Показаны сообщения с ярлыком աշխարհ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком աշխարհ. Показать все сообщения

суббота, 28 января 2012 г.

Սարսափի դիագնոզ (Մաս 2)

Առաջին մասն ընթերցելու համար անցե՛ք այս հղումով։


                                                    ***
Արթնացա շանս ոռնոցից։ Նրան սաստելով փորձեցի գլուխս բարձից կտրել,բայց զգացի,թե ինչքան ծանր էր այն,ու կրկին ետ գցեցի բարձի վրա։ Հայաքս հառեց ժամացույցին։Երկուսն անց յոթ րոպե էր։ Դեռ շատ ժամանակ կար մինչև լուսաբացը։Իսկ իմ ամենալավ քունը սկսում էր միայն լուսաբացին։ Հասկանու՞մ եք,երբ գիտակցում եմ,որ լույսը հետզհետե կլանում է ինձ շրջապատող խավարը,ավելի հանգիստ եմ քնում։ Բայց այժմ էլ գիշերը երկուսն անց յոթ րոպեին ամեն ինչ տարօրինակ կերպով լուսավոր էր թվում։ Մի պահ թվաց նույնսիկ,որ Լիլիթը մոռացել է անջատել իր լույսը։ Բայց չէ,իրականում այն ներս էր ընկնում դրսից`պատուհանի արանքով։ Երբ լարեցի տեսողությունս,զգացի,որ լուսինն արտառոց տեսք ուներ։ Ու հիշեցի,որ մի քանի ժամ առաջ էլ նույն լուսինն ինձ օգնեց գտնել տուն տանող ճամփան։ Ու օգտվելով այդ հնարավորությունից,որոշեցի ավելի մանրամասն ուսումնասիրել նրան։ Իսկական գեղեցկուհի էր։ Ու այսօր ասես ժամադրության լիներ։ Փայլում էր սիրահարված աղջկա նման,այնքան շքեղ էր,գրավի~չ։Ու խորհրդավոր։ Նման էր այն ճահճանման կանանց,ովքեր կանչում են,գրավում,իսկ հետո`խորտակում ու լքում։ Բայց այժմ ես պատրաստ էի ընկնել նրա ճիրանների մեջ`գիտակցելով հանդերձ,որ նա ինձ կսպանի։Օ~,Աստված իմ,երկինքն էլ երբեք պատրաստ չի եղել այդ գեղեցկուհուն դիմավորելուն։ Ու այսօր նա գրկում է այդ հրաշքին ու առնում իր ձեռքերի մեջ`ինձ ավելի խորը քաշելով իր դավադրության մեջ…


вторник, 26 июля 2011 г.

2012 կամ վերջ երկորդ մասին

Անկասկած մեզանից յուրաքանչյուրը լսել է 2012 թվականի դեկտեմբերին սպասվող աշխարհի վերջի մասին։Բայց նախքան իմ եզրակացություններին ու տեսակետերին անցնելը նշեմ մի փաստ։Ես իմ էությամբ շուտ խուճապի մեջ ընկնող մարդկանցից չեմ։Ավելի ճիշտ`ես գրեթե երբեք խուճապի չեմ մատնվում։Դրա համար ունեմ իմ պատճառը։Եթե իրոք ինչ-որ վատ բան պետք է տեղի ունենա,ես այդ առավոտյան արթնանում եմ սրտումս տարօրինակ զգացողությամբ,որի առկայությունն ամեն անգամ զգալիս հասկանում եմ,որ ինչ-որ բան այն չէ։Իսկ այժմ ինձ մոտ բացակայում է այդ զգացողությունը,այդ իսկ պատճառով հարկավոր է նշել,որ սա գրառում չէ այն մարդու,ով երեկ տեսավ 2012 ֆիլմը և որոշեց բարձրաձայն մտածել,որպեսզի առաջին հերթին ինքն իրեն համոզի,որ ամեն ինչ լավ է,ամեն ինչ հիանալի է։Ես երեկ դիտել եմ 2012 ֆիլմը և այսօր պատրաստվում եմ ձեզ հետ վելուծել Աշխարհի վերջ ասվածը։
Ես գիտնական չեմ,ոչ մի գիտական աշխատության մեջ մասնակցություն չեմ ունեցել,և բնականաբար ձեզանից շատերը կասեն,որ իմ ասածները հիմնավոր լինել չեն կարող,բայց այնուամենայնիվ փորձենք վերլուծել`ինչու 2012 և ինչու դեկտեմբերի 21...
Յուրաքանչյուր կրոնի և յուրաքանչյուր կրոնի Սուրբ Գրքի մեջ ասվում է Մեծ Դատաստանի կամ Աստծո պատժի մասին։Ղուրանի մեջ ասվում է,որ լսվելու է Ալլահի շեփորի ձայնը,և այդ օրը բոլոր մեղսավորները պատժվելու են իրենց կատարած մեղքերի համար։Աստվածաշնչում գրված է,որ կգա մի օր,և Հիսուս կվերադառնա Երկիր մոլորակ`այն մեղքերի ծովից փրկելու համար։Նրա գալուստն ուղեկցվելու է հրեշտակների հայտնվելով,երկնքից թափվող կրակներով և այլն։Սակայն երբ կգա այդ օրը,ոչ ոք չգիտե...
2012 թվականի դեկտեմբերի 21-ին Արեգակնային համակարգի մոլորակները կգտնվեն մի գծի վրա։Տարբեր աղբյուրներ բարձրաձայնում են նրա մասին,որ Նիբիրու մոլորակն այդ օրը մարդկության համար տեսանելի կլինի Արեգակի նման,իսկ 2013 թվականի փետրվարի 14-ին Երկիրը կանցնի Նիբիրուի և Արեգակի միջով։Երկու հսկայական մոլորակների կրկնակի ձգողության տակ գտնվելով Երկրի բևեռները կձգտեն փոփոխել իրենց դիրքերը,ինչն էլ կհանգեցնի երկրաշարժերի ու ցունամիների մեծ ալիքին։Սակայն այնքանը հասկանալուց առաջ պարզենք,թե որտեղից հայտնեց Նիբիրու մոլորակը և այն ինչ գործ ունի մեզ հետ։
1982 թվականաին ՆԱՍԱ-ն ընդունեց Արեգակնային համակարգում մեկ այլ`մեզ անծանոթ մոլորակի գոյության մասին։Մեկ տարի անց նույն ՆԱՍԱ-ն տիեզերք է ուղարկում իր  IRAS սպուտնիկը,որն անմիջապես նկատում է նոր ու հսկայական մի օբյեկտ։Այդ օբյեկտն իր չափերով գերազանցում էր Յուպիտերին և այնքան նման էր Երկրին,որ ստեղծվում էր  հիմնավոր պատճառ ենթադրելու,որ այն պատկանում է հենց արեգակնային համակարգին։
Իրականում Նիբուրուն այն մոլորակներից է,որը պտտվում է Սև աստղի շուրջ։Այդ Սև աստղն ունի հինգ մանր մոլորակ,վեցերորդը Родина մոլորակը,որը չափերով հավասար է Երկրին ու մի յոթերորդ մոլորակ կամ օբյեկտ,որին մենք անվանում ենք Նիբիրու։Համաձայն միֆերի`այդ Родина կոչվող մոլորակում ապրում են հսկաներն ու աստվածները։Նիբիրուն պտտվում է այդ Սև աստղի շուրջ,իսկ նրա պտույտի օրբիտան անցնում է Արեգակնային համակարգով։Սակայն Արեգակնային համակարգի և Նիբիրուի պտույտների ուղղություներր տարբեր են,ինչն էլ կարող է հանգեցնել բախումների։Նույն Նիբիրու մոլորակի պատճառով Լուսնի արտաքին կեղևի վրա առաջացել են բազում ճեղքեր։Սակայն չի պարզաբանվում,թե որն է ճեղքերի առաջացման իրական պատճառը։Ասում են նաև,որ այդ օբյեկտի կամ մոլորակի պատճառով է Անտրակտիդան անցել ջրի տակ։
Աստղագետները պնդում են,որ 2009 թվականի մայիսի 15-ից սկսած Երկրագնի հարավային կիսագնդում մարդիկ երկնակամարում կարող են տեսնել կարմիր կետ։Դա հենց Նիբիրուն է,որն ունի ալ կարմիր գունավորում և այրվող տեսք։
2011 թվականի հունիս-օգոստոս ամիսներից Երկրագնդի ցանկացած կետից կարելի է անզեն աչքով հետևել Նիբիրուին։Իսկ թե ինչ կպատահի 2012-ին ու 2013-ին,արդեն նշեցի։2013 թվականի հունիսի 1-ին Երկրագնդի վրա այլևս չի լինի մեր ցիվիլ աշխարհը,մարդկությունը և այլն...
Ես ձեզ ներկաայցրեցի 2012-յան Աշխարհի վերջի մոտիվներն ու պատճառաբանությունները։Այնուամենայնիվ կցանկանայի նաև անդրադառնալ կրոնական տեսանկյունին։
Հետաքրքիր է,որ ցանկացած կրոն ընդունում է Ապոկալիպսիսի գաղափարը։Ապոկալիպսիսն այսօր ասոցացվում է Աշխարհի վերջի հետ կամ ընդունվում է որպես դրան հոմանիշ։Սակայն ոչ մի կրոն չի խոսում Աշխարհի վերջի մասին։Խոսքը հենց Ապոկալիպսիսի մասին է,որն ըստ Աստվածաշնչի նշանակում է Հիսուսի գալուստ,իսկ ըստ Ղուրանի`Մեծ Դատաստան։Ինչպես նշեցի վերևոմ`Հիսուսի գալուստն ուղեկցվելու է հրեշտակների ներկայությամբ ու երկնքից թափվող կրակներով։Մենք`մարդիկս,Աստվածաշունչը ընդունում ենք մեր`մարդկային ուղեղով`չգիտակցելով,որ այն գրված չէ մարդու ձեռքով։Երկնքից թափվող կրակները հազար ու մի բան կարող են նշանակել,այն է թե`կայծակ,հրաբուխների ժայթքում,այրվող շենքեր։Կարող է և այլ մի բան լինել։Իսկ մուսուլմանական տարբերակի շեփորը պետք չէ բառացի ընդունել։Շեփորի ձայնը կարող է նշանակել երկաշարժ,հրաբուխ.ցունամի։Իսկ այն,որ դրանից հետո լինելու է մեծ Դատաստանը,կարող է նշանակել,որ այդ "շեփորի ձայնի պատճառը" կվերացնի մեղսավոր մարդկանց,որոնք իրենց ֆիզիկական մահից հետո կկանգնեն հոգևով Դատաստանի առաջ։Իսկ ի՞նչ է Դատաստանը։Ցավոք,ես չգիտեմ։Ասվում է,որ գոյություն ունի դրախտ ու դժոխք։Բայց մենք կրկին դրանք ընդունում ենք պարզ`մարդկային ուղեղով։
Շատ հարցեր կան,որոնք մնում են անպատասխան։Սակայն ինձ մնում է ասելու միայն երկու բան։Եթե Աստված կամ մայր բնությունը կամ Ալլահ,ինչպես ցանկանում եք անվանեք,որոշի վերջ տալ մադկությանը,ապա Նա միանգամայն արդար կլինի,քանզի մենք`մարդիկս թքում ենք այն աղբյուրի մեջ,որից ջուր ենք խմում։Հետո դնում ենք ֆիլտրներ,որ մաքրենք մեր իսկ թուքից այդ ջուրը,ֆիլտրներն էլ սկսում են աղտոտել օդը։Ինչու՞ է հարկավոր այդ հավերջական շրջապտույտը,երբ պարզապես կարելի էր չթքել մեր իսկ բաժին ջրի մեջ։
Իսկ ինչ մնում է վերջում ասելու,Աշխարհի վերջին ես չեմ հավատում։Մարդկության վե՞րջ։Հնարավոր է։Աշխարհի վերջ`ոչ։Եվ ի վերջո,Աստծուն հավատացոք իմ ընկերներ,Աստված ստեղծեց ծիածանը`որպես ուխտ այն բանին,որ նա այլևս երբեք ձեռք չի բարձրացնի մարդկության վրա։
Այնուամենայնիվ դեռ ոչինչ պարզ չէ։Ամեն դեպքում ձեր իսկ հանգստության համար ապրե՛ք մաքուր կյանքով և որ ամենակարևորն է`մի՛ մոռացեք բարության մասին։
Հաջողություն ամենեցուն։

вторник, 21 июня 2011 г.

Կյանքի Ծագումը 2 կամ բացահայտ ճշմարտություն

Սկիզբը կարող եք կարդալ այստեղ։
Կենսաքիմիական-ըստ այս վարկածի կյանքը Երկրի վրա առաջացել է անօրգանական
նյութերից օրգանականների առաջացման միջոցով։Սա,իհարկե,փորձել են ապացուցել,բայց քանի դեռ մենք խոսում ենք Կյանքի ծագման մասին օգտագործելով վարկած բառը,ոչինչ դեռ ապացուցված չէ։
Իմ անձնական պատկերացումները.
Հաճախ եմ մարդկանց հանդիպում,որոնք Աստծուն չեն հավատում,զուտ իրենց իսկ ստեղծած կերպարի պատճառով.ծեր պապիկ`նստած երկնքում։Երբեմն էլ մարդիկ չհավատալով Աստծուն փորձում են ինքնահաստատվել`ապացուցելով,որ ավելի շատ բան են կյանքից հասկանում,քան հազարավոր մարդիկ,և որ իրենք հրեաների հետևորդը չեն։Թողնենք դա։Ես հավատում եմ Աստծուն։Այստեղից հետևություն չանենք,որ ես Աստվածաշնչյան վարկածը որպես այդպիսին էլ հենց ընդունում եմ։Հաճախ մենք մոռանում ենք,որ Աստվածաշունչը մի հսկա փիլիսոփայություն է,և եթե նույնիսկ չեք հավատում Աստծուն,գրքի իմաստությունը երբեք մերժել չի կարելի։Իսկ ինչպես ցանկացած փիլիսոփայություն,Սա նույնպես չի կարելի կարդալ`կարդալու,և ընկալել`ընկալելու համար։ՀԱՍԿԱՆԱԼ է պետք։
Հիշենք Աստվածաշնչյան տողերը.
"Ակսզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը"
Նկատենք,որ այստեղ երկիրը փոքրատառ է,ինչպես և Աստվածաշնչում։Փորձենք կատարել վերլուծություն։Այստեղ խոսքը չի գնում միայն Երկրի մասին,այլ նաև ուրիշ երկրների,երևի մոլորակների մասին։Իսկ մեզ համար գուցե "Աշխարհի արարումը" սկսել և վերջացել է Երկրի արարումով։
Աստված ստեղծել է կյանքը բոլոր երկրների համար`Մարս,Յուպիտեր,Պլուտոն։Այն,որ այօր միայն Երկրի կյանքին ենք ծանոթ,ստիպում է մեզ մոռանալ մյուս երկների մասին։Մարդիկ այսօր բացահայտում են,որ Մարսի վրա կյանք եղել է,այն ինչ Աստվածաշունչը մեզ դա շատ վաղուց էր ասել։Պարզապես մենք մեր Երկրով էինք շատ զբաղված։
"Եվ Աստված ասաց`լույս լինի,և լույս եղավ։
Աստված տեսավ,որ լույսը բարի է։"
Եվս մի դիտարկում,որը լրացում է վերևինին։Կրկին չի նշվում,թե որտեղ լույս եղավ։Այն եղավ երկրի,ոչ թե Երկրի վրա։Սա մտապահեք,սրան դեռ կանդրադառնանք հետագայում։
Այսպիսով Աստված ստեղծեց կյանքն ու Երկիրը 6 օրում,իսկ յոթերորդ օրը հանգստացավ։Սակայն այստեղ առաջանում է մեկ հարց։Քանի՞ ժամ է տևել Աստվածաշնչյան օրը։Ոչ ոք չգիտե։Այստեղ գտնում ենք ևս մի բանալի,որը բացահայտում է գաղտնիքներով լի ևս մի դուռ։Այսօր մենք ենք բաժանել օրերը 24 ժամերի տևողականությամբ,բայց թե քանի ժամ...օր...ամիս...տարի..դար..հազարամյակ և վերջապես քանի միլիոն տարի է տևել Աստվածաշնչյան մեկ օրը,ոչ ոք չգիտե.Ըստ պեղումների,մեր մոլորակը բավականին ստաժով է,այն ավելի քան հին է,քան պատկերացնում ենք։Ինչպես նշել եմ արդեն նախորդ գրառման մեջ,ըստ կենսաբանական վարկածի կյանքի ծագումը շաաաատ երկար է տևել և տևել է փուլերով։Եվ ամեն փուլ բաղկացած է հարյուր միլիոնավոր տարիներից։Այնպես որ,Աստվածաշնչյան ամեն մի օրը,ըստ իս,կյանքի ծագման վերաբերյալ վարկածների մի փուլն է։
"Աստված ստեղծեց մեծամեծ կետերը,և բոլոր կենադանի շունչ ունեցող սողունները,որ ջրերը առատ հանեցին իրենց տեսակի պես։"
Իսկ ո՞վ ասաց,որ Աստվածաշնչի առկայությունը մերժում է այն վարկածը,որ առաջին ցամաքային կենդանիներն առաջացել են երկկենցաղներից,որ առաջին կյանքն առաջացել է ջրի մեջ։Ախր,Տե~ր Աստված,հենց Աստվածաշնչի մեջ էլ հերթականությունն այնպիսին է,ինչպիսին տարիների ընթացքում ապացուցում են գիտնականները։Ըստ Աստվածաշնչի`Աստված սկզբում բաժանեց ջուրը ցամաքից,ապա ստեղծեց ջրային կենդանիներին,իսկ հետո`ցամաքային արարածներին։Հավատցե՛ք,Աստվածաշունչը ինքնին մի ամբողջ գիտություն է,պարզապես դեռ անհասանելի մեր ուղեղների համար։Գուցե մի օր մեզ ավելի հասանելի կերպով այն կընդունենք և կներկայացնենք։
Անցնենք առաջ։Հասանք Մարդկանց։Աստված հողից ստեղծեց Ադամին,իսկ Ադամի կողից`Եվային։Եթե դիտարկենք ֆիզիկորեն,ապա մենք իրոք հողից ենք,մեր մարմնի միջով հոսանք է անցնում,իսկ եթե կենսաբանորեն`մահվանից հետո մենք հող ենք դառնում։Իսկ այն,որ Եվան ստեղծվեց Ադամի կողից,ևս մի խորհուրդ ունի։Եվան Ադամի մի մասնիկն էր,Ադամը`Եվայի ամբողջությունը։Այստեղից էլ գալիս է մեր`սիրահար զույգերի իրար հետ մի ամբողջություն կազմելու ձգտումը։Այր ու կին մի մարմին։Ամեն ինչ ասված է։
Շատերի մոր Աստծո կերպարը հանդես է գալիս որպես Ծեր,Ալեհեր մի Պապիկ,քանզի Գրքում գրված է."Եվ Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերի նման։Աստծո պատկերով ստեղծեց նրանց.արու և էգ ստեղծեց նրանց։"...Աստծո մասին իմ պատկերացումների մասին կխոսենք հաջորդ անգամ։
Ահա ևս մի բացահայտ ճշմարտություն։

Չմոռանանք էվոլյուցիա բառը։Ինձ համար էվոլյուցիա ասվածն էլ շատ մեծ նշանակություն ունի։Այսօր,հենց հիմա Դու և ես նույնպես ենթարկվում ենք էվոլյուցիայի,առանց դրա անհնար է։Էվոլյուցիան է մեզ առաջ կամ ետ բրդում։Էվոլյուցիան Աստծո զենքն է կամ...հենց Աստված է։Սակայն մի խորհուրդ։Նույնիսկ բացահայտ ճշմարտությունը երբեք բացահայտ չէ,եկեք երբեք ոչինչ չընդունեք որպես դոգմա,փորձենք որևիցե բան ընդունելուց առաջ այն իրոք հասկանալ։Ու վերջում միայն մի բան։Ինչպես հայրս էր սիրում ասել,Աստծուն մի՛ փոքրացրեք,մի՛սարքեք լուցկու տուփ։

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...