելու։Հիշում եմ,երբ միասին Բալթիկ ծովում էինք,նա ինձ տանում էր ջրի եզրի մոտ ու սկսում բացատրել ճահիճների առկայության փաստը,ձկների կյանքը,ծովի ալեկոծումը...Ինչպես նշեցի Գերդը հիանալի ջյութակ էր նվագում,նա նույնիսկ երաժշտական բենդ ուներ`Publiners.Նրանք հիմնականում նվագում են իռլանդական երաժշտություն...դրա մասին քիչ հետո

Վիբկեն ընտանիքի մայրն է։Նա կենսուրախ կին է,կյանքով ու ուրախությամբ լի,նա շատ աշխույժ է։Յուրաքանչյուր շաբաթվա հանգստյան օրերին մեր ժամանցը շատ հետաքրքիր էր կազմակերպում։Նա առողջ կյանքի կողմնակից է,ու նրա հետ մենք շատ ենք քայլել։Վիբկեին ես բոլորից զատ սիրով էի սիրում։Կարող էին Գերդն ու Կոնստանտինը տանը լինել,ինձ հետ,սակայն երբ Վիկբկեն էր տուն գալիս,սրտիս թեթևություն ու հանգստություն էր իջնում։
Երբ նա տանն էր,տունը կարծես ջերմությամբ լցված լիներ։Սիրում էի պարզապես նրա կողքին լինել,նրա համար օգտակար գործ անել,օգնել նրան խոհանոցում,նրա հետ գնումների գնալ։
Ես հաճախ հանդիպեցի նաև այդ ընտանիքի բարեկամներին,ընկերներին,ծանոթացա նրանց հետ։Պարզապես հիանալի մարդիկ էին։Երևի թե երբեք այդքան լավ մարդ միասին մի տեղում չէի տեսել։Նրանք բոլորն այնքան բարեհամբույր էին,կատակասեր։Ես մտերմացա նաև Գերդի բենդի հետ,մենք մի քանի անգամ եղանք նրանց բենդի համերգներին,վայելեցինք իռլանդական երաժշտությունն ու գերմանական շունչը...
Այդ ընտանիքն այնքան ջերմ էր ու այնքան բարի։Միասին մենք անցկացրեինք հիանալի ժամանակ,սակայն...
Ինչպես ասում են,մի օր պետք է այդ օրն էլ գար։Բոլորեց իմ 2 ամիսը ու ինձ իմ տունն էր սպասում,պետք էր հրաժեշտ տալ։Ատում եմ այդ պահը։Երբեմն ավելի հեշտ է պարզապես վեր կանալ ու գնալ,առանց ետ նայելու,առանց ջերմ գրկախառնությունների,առանց արցունքով աչքերի...



Վաղը..Վաղը պետք էր հրաժեշտ տալ այն մարդկանց,ում ես հասցրեցի այնպիսի ամուր սիրով սիրել,որ կհերիքի ամբողջ կյանքի համար։Վաղը..վաղը հրաժեշտ պետք է տայի նրանց գուցե ընդմիշտ։Գուցե այլևս երբեք չլսեմ Կոնստիի մրթմրթոցը,Վիբկեի ծիծաղն ու Գերդի խելացի խոսքերը,գուցե երբեք այլևս չգրկեմ Ֆրիթցիին ու երբեք նրանց հետ զբոսանքի դուրս չգամ։Գուցե ես երբեք այլևս չանցնեմ այդքան հարազատ տան շեմը,գուցե այլևս երբեք նրանց հետ գնումների չգնամ։Գուցե ես նրանց պարզապես կորցնեմ`սրտումս պահելով կյանքիս ամենաուրախ ու ամենալեցուն երկու ամիսը։Սակայն եկել էր հրաժեշտի պահը,պետք էր ամուր գրկել,այնքան ամուր,որ գնացքում նստած դեռ զգայի նրանց մատները մեջքիս վրա։Սակայն արցունքների անձրևը հզոր գտնվեց ինձանից։Ցնցվում էի ամբողջ մարմնով,հրաժեշտ էի տալիս կյանքիս ամենագեղեցիկ պահերից մեկին,կյանքիս ամենահարազատ մարդկանցից մի քանիսին։Հրաժեշտ էի տալիս աշխարհի ամենաջերմ ու մարդամոտ երկրին...Գերմանիային...

Հ.գ. Անցել է արդեն 1 տարի այդ հրաժեշտի պահից,սակայն մինչ օրս ես նամակարգական կապ ունեմ Վիբկեի,իմ այդքան սիրելի Վիբկեի հետ։Նա նույնիսկ իմ ծննդյան առթիվ ինձ մի ծանրոց է ուղարկել`տիպիկ Նեո-ական նվերներով`The Beatles,Erich Maria Remarque,Peace...Ու չնայած Վիբկեն հայերեն չգիտե,ես կասեմ...
Շնորհակալ եմ քեզ,Վիբկե՛,շնորհակալ եմ ձեզ բոլորիդ,որ ինձ սովորեցրիք տեսնել մարդու միջի  գեղեցիկը,սովորեցրիք նայել,թե դիմակից այն կողմ ինչ կա,սովորեցրիք հասկանալ,որ սառույցն անգամ իր ջերմությամբ այրել գիտե...Շնորհակալ եմ...

вторник, 19 июля 2011 г.

Նյուտոնը ես եմ կամ մանկական տարօրինակություններ

Ինչպես ցանկացած մարդ,ես նույնպես ունեցել եմ մանկություն(:D),որին շուտ հրաժեշտ տալ երբեք չեմ շտապել։Կարծում եմ,որ ինչ-որ տեղ հիմա էլ եմ գտնվում այդ շրջանում,սակայն այսօր ցանկանում եմ ձեզ պատմել իմ ավելի խոր մանկության և իմ մանկական տարօրինակությունների մասին։Կարծում եմ յուրաքանչյուր երեխա ունի հենց իրեն հատուկ որոշ առանձնահատկություններ։Դրանք քիչ չէին նաև ինձ մոտ,այնպես որ գնացինք...

    1.Սկսեմ հնարավորինս չափ սկզբից։Երբ դեռ անգիտակից էի,ես արդեն բավականին նպատակասլաց էի։Դեռ 1 տարեկանս չբոլորած ես ցանկանում էի անպայման հնարավորինս շուտ քայլել սովորել,քազնի քույրս արդեն քայլում էր։Բայց վերջիվերջո ես հասա իմ նպատակին և սկսեցի քայլել։:D

    2.Դեռ անգիտակից տարիներիս ես երբեք մայրիկի գրկից չէի պոկվում։Հայրս միշտ պատմում էր,որ նույնիսկ իրեն թույլ չէի տալիս ինձ գրկել,մնում էի միայն մայրիկին կպած այնպես,որ մարդիկ իրենց մեր հայկական ձևով ինձ կոչում էին "դոշի բռոշկա"։Իսկ հետո,երբ մեծացա,շատ կապնվեցի պապայիս հետ։Այդպիսի փոփոխություններ։

    3.Մանուկ ժամանակ ես ահավոր,չափից դուրս շատ էի հիվանդանում։1,3 և 5 տարեկան հասակում ամեն անգամ Նոր Տարվա շեմին թոքերի բորբոքում էի ունենում։Ծնողներս շատ հետևողական էի ու ուշադիր,սակայն ինձ բավական էր մեկ անգամ մրսել,և թոքաբորբը պատրաստ էր։Բացի այդ բացարձակապես ոչ մի ձմեռ չէի անցկացնում առանց բարձր տաքության ու ահավոր զզվելի հազով։Սա պարզապես շատ վատ հատկություն էր։Հարկավոր է նշել,որ 5 տարեկանում,երբ քույրս 6 տարեկան էր ու դպրոց էր հաճախում,ես թոքաբորբով հիվանդացա ոչ թե մրսածության,այլ այն պատճառով,որ շատ տենդագին ցանկանում էի քրոջս նման դպրոց գնալ։Այդ միտքն այնքան էր հզորացել մեջս,որ ինձ թուլացրեց`հասցնելով անկողին։ :D

    4.Մանուկ ժամանակ մինչև 7 տարեկանը ես կարողանում էի ձեռքերով բժշկել ցանկացած ուժեղ ցավ։Մայրիկս այդ տարիներին շատ ուժեղ գլխացավեր`նույն միգրեն ասվածն էր ունենում,ու եթե այն սկսվում էր,կարող էր բավականին երկար տևել։Սակայն երբ բացահայտեցինք իմ ձեռքերի ուժը,հարկավոր էր միայն ծնկի գալ պառկած մայրիկի անկողնու կողքին,ձեռքերս դնել նրա ճակատին մոտ 2 րոպե,և ցավն անհետանում էր։Ցավոք այդ կարողությունս իր ուժը կորցրեց մոտավորապես 7 տարեկան հասակում,չնայած ես համոզված եմ,որ վարժանքները կարող են դա ետ վերադարձնել։

    5.Մինչև 9 տարեկանը ես կարողանում էի փակ աչքերով տեսնել։Ինձ մինչև այդ հնարավորությանս ուժի թուլացումը թվում էր,թե բոլորի մոտ այդպես է,այդ իսկ պատճառով ոչ ոքի դրա մասին ոչինչ չեմ ասել`ընդունելով դա,որպես մարդկային ամենասովորական հատկություն։Այդ իսկ պատճառով ես դրա համար ոչ մի ապացույց չունեմ,սակայն կարծում եմ առանց ապացույցի կհավատաք ինձ։Թերևս դրա միակ ապացույցն այն է,որ փակ աչքերով տեսնելու հնարավորության պատճառով գիշերը քնելն ինձ համար շատ բարդ էր.պառկում էի քնելու,աչքերս փակում էի,սակայն շարունակում էի տեսնել հյուրասենյակից ննջասենյակ ընկնող լույսը,որի պատճառով քունս փախչում էր։Այդ իսկ պատճառով ես բավականին ուշ էի քնում ու մինչ օրս արդեն սովորության համաձայն անկողնում պառկելուց միայն 20 րոպե հետո ինձ հաջողվում է քնել։

    6.Ինչպես արդեն նշել եմ այստեղ,մանուկ ժամանակ իմ ամենասիրելի խաղը կախարդ-կախարդն էր։Ես սիրում էի ինձ պատկերացնել գեղեցիկ կախարդուհի,անգամ "կախարդական բաղադրատոմսեր" ու "թուրմեր" ունեի։Այդ տարիներին մենք տանը տարբեր գեղեցիկ բույսեր ունեինք,որոնք մերթ չորանում էին,մերթ ծաղկում։Ես էլ վերցնելով մեր մանկական խոհանոցային սպասքից մի ափսե անցնում էի սենյակներով ու հավաքում էի բույսերի չորացած տերևները,խառնում ու մանրացնում էի դրանք ու ասում "կախարդական" բառեր`ստանալով շատ կարևով մի թուրմ։ :)

    7.Այդ տարիքում ես սովորություն ունեի տանից գնալու:DԵս վերցնում էի այդ ժամանակահատվածի իմ ամենասիրելի տիկնիկին (որն ամեն տարի փոխվում էր:D),մի ցանցի մեջ դնում էի տիկնիկիս զգեստները և մայրիկին ասում,որ գնում եմ տանից։Մայրս արդեն սովոր էր իմ այդ տարօրինակ պահվածքին,այդ իսկ պատճառով նա ժպիտով պարզապես պատասխանում էր`լավ։Ես տանից դուրս էի գալիս,կանգնում էի դռան առջև մի քանի րոպե,իսկ հետո թակում էի դուռը։Մայրս,մտնելով իմ խաղի մեջ,դուռը բացելով ասում էր,արդյո՞ք լավ հանգստացա ճամբարում,ինչպե՞ս էր այնտեղ առանց ընտանիքի։Ես պատասխանում էի ամենայն հանգստությամբ ու անցնում էի ներս։ :D

    8.Մի շատ տարօրինակ սովորություն էլ եմ ես ունեցել,որի մասին հենց նոր հիշեցի,մոտավորապես 10 տարեկանում ես սիրում էի դռների ծխնիների փայտերի վրայով վերև բարձրանալ։Ինչպե՞ս էի կարողանում,դժվար է պատկերացնել։Պարզապես ես միշտ շատ ճկուն եմ եղել,կանգնում էի դռան փայտերի միջև և ձեռքերով ու ոտքերով հենվելով`բարձրանում վեր։Հաճելի էր ու հետաքրքիր,սակայն կհասկանաք ինձ,թե`ոչ,չգիտեմ :D

    9.Մի հատկություն էլ ես ունեի,որի պատճառով քույրս մասամբ տուժում էր։Ես սիրում էի պատուհանից դուրս նետել մեր քաղալիքները :DՉէ՛,չէ՛,իմ հոգեկան աշխարհի հետ ամեն ինչ կարգին էր,ես երբեք "նեռվայն" երեխա չեմ եղել,պարզապես ինձ չափից դուրս շատ հետաքրքրում էր,թե ինչպես են առարկաներն ընկնում,ինչ անկյան տակ,ուժի քանակից կախված ինչքան հեռու են թռչում և որ ամենակարևորն է,ինչպես են բախվում գետնին և բախվելուց հետո արդյո՞ք կրկին օդ են թռչում,թե կոտրվում են։Ցավոք,ես այդպես շատ խաղալիներից եմ զրկել քրոջս ու ինձ,բայց դե փորքիկ Մարիամիս  հետաքրքիր էր առարկաների անկումը։Երբ հայրս մեր պատշբամգբում վարդերի մեծ ծաղկաման պատրաստեց,ես սկսեցի ծաղկամանի միջի հողի քարերը պատշբամգից դուրս նետել(անկեղծ ասած ես մինչև այսօր էլ սիրում եմ բարձր տեղից ինչ-որ բան ցած նետել ու հետևել դրա շարժմանը)։

    Այնպես որ ծանոթացե՛ք,Նյուտոնը ես եմ։
    Այս շարքը դեռ էլի կարելի է շարունակել,սակայն այստեղ նշվածներն իմ ամենավառ տարօրինակություններն էին,որոնք կարծում եմ միայն ինձ են հատուկ: Եթե դուք նույնպես տարբերվող եք եղել,նշե՛ք դրանք մեկնոբոնություններում,այդպես ավելի հետաքրքիր կլինի։ :D


    воскресенье, 17 июля 2011 г.

    Ես,դու՞...Չէ՛..Մենք

    Այս գրառման մեջ ես ձեզ պատմեցի իմ ընկերների մասին։Չեմ սիրում ընկեր բառի կողքին տեսնել ամենամտերիմ,հարազատ,մոտիկ և նման այլ ածականներ,քանզի ինձ համար ընկեր բառը պարունակում է բոլոր այդ հատկությունները։Սակայն ես մի ընկեր էլ ունեմ,որը բաղկացած է 12 մասնիկից,12 ամբողջությամբ տարբեր,բայց այդքան միասնական մասնիկից։
    Խոսքը մեր JFF-ի կամ այլ կերպ ասած դասարանի մասին է։
    Ինչպես ասացի մենք այնքան տարբեր ենք.մեկս խելացի,մյուսը միամիտ,մեկս բանիմաց,մյուսս անկայուն,մեկս ազատ,մեկս կոմպլեքսներով,մեկս զգացմունքային,մյուսը`սառը։12 տարբեր անհատականություններ`լրիվ ձևավորված կամ դեռ անկայուն։Սակայն մենք մի դասարան ենք։Ինչ-որ տեղ գնալիս մենք միշտ միասին ենք։Ինչ-որ գործ բռնելիս յուրաքանչյուրս դրա մեջ ենք։Մեր մեջ չկան բաժանումներ,խմբավորումներ։Սակայն բնականաբար մեկը մյուսին ավելի շատ է սիրում,2-րդին`ընկերւոհի համար,իսյ3-րդին ոչ այնքան։Դա բնական է,ինչքան մարդ-այնքան կարծիք,և պարտադիր չէ,որ բոլորս միմյանց նույն սիրով սիրենք։Դա ամենևին պետք չէ,պետք է միայն մի բան,որը մենք ունենք.փոխադարձ հարգանք և դիմացինին այնպիսին ընդունելու հնարավորություն,ինչպիսին նա կա։Մենք վիճում էլ ենք,ընդհանրություններ էլ ենք ունենում,սակայն դրանք երկար չեն տևում։Ամենաշատը երկու օր։Հետո առաջին հերթին ինքներս մեզանից ենք ներողություն խնդրում,քանզի մենք`մենք ենք,ու մեր նմանը չկա։Վստահ կարող եմ ասել,որ դպրոցական շատ կոլեկտիվներ կնախանձեին մեզ...
    Գոհար-մենք շատերը մամա են անվանում,որովհետև բացի արտաքինից,նա իրոք մեր ամենամեծն է շատ հարցերում։Կյանքում շատ փորձություններ հաղթահարած,բայց հոգով դեռ երեխա...Եթե ինչ-որ մեկն իր սիրային հարցերում խնդիր է ունենում,անմիջապես նրան է դիմում։Գոհարը սիրում է բոլորին,այո՛,այո՛,բոլորին ու միշտ բոլորին ժպիտ է պարգևում։
    Էմմա-թերևս մեր միջից ամենադժվար ճանապարհ անցած մի մարդ է,բայց այդ ամենի հետ մեկտեղ շատ-շատ մարդիկ,որվքեր անհոգ կյանք ունեն,նրանից մի շատ մեծ բան ունեն սովորելու։Նա վայելու է կյանքի ամեն վայրկյանը,ոչ մի առիթ բաց չի թողնում կյանքը ճիշտ օգտագործելու համար։Նա նույնիսկ մի կտոր բուլկու մեջ երջանկություն կգտնի։Դա շատերիս է պակասում։Բացի այդ նա միակ մարդն է,ում մասին խոսելիս կարող եմ ասել.
    "Նա գիտի,ընկեր ԼԻՆԵԼԸ ինչ բան է"...
    Լիանա-մեր թեթևքաշայիններից է,ոճի գեղեցիկ զգացողությամբ ու լավ ճաշակով,շուտ սիրահարվող ու գրեթե միշտ շատ ուրախ մի աղջնակ։Սիրում է ծիծաղել ու սիրում է մեզ,հատկապես Գոհարին ու Էմմային։Նրա մտերիմ ընկերուհին Արևիկն է։
    Արևիկ-մի քիչ գոռոզ ու սկզբունքային,մի քիչ էլ իր ասածի,կարծու՞մ եք միայն վատ բաներ ասացի։Չէ,այսօր շատ երիտասարդներին պակասում է այն,ինչ նա ունի։Շատերը կցանկանային այդքան ուժ ունենալ,որպեսզի կարողանային պաշտպանել իրենց սկզբունքերը։
    Արփի-չնայած մեր մեջ տարիքով ամենափոքրը ես եմ,բայց Արփին մեր փոքրիկն է,փոքրիկ մուկիկը։Նա պարզապես խենթանում է Միկի և Մինի Մոուսների համար,նվիրե՛ք նրան որևիցե իր,որի վրա կլինի Միկին կամ Մինին,նրա աչքերն ամենահնարավոր կերպով կփայլեն։Նա իր աստղակերպով երկվորյակ է,սակայն ոչ միայն աստղակերպով։Նա շատ հաճախ է փոշմանում իր արածների կամ չարածների համար,անգամ գնած պաղպաղակի։Ցավոք առանց կողմնակի հուշումի չի կարողանում որոշում ընդունել,ախր նա դեռ փոքր է։ ^_^
    Վարդ-նրա հետ շփվելիս զգացվում է նրա հպարտությունն ու ինքնահավանությունը,բայց չափի մեջ։Նա բավականին շռայլ է,բայց ըստ տրամադրության։:D Անկեղծ ասած ես հավանում եմ Վարդի գեղեցկությունը,նրա մեջ ինչ-որ կերպով արիստոկրատ մասնիկ կա։
    Էդիտա-նրա մասին մենք շատ քիչ բան գիտենք,ցավոք սրտի։Նա ահավոր սուսիկ-փուսիկ է։Սակայն երբ սկսեց պարապել ԲՈՒՀ-ի համար,բացահայտեցինք,որ նա նաև շատ ընդունակ է,սակայն իր բնավորությանը համաձայն`լռում է միշտ։Նա հագուստի ընտրության մեջ միշտ առաջինն է,բացի այդ լսում է ճաշակով երաժշտություն։Նա նաև շատ ուրախ է,իհարկե այն ժամանակ,երբ որոշում է խոսել մեզ հետ։ :)
    Քրիստինե-նրա անունն ասելիս առաջին հերթին հիշում ենք նրա երկար-երկար մազերը։Դրանք արաջին դասարանից այդպիսին էին։Նա միշտ մի շատ երկար ու հաստ հյուս էր անում,սակայն այժմ մենք մեծացել ենք ու գանգուր մազերը դուրս են եկել հյուսի կապանքից։Նրա մազերը շատ գեղեցիկ են։Բացի մազերից Քրիստինեն մեկ այլ շատ ուժեղ բան ունի իր մեջ։Նա գիտի խենթի պես սիրել։Նրա սիրելին այժմ բանակում է,այնպես որ Ալիկին բարի ծառայություն։
    Անի-Նա բավականին շատախոս է,սակայն իր կյանքից կրկին շատ բան չգիտենք։Նա մի քիչ տղայական կեցցվածք ունի,չնայած դա վաղուց արդեն անիական կեցվածք է։Անին խայտառակ կերպով անընդհատ ուրախ է և միշտ ժպտում է։Նրանից կարելի է սովորել լիաթոք...ժպտալ :D
    Մարիամ-նա իմ անվանակիցն է,իմ կյանքւմ հանդիպած միակ աղջիկն է,ով չի բողոքում իր քաշից,կառուցվածքից և տեսքից։Դա շատ կարևոր է։Մարիամը զգացմունքային է,նուրբ,սակայն Անիի նման շատ ուրախ ու թեթև։Ի դեպ նրա մտերիմ ընկերուհին հենց Անին է։Մարիամի հետ ժամանակը պարզապես թռչում է թռչունի նման։
    Էլյա-հաշվով վերջինը ստացվեց նրա անունը,սակայն դա ոչինչ չի փոխում։Նա այն  մարդկանցից է,ում բացկայությունն անմիջապես նկատվում է։Ոտքից գլուխ իսկական երեխա։Իրոք,ոտքից գլուխ։Նա պարզապես արեգակի մի կտոր,ամբողջությամբ միայն դրակայն էմոցիա։Նա այնքան թեթև է,այնքան ուրախ և այնքան դրակայն,որ նրա կողքով միայն քայլելիս կարելի է ուղղակի ժպտալ։Նայել նրան ու ժպտալ,քանզի նրանից ուղղակի ու անուղղակի կերպով լույս է ճառագում։Նրա հետ հեշտ է,նա բարի է չափից դուրս,սակայն շներից վախենում է։Սարսափում է ես կասեի։Սական դրա հետ մեկ տեղ նա ոչ ոքին երբեք վատը չ ցանկանա..
    Ահա ասյտեղ տասնմեկն են։Վերջին տասներկուերորդը ես եմ։Չեմ սիրում ինձ մասին խոսել`այն էլ այսպիսի տեսանկյունից։Սակայն ես սիրում եմ նրանց յուրաքանչյուրին,թվում է,թե առաջին հայացքից մենք նման ենք։Այո՛,նման ենք,սակայն ինչքան նման ենք,այնքան էլ տարբեր ենք...Յուրաքանչյուրս իր ներդրումն ունի մեր ամեն արածի մեջ,դժվար է պատկերացնել,բայց դա հնարավոր է...
    Ես սիրում եմ ձեզ,երեխեք,դուք իմ կյանքի մի յուրահատուկ ու առանձնահատուկ մասնիկ եք։Ինչպե՞ս կդասավորվի կյանքը հետագայում,ես գաղափար չեմ կազմում,սակայն այսօր մենք միասին ենք,միասնական ենք,քանզի մենք 11գ դասարանի JFF-ն ենք...

    суббота, 16 июля 2011 г.

    Գե՞յ...վառե՛ք դրան..

    Գուցե շատերի մոտ փոխվի իրենց փոքր-ինչ ձևավորված կարծիքն ինձ մասին,սակայն դա ինձ ետ չի կանգնեցնի իմ կարծիքն ու ինչ-որ չափով նաև վրդովվմունքն արտահայտելու համար...
    Գե՞յ։Վառե՛ք դրան։Ես ամենասուր կերպով կքննադատեմ այն մարդուն,որ իմ ներկայությամբ կփորձի որևիցե մեկի հասցեին այդպես արտահայտվի,այն էլ հոմոսեքսուալների։Վառե՞ք դրանց։Մենք ի՞նչ ենք մեզնից ներկայացնում,որ ինչ-որ մեկին վառենք կամ անգամ քննադատենք։Թող առաջինը նա քար նետի,ով ամբողջությամբ անմեղ է։Կա այդպիսի մեկը՞։
    Եթե անգամ կա,նրա ձեռքը երբեք օդում չի հայտնվի`դիմացինին քարկոծելու համար։Սակայն այսօրվա մեր իրականության մեջ այդպիսի մարդիկ չկան։
    Գե՞յ։Հոմոսեքսուալի՞ստ։Լեսբի՞։Դուք գոնե գիտե՞ք նրանք ովքեր են։Գոնե մի վայրկյան ձեզ պատկերացրե՞լ ենք նրանց դերում։Գոնե մի վայրկյան փորձե՞լ ենք նրանց հասկանալ։Տղամարդկանց ես կհիասթափեցնեմ`ասելով,որ միայն կնոջը սիրելու ունակություն ունենալով տղամարդ չեն դառնում։Իսկ կանանց էլ կհիասթափեցնեմ այսպես,որ միայն տղամարդու հետ լինելով կանացի չեն լինում։Այնպես որ դու՛րս նետեք ձեր գլխից նրանց տղամարդկության և կանացիության խնդիրը և փորձե՛ք հասկանալ,թե նրանք ովքեր են...
    Հոմոսեքսուալները,այն է թե լեսբիներն ու արվամոլները,մարդիկ են,որոնք Ի ԾՆԵ ունեն սեռական հորմոնների հետ ՉՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ խնդիր,որի պատճառով մարդը սկսում է ձգողություն զգալ դեպի նույն սեռի ներկայացուցիչը։Դա այլասեռություն ՉԷ։Սա հիվանդություն է,այդ մարդիկ հիվանդ են,ինչպես ասենք հաշմանդամները,նրանք մեր շրջապատի թույլ մասնիկն են ու ունեն մեր աջակցության կարիքը։Հասկանու՞մ եք,խոսքն ասենք դերասան Ժերար դ' Պարտյեի մասին չէ,ով լինելով գեղեցիկ տղամարդ`հոգնել էր կանացի ուշադրությունից և որոշել էր վայելել տղամարդկանց սերը։Ո՛չ,այ դա այլասեռություն է։Այլասեռություն է նաև բիսեքսուալությունը,ես դա էլ չեմ ընդունում,այսինքն իմ ընդունելը որևէ բան չի փոխում,դա նրա ազատությունն է ու ընտրության հնարավորությունը,պարզապես ես չեմ փորձի նրան հասկանալ։Իսկ հոմոսեքսուալներին ես հասկանում...Մենք հայերով ամենակոպիտ ձևով վիրավորում ենք նրանց,անգամ երկար մազերով տղաներին "գոմիկ" կսարքեն մտքներում ու կծեծեն։Կատարյալ հիմարություն։Կատարյալ դատարկություն։Ինչպե՞ս հնարավոր չէ հասկանալ,որ մենք բոլորս մարդիկ ենք,հավասար,մեկս կարող է ծնվել սրտի արատով,մյուսս`ֆիզիկական թերությամբ,երրորդն էլ`սեռական։Ախր ինչի՞ մասին եմ խոսում,երբ այսօր հայերս նույնիսկ փողոցում հաշմանդամ տեսնելիս են ծիծաղում։
    Մենք պարզապես մոռանում ենք փոխհամաձայնության մասին։Ընդունում եմ,որ այնքան էլ գեղեցիկ չէ,երբ ասենք փողոցով գեյ-պարադ է անցնում կամ նմանատիպ այլ բան,ոչ բոլորն են ընդունակ դա տանելու,սակայն հոմոսեքսուալներին այդ ագրեսսային դրդում ենք մենք,այո՛,հենց մենք։Մենք չենք փորձում նրանց հասկանալ,ընդունել այնպիսին`ինչպիսին կան։Իսկ նրանք հնարավոր ամեն ուղի փնտրում են ցույց տալու,որ նրանք կան,որ նրանք էլ գոյություն ունեն ու ուշադրության կարիք ունեն։
    Դուք արդյո՞ք մտածել եք,որ ձեր շրջապատում էլ նրանք կան`հոմոսեքսուալները,որ ձեր ամենալավ բարեկամը կամ ընկերը կարող է ունենալ այդպիսի խնդիր։Այո՛,դա հնարավոր է։Սակայն մեր հայկական իրականության պայմաններում նրանք ստիպված են ամեն ինչ թաքցնել անգամ սեփական ծնողներից։Ինֆորմացիայի պակաս...
    Այո՛,հոմոսեքսուալներն ինձ համար մարդիկ են,ովքեր ունեն օգնության և աջակցության կարիք,ովքեր բնության շնորհիվ կամ պատճառով ծնվել են այդպիսին։Եթե չգիտեիք,ապա տեղեկացնեմ,որ միասեռությունը հայտնաբերվել է նաև տարբեր կենդնաիների,այդ թվում նաև կովերի մոտ։Այս դեպքում ինձ մնում է միայն մի եզրակացություն անել։
    Համասեռամոլության միջոցով Մայր-բնությունը փորձում է կրճատել մարդկանց և շատ տարածված կենդանիների քանակը,որպեսզի կարողա ապահովել արդեն գոյություն ունեցով ու նոր ծնվող սերունդի կյանքը...
    Բնությունը մեր նկատմամբ մեզանից ավելի մեծասիրտ է։Մի անգամ այս թեմայով ընկերներիցս մեկի հետ խոսելիս նա ասաց,որ մարդկանց թվաքանակը նվազեցնելու համար գոյություն ունի..ՊԱՏԵՐԱԶՄ։Այդ միտքն ինձ պարզապես աբսուրդ թվաց...Սպանե՞լ իրար,մորթե՞լ,երեխաներին թողնե՞լ որբ.կանանց`այրի՞,որպեսզի թվաքանակի կրճատում լինի...Այ քեզ մեծահոգություն։Այն ինչ բնությունը պարզապես խթան ստեղծելով բազմանալու դեմ ու առանց ոչ ոքի սպանելու ու դժբախտացնելու փորձում է ապահովել կյանքի հետագա զարգացումը Երկրի վրա։Սակայն մենք մեր ձեռքով ենք մարդկանց դժբախտ դարձնում։Անընդունելի է ու անհասկանալի ինձ համար։
    Մենք մարդիկ ենք,յուրաքանչյուրս ունի ցավեր,խնդիրներ,ունի թույլ տեղ,մենք հավասար ենք բնության ու կյանքի առաջ,այդ դեպքում մենք ինչպե՞ս կարող ենք հավասար չլիներ մեր դիմաց,ինչպե՞ս մենք կարող ենք որոշել այս կամ այն մարդուն հասարակության մեջ տեղ տալու կամ չտալու մասին։Ինչպե՞ս կարելի է արտահայտվել ինչ-որ մեկի թերության մասին,այն էլ քննադատորեն,երբ ոչ ոք կատարյալ չէ՞։
    Չէ~,ուզեք,թե ոչ,նրանք մեր մի մասնիկն են,նրանք մեր կյանքի մի հատվածն են,նրանք մեր հասարակության մի տարրն են...
    Ես մարդ եմ,ով ունի իր կարծիքն ու գիտի հարգել դիմացինին,բայց ինչն ամենակարևորն է,գիտի դիմացինին ընդունել այնպիսին ինչպիսին կա,նույնն էլ պահանջելով նրանից...
    Այսքանից հետո դուք դեռ կարո՞ղ եք ասել
    Գե՞յ...վառեք դրան...

    пятница, 15 июля 2011 г.

    PLEASE!!!

    Սա գրառում չէ,որ կփորձի ինչ-որ բան սովորեցնել,քննադատել,կփորձի բլոգիս ընթերցումների քանակը մեծացնել,սա մի գրառում է,որն իր սկզբից մինչև վերջ ամենապարզ և ամենամաքուր...խնդրանք է։
    Բազմիցս եմ խոսել արդեն թափառական շների մասին և բախտի բերմամբ կամ պատահմամբ դրանք դարձել են ամենաշատ ընթերցվածները.Մի՛ բռնաբարեք մեր կյանքը,Բարև Ձեզ,ես Տոտոն եմ,Մեռած խղճի հիշատակին։Այս անգամ ես իրոք դիմում քո օգնությանը,ի՛մ ընթերցող։Օրական բլոգս միջինում 100 ընթերցում է ունենում,և ես հույս եմ փայփայում,որ գոնե այդ 100 հոգուց մի քանիսը կօգնեն հենց իրենց,ինձ և փողոցային շնիկներին...
    Այստեղ ես արդեն նշել եմ որոշակի տվյալներ,չեմ ցանկանում դրանց կրկին անդրադառնալ,ցանկանում եմ,որպեսզի լսե՛ք ձեր խղճին,նա դեռ հաստատ չի մահացել,եթե Դուք կարդում եք այս տողերը...
    Հայաստանում այսօր թափառական շների հարցը բավականին ակտուալ է։Որոշ մարդիկ կարծում են,որ շներին սպանելն ամենաէժան և ամենահարմար միջոցն է։Սական մենք`Փրկենք Կենդանիներին կամավորների խմբի ներկայացուցիչներս,ունենք մշակված լրիվ այլ քաղաքականություն։Այդ խմբի անդամները փորձում են իրենց իսկ գումարով կամ լավագույն դեպքում այլ բարի մարդկանց փոքրիկ նվիրատվություններով բուժել և ստերջացնել շներին`նրանց ետ վերադարձնելով իրենց բակերը։Սակայն իմ խնդրանքն ավելի հստակ պատկերացնելու համար ասեմ,որ փողոցներում ամեն գարնանն ու աշնան ծնվում են հարյուրավոր ձագուկներ,որոնք եթե նույնիսկ դիմանում են փողոցում ծնվելու և մեծանալու փորձությանը,հանդիպում են դաժան երեխաների ամենաահավոր ֆանտազիաների իրականացմանը հենց իրենց իսկ վրա։Խեղճերն այնքան բաների միջով են անցնում,որ էլ ասելու չէ։Ախր նրանք մամայի կարի~ք ունեն...
    Այդպիսի մի շատ հուզիչ պատմություն ունի Շուրնուխը;Այդ պատմությանն ավելի մանրամասն ծանոթանալու համար դիտե՛ք այս վիդեոն։Շուրնուխի ոտքը կոտրվել էր, և երբ կամավորները հավաքեցին գումար`նրա ոտքը վիրահատելու համար,պարզվեց,որ այդ ժամանակամիջոցում նույն բակի բնակիչներն իրենց գազազած շներին բաց են թողել խեղճ և անպաշտպան շան վրա։Ախր նրա ոտքը կոտրված էր..Բացի ֆիզիկական վնասվածքներից,շունը նաև ահավոր սթրեսս էր ապրում։Նա ուներ ներքին արնահոսություն..Կյանքը թելից էր կախված։Ամեն վայրկյան շունչներս պահած սպասում էինք ամենավատ լուրին։Սակայն վիրահատությունն անցավ բարեհաջող։Պատկերացնու՞մ եք։Երբ մենք սպասում էինք ամենավատին,ինչ որ հնարավոր էր պատահել,մենք լսում ենք հրաշքի մասին։Շան օրգանիզմը դիմացավ այդ փորձությանը,վիրահատությունն ավարտվեց,Շուրնուխը ողջ էր...
    Սակայն...ահա որն է այժմյա ամենամեծ խնդիրը։Շուրնուխին տեր էր պետք։Չէ՛,տեր չէ,այլ մամա։Նրան խնամք և հիմնական տուն էր պետք,Շուրնուխն այլևս չէր դիմանա կյանքի դաժան փորձություններին...Մի բարի կնոջ շնորհիվ այսօր Շուրնուխն ունի ընտանիք,իսկական տուն,ունի իր նման շուն ընկեր`Բզեզը,ով այդ նույն կնոջ շունն է։Այո՛,այո՛,այդ կինը երկու շուն միաժամանակ է պահում,այն էլ փողոցից վերցրած շուն։
    Փողոցային ձագուկներն ունեն տիրոջ,երբեմն նույնիսկ մամայի կարիք,Տոտոն նույնպես փողոցային շուն էր,այժմ նա պառկած է ոտքերիս տակ,նա իմ ամենավստահելի պաշտպանն է,իսկ փողոցով քայլելիս կարելի է լսել այնքա~ն հիացած ձայներ ու մանուկների ուրախ ճիչեր։

    Սնուպիկը նույնպես փողոցային ձագուկ էր,նրան ես գտա մեր շենքի բակում,նա մի ամսական էր,նրան բերել և թողել էին մեզ մոտ`հույս ունենալով,որ հսկա շենքում գոնե մի բարի մարդ կգտնվի։Սնուպիկս այդ ժամանակ անգամ ատամ չուներ։Ես նրան բերեցի ինձ մոտ։Կերակրեցի բոլոր հնարավոր կաթնամթերքներով,լողացրեցի և տարա բժշկի,ես հետևում էի,թե ինչպես են դուրս գալիս նրա փոքրիկ-փոքրիկ ատամները։Իսկ Սնուպիկը փորձում էր ամեն կերպ ընդօրինակել Տոտոյին։Հիանալի տեսարան էր։Իսկ այսօր Սնուպիկը տուն ունի։Նա ապրում է մեկ այլ շունիկի հետ մի մարդու տանը։Այո՛,նա էլ է միաժամանակ երկու շուն պահում,այն էլ փողոցից վերցրած...
    Այս շարքը կարելի է անվերջ շարունակել,սակայն ավելի երկար կարելի է շարունակել այն ձագուկների պատմությունը,որոնք դեռ փողոցում են և հենց հիմա սպասում են ձեր ջերմությանն ու սիրուն։
    Շատերը խուսափում են փողոցից շուն վերցնել,անգամ երբ այս խմբի անդամները երաշխավորում են ձագուկին տալ մաքուր,առողջ և առույգ վիճակում։Սակայն մարդկանց մեջ գոյություն ունի մի սուտ հպարտություն,այն է թե,երբ հարցնեն,թե շունդ ինչ ցեղատեսակի է պատկանում,ասեն Գերմանական ավչառկա,Շպից,Կուրցխար,Դոբեռման և այլն։Ամբողջ խնդիրը միայն և միայն անունի մեջ է։Սակայն դուք գիտե՞ք,որ փողոցային շները մի շարք առավելություններ ունեն ցեղային շների նկատմամբ...

    1. Փողոցային շներն ալերգիկ չեն
    2. Փողոցային շներն առանձնահատուկ խնամք չեն պահանջում
    3. Փողոցային շներին հատուկ կեր հարկավոր չէ
    4. Փողոցային շներին սնվելու հատուկ ռեժիմ պետք չէ
    5. Փողոցային շներն ավելի խելացի են`ունենալով փողոցի դաստիարակություն
    6. Փողոցային շներն ավելի ակտիվ և առույգ են
    7. Փողոցային շներն ավելի լավ պաշտպաններ են
    8. Փողոցային շներին փողոցից վերցնելիս Դուք նվեր կստանաք օրհնություն
    9. Փողոցային շուն ունենալով`Դուք մաքուր կլինեք ձեր խղճի առաջ
    10. Փողոցային շուն վերցնելով առանց գումարի երջանկություն կգտնեք...
    Ահա ձեզ տասը պատճառ,որոնք ձեզ կդրդեն փողոցային շունիկին բերել ձեզ մոտ,նրան տանիք ու սեր տալ,ստանալով ամենամաքուր ջերմությունը նրացից ու ամենաիսկական օրհնությունը բոլորից։Մի՛ վախեցեք այդ քայլին դիմելուց,դուք ընդհանրապես ոչինչ չեք կորցնի,սա այն միակ տարբերակն է,որ անվճար պանիրը թակարդում չի լինում։Պետք չէ գնալ կենդանիների խանութ և գումարով շուն առնել,երբ ձեր քթի տակ այսքան ձագուկ հույսով լի աչքերով ձեզ վրա է նայում։Թու՛յլ տվեք,որ ձեր խիղճը գեթ մի անգամ ձեզ առաջնորդի,լսե՛ք նրան,նա ձեզ հաստատ չի հիասթափեցնի...
    Եթե ես ձեզ համոզեցի և ապացուցեցի,որ փողոցային շանը դուք կարող եք դարձնել ամենաիսկական և ամենալավ շուն,ապա այցելե՛ք այս խումբ,այստեղ նման ձագուկների պակաս չի գտնվի։Այստեղ ընտրությունը բավականին մեծ է,ընտրեք ձեր ճաշակով մեկին,փրկեք նրան,եղե՛ք բարի...
    Իսկ եթե նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում հնարավորություն չունեք տանը կենդանի պահելու,ապա այցելե՛ք այս խումբ,գուցե կարողանաք  ձեր թարմ մտքերով օգնել կամ շների բուժմանը ֆինանսապես սատար կանգնել։
    Ու եթե այս երկու դեպքն էլ ձեզ համար քիչ հավանական է թվում,ապա խնդրում եմ,իրոք խնդրում եմ,տարածե՛ք այս գրառումը,թող որ մարդիկ կարդան և իմանան,որ փողոցային շուն վերնցելը ոչ թե ամոթի,այլ մեծ հարգանքի ու պատվի տեղիք կտա։Տարածե՛ք,գուցե գտնվեն մարդիկ,ովքեր իրոք կքայլեն այլ ցեղային շուն ունենալու ստերիոտիպի վրայով և կլցնեն իրենց կյանքն անսահման բարությամբ ու իրական ժպիտով։Դժվար բան չէ տարածելը,տարածե՛ք ֆեյսբուքյան ձեր ամենաակտիվ խմբերում,թվիթթերում,արմենիքսում,օգնե՛ք բարի գործին,ձագուկները ձեր,հենց ձեր օգնության կարիքն ունեն...HELP!!!
    Հ.գ. Եղի՛ր այն փոփոխությունը,որ ուզում ես տեսնել աշխարհում...

    четверг, 14 июля 2011 г.

    Նորաձևությունն ընդդեմ կանացիության և տղամարդկության

    Ոչ ոքիս համար այլևս գաղտնիք չէ,որ 21-րդ դարում յուրաքանչյուրը ձգտում է լինել նորաձև,ինքնատիպ և տարբերվող։Ահա այս հոսանքի պատճառով նորաձև հագուստի և պահվածքի մեջ աղջիկները կորցրեցին իրենց կանացիությունը,իսկ տղաներն իրենց տղամարդկությունը։Ես արդեն գլխի եմ ընկնում,որ ըննդիմության մեծ ալիք կբարձրանա,սակայն եկեք մի պահ հայացք գցենք դեպի մեր շրջապատը։

    Փողոցով քայլում է աղջիկ,բավականին գեղեցիկ հագնված,մոդայիկ ու ժամանակակից տեսքով,ականջակալներով։Հագին ջինս է,սպորտային կոշիկներ,հարմարավետ բլուզ։Առօրյայի համար հիանալի է։Սակայն...երբ այդ աղջիկը բացում է իր բերանը,ցանակում ես ականջներդ փակել և հնարավորինս արագ կերպով փախչել նրա ընկերակցությունից։Սակայն այդ նույն աղջիկը կարող է ամենատգեղ ձևով վիրավորել քյարթ աղջկան նրա ետամնացության ու մոր փեշից կպած լինելու համար,սակայն նրա բառապաշարի մի բառ անգամ չի տարբերվի այդ քյարթ աղջիկ կոչվածի լեքսիկոնից։Ինչու՞։Մտածե՞լ եք արդյոք,որ այդ աղջիկը դեռ մի բան էլ պետք է այդ քյարթու կոչվող աղջկանից սովորի։
    Եթե նա կրում է ոճայի հագուստ կամ իբր լսում է ռոք երաժշտություն,իրավունք ու՞նի վիրավորելու մեկ այն մարդու`գրեթե չտարբերվելով նրանից։Պետք է հասկանալ,որ միայն ոճով կամ հագուստով,կարճ ասած արտաքին տեսքով չեն զարգացած լինում։Բացի այդ այդ նույն աղջկա շուրթերից կարելի է այնքան գռեհիկ,կոպիտ արտահայտություններ,ամենետգեղ վիրավորանքները լսել,երբ նա անգամ խոսում է իր մտերիմ ընկերուհու կամ թե ծնողների մասին։Մի՞թե դա ճիշտ է։Դա հասունության և իքնուրույնության նշա՞ն է։Ո՛չ։Դա պարզապես  չինքնահաստատված լինելու արդյունքն է։
    Այդ տիպի աղջիկներին ես պարզապես հարգել չեմ կարողանում։Իսկ կանացիությու՞նը։Իսկ յուրաքանչյուր կնոջը հարիր հանելու՞կը(կին ասելով ես նկատի ունեմ հոգով կին,ոչ թե ֆիլիոլոգիապես)։Մի՞թե աղջիկը կարող է այնքան մեծ լինել,որ քննադատի ու ծաղրի ուրիշներին,սակայն դեռ այնքան փոքր է,որ իր մասին մտածի ու մտածի,թե արդյոք ինքը ունի այն հանելուկն իր մեջ,որը պետք է ուրիշները լուծեն։
    Հիմա կարող է մի թյուր կարծիք ստեղծվել,որ այդ աղջիկը պետք է մտածի,թե ինչ կասեն կամ կմտածեն մյուսները,ինչպես կարելի է նրանց աչքում բարձրանալ և այլն։Ո՛չ,ո՛չ,ո՛չ և ևս մեկ անգամ Ո՛չ։Հենց խնդիրն այն է,որ նա չի հասկանում իր խնդիրը,նա չի հասկանում,որ կարելի է լինել ժամանակակից,հագնվել սպորտային կամ նույնիսկ տղայի նման,սակայն կարելի է լինել կանացի և նուրբ,լինել քաղաքավարի և ասենք տատիկի ետևից չգոռալ "այ բոմժ" ու ուրախանալ,որ նա չի կարող քեզ քոթակել։Կարելի է լինել ժամանակից,սակայն այդ դեպքում ոչ ոք չի հետաձգում միաժամանկ մյուսների հետ հարգալից լինելը։Եթե ընկերուհիդ օգնում է ծեր կնոջը ծանր տոպրակները տեղափոխելուն,նրա վրա "բացելու" փոխարեն միգուցե դու՞ ձեռք մեկնես ու օգնես նրան։Եղի՛ր այնպիսին,ինչպիսին դու ես ցանկանում,սակայն ես գրեթե համոզված եմ,որ այդ տիպին պատկանող գրեթե բոլոր աղջիկները իրենց այդպես գռեհիկ են պահում միայն cool տեսք ունենալու համար,նրանք միայն մտածում են,թե ինչպիսին են մյուսների աչքերում...Դա պարզապես կոչվում է ներքին կուլտուրա։
    Ես այն համոզմունքին եմ,որ յուրաքանչյուր կին իր ետևից եթե նույնիսկ ոչ բազմակետ,ապա գոեն ստորակետ պետք է դնի։Իսկ նմանատիպ աղջիկներն իրենց ետևից անգամ լուսանցք չեն թողնում,այլևս ինչի՞ մասին է խոսքը։Հասկանու՞մ եք դուք ինձ,կարելի է լինել կոպիտ և անգամ չոր,սակայն միևնույնն է դրան զուգահեռ կարելի է լինել բարդ,հաճելի ու հետաքրքիր։Խնդիրն այստեղ արդեն գալիս է ներսից,արդյո՞ք նրանք այդպիսին են,այդպես գռեհիկ են,թե պարզապես այդպիսի տեսք են ընդունում,ինչն ավելի է տհաճ է դարձնում այդպիսի պահվածքը...

    Իսկ տղանե՞րը։Նրա հագնվում են ամենաիսկական Ռեփերի կամ Ռոքերի նման,կրում են հաստ և մեծ վզնոցներ,հայելու առաջ հաճախ ավելի երկան ժամանակ են անցկանում,քան աղջիկները,գրեթե միշտ եսասեր են ու ինքնահավան,քանզի նրանք cool տեսք ունեն,նրանք ռեփ են կարդում ու "վաբշե ես ամեն օր նոր ընգերուհի ունեմ"։Իսկ ու՞ր մնաց հարգանքը այդ նույն աղջիկների նկատմամբ։Ինչու՞ է արդեն տղաների ոչ հարիր աղջկա ծանր պայուսակը բռնելը,իսկ ինչու՞է ժամանակակից տղան լավ տղա,երբ աղջկա հետ ամենակոպիտ ու տգեղ ձևով է խոսում,կոպտում է,ամենօրյա ընկերուհուն ժամադրելիս նրա ուշացման պատճառով գրեթե հայհոյանքով խոսում։Ինչու՞ են մեր գրեթե բոլոր ժամանակակից տղաները սովորողների դոդիկ,իսկ չսովորողներին դեբիլ համարու՞մ։Կարծես թե նրանք այնքան զարգացած ու խելացի են,միայն թողես իրենց մասին խոսեն,իրենց գովեն,ասես նորաթուխ հարս լինեն :) Բայց դե փորձի՛ր այդ կյանք տեսած,իմաստուն տղայի հետ մի քիչ շփվել,նորից կհամոզվես որ իրենից,իր ամենօրյա ընԳերուհիներից,փարթիներից ու ընդհանրապես իր կարդացած թույն ռեփից բացի ուրիշ թեմա պարզապես գոյություն ունենալ չի կարող։Դե իմաստուն մարդ է էլի,իր կյանքի փորձով է կիսվում։Նրանք նույնիսկ իրենց ամպագոռգոռ կերպով ԲԱԲՆԻԿ են կոչում,քանի որ ամեն օր մի նոր աղջկա "առաջարկություն" են անում և վերջ։Եվ այդ դեպքում ինչպե՞ս այդ տղային բացատրես,որ այ իր երազած բաբնիկն առաջին հերթին կանանց հարգում է,սիրում,գիտի կնոջը սիրաշահել ու մեծարել,գիտի կնոջն իսկական թագուհի սարքել,թեկուղ ընդամենը մեկ գիշերով,սական նա վերջապես փորձում է հասկանալ կին ասվածի իմաստը։Բայց չէ,նրանց համար բաբնիկը ասվածը սահմանափակվում է մի քանի թեթևաբարո աղջիկների էժանագին նվնվոցի վայելումով,ամեն օր մի նոր ու հասանելի աղջկա "հավանելով" և լավագույն դեպքում նրան մի վարդ նվիրելով։Այն էլ այդ գեղեցին Ժեստին նրան "հրահրում" էն իր դոդիկ ընկերները։Այ քեզ փափկասուննե~ր...
    Ես չեմ սիրում խելք սովորացնել,անգամ հաճախ խուսափում եմ խորհուրդ տալուց,ես պարզապես մի փաստ եմ արձանագրում և սրտանց ցավում եմ,որ մեզ մոտ ժամանակակից ասվածը հաճախ սահմանափակվում է միայն արդեն հազար անգամ ասված cool լինելով,գժոտ շորերով,թույն մազերով ու աղբաման բերանով։Գրեթե ոչ ոք չի էլ մտածում ինքնակրթության,զարգացման,հարուս ներաշխարհի մասին։Եվ վերջապես էլ ի՞նչ հարգանքի մասին է խոսքը,երբ նրանք առաջին հերթին իրենց չեն հարգում։Ես իրոք չեմ ցանկանում,որ մեզ մոտ "գեզից էկա ես քաղաք" արտահայտությունն այդքան ակտուալ լինի...
    Հ.գ. Խնդրում եմ,ուշադիր եղե՛ք,ես երբեք չեմ ասում ոչ ոք,բոլորը և ամեն ինչ։Խոսքս բոլոր առաջադեմ երիտասարդների մասին չէ :)

    среда, 13 июля 2011 г.

    Մանկության իմ հերոս

    Այո՛,շատերը կսկսեն խոսել նրա մասին,լույս աշխարհ եկավ նրա վերջին մասը,բոլորի մտքում միայն նա է,յուրաքանչյուր շուրթ բացվում և փակվում է նրա անունով,յուրաքանչյուրս հիշում ենք մեզ,երբ առաջին անգամ լսեցինք նրա անունը...Harry Potter
    Ես ամենևին չեմ վախենում այնպիսի տպավորություն թողնելուց,թե սա պարզապես մի նոր առիթ է ինչ-որ բան գրելու,այս գրառումն ինձ համար մի այլ աշխարհ է պարունակում,ինձնից մի մասնիկ կա այստեղ,քանզի Հարրի Փոթերն էլ եմ ես...
    Փոքր էի,հիվանդ պառկած էի անկողնումս,սովորությանս համաձայն հիվանդությունս ուղեկցվում էր բարձր ջերմությամբ,որը բավականին թուլացնում էր բանականությունս ու մարմինս։Ծնողներս հյուրասենյակում էին,իսկ ես`ննջարնում։Հայրս,չցանկանալով տեսնել ինձ հիվանդության պատճառով այդքան խեղճացած վիճակում,հարցրեց,արյո՞ք կցանկանամ ունենալ Հարրի Փոթերի ֆիլմի բոլոր 3 սերիաները(այդ ժամանակ միայն դեռ երեք կային)։Հիշում եմ,աչքերս անմիջապես սկսեցին փայլել այն ամենաուժեղ փայլով,որով կարող են փայլել մանկական մաքուր աչքերը։Հարրի...նրա հետ հանդիպելու բախտ ունեցել էի մի քանի անգամ հեռուսատեսության շնորհիվ,բայց միշտ կիսատ,միշտ առանց ճիշտ նախաբանի ու սկզբի։Ւսկ հիմա ես կունենայի նրա բոլոր երեք սերիաները,վերջապես կծանոթանայի այդ խորհրդավոր տղայի հետ...
    Այն պահից,ինչ սկավառակն իմ ձեռքն ընկավ,կյանքիս մեջ մի նոր էջ բացվեց...
    Ես դիտել եմ Հարրի Փոթերի բոլոր սերիաները,կարդացել եմ առաջին,երկորդ և վեցերորդ գրքերը։Հարրին իմ կյանքի մի մասնիկն է,հասկանու՞մ եք։Մենք մեծանում էինք միասին,ամեն տարի փոքր-ինչ փոխվելով։Նրա կյանքը զարգանում էր Հոգվարթսում,իսկ իմը`ամենահասարակ միջնակարգ դպրոցում։Հարրին ու ես անբաժան ընկերներ էինք..Ես ընդհանրապես ֆանտազիա ժանրի գրքեր շատ չեմ սիրում,սակայն Հարրին ուրիշ էր,Հարրին իմն էր,ինչու՞...
    Դեռ մանկուց ինձ թվում էր,թե իմ մեջ ինչ-որ կախարդական բան կա,անպայման ես պետք է ինչ-որ կապ պետք է ունենաի այն վերևի ուժերի հետ։Երևի պատճառն այն էր,որ մինչև 7 տարեկան ես կարողանում էի ձեռներով բժշկել։Հենց դա էլ ինձ ստիպում էր ներքուստ կարծել,որ ես էլ ինչ-որ կախարդանքի հետ կապ ունեմ։Ես շատ էի սիրում խաղալիս ինձ կախարդուհի պատկերացնել։Իսկ երբ ես ծանոթացա այդ տղայի հետ,կարծես թե դարձա այդ ամբողջ աշխարհի մասնիկը,իսկ երբ լսում եմ ֆիլմի սոունդթրեքը կամ նայում եմ ֆիլմը,կարծես այդ ամբողջ կախարդանքը ծորա իմ մեջ...


    Շատերի համար դա պարզապես մանկական հեքիաթ է,հերթական ֆիլմ կախարդների մասին,սակայն ֆիլն ու գիրքն իրոք շատ մեծ առանձնահատկություններ ունեն։Դուրս գալով լիրիկայից`փորձեմ դրանք ներկայացնել։
    Բոլոր կախարդական ֆիլմերի մեջ կան տհաճ պառավ-ջադու կախարդներ,նրանք միշտ ունենում են ճղճղան ձայն ու մեծ խալ քթի վրա։
    Բոլոր կախարդական ֆիլմերում այդ պառավները ճախրում են ավելների վրա,իսկ երիտասարդ կախարդները`գրեթե երբեք։
    Բոլոր կախարդական ֆիլմերում գոյություն ունի նույն սցենարը`բարու և չարի,շատ չնչին փոփոխություններով։
    Այդ բոլոր հատկությունները կարծես աքսեոմաներ լինեն,որոնք յուրաքանչյուր կախարդական ֆիլմի մեջ պետք է լինեն,սակայն...
    Ռոուլինգը աքսեոմաների վրա հիմնվելով ստեղծեց թեորեմներ`հինվելով ոչ թե տրամաբանության,այլ ֆանտազիայի վրա։Նա մեզ հրամցրեց մի ամբողջ  նոր աշխարհ,նա մեր առաջ մի դուռ բացեց,որի ետևում կար կախարդների կյանքի հիմնական դրույթներից բացի մի իսկական կյանք`ամենամարդկային զգացմունքներով։Իրական տներ,աշխատանք,դպրոց,կախարդական աշխարհի ֆուտբոլ,անգամ կախարդանքի նախարարություն կար։Նա ամեն ինչ այնքան իրական էր նկարագրել,որ կարծես իր ամեն մի բառը էլֆի փոշով էր ծածկված,ինչն էլ գրքին այդքան հեքիաթային տեսք էր տալիս։
    Սակայն Հարրիի կյանքն ամենևին հեքիաթ չէ։Վստահ եմ,որ յուրաքանչյուրդ փոքրիշատե ծանոթ եք նրա պատմությանը ու հաստատ շատերի մեջ առաջացել է այս հարցը.
    -Ինչու՞ է Հարրի Փոթերը միշտ փրկվում չարի ճիրաններից`չունենալով ոչ մի աչք ծակող առանձնահատկություն։
    Հարրիին ամեն անգամ օգնության են հասնում մե՛կ իր հավատարիմ ընկերները,մե՛կ մահացած բարեկամները,մե՛կ միակ ողջ մնացած բարեկամը։Այդ դեպքում ինչու՞ է ամեն ինչ պտտվում միայն նրա շուրջ..
    Այդ ստեղծագործությունն իր մեջ շատ ավելի խոր իմաստ ու փիլիսոփայություն է պարունակում,քան շատերին թվում է։Միայն այն երկարամորուս ալեհեր կախարդի ամեն մի բառն այնքան ճիշտ և այնքան խելացի է,որ շարունակելը պարզապես անիմաստ է։Այո՛,Դամբլդորից շատ բան կարելի է սովորել։Իսկ Ռոնը,Հարմիոնան ու Հարրի՞ն։Ընկերություն ու սեր։Ահա որն է ֆիլմի իրական գաղափարը։Հարրիի ծնողների սերը փրկեց նրա կյանքը`խլելով չարագործինը,Հարիի ընկերների հավատարմությունը արդեն քանի անգամ Հարրիին ազատեց իր թշնամու ձեռքից...Իսկ Վոլդեմո՞րտը։Ուժ,վախ և նախանձ,չարություն։Նրան սպանեց իր իսկ վախն ու նախանձը։Նա,իմանալով մարգարեությունն այն մասին,որ նա կմահանա այդ օրն ու այդ ժամին ծնված մի մանկիկի պատճառով,անմիջապես որոշեց գտնել նրան`Հարրին,ու սպանել`առանց հասկանալու,որ հենց դա է ծուղակը։
    Կարճ ասած Ռոուլինգը շատ աշխատատար մի գործ էր սկսել,որն արդեն մոտեցավ իր ավարտին։Հիանալի մշակելով օրիգինալ ու լրիվ թարմ պատմություն`այն համեմեց ամենաազնիվ ու ամենաստոր զգացմունքներով`մեզ հրամցնելով մի հիանալի հեքիաթային,բայց այնքան իրական մի պատմվածք։
    Գուցե և վերջացավ Հարրի Փոթերի պատմությունը,գուցե ես շատ կտխրեմ,որ նա իմ կյանքի ամեն տարվա մեջ այլսևս չի պատմի իր կյանքի մասին,սակայն Հարրին իմ ընկերն է առհավետ,նա ինձ շատ բաներ սովորեցրեց,ինչպիսիք են`խիզախություն,ուժեղ լինելու կարողություն,սառը գլխով դատելու հնարավորություն։Հարրին կմնա ինձ հետ ընդմիշտ`անկախ տարիքիցս և մտքերիցս։Հարրին ընմիշտ կմնա իմ մանկության հերոսը...

    LinkWithin

    Related Posts Plugin for WordPress, Blogger...