Показаны сообщения с ярлыком ցավ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ցավ. Показать все сообщения
воскресенье, 8 июля 2012 г.
Սեր կես դրույքով
пятница, 16 марта 2012 г.
Բեմի մեծանուն դերասան
Սենյակում գրեթե ոչինչ չէր նկատվում,բացի մի կիսատ անկողնուց։ Այդ խեղճուկն էլ նկատվում էր պատուհանից ներս թափանցող Լուսնի աղոտ լույսի պատճառով,որն ասես դեռ ինչ-որ կերպ ուզում էր հիշեցնել,որ էլի առավոտ է գալու,որ միշտ չէ օրն այդքան մռայլ ու մութ լինելու։ Ու եթե ես լինեի փողոցի անդադար վազքի մեջ մտած ու հևիհև վազող հարյուր հազարավորներից մեկը,չէի էլ նկատի,որ անկողնու վրա փոքրիկ մանկիկի նման կուչ էր եկել մի մարդ։ Կուչ էր եկել այնպես,ինչպես իր դեմքի կնճիռներն էին հավաքվել իրար վրա,կպել իրար,ասես պատմելով կյանքի մի պատմություն,հիշելով մի մանկություն,այգուց թռցրած մի խնձոր,չհանձնած մի քննություն,սիրած մի կին,հաջող մի դեր,միայնակ ծերություն...Ծերուկի կենդանությունը հուշում էին պահի տակ մանկական խանդավառությամբ խառնվող ակոսները դեմքի։Ու ժպիտը։ Երևի երազ էր տեսնում։Լա՞վ,թե՞ վատ։Չգիտեմ էլ,հա~։Բայց երազ էր տեսնում։ Նա դեռ երազում էր,լա՞վ,թե՞ վատ,կարևոր չէ,գրողը տանի։ Նա դեռ կարողանում էր երազել,ուրեմն ապրում էր։ Սիրտս թեթևացավ։ Դանդաղ քայլելով մոտեցա անկողնուն ու կքանստեցի կողքին։ Ախ այդ Լուսինը,որը երբեք չէր պահում խաղի կանոնները,անխղճաբար լուսավորում էր Քնածի դեմքը.ասես դիտմամբ լույսի շողեր քցելով նրա հենց աչքերին,որ այդ միակ հաճույքից էլ զրկի նրան։ Բայց երևի Ծերուկի դեմքի մեղմիվ ժպիտը հենց այդ լույսի՞ց էր խաղում շուրթերի վրա։Վաղու~ց լույս չէր տեսել,մի պահ նույնիսկ վախեցա,թե աչքերը արդեն կուրացե~լ են,չեն տեսնում։ Բայց չէ~,եթե այդ աչքերն այդքան շուտ հանձնվողներից լինեին,այսօր ես դրանց չէի էլ տեսնի։ Չէի էլ նայի այս դեմքին,չէի էլ ընթերցի այդ կնճիռները,չէի էլ գրի այս տողերը։
вторник, 10 января 2012 г.
Երբ ներկադ դարձավ անցյալ...
Կարող եք ընթերցել երաժշտության ներքո։
Միշտ դպրոցումս այնքան մեծ հարգանք եմ վայելել,որ տնօրենի նախասենյակ և սենյակ մտնելիս այնքան համարձակ էի քայլերս անում,որ շատ նորընտիր ուսուցիչներ նախանձում էին վստահությանս։ Ես գիտեի,իմ խոսքը դպրոցում բոլորի համար կշիռ ունի։ Պատկերացնու՞մ եք,թե դա ինձ համար ինչ է նշանակում։ Ես ընդամենը տասնվեց տարեկան եմ,այդքան փոքր,անփորձ։ Այդքան աննշան։ Բայց այսօր իմ կարծիքը ուսուցիչներիս համար հեղինակավոր է։ Նրանք ինձ մեծացրին ու դարձրին մարդ,հասցրին իրենց հասակին,կանգնեցրին իրենց կողքին։ Ու ես կիսով չափ նրանցն եմ`իմ ուսուցիչներինը։ Մեկը սովորեցրեց տեսնել կյանքի անարդարությունը,մյուսը`լինել անկոտրում,մեկ ուրիշն էլ`մնալմարդ։ Նրանք ինձ զուտ գիտելիք չտվեցին,նրանք ինձ սովորեցրին օգտագործել գիտելիքները։ Նրանք ինձ սովորեցրին կյանքի փորձ հավաքել ու հասկանալ,թե դա ինչ մեծ արժեք ունի...
Նրանք ինձ մեծացրին ու հասցրին իրենց(ու թքա~ծ,թե գեղեցիկ չի հնչի) բոյին,որ այսօր հպարտանան ինձնով։ Մի դպրոց,որը կերտում է բազում կյանքեր..որը կերտեց այդ թվում կյանքն էլ իմ մասնակի,թե ամբողջական,չգիտեմ..
четверг, 29 декабря 2011 г.
Սիրու~մ եմ...
-Սիրու~մ եմ...
Ես միշտ այնքան էի վախենում,երբ նա գոռում էր..գիտե՞ք,ինձ վրա շատ են գոռացել,բացականչել,շատ են վիրավորել ու ցավեցրել,բայց ես երբեք և ոչ մի բանից չեմ վախեցել։ Մի տեսակ խլացել էին ականջներս ու բթացել էր հիշողությունս։ Այլևս փակել էի ականջներս,որ չլսեի և ոչ մի գոռոց ու ծածկել էի աչքերս` ոչ մի ցավ չտեսնեի...Ոչ տեսնում էի,ոչ լսում..ուղղակի գոյատևում էի..անում էի այն,ինչ պետք էր անել գոյատևելու համար..սակայն մի բան պակաս էր կյանքումս..ես չէի շնչում..ներսս թարմ օդ չէր մտնում։Ամեն ինչ ասես փտած լիներ..կամ էլ փտեր..ոչ մի թարմություն..ներսս այնքան խոնավ էր,որ սկսեց բորբոսել հոգիս...Դա ինձ բնավ չէր անհանգստացնում..ես գոյատևում էի..

четверг, 1 декабря 2011 г.
Անգլիական հրաժեշտ
Միշտ ատել եմ հրաժեշտի պահը։ Այնքան տհաճ է գրկել մեկին,ում այլևս չես տեսնելու։ Ինչու՞ իզուր կեղեքել ու քերել առանց այդ էլ ցավացող սրտերը։ Ինչու՞ իզուր կազմակերպել հրաժեշտի երեկույթներ ու հանդիպումներ։ Մի՞թե հնարավոր է հեռանալիս ուրախանալ։ Երբ հատկապես հեռանում ես մի տեղից կամ մեկից,առանց ում կյանքդ,ճիշտն ասած,կյանքի նման չէ։ Ես նախընտրում եմ անգլիական հրաժեշտը։ Այդպես ցավն ավելի քիչ է...
вторник, 29 ноября 2011 г.
среда, 16 ноября 2011 г.
Քայլելիս նա միշտ մտածում էր..կամ ավելի ճիշտ...
Նրա նյարդային շարժումները մատնում էին սեփական մտազբաղությունը։Անհանգիստ ու արագ քայլերով այսուայն կողմ գնալով նա մի հսկայական բաժակի մեջ դրա 1/4-ի չափ թեյ լցրեց ու սկսեց ըմպել առանց շաքար ավելացնելու։Դեռ երեխա ժամանակ առանց շաքարի կամ գոնե առանց մոր պատրաստած մուրաբայի թեյը նրան առնվազն անճոռնի էր թվում,իսկ այժմ շարունակելով կոխրճել արդեն մի քիչ մաշված գորգը`նա մատներով ամուր պահել էր եռացող բաժակն ու մոռացել դրա մասին...
Նա քայլելիս միշտ մտածում էր։Կամ ավելի ճիշտ մտածելիս միշտ քայլում։Երբեմն նույնիսկ ցանկանում էր պրոֆեսորներին խնդրել նրանց հարցերին պատասխանելու համար մտածել ոչ թե երկու րոպե`նստած,այլ քայլելով`32 վայրկյան։

Подписаться на:
Сообщения (Atom)