среда, 24 августа 2011 г.

Հատված կոմունիստի օրագրից

Գլուխս դնելով բարձին ու սպասելով,որ քույս վերջապես գա քնելու,որպեսզի ննջարանի լույսն անջատեմ,փորձում էի քնել։Սակայն գլխումս պտտվող մտքերն ինձ հանգիստ չէին տալիս։Թվում էր,թե հիանալի մի բան եմ մտածել,որը կփրկի աշխարհը մարդկային ամենաստոր զգացմունքներից`նախանձից,ատելությունից,նյութապաշտությունից։Հավաքեցի ներսումս տարածված համարձակության կաթիլներն ու իննամյա երեխայի հաստատուն քայլվածքով անցա հյուրասենյակ,որտեղ հայրս կանգնած խոսում էր մայրիկիս հետ։Մայրս նստած էր բազկաթոռին,քույրս էլ`բազմոցին։Այդ պահին մտածեցի,եթե նա դեռևս բազմոցին է նստած,էլ ինչու՞ էի նրան սպասում։
Սակայն դա պարզելը իմ`հյուրասենյակում հայտնվելու գլխավոր առաքելությունը չէր։Կանգնեցի պապայի դիմաց,մեջքս ձիգ պահած,գլուխս բարձր մտածում էի,թե ինչպես պետք է ճիշտ սկսել,որ կարողանամ խոսքս մինչև վերջ ասեմ ու հասկացնեմ բոլորին իմ մտքի թռիչքը։
-Պա~պ։
-Ասա՛,բալե՛ս։
-Պա~պ,ավելի լավ չէ՞ր լինի,եթե աշխարհում ընդհանրապես փող չլիներ։Ասենք ամեն մեկն իր գործը կաներ առանց գումարի,հետո երեկոյան կգնային խանութ,տան համար ամեն ինչ կվերցնեին առանց գումարի ու տենց բոլորը երջանիկ կլինեին։
Հայրս դեռ չէր հասցրել պատասխանել,երբ քույրս բացականչեց.
-Ո՞նց կարող է գումար չլինել,այդ ժամանակ Պիկասոյի կտավները քո մուկիկ-ձուկիկից ոչնչով չեն տարբերվի։


Ես էլ,հուզվելով,իննամյա երեխային հատուկ զայրացած ձայնով բացականչեցի.

-Ու՞մ են պետք Պիկասոյի կտավները,երբ մարդիկ սովից իրար կոկորդ են կրծում։
(Տեսնես այդ ժամանակ որտե՞ղից գիտեի այդ արտահայտությունը։)
Հայրս էլ ծիծաղելով դիմեց մայրիկիս.
-Մեր տանը կոմունիստ է մեծանում։
Ապա մեղմ ժպիտով գլուխս շոյելով ասաց.
-Ոչինչ Մարիամ ջան,դու ընդամենը ինը տարեկան ես,Ստալինն ու Լենինը մեծ մարդիկ էին,կմեծանաս,կհասկանաս։
Ես շատ վրդովված անցա սենյակ`տենդագին մտածելով Պիկասոյի կտավների ու մարդկանց աղքատության մասին։Եվ երբ գլուխս կրկին հպվեց բարձին,մտքերի տարափը նորից ուժեղացավ։
"Մի՞թե Պիկասոն իր "Երազանք"-ը կտավին պատմելիս մտածում էր,թե որ մի միլիոնատերը կբացի իր հաստափոր քսակն ու իր հավաքածուն կհարցստանի դալինյան երազանքով,միայն որպեսզի ասի,որ նա Պիկասոյի նկա~ր ունի։Կամ Վան Գոգը մարդկությանը մի փունջ արևածաղիկ նվիրելիս մտածու՞մ էր,թե որ աճուրդում ու ինչքանով կվաճառվեն իր ծաղիկները։Համոզված եմ,որ ոչ։Իսկ եթե գումար ու փող ասվածը չլիներ,Պիկասոյի ու Վան Գոգի նկարներին կտայինք ոչ թե նյութական,այլ հոգևոր արժեք։Չէինք մտածի,թե ինչ արժեն իմ մուկիկն ու ձուկիկն ու Վան Գոգի Արևածաղիկները,այլ կմտածեինք,թե որն է հոգեպես ավելի բարձր...բայց ո՞նց..."

Այդ րոպեին ես ընդամենը ինը տարեկան էի,ինչպե՞ս էր այդքանը գլխումս տեղավորվում,չգիտեմ,բայց այդ պահից սկսած ես գիտեմ,որ փողը ստիպում է մեզ ամեն ինչին նայել նյութական աչքերով։Թերևս կոմունիստների և իմ գաղափարը համընկնում է,սակայն Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների հիմքում ընկած էր բռնությունն ու անազատությունը։Իսկ ես լրիվ մի այլ աշխարհ եմ պատկերացնում։

Ախր Մայր-բնությունը մեզ ոչինչ չի~ վաճառել,այդ դեպքում ինչու՞ ենք մենք վաճառում։Մի՞թե հողի ներքին շերտերում նավթ ունենալու համար մենք մայր բնությանը վճառում ենք նյութապես։Ո~չ,դեռ մի բան էլ հակառակը,քանդում ենք,ավիրում ենք,աղտոտում ենք օդը ու վաճառում ենք նավթը...Իսկ եթե մի պահ ընկնենք երազանքների գիրկը...

Պատկերացրե՛ք փոքրիկ մի քաղաք։Այնտեղ ապրում է մի հացթուխ,մի խանութպան ու մի հավաքարար։

Առավոտյան հավաքարարը ջանասիրաբար մաքրում է ամբողջ տեղանքը։Ավարտելով իր գործը`նա հացթուխի մոտից հաց է վերցնում,մի քանի ջերմ բառ է փոխանակում նրա հետ,հացթուխն էլ գոհ է,որ մաքուր է իր տարածքը,չէ՞ որ հաց թխելու առաջին պայմանը մաքրությունն է։Ապա այդ հավաքարարը կմտնի խանութ,կվերցնի մի քանի մթերք ու մի քանի բառ էլ գոհ խանութպանի հետ կփոխանակի։Երեկոյան խանութպանը կվերցնի մի քանի մթերք իր,մի քանի մթերք հացթուխի համար.մի քանի հաց հացթուխից ու երեքն իրար հետ ջերմ ապրելով կշարունակեն կյանքը։


Երա~զ։Սակայն սա անհնար տարբերակ է,քանի դեռ դրան չեն միացել աշխարհի բոլոր բոլոր պետությունները։Ինչքան էլ մենք բաժանվենք ռասսաների,պետությունների ու ազգերի,միշտ գոյություն ունի փոխադարձ կապ։Ու եթե բոլորը չհամախմբվեն,կրկին կստեղծվի Խորհրդային Սոցիալիստական կայսրություն...
Հայաստանն անվճար մրգեր ու բանջարեղեն կարտահանի,Ռուսաստանից անվճար նավթ կստանա...Աֆրիկան կարտահանի իր ադամանդները.երեխաներն էլ կուշտ ու առողջ կլինեն...
Այս ամենն այնքան նման է հեքիաթի,որ մի պահ անգամ երջանկությունից արտասվել եմ ուզում,ախր ամեն ինչ այնքա~ն պարզ է...Իսկ Պիկասոյի նկարնե՞րը...Իսկ հարուստ լինելու ձգտումները,իսկ որևէ նպատակ ունենալու բաղձանքը..

Այսօր բոլորիս նպատակների մեջ է մտնում լինել հարուստ ու հաջողակ,սակայն երբ վերանա փողը,դա չի նշանակում,որ կվերանան բոլոր երազանքները։Մարդիկ կսկսեին սեփական պետության համար լավ մասնագետ դառնալու մասին երազել,կերազեին դառնալ աշխարհի ամենաբարի ու ամենազարգացած մարդիկ..
Իսկ Պիկասոյի նկարները մենք կգնահատեինք ոչ թե արծաթադրամներով,այլ խոնարհվելով նրա արվեստի առաջ...
Չէր լինի պատերազմ,չէր լինի կռիվ,չէր լինի կեղտ...ու վերջապես մենք մարդ կդառնայինք...

Ու եթե սա անգամ պարզապես մի հիանալի երազ է,ես հուսով եմ,որ կգա մարդկային ինքնազարգացման մի այնպիսի էտապ,թեկուզ ինձանից հարյուրամյակներ հետո,երբ այս երազը կլինի իրականություն,երբ Պիկասոյին մենք կնայենք հոգևոր աչքերով,իսկ մարդիկ սովից իրար կոկորդ չեն կրծի...

вторник, 23 августа 2011 г.

Խոսակցության մի պատառիկ հուզված սրտից

Ընքերցե՛ք այս երաժշտության ներքո...
Այսօր`21-րդ դարում,զգույշ եղեք բարության հետ...մարդկային սիրտը միշտ չէ,որ կարող է դիմանալ դրա մեծ չափաբաժնին...Կարծրացե~լ են մեր սրտերը...
Ես ինձ բարի մարդ եմ համարում,բայց միշտ չէ,որ բարություն եմ տեսնում...դրա համար չափից դուրս շատ բարություն ստանալուն սիրտս չի դիմանում...
Այսօր,երբ հանդիպում եմ մաքուր ու ազնիվ զգացմունքների,ակամայից հուզվում եմ...հուզվում եմ նման գեղեցկությունից,հուզվում եմ,որովհետև ներսումս հույս է ծնվում...
երբ Տոտոս գլխիկոր,բայց խորաթափանց իր աչքերով գալիս,գլուխը դնում է կրծքիս ու քնում ,երբ զգում է,որ ես հիվանդ եմ,երբ ես մրսում եմ,խաղը թողնում,գալաիս է պառկում կողքիս,որ իր մորթիով ինձ տաքացնի...չհուզվել ես չեմ կարող...
Երբ տեսնում եմ,թե ինչ մաքրություն կա կենդանիների,ու ինչ աղբ մարդկանց մեջ,ես հիասթափվում եմ մարդկային ցեղից...բայց երբ աղբի մեջ հանկարծ ոսկու փայլ եմ տեսնում,փողոցային մուրացիկի պես ես հրճվում եմ...այսօ~ր էլ սնունդ գտա..հոգևոր սնունդ
Փող ու փող ու փող...
Ամեն անգամ մի մուրացիկի մի դրամ ավել տալիս,մի փոքրիկ կենդանու կերակրելիս,մի ձագուկի համար տուն գտնելիս մտածում եմ,որ նրանց սերն ինձ դեռ շատ պետք կգա...

Ես ապրում եմ այդ օրենքով`ոսկի օրենքով...
Դիմացինիդ հետ վարվի՛ր այնպես,ինչպես կցանկանայիր,որ վարվեին քեզ հետ...

Անգամ,եթե ես այսօր դատապարտում եմ դաժանությունը,թող մի օր էլ ինձ դատապարտեն,եթե կյանքի քաոսում ես էլ դաժան դառնամ...
Եթե ես մի օր ընկած լինեմ,եթե ես մի օր կորած լինեմ ցեխի մեջ,կուզեմ,որ վերևից օգնության մի ձեռք իջնի...
Բարությունն ու սերն այսօր մարդուն ավելի հեշտ կստիպեն արտասվել,քան դաժանությունն ու ցավը...Բարությունն արդեն խո~րթ է մեր հոգուն...
Հիշեցի,որ պապան միշտ երազել է մանկատուն բացելու մասին,իսկական մանկատուն,որտեղ երեխաները ոչնչի կարիք չեն ունենա...անգամ հիշում եմ,որ մի անգամ թերթում մի մանկատան մասին ընթերցեց..,որն ապահովված էր ամեն ինչով,բոլոր երեխաները ստանում էին մասնագիտություն,ընդունվում էին ԲՈՒՀ-եր,ունենում էին սեփական բնակարան...ու զգացի,թե ինչպես էր հուզվել...ցավոք,նա այդպես էլ չկարողացավ իրականացնել իր երազանքը...հուսով եմ,որ ես կկարողանամ...
Պապայիս մի ասածը հիշեցի.Երկու նենց աղջիկ ունեմ հազար հատ տղու հետ չեմ փոխի...

Անցյալի ուրախ հիշողությունները ներկայում երբեմն ցավոտ են լինում...


понедельник, 22 августа 2011 г.

Չսպիացող վերքեր էլ կան...

Կարող եք ընթերցել գեղեցիկ երաժշտության ներքո(երաժշտության վերնագիրն ու գրառման բովանդակությունը միմյանց հետ կապ չունեն)։
Չկա այն,ինչ կար..
Չկա նա,ով կար...
Հիշողություններ...անցած օրեր...երջանիկ օրեր...օրեր,որոնք ստիպում են ժպտալ։Սակայն և օրեր,որոնք ստիպում են արտասվել...բայց ես ամենից շատ վախենում եմ այն օրերից,որոնք հիշելիս արտասվում եմ`ժպտալով։
Կա ցավ ու արցունք։Սակայն կա սեր,կա երջանկություն,ուրախ ժպիտ ու էլի կա արցունք։
Երեխա էի...մանուկ,մի փոքրիկ մանուկ,երջանիկ էի,վախենում էի դպրոցում ցածր գնահատական ստանալուց...երեխա էի,էլի մի փոքրիկ մանուկ,սակայն արդեն վախենում էի կորցնելուց...
Վախենում էի ներկայից,ցավում էի անցյալից,ապագայի մասին լուռ էի...
Սովորեցի...
Սովորեցի,որ վերքեր կան,որոնք չեն սպինում։
Սովորեցի,որ հիշողություններ կան աղի նման`
Հոգուն անհրաժեշտ,սրտի ցավոտ վերքին`դառն ընկերակից...
Հասկացա,որ չկա այն,ինչ կար,որ չկա նա,ով կար։
Կորցրեցի։
Հասկացա,որ փոխվեց ամեն ինչ։
Երեխա էի,փոքրիկ մի մանուկ,մեծանում էի...
Մեծանում էի նրա խրատներով ու խորհուրդներով...
մեծանում էի նրա ձայնի տակ
ու քնում էի նրա երգով...
Երեխա էի,փոքրիկ մի մանուկ,երդվեցի նրան,որ այլևս երբեք չեմ խաբի։
Համա թե սուտասանն էի,երբ երեխա էի,փոքրիկ մի հիմարիկ։
Սակայն խոստացա նրան ու պահեցի խոստումս,բայց ամաչում էի նայել իր աչքերի մեջ,վախում էի,թե հիասթափեցրել եմ...
Չէի հասկանում,որ ես նրան հիասթափեցնել,այն էլ մանկական անմեղ սուտով չէ~ի կարող։
Անփորձ մի աղջնակ,հպարտ նրանով,երջանի~կ էի ես...
Սակայն մի օր հասկացա....
Որ փոխվեց ամեն ոք ու ամեն ինչ...
Որ չկա այն,ինչ կար,որ չկա նա,ով կար...երբ փոքրիկ մանուկ էի,անփորձ մի երեխա...

воскресенье, 21 августа 2011 г.

Ոչ թե գաղտնի,այլ գաղտնիքներով...մաս 2


Նյութն ավելի լավ ընկալելու համար նախ ընթերցե՛ք առաջին մասը։
Նախորդ գրառման մեջ ես ձեզ արդեն ասացի,թե որն է մասոնների գլխավոր նշանը։Ու եթե հիմա լարենք մեր հիշողությունը,որտե՞ղ կգտնենք այդ նշանը...
Իհարկե,մեկ դոլլարանոց թղթադրամի վրա։Իսկ թղթադրամների վրայի հոլոգրաֆիկ նշաններն ու պատկերները պատահական սկզբունքով չեն արվում։

Իրականում մասոններն ամենուր են և հենց նրանք են,ում չենք էլ կասկածում։Ինչպես ասում էր Դեն Բրաունը`
Մասոնականությունը գաղտնի կազմակերպություն չէ,այլ կազմակերպություն է գաղտնիքներով։
Աշխարհի ամենահայտնի ֆիզիկներից մեկը նույնպես մասոն է եղել։Եթե կարդացել եք այս գրառումն,ապա արդեն գլխի ընկաք,թե ում մասին է խոսքը։Իհարկե,Նյուտոնի։Գիտնական Բոյլի անձնական արխիվում գտնվել է մի նամակ Նյուտոնի կողմից`մոտավորապես այսպիսի պարունակությամբ.
-Բո՛յլ,ընկերս,ե՛կ լռենք այլ հայտնագործության մասին,այլապես մարդիկ կտուժեն սեփական խելքից։
Նյուտոնը գիտնական մասոն էր,ով,կատարելով մի նոր հայտնագործություն,հասկացել էր,որ դրա բացահայտումը հասարակ մահկանացուներին կարող է հանգեցնել աղետների։Քանզի օրինակ լուցկու տուփը կարող է ճիշտ օգտագործվել մեծահասակի ձեռքում,սակայն ավերածություններ անել երեխայի անփորձ մատներով...



Շարունակենք հայտնի մասոնների շարքը։
Վստահորեն կարող եմ ասել,որ Ամերիկայի և ոչ մի նախագահ պատահական սկզբունքով չի ընտրվել։Ամերիկայի նախագահներից շատ-շատերը եղել են մասոններ։Նրանք`մասոնները,գալիս են իշխանության գլուխ,որպեսզի ապահովեն մասոնական եղբայրության պաշտպանության տակ գտնվող գաղտնիքների ապահովությունը`օգտագործվելով իշխանության իրավունքները։Այսօր էլ Ամերիկայի և ոչ միայն Ամերիկայի բոլոր կարևոր անձանց մեծամասնությունը կազմում են մասոններ`գլխավոր դատավոր,նախարարներ,պատգամավորներ,վարչապետ և այլն։
Սակայն ամեն մասոն չէ,որ տեղյակ է եղբայրության բոլոր գաղտնիքներին։Մասոններն ունեն "հասունության աստիճաններ"։Առաջին աստիճանի մասոնը համարվում է դեռևս աշակերտ,իսկ արդեն երրորդ աստիճանինը`եղբայրության լիիրավ անդամ։Սակայն միայն վերջին`33-րդ աստիճանում մասոնը կարող է տեղեկանալ եղբայրության բոլոր գաղտնիքների մասին։Պետք է նաև նշեմ,որ իրենք`մասոնները,անձամբ չգիտեն պահպանվող գաղտնիքները։Նրանք միայն գիտեն գաղտնիքներին տանող քարտեզների տեղն ու դրանք վերլուծելու մեթոդները,քանզի քարտեզները սովորական տեսք չունեն...
Աշխարհին ամենահայնտի մասոնները...թերևս ոչ բոլորը գիտեին նրանց`մասոնական եղբայրության անդամ լինելու մասին.
Ջորջ Վաշինգտոն(ԱՄՆ առաջին նախագահ),Պետրոս Առաջին(Ռուսական Կայսրության առաջին կայսր),Պետրոս Երրորդ(ռուսական կայսր),Պավել Առաջին(Ռոմանովների դինաստիայի ռուսական կայսր),Ալեքսանդր Սուվորով(ռուսական զինվորական մշակույթի գլխավոր հիմնադիր),Ալեքսանդր Պուշկին(աշխարհահռչակ ռուս գրող),Գյուգո Վիկտոր Մարի(ֆրանսիական ռոմանտիկ գրականության հայր),Յոհան Վոլֆգանգ Գյոթե(աշխարհահռչակ գերմանացի գրող),Ռուզվելտ Ֆրանկլին(ԱՄՆ-ի 32-րդ նախագահ),Իսահակ Նյուտոն(աշխարհահռչակ ֆիզիկոս),Նոբել Ալֆրեդ(քիմիկոս,պայթուցիկ նյութի հայնաբերող),Ֆրենսիս Բեկոն(անգլիացի փիլիսոփա,մտածող,քաղաքական գործիչ,պատմաբան),Միտչելլ Էդգար Դին(ամերիկացի տիեզերագնաց),Ջոն Գլենն(տիեզերագնաց,Երկրորդ Համաշխարհային պատերազմի օդաչու),Էդվին Յուդջին(ամերիկացի տիեզերագնացգիտությունների դոկտոր,BBC գնդապետ),Լերոյ Գորդոն(ամերիկացի տիեզերագնաց)։

Եվ վերջում...
-Թու՛յլ մի տուր ծիծեռնակին տանդ մեջ բույն հյուսել...

суббота, 20 августа 2011 г.

Ոչ թե գաղտնի,այլ գաղտնիքներով...

Ընդհանրապես շատ մարդկանց մոտ մասոնների վերաբերյալ շատ բացասական կարծիք կա։Մասոններին է վերագրվում Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության անկումը,համաշխարային ճգնաժամը,պատերազմները,անհաշտությունները երկրների մեջ և այլն։Սակայն ամենահետաքրքիրն այն է,որ այդ մարդկանց մեծամասնությունը նորմալ պատկերացում անգամ չունի,թե ովքեր են իրենցից ներկայացնում մասոնները։
Իհարկե,յուրաքանչյուր մարդ էլ "անհայտից" վախենում է,օրինակ ասենք այլմոլորակայիններից կամ մթությունից։Որովհետև չգիտի,թե ինչ կա մթության մեջ,չգիտի,թե ովքեր են այլմոլորակայինները,չգիտի,թե ինչով են զբաղվում մասոնները։
Մասոնական առաջին խմբավորումները ձևավորվել են 17-րդ դարում Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում։
Յուրաքանչյուր երկրում գործում է մասոնների առանձին եղբայրություն։Մեր հայրենիքում կան մոտավորապես 15-20 մասոն։
Մասոնական եղբայրության մեջ յուրաքանչյուր մասոն պետք է հավատա Աստծուն։Այսինքն եթե որևիցե մեկը աթեիստ է,ապա նա չի կարող դառնալ մասոն։Սակայն եղբայրության մեջ սահմաններ չկան,դու կարող ես պատկանել տարբեր եկեղեցիների,ունենալ տարբեր հայացքներ,սակայն պետք է ընդունես Աստծուն և նրա զորությունը։Մասոնները ունեն սիմվոլների մի ամբողջ շարան,որոնց առաջին մասնիկները փոխ են առել քրիստոնեությունից և հուդայիզմից։Մասոններն Աստծում համարում են "Տիեզերքի ճարտարապետ"։Ու չնայած նրան,որ մասոնները հավատացյալ են,եղբայրության շրջանակներում երբեք չեն լինում կրոնական բանավեճեր։Մասոնական եղբայրությունը կրոնական կազմակերպություն չէ,այն չի ենթարկվում եկեղոցուն ու հենց մասոնությունը իրենց չի ներկայացնում կրոնի առանձին ճյուղ։
Սակայն մասոնական փիլիսոփայության մեջ կան բազում տարրեր`վերցված քրիստոնեություն և այլ կրոններից։

Մասոնների ամենահայտնի նշանը եռանկյունն է,որի վերևի հատվածում պատկերված է աչք։Այս սիմվոլն ունի յուրահատուկ նշանակություն։Եռանկյունին խորհրդանշում է Սուրբ Երրորդությունը,իսկ աչքը`Աստծո ամենատես և ամենուր թափանցելու կարողությամբ ակը։
Մասոններն իրենց մեջ այդ նշանն անվանում են Լուսաշող դելտա։Այս նշանը մասոններին հիշեցնում է Աստծո`ամեն ինչին տեղյակ լինելու մասին։Իսկ լիբերալ մասոնականության մեջ Լուսաշող դելտան համարվում է լուսավորության սիմվոլ։Մասոններն,ինչպես և վարդախաչի եղբայրության անդամները,իրենց համար սուրբ առաքելություն էին համարում ծառայել մարդկությանը,նրան ետ պահել վերահաս վտանգներից ու ինքնաոչնչացումից։Ընդհանրապես մասոնները միշտ ոչ վատ հարաբերությունների մեջ են եղել իրենց երկրների ղեկավարության հետ,որովհետև...


Շարունակությունը երկորդ մասում(այսուհետ կփորձեմ ավելի կարճ գրել,որպեսզի տրվող ինֆորմացիան ընկալելն ու ընթերցելն ավելի հեշտ լինի)։

пятница, 19 августа 2011 г.

Վարդախաչի եղբայրություն կամ մոռացված հարստությունը

Թերևս այժմ այս գրառումը ընթերցողներից շատերը չեն ճանաչում այս հին նշանը,որն իր մեջ բավականին մեծ խորհուրդ է պարունակում։Այս նշանն օրգագործողները մեծ դեր են խաղացել անցյալի,ներկայի ու ապագայի սերունդների համար։Ավելի ճիշտ`նրանց բացակայությունը կհանգեցներ ամենասարսափելի պատկերացումներին։
Նշանի մեջ առաջինն,իհարկե,աչքի է զարնում խաչը,որին յուրաքանչյուրս ծանոթ է։Իսկ Խաչի կենտրոնում գտնվող նշանը կոչվում է Ցիրկումպունկտ։Այս նշանն ունի հազարավոր իմաստներ։Ալքիմիկների մոտ այն ոսկու նշանն էր,հին եգիպտոսում`աստծո,արևելյան փիլիսոփայության մեջ այն օգտագործվում է որպես մարդու երրորդ`հոգևոր աչքի բացման նշան,հին միստիկները այն համարում էին Աստծո աչքի նշան,իսկ մասոնների մոտ այն ասոցացվում էր հին միստերիաների հետ։Ցիրկումպունկտի նշանակությունը դեռ կարելի է շարունակել,սակայն այսօր կցանկանայի հենց վարդախաչի մասին խոսել։Սա,ինչ դուք տեսնում եք վերևում,վարդախաչ է։Իհարկե ցիրկումպունկտն այնքան էլ նման չէ խաչի,սակայն նրան վերագրվող իմաստներից մեկը հենց վարդն է։Վարդ`խաչի կենտրոնում։Սա Ռոզենկրեուցերների նշանն է։Ռոզենկրեուց գերմաներենից թարգմանաբար նշանակում է վարդախաչ։Այս նշանը Գերմանիայում հիմնված գաղտնի միստիկ օրդենի սիմվոլն էր։Ռոզենկրոյցերների օրդենը հիմնվել է ուշ միջնադարում գերմանացի քրիստոնյա Ռոզենկրոյցի կողմից։Օրդենի մեջ էին մտնում հիմնականում ալքիմիկներ,բայց նաև ֆիզիկներ,քիմիկներ և այլն։Օրդենն,ինչպես արդեն ասացի,գաղտնի էր և ուներ հատուկ առաքելություն։Այդ օրդենում գրանցված բոլոր անդամները պարտավոր էին ամենայն սրբությամբ գաղտնի պահել բոլոր այն բացահայտումները,որոնք կարող էին մարդու կյանքը հիմնովին փոխել։Եվ փոխել դեպի վատը,քանզի մարդկային գիտակցությունը միշտ չէ,որ կարող է այս կամ այն նորույթն օգտագործել իր շահի համար։Բերեմ մի օրինակ։Ինչպես գիտենք,համաշխարհային պատերազմի տարիներին ամերիկյան գաղտնի գործակալները Գերմանիայից գողանում են ատոմային ռումբի բանաձևն ու մեխանիզմի կառուցման ծրագիրը։
Ու այսօր կամ վաղը ատոմային ռումբը կարող է մեր գլխին պատուհաս դառնալ,եթե նույնիսկ չանդրադառնանք էլ Հերոսիմա և Նագասակի քաղաքներին։Այսպիսով,ատոմային ռումբի բանաձևը նույնպես մի հայտնագործություն էր,որը ծնվեցին մարդիկ իրենց իսկ սպանելու համար։Այն ինչ այն պիտի գաղտնի պահվեր ռոզենկրեյցերների ու մասսոնների կողմից։Բայց թե որ օրդենից եղավ "գազի արտահոսքը",ոչ ոք չգիտե...
Ռոզենկրեյցերները կապվել էին լյութերականության հետ։Ու ինչպես նշում է պատմաբան Դեվիդ Ստիվենսոնը,ռոզենկրեյցերները նպաստեցին Շոտլանդիայում մասսոնական շարժման զարմին։Մասսոնական շարժումից բացի Ռոզենկրեյցերներից առաջացան բազում այլ Գաղտնի Համագործակցություններ,որոնք,ըստ իրենց բնույթի,պարզապես Ռոզենկրեյցերների հետնորդներն են։
Տարիների ընթացքում ռոզենկրեյցերների հասարակ խաչը,որի կենտրոնում ցիրկումպունկտն էր,վերածվեց շքեղ խաչի`վրան փաթաթված փարթամ վարդով։
Ինչպես արդեն ասացի Ռոզենկրեյցների հիմնադիրը քրիստոնյա Քրիստիան Ռոզենկրեյցն էր,սակայն դա նրա իրական անունը չէր,որը հայտնի չէր և ոչ ոքի։Քրիստիանը դաստիարակվել է վանքում,այնուհետև նա Յերուսաղեմ գնալու փոխարեն նախընտրեց Դամասկայի,Ֆեսկայի և խորհրդավոր Դամկարայի նման իմաստունների հետ շփումը։Վերադառնալով հայրենիք`նա իրեն վերանվանեց Քրիստիան Ռոզենկրեյցեր և իր երկու աշակերտների հետ հիմնեց Ռոզենկրեյցերների օրդենը։Քրիստիանի կյանքի տարիների ընթացքում օրդենը կազմված էր ընդամենը ութ անդամից,որոնցից յուրաքանչյուրը գիտական որևէ ասպարեզում կա՛մ դոկտոր էր,կա՛մ բակալավր։Օրդենի աշխատանքն իրենից ներկայացնում էր բնության գաղտնիքների բացահայտում,դրանց պաշտպանություն և մարդկանց օգնելու պարտավորություն։Յուրաքանչյուր ռոզենկրեյցեր երդվում էր մարդկանց բժշկելու դիմաց գումար չվերցնել և իր մահից առաջ իրեն փոխարինող գտնել։
1600-ականներին Եվրոպայում Ռոզենկրեյցերների օրդենի բացահայտումը մեծ բում առաջացրեց։Ամենուրեք և անընդհատ տպագրվում էին ռոզենկրեյցերների իբր փաստաթղթերը,տարածվում էր միստիկ ինֆորմացիա,այն է թե`գոյություն ունի ալքիմիկների ու իմաստունների գաղտնի խմբավորում։Այդ խառնաշփոթն իր պիկին հասավ 1622 թվականին,երբ Փարիզի կենտրոնում գտնվող գլխավոր շենքերից մեկի պատին սկսեցին հայտնվել երկու արտահայտություն։
-Մենք,Վարդախաչի վեհ ներկայացուցիչներս,իրականում գոյություն ունենք և ծավալում ենք մեր գործունեությունն այս քաղաքում։
-Փնտրողի մտքերն իր իրական ցանկությունների հետ կբերեն նրան մեզ մոտ,իսկ մեզ`նրա։

Ռոզենկրեյցերների մասին կարելի է պատմել անվերջ։Նրանք իրոք խորհրդավոր խմբավորում էին ու ունեին միստիկ,բայց շատ կարևոր առաքելություն։Շարունակելով խոսել Ռոզենկրեյցերների մասին,անպայման պետք է խոսեմ նաև մասսոների մասին,որոնք այսօր ավելի տարածված են ու կան ամենուրեք։Իսկ որպեսզի սպասեք հաջորդ գրառումին ու հետաքրքրվեք մասսոներով,ասեմ,որ...
Նյուտոնը նույնպես մասսոն էր...


четверг, 18 августа 2011 г.

Թարմ-թարմ ռեփերներ

Համոզված եմ մեզանից յուրաքանչյուրն էլ հիշում է Հայ Տղեք խումբը,որը կազմված էր DJ-ից,հայ տղա Հայկոյից,Միշոյից ու էլի մի քանի հոգուց։Անկասկած նաև հիշում ենք նրանց առաջին CD-ն,որը լի էր բազում հումորային,այդ թվում նաև որոշ հետաքրքիր երգերով։Պետք է նշեմ,որ այդ երգերից մի քանիսն ինձ մոտ հաճելի հիշողություններ են առաջացնում,այդ իսկ պատճառով կան որոշները,որոնք ես սիրում եմ լսել։
Կարճ ասած տղաները մեր առաջին ռեփերներն էին։Աստիճանաբար նրանք ավելի կատարելագործվում էին իրենց կարծիքով կամ իրոք այդպես էր։Սակայն տղաների,հատկապես Միշոյի նկատմամբ սկսեցի հակակրանք զգալ մի պարզ պատճառով։Նրա`վերջին ժամանակների բոլոր երգերից գոռոզություն ու եսասիրություն էր փչում։Գրեթե բոլոր նոր երգերի մեջ Միշոն պատմում էր իր հաղթահարած դժվարությունների,իր հաջողությունների մասին։Նա հպարտությամբ պատմում է,թե ինչպես է քայլել բոլորի կարծրատիպերի վրայով ու գնացել առաջ։Ինչ խոսք,ընդունելի է,որ մեր հասարակության մեջ սեփական կարծիք ունեցող մարդիկ կան,սակայն անձամբ ինձ համար տհաճ է ամեն անգամ լսել Միշոյի ամպագոռգոռ հաղթանակների մասին։Ըստ իս կարելի է երգերից մեկի մեջ պատմել սեփական անձի մասին,բայց ոչ ամեն անգամ,այդպիսի ստեղծագործություններն արդեն շատ սեղմ ու սահմանափակ են դառնում։Նրան ես նմանեցնում եմ այն բլոգերներին,որոնք տասը գրառումից իննի մեջ պատմում են իրենց մասին`այն էլ շատ մանրամասնորեն։

Բայց Միշոն այնուամենայնիվ իրենից որևիցե բան ներկայացնում է,սակայն...
Ամեն օր Youtube-ում հայտնվող նորաթուխ ռեփերների մասին չգիտեմ էլ,թե ինչպես կարելի է արտահայտվել։Պարզապես ծիծաղս է գալիս։Բացատրեմ,թե ինչու։
Երբ փորփրում ենք Youtube-ը,կարելի է գտնել սնկերի նման ամեն օր բուսնող տաք-տաք ռեփերներ,որոնք ձայնագրել են մի երգ ու որպես ֆոնային երգ դրել են ասենք իրենց ընկերական նկարների ֆոտոսլայդին։Կամ ավելի վատ,երկու մեգապիկսել հզորությամբ բջջայինով նկարել են հնդկական տեսահոլովակ ինչ-որ երգով։Ու հարյուրից իննսունինը դեպքում այդ ինչ-որ երգը պատմում է,թե այդ անորակ տեսահոլովակով թույն ռեփերները ինչպիսի դժվարություններ են հաղթահարել շոուբիզնեսում,թե ինչպիսի քարքարոտ ճանփա են անցել,ինչքան են մյուսներին հակառակվել,որովհետև իրանք ռեփե~ր են։Կամ ասենք պատմում են իրենց հակառակորդների մասին`նկարագրելով,թե ինչքան թույլ են Դրանք,ու ինչքան ուժեղ ու թույն ռեփերներ են իրենք։Անձամբ ես,եթե մեկին ինձ հակառակորդ եմ համարում,առաջին հերթին նրան հարգում եմ։Իսկ եթե որևիցե մեկի մասին արտահայտվելիս ես օգտագործում եմ թույլ բառը,ես նրան ախր չեմ կարող հակառակորդ համարել։Լավ դա դեռ թողնենք։
Ի՞նչ շոուբիզնեսյան դժվարությունների մասին է խոսքը,երբ ես ինքս կարող եմ մտնել ձայնագրման ստուդիա,վճարել համապատասխան գումար,ձայնագրել երգս,պատրաստել ֆոտոսլայդ ու տարածել համացանցում։Եթե գիտեք`ինչի մասին է խոսքը,ասե՛ք,խնդրում եմ։
Հիմա,եթե այդ ռեփերներից մեկն ընթերցում է գրառումս,հայկական տարբերակով ինձ չուզող կանվանի։Բայց այնուամենայնիվ թող,որ բոլոր մարդկանց ամենավատ չուզողը ես լինեմ։Գիտե՞ք,եթե դուք այդքան թույն ռեփեր եք,փորձե՛ք դուրս գալ սեփական անձի սահմաններից,այնքա~ն գլոբալ խնդիրներ կան,այնքան հարցեր,որոնց մասին ռեփերները,ըստ իս,պարտավոր են խոսել։Այս խոսքերն ասելուց հետո պետք է նշեմ Միշոյի`Ղարաբաղի խնդրին նվիրված երգը։Այ դա ընդունեցի։Մարդը խնդիր է բարձրացրել,իր երգով փորձել է երիտասարդության մեջ արիություն արթնացնել,սերմանել է հայրենասիրություն ու ունեցածը չկորցնելու համարձակություն։Կարելի է մեկ-երկու անգամ էլ պատմել սեփական անձի դժվարությունների մասին` բացատրելով,ուժ տալով,որ ինչ խնդիր էլ լինի,պետք է սեփական անձի մեջ ուժ գտնել ու հաղթահարել դրանք։
Ռեփերներն իրենց ստեղծագործություններով իրոք նման են բլոգերներին`ուժեղ բլոգերներին,ոչ թե նրանց,ովքեր օրագիր են գրում։Ըստ իս ռեփերը չպիտի իր երգերի մեջ իր օրագիրը գրի,նա պետք է իր կարծիքը հայտնի այս կամ այն խնդի մասին,իր խոսքը հասցնի երիտասարդությանը։
Իսկ երբ շփվում ես այդ երկու օրվա,բայց 2Pac-ի կյանքի փորձով ռեփերների հետ,զգում ես,թե նրանք ինչքան դատարկ են,բայց ինչքա~ն գոռոզ։Իհարկե լավ է,երբ մարդ գիտե ճիշտ գնահատել սեփական արժանիքները այս կամ այն բնագավառում։Բայց երբ մարդ բավականին բարձր է գնահատում այն արժանիքները,որոնք չկան...Ծիծաղելի է։Թե ինչով են այդքան հպարտանում...

Ես շատ ուրախ կլինեմ որ երկու մեգապիկսել հզորությամբ նկարահանված անորակ տեսահոլովակի երգն այնպիսի բովանդակություն ունենա,որ գրավի յուրաքանչյուրի ուշադրությունը,որ ոչ ոք չնայի դրա անորակ տեսահոլովակին,այլ ճիշտ բառերին։Պետք է պարզապես դուրս գալ սեփական անձի սահմաններից,այդժամ միայն կլինի իրական թռիչք...
Եվ վերջիվերջո,մի խորհուրդ իմ կողմից հենց ձեզ,նորաթուխ ռեփերներ ջան։Ռեփ լսող ամեն երիտասարդ չէ,որ պիտի ռեփեր դառնա...ու...սեփական հաղթանակներով հպարտանալուց առաջ հասարակությանը ցույց տվեք դրանցից գոնե մի քանիսը։Այլապես ձեր լսարանը ձեզ պարզապես չի ընդունի։Չի ընդունի սեփական անձով ապրող,սեփական անձի մասին ստեղծագործող ու սեփական անձով հպարտացող թարմ-թարմ ռեփերին...

среда, 17 августа 2011 г.

Show Must Go On

Ընկերները երբեք հրաժեշտ չեն տալիս,ու ես վերադարձել եմ կարճատև դադարից հետո։Վերադարձելի ահռելի մեծ տպավորություններով,անսպառ մուսայով(չնայած երբեք էլ մուսայի պակաս չեմ ունեցել),նոր բազմաթիվ թեմաներով ու հետազոտություններով,որոնցով պիտի կիսվեմ ձեզ հետ։


Չնայած ընդամենը 12 օր է անցել,թվում է`անցել է մի հավերժություն։Իրոք,թվում է ,թե այնքան երկար ժամանակ եմ բացակայել,սոցցանցերում նորությունների անվերջանալի հոսք,էլեկտրոնային հասցես լի նամակներով,բլոգս`այցելուներով։Մի խոսքով`ես վերադարձել եմ։Վերադարձել եմ ծովի մեծ ալիքի նման ուժգին,ավազի նման այրող ու արևի նման պայծառ։Եկել եմ,որ ամեն ինչին մի նոր զարկ տամ,շարունակեմ քայլել նոր ուժ ստացած,ավելի ոգևարված ու նպատակներիս հասնելուն անսասան կարծրությամբ։
Կցանկանայի այսօր այնուամենայնիվ պատմել մի փոքր մեր արկածների մասին։Անկեղծ ասած ուզում եմ ճանապարհի մասին լռել,քանզի մինչև հիմա դեռ գլխապտույտ ունեմ մեր ահավոր ճանապարհների պատճառով։Մի պահ ինձ նույնիսկ թվաց,թե կուշաթափվեմ,բայց բարեբախտաբար առանց զոհերի գնացինք ու առանց զոհերի եկանք։Սակայն ոչ առանց վիրավորանքների։Հասանք Վրաստան թե չէ,սկսվեցին իրար չհաջորդող հիվանդությունները։Փսխում,գլխացավ,գլխապտույտ,ստամոքսի ցավ,ջերմություն,անգինա,հազ,ականջի ցավ,դռների արանքում թողնված մատներ,անքնություն,ալերգիա,քոր և այլն։Մի խոսքով,կարծես ամեն պայման ստեղծված էր մեր հանգիստը խաթարելու համար,սակայն այնուամենայնիվ մենք մեր 12 օրն այնքան լավ անցկացրեցինք,այնքան առատ,որ չեմ հավատում,որ ընդամենը գրեթե 2 շաբաթվա արկածներ են դրանք։Պարզապես արտակարգ ժամանակ անցկացրենք,աներևակայելի,երբեք չեմ մոռանա 2011 թվականի ամառը։Ու գիտեք,թե ինչ հպարտություն ու ուժ եմ զգում,երբ նայում եմ հետ`դեպի անցյալ,տեսնում եմ ցավ,կորուստ,դժվարություններ,ու երբ նայում եմ հայելու մեջ,տեսնում եմ փայլող աչքեր ու իրական ժպիտ։Յուրաքանչյուր մարդ չէ,որ կարող է այդքանից հետո կամ ընդհանրապես հպարտանալ փայլող աչքերով...

Չնայած Վրաստան գնալու ճանապարհին բավականին վատ ինքնազգացողություն ունեինք բոլորս,դա չէր խանգարում մեզ մեքենայի մեջ պարելուն։Մենք յոթ հոգի էինք`քեռիս,քեռակինս,մի հարազատ,երկու ոչ հարազատ քույրերս,մի ոչ հարազատ եղբայրս ու ես։Ու հիանալի է,երբ քեռիդ իր երիտասարդ տարիներին քեզ նման հիպպի է եղել,ու դու նրա հետ ռոք լսելով ու գոռգռալով գնում ես Վրաստան։ :)
Վրաստանում բոլորով տարված էինք հայկական ու վրացական մեքենաները տարբերակելով։Ու քանի որ Վրաստանում հայերն ավելի շատ էին,քան վրացիները,հաստատ հիմա այս գրառումս ընթերցողների մեծամասնությունը կհամաձայնի,որ Վրաստանը հիանալի բնություն ունի։Մի փոքրիկ լեգենդ կա։Ասում են,երբ Աստված ազգերին բաժանել է հողակտորներ,վրացիներն ուշացել են հերթից ու մնացել են առանց հողի։Աստված,նրանց խղճալով,վրացիներին նվիրում է իր հողակտորից`դրախտից մի կտոր...
Իրոք,լինելով Վրաստանում,կարելի է համոզվել այդ լեգենդի իրականությանը։Եղանք Բաթումիի բուսաբանական այգում։Բառերը պարզապես շատ աղքատիկ են այդ դրախտը նկարագրելու համար։Անթիվ ծառեր,բույսեր,ծաղիկներ,թթվածնի առատություն,մաքուր օդ,ամենուրեք կանաչ գույնի տարբեր երանգներ...Այնտեղ մի պահ հասկանում ես,որ դու~ էլ ես բնության մի մասնիկ,դու էլ ես այդ հրաշքի մի մասնիկը,ու դու քեզ այնքա~ն հիանալի ես զգում։
Աննկարագրելի զգացողություն է,երբ հասկանում ես,որ դու ոչ միայն ավերող,ջարդող ու սպանող մարդկային ցեղին ես պատկանում,այլ նաև այն ցեղին,որ ծնվել է այդ հրաշքից,որ եղել է ու կա~ դրա մասնիկը...Այդ այգին ընդհանուր կազմում էր 124 հա տարածք,եթե հաշվենք 124 հա-ն հավասար է 1.240.000 մետր քառակուսիի։Կային նույնիսկ 300 տարեկան ծառեր։Մի ծառ կար անգամ,որն ընկել էր`դառնալով կամուրջ,ու այդ ծառի վրայից երեք նոր ծառեր էին աճել,որոնք սնվում էին ընկած ծառի արմատներից եկող սննդանյութերով։
Դե պատկերացրե՛ք,մենք այդ այգում(մարդ չգիտի էլ ոնց այդ հսկա հրաշքին պարզապես այգի անվանի) քայլել ենք մի քանի ժամ`անցնելով ընդամենը 3 կմ ճանապարհ։Տեղի աշխատողներն ասացին,որ այդ ամբողջ հրաշքին ճանաչելու համար անհրաժեշտ է մեկ շաբաթ ժամանակ։Մենք քայլել ենք միայն գլխավոր ճանապարհով,սակայն այնտեղ կար մեքսիկական ճանապարհ,չինական ուղի և այլ առանձնացված ճյուղեր։Դրա~խտ։

Մեր հարևանությամբ ապրում էին մի քանի վրացի տղա,որոնց մենք անվանում էինք սեկտա։Այդ տղաները միշտ դեմքի նույն արտահայտությամբ շրջում էին տան տարածքում,մեր սենյակի կողքով անցնելիս անպայման մի հայացք էին նետում ներս`մանրազննին ուսումնասիրելով ներսի պարունակությունը։Երբեք չէին խոսում,չէին ժպտում,ոչ մի միմիկա,երբեք չտեսանք,որ խմբով տանից դուրս գան,որևիցե տեղ գնան։Կարճ ասած այնպիսի տպավորություն էր,որ նրանք այդտեղ եկել էին ոչ թե հանգստանալու,այլ աշխատելու։Մի գիշեր էլ,երբ դեռ նոր էինք եկել ու շատ հոգնած էինք,խնջույք էին կազմակերպել։Իսկ սենյակները փայտից էին,ու յուրաքանչյուր ձայն այնպես էր հնչում,կարծես  մեր իսկ սենյակում էր դրա աղբյուրը։Խենթանում էինք,արդեն ժամը երեքն էր կամ չորսը։Քեռակինս գնաց հարցրեց,թե երբ կվերջացնեն,տղաները անկեղծաբար պատասխանել էին.
-3-4 ժամից։
Մի քիչ էլ դիմացանք,ու վերջիվերջո հոգնածությունը հաղթահարեց մեզ ու քնեցինք։Մի խոսքով շատ տարօրինակ սեկտա էին։) Ու բավականին կոպիտ էին,ասես ուշադրություն էին ցանկանում գրավել։Կամ էլ իսկականից այդպիսին էին։Պատշգամբում նստած գիրք էի ընթերցում,տղաներից մեկը կողքովս այնպես անցավ,որ ընկա աթոռից`չնայած քայլելու բավականին տարածք կար։Ինչ-որ բան քթի տակ մրթմրթաց ու հեռացավ։Մի խոսքով,նրանք մեզ համար մնացին սեկտա։

Լավ,եթե խոսեմ,կխոսեմ շա~տ երկար։
Այսօր թերևս այսքանը,չգիտեմ էլ,թե վաղն ինչի մասին եմ պատմելու ձեզ,այնքա~ն բան կա պատմելու։Ու ոչ միայն Վրաստանից,այլ նաև բազում ուրիշ բնագավառներից ու եզրահանգումներից,որոնց ես հանգել եմ այս օրերի ընթացքում։Իսկ այսօր այսքանը։Եվ ևս մեկ անգամ հիշե՛ք։Ընկերները երբեք հրաժեշտ չեն տալիս...ու ես վերադարձել եմ...
Այնպես որ..
Show Must Go On

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...