понедельник, 25 июля 2011 г.

Մի նոր երանգ իմ պնակում

Էննին փոքրիկ մի աղջնակ էր,լուսադեմ ու ժպտերես աղջնակ։Էննին այնքան~ն երջանիկ փոքրիկ էր։Նա իր ձեռքում ուներ ներկերի մի մե~ծ պնակ,որի վրա տեսակ-տեսակ գույների կային ու կային բազում երանգներ.ժպիտագույն,ծիծաղագույն,փայլագույն,ուրախագույն ու նաև տխրագույն։
Էննին գիտեր,որ մարդիկ տխուր էլ են լինում,սակայն նա այդ գույնը թերևս ամենաքիչն էր օգտագործել։Իսկ Էննին միշտ էր ուրախ ։Բայց երբ փոքրիկ աղջնակին զգուշաբար հարցնում էին,թե ուր է դժբախտագույնը,նրա մեծ արտահայտիչ աչքերում անմիջապես զարմանքն էր դրոշմվում։Նա չէր ճանաչում այդ գույնը։Էննին միամտորեն թոթվում էր ուսերն իր ու շարունակում էր իր կյանքը ներկել տարբեր-տարբեր գույներով ու երանգներով։
Սակայն աղջնակին այլ կյանք էր վիճակված։Երբ նա հերթական անգամ իր վրձնի հարվածներն էր անում,բախտի բերմամբ,թե պատահմամբ կամ էլ հենց Էննիի անզգուշությամբ մե~ծ ներկապանակը սահեց իր փոքրիկին ձեռքի միջից։Նա տեսավ իր վայր ընկնող պնակը,այն օդում էր`իր աչքի առաջ ու հիմա բախվելու էր սառը հատակին։


Սակայն Էննին միայն այնժամ գիտակցեց կատարվածը,երբ հատակին տեսավ պնակի կտորտանքները ու իր լղոզված գույները`ժպիտագույնը,ծիծաղագույնը...Էննին ձեռքերն առաջ պարզած խուլ,սակայն զրնգուն ճիչով ցատկեց դեպի այն,ինչ արդեն չկար։





Արդեն ուշ էր։Էննին չհասցրեց,Էննին կորցրեց...կորցրեց իր կյանքի գույները,այլևս չկային,պատկերացնու՞մ եք,չկային ուրախագույնն ու տխրագույնը,ժպիտագույնն ու ծիծաղագույնը...Ու Էննին,գիտակցելով իր կորուստը,սկսեց արտասվել։Նրա մաքուր արցունքի շիթերը մաքրեցին տարան մնացած,սակայն լղոզված ու խառնված բոլոր գույները։Այլևս ընդհանրապես ոչինչ չկար։Ու Էննին ծանոթացավ դժբախտագույնի հետ։Շատերի կողմից այնքան երազած մի հանդիպում,սակայն ոչ Էննիի։Սակայն ակամայից ամեն ինչ ներկվել էր դժբախտագույնով։Այն նման չէր տխրագույնին։Վերջինի մեջ կային տխուր հույզեր,մի քիչ էլ ցավ կար,սակայն այն լի էր լուսավոր հույսով։Իսկ դժբախտագույնը մռայլ էր,դժբախտագույնը դատարկ էր։Անցնում էին օրերն,ու Էննին մոռանում էր,թե ինչ երանգ ունի ժպիտն,ու ինչպես է շողում ծիծաղը։Էննին դժբախտ էր...


Անցնում էին Էննիի դժբախտագույն ու միօրինակ օրերը,երբ Էննին մի օր հանկարծ հեռվում մի լուսավոր կետ նկատեց։Նա փոքր-ինչ ճիգ գործադրելուց հետո հիշեց,Էննին հասկացավ,դա ժպիտագույնն էր,այդպես էր փայլում ժպիտը։Նրա ներսում տակնուվրա եղավ ամեն ինչ,նա հուզվեց ու խճճվեց,ինչպե՞ս վարվել։Էննին անմիջապես ոտքի կանգնեց ու փորձեց վազել նրան ընդառաջ,հասնել ժպիտին...սակայն Էննին վախեցավ,ամեն ինչ  այնքան պայծառ էր,նրա մեծ աչուկները սովորել էին խավարին,այդ վառ ժպիտագույնն արդեն խորթ էր իր գորշ հոգուն...Էննին դժբախտ էր...

Սակայն...սակայն այդ լուսավոր կետը ավելի էր մոտենում։Նա...այո՛,նա մի տղա էր,ով ուներ ներկերի մի մե~ծ պնակ։
"Երևում է,նա ժպիտագույն էլ ունի,իմ ժպիտագույնը,-մտածեց Էննին,-նա փայլում է այդ գույնով"։
Էննին վախենում էր,նա պարզապես սկսել էր սարսափել մարդկանցից։Նրանք կա՛մ հպարտությամբ ցուցադրում էին իրենց գույներն ու արհամարհանքով հեռանում,կա՛մ էլ իրենց դժբախտագույնով ավելի էին սևացնում նրա մռայլ աշխարհը։Էննին փակ էլ էր իր հոգին մարդկանց առջև։Սակայն տղայի քայլերն իրոք Էննիին էին ուղղված։Էննին փոքրիկ սառած թռչնակի նման նստել ու ցնցվում էր ամբողջ մարմնով։Էննին սպասում էր...Նա եկավ,նստեց փոքրիկ աղջնակի կողքին։Նա Ռալֆն էր,մի տղա,ով ուներ ներկերի մի մե~ծ պնակ,որի վրա կային ժպիտագույնն ու ծիծաղագույնը,ուրախագույնն ու տխրագույնը։Էննին ճիշտ էր,Ռալֆը հենց ժպիտով էր փայլում,իսկ Էննիի`գորշությանը սովոր աչքերը ցավում էին այդ չափից դուրս պայծառ երջանկությունից։
Էննին այժմ արհամարհված չէր,չէ՛...իսկ եթե Ռալֆը եկել էր իրեն ծաղրելու համա՞ր...Չէր դիմանա Էննիի փխրուն հոգին ևս մի ծաղրանքի։Սակայն Ռալֆը ուրիշ էր,Ռալֆը Էննիին անխոս հասկացավ...Նա փոքրիկ աղջնակին թաքցրեց իր տաքուկ գրկում,ամուր սեղմվեց ու ջերմացրեց Էննիի սառած մարմինը։Ու Էննին վստահեց Ռալֆին,հավատաց նրան,սակայն դժվարացավ պատմել իր դժբախտության մասին,ցավու~մ էր Էննիի սիրտը։Բայց Ռալֆը նրան կրկին անխոս հասկացավ։Ռալֆը,այժմ շողալով,իրոք շողալով մի նոր գույնով,Էննիին մեկնեց իր մե~ծ ներկապնակը ու խնդրեց նրան միասին օգտագործել դրա վրայի բոլոր-բոլոր գույները։Ու պահել պնակը միասին`երկուսով,որ հանկարծ իրենց ձեռքից երբեք բաց չթողնեն ներկերի այդ մե~ծ պնակը։Էննին հասկացավ Ռալֆին անխոս ու համաձայնեց։Ռալֆն ուրիշ էր,Ռալֆը լավն էր ու Ռալֆը Էննին ներկեց ժպիտով...
Էննին մի փոքրիկ աղջնակ էր,իսկ Ռալֆը բարի մի տղա,նրանք ունեին ներկերի մի մե~ծ պնակ,որի վրա կային ժպիտագույնն ու ծիծաղագույնը,ուրախագույնը,տխրագույնն ու...սիրագույնը...


воскресенье, 24 июля 2011 г.

Однажды в Вардашене կամ տրանսպորտային արկածներ 2

Սա էլ երկորդ մասը։Անպայման ընթերցե՛ք :D
Ի դեպ,սկիզբը կարող եք ընթերցել այստեղ։Առաջին երկու պատմվածքն էլ վատը չեն։ ;)


Շարունակեցինք։Օդանավակայանում էի,գիշերն ընդհանրապես չէի քնել,ճամպրուկային տրամադրություն էր մոտս,մեկնում էի իմ սիրելի Գերմանիա։Ճանապարհս անցնելու էր Պրահայով։Զվարթնոցից մեկնող օդանավը ինձ հասցնելու էր Պրահա,իսկ Պրահայից պետք էր նստել մի նոր օդանավ,որն ինձ կհասցներ արդեն Բերլին։Սակայն պարզվեց,որ Պրահայից ժամանած ինքնաթիռը,որն ինձ պետք է հասցներ ետ Պրահա,անսարք էր։=( Ահա տեսանք,որ մեծ էկրանին Երևան-Պրահա չվերթի կողքին գրված է ուշացում։Սկսեցի նյարդայանալ։Մենք`երեք աշակերտուհի,ովքեր նոր են հաղթահարել 15 տարեկան լինելու շեմը,մեկնում էինք օտար երկիր,առանց ուղեկցորդի,միջանկյալ երկրով,դա էլ հերիք չէ,օդանավը ուշանում է։Ամբողջ խնդիրն այն էր,որ պետք էր Պրահայում հասցնել բերլինյան օդանավի չվերթին։Ժամանակահատված շատ քիչ էր մնում,սակայն այդ ընթացքում պետք էր անցնել հազարավոր մարդկանց միջով,անցնել գրանցում,ստանալ օդանավ մտնելու թույլտվություն...Վերջապես հասանք Պրահա և հասկացանք,որ մենք կորած ենք։Մեր տոմսերի վրա գրված էին ինչ-որ տառեր ու թվեր,որոնցից մենք գլուխ չէինք հանում։Երբևէ նման բան չէինք տեսել։Չեխերին հարցնում էինք ռուսերեն գիտեք,ասում էին ոչ,գերմաներեն`կրկին ոչ։Միայն մի ոստիկան,տեսնելով մեր կրիտիկական վիճակը,հաղթահարեց իր չեխական հպարտությունն ու ռուսերեն բացատրեց ինչ պետք է անել։Վազեցինք գրանցման։Համա թե հերթ էր։Մարդկանց բացատրեցինք,որ ուշանում ենք,սակայն երբ մոտեցանք ոստիկանուհուն,որը գրանցում էր մեր ժամանումը,կասկածամիտ հայացքով զննում էր անձնագրերը,մեզ ուղարկեց հերթի վերջ`չլսելով մեր խոսքը։Անցանք։Վազում էինք դեպի օդանավը,սակայն մեզ այդ օդանավի հետ արդեն միայն դրա տեսքն էր կապում :D

Ու այստեղ մի շատ տրամաբանական հարց առաջացավ.
-Բա հիմա ի՞նչ անենք :D
Մեկ էլ որտեղից որտեղ տեսա մի հայ ընտանիք,այդ ընտանիքն ինձ հետ նույն օրը դեսպանատանն էր։Մենք երկուսս էլ դիմում էինք Գերմանիայի`ավելի ճիշտ շենգենյան վիզա ստանալու համար։Համա թե փոքր է Երկիրը...կամ էլ Հայաստանը...քավ լիցի...Մոտեցանք անմիջապես նրանց,բացատրեցին,որ պետք է անցնել ուշացումների բաժին,որտեղ մեզ անվճար նոր տոմս դեպի Բերլին ու օդանավակայանում սնվելու կտրոն կտրաամդրեն։
Սակայն այդ ընտանիքը տարված էր բնականաբար իրենց երեխաների կարիքները բավարարելով,ու մենք կրկին մենակ մնացինք։Սակայն այստեղ մեզ օգնության հասավ Դավիթը։Նա 18-ամյա հայ երիտասարդ էր,ով ընտանեկան պատճառներով ապրում էր Գերմանիայում,սակայն տարվա ընթացքում երկու անգամ գալիս էր Հայաստան`ընկերներին ու հայրենիքին այցելության։Ու այդպես արդեն քանի տարի շարունակ։Այդ իսկ պատճառով նա ծանոթ էր բոլոր մարնամասնություններին։Դավիթը շատ հաճելի ու մի քիչ տարօրինակ տղա էր,բայց մինչև Բերլին հասնելը մեզ հետ էր։Շատ շնորհակալություն Դավիթին,որ ամեն կերպ մեզ օգնեց ու աջակցեց։Հա,մոռացա ասել,որ Պրահայից դեպի Բերլին ոչ մի տոմս չէր մնացել,քանզի մենք միակ ուշացողները չէինք։Այդ իսկ պատճառով մեզ տրամադրեցինք Պրահա-Մյունխեն-Բերլին չվերթով տոմս։Դե ամեն դեպքում ուրախ անցավ(հետո՞ ինչ,որ գրեթե 20 ժամյա այդ ճանապարհորդությունից հետո երեք օր "ուշքի էի գալիս"):D
Բավականին երկար ստացվեց,սակայն մեզ մնաց վերջին ու թերևս ամենածիծաղելի պատմությունը։


Արդեն մի քանի օր էր,ինչ Գերմանիայում էի։Գնում էի դպրոց,գալիս էի տուն։Սակայն բավականին հոգնեցուցիչ ճանապարհորդության,ժամերի,օդի ու ջրի փոփոխության պատճառով անտանելի գլխացավեր ունեի։Պարզապես աննկարագրելի։Բացի այդ ամբողջ օրը քնած էի։
Այդ նույն գլխացավն ու քունն ինձ հանգիստ չէին տալիս նաև դասերի ընթացքում,Փա՛ռք Աստծո,ուսուցիչներն այնքան բարեհամբույր էին,որ մտնում էին վիճակիս մեջ ու թույլ էին տալիս գլուխս հենել սեղանին։
Ահա այդպիսի հոգնած վիճակում դպրոցից վերադառնում էինք տուն։Ինձ համար հարմարավետ տեղավորվեցի աթոռակի վրա ու ուսապարկս դրեցի կողքիս,որ ոչ ոք չնստեր :D(Գերմանիայում այդպես կարելի է,եթե ցանկանում ես,կարող ես պայուսակդ կամ իրերդ դնել կողքի նստարանին ու ոչ ոք չի ստիպի կրկնակի վճարել,կարող ես վերցնել միայն այն դեպքում,երբ դու շատ բարեհամբույր ես կամ ավտոբուսի մեջ շատ մարդ կա,այն էլ այն դեպքում,երբ իրոք ցանկանում ես օգնել)։Կոնստանտինը`դուք նրան արդեն ճանաչում եք այս գրառումից,նստել էր իր ընկերների հետ վերջում։Ճանապարհը կարճ չէր,և ես զգում էի ինձ հաղթահարող հոգնածությունը։Մտածեցի."Լավ,եթե աչքս մի քիչ կպցնեմ,միևնույնն է,ինձ Կոնստանտինը կարթնացնի իջնելուց առաջ"։Մտածեցի ու արեցի...

 :D Մի պահ աչքերս բացեցի արևածաղկի դաշտերի մոտ,մի անգամ էլ`բարձր աշտարակների,որոնք նշան էին,որ 5 մետրից կանգառում ենք լինելու,սակայն որոշեցի,այդ 5 մետրն էլ քնել....
Բացեցի աչքերս ու բնականաբար անմիջապես տեսա,որ դիմաից բազմաթիվ նստարաններից և ոչ մեկի վրա ոչ մի գլուխ չի երևում։Թերևս դեռ չգիտակցելով եղածը ետ շրջվեցի,գուցե Կոնստանտինը տեղու՞մ է,գուցե որոշել է ուրիշ տեղ գնանք,այդ իսկ պատճառով ես ավտոբուսում եմ...օլա-լա-լա։Ավտոբուսի մեջ միայն ես ու վարորդն էինք :D Պատուհանից դուրս նայեցի,ամայություն,ամենաիրական դատարկ չոլեր էին։Մեկ էլ գլխումս պայծառ միտք ծագեց։Ես ունեի գերմանական քարտ ու գործողություններիս հստակ պատկերը։Այն է թե`իջնել ավտոբուսից,գտնել մոտակա ցուցանակը տարածքի անվամբ,զանգել Վիբկեին,որ գա ինձ տանի։Փորձեցի բջջայինս հանել բլոկից...ի՞նչ..լույսերը չվառվեցին..նորից...ու ոչ մի արձագանք...ու այդտեղ ամենաիրկական ՎԱՅ ՄԱՄԱ ՋԱՆ!

Մոռացել էի,որ ականջակալներն ականջիս եմ քնել...հեռախոսս անջատվել էր,Տե՛ր Աստված։Անցանք Պլան Բ-ին :D Զգույշ քայլերով մոտեցա վարորդին ու չգիտեմ էլ ինչու հարցրի,արդյո՞Ք կարելի է մոտակա կանգառում իջնել...ես ամենևին դա չէի պլանավորել,սակայն ինչպես կասեր սիրելիս,հոգուս խորքից պոռթկաց :D Բայց այդ մարդն ինձանից խելացի գտնվեց,հարցրեց ինչ է եղել,պատմեցի,առաջարկեց իր բջջայինը,որ զանգահարեմ Վիբկեին։Ուրախացած վերցրի ու սկսեցի փորփրել հսկայական պայուսակս,որ գտնեմ Վիբկեի տված այն թուղթը,որի վրա նշված են բոլոր համարներն ու որը ես միշտ մոտս էի պահում...սակայն..այդ օրը մոռացել էի վերցնել...մոռացել էի և վերջ...

Այդ մարդը զանգեց դիսպեչերին,որն ասաց,որ մի կին արդեն անհանգստացած և՛ իրենց է զանգահարել,և՛ ոստիկանություն :D Իհարկե իմ սիրելի Վիբկեն էր։Այդ մարդն ասաց,որ մենք մոտ 45 րոպեից կլինեինք Բադ-Քյոզենում`իմ թաղամասում։Ես թեթևացա ու հանգստացա,բայց այդ պահին իմ խմած մեկ ու կես լիտր ջուրը սկսեց հիշացնել իր մասին :D Բայց դե 45 րոպե էլ շրջեցի այդ չոլերում ու վերջապես բարեհաջող տեղ հասա...Բայց չմեղադրեք Կոնստիին,նա գիտեր,որ ես ճանաչում եմ մեր կանգառը,նա պատմում էր,որ դուրս եկավ ավտոբուսից,շրջվեց և տեսավ,որ չկամ։Ու երբ գլխի էր ընկել,թե ինչ է եղել,արդեն ավտոբուսը չկար :D
Այսպիսի երկար ու տարօրինակ պատմություններ իմ տրանսպորտային փորձից։Սրանք միայն շատ չնչին մի տոկոս էր,գուցե օրերից մի օր ներկայացնեմ նաև երրորդ մասը։Հուսով եմ մի քիչ ծիծաղեցիք ու չձանձրացաք։ :)

Однажды в Вардашене կամ տրանսպորտային արկածներ

Փորձենք շեղվել վերջին գրառումներիս թախծոտ տրամադրությունից ու ավելի դրական գրառում անել։
Կյանքումս այնքան շատ են եղել տրանսպորտային արկածներն ու ծիծաղելի դեպքերը,որ որոշեցի ընտրել դրանցից ամենահետաքրքիրներն ու ներկայացնել ձեզ։Որովհետև եթե բոլորը պատմեի,չեմ կարծում,որ որևիցե մեկը մինչև վերջ կարդար։ :D
Սկսեցինք...



Քանի որ իմ դպրոցը կյանք չունի առանց ինձ բազում օլիմպիադաների ուղարկելու,ես հերթական անգամ պետք է հասնեի ինձ լրիվ անծանոթ մի վայր,գտնեի անծանոթ դպրոց ու մասնակցեի կենսաբանության օլիմպիադային։Փառք Աստծո՛,որ հետս մի աշակերտուհի էլ կար,որի քույրը մեզ ուղեկցեց դեպի այդ կորած-մոլորված դպրոց։Ինձ ասացին,որ ետ վերադառնալիս դիմացի փողոցից նստեմ 11 համատի միկրոավտոբուսը`նույն մարշրուտկա ասվածը,և վերադառնամ տուն։Ես,ցավոք սրտի կամ ի բարօրություն իմ արկածների թվին,ավելի շուտ վերջացրեցի օլիմպիադայիս թեստն ու պետք է մենակով վերադառնայի։Նշեմ,որ իմ դպրոցը շատ մոտ է տանս,ուղիղ երկու րոպե է ինձ անհրաժեշտ դեպի դպրոց քայլելու համար ու բացի այդ երբեք ոչ մի խմբակ չեմ այցելել,այդ պատճառով տրանսպորտից օգտվել եմ միայն ծնողներիս հետ։Եկավ այդ միստիկ 11 համարը,նստեցի։Գնում ենք,հմմ..ինչ-որ ծանոթ տեղեր չեմ տեսնում...Բոլոր մարդիկ աստիճանաբար գնում են...մնաց մի կին ու ես..Միկրոավտոբուսը կանգնեց,այդ կինն իջավ,իսկ ես միամտորեն նստած սպասում եմ,որ այն կրկին շարժվի։Մեկ էլ վարորդն ասեց.
-Աղջիկ ջան,շփոթվել ես,հա՞։Էս վերջին կանգառն է։
Ես շուտափույթ վճարեցի ու դուրս թռա։Մոտ 20 մետրի վրա միայն մի շենք էր ու այլևս ոչինչ։Հա մեկ էլ ոտքերիս տակ իսկական ցեխ էր,որից դուրս գալու համար պետք էր ճիգ գործադրել։Այդ պահին զանգեց մամաս.
-Մար ջան,ու՞ր ես։
-Չգիտեմ :D
Մեկ էլ մաման խառնված ձայնով ասաց.
-Ո՞նց թե չգիտես։
Ես մաքսիմում հանգիստ ձայնով նկարագրեցի իրավիճակը,մայրս որոշեց,որ տաքսի կկանչի,,սակայն..օլ-լա-լա,ես նույնիսկ չգիտեմ,թե որտեղ եմ,ուր մնաց հասցե իմանամ։Չանջատելով բջջայինս,մոտեցա մոտակայքում կանգնած փրկարարիս`մի ոստիկանի,ումից և տեղեկացա,որ ես Վարդաշենում եմ։Կյանքիս մեջ առաջին անգամ էի այդ անունը լսում։Մեկ էլ իմ սուր աչքը նկատեց,որ մոտ 30 մետրի վրա տաքսի ծառայություն կա։Խելապատառ դեպի այդտեղ վազելով ու կրկրին զանգը չանջատելով գոռում էի,արդյո՞ք ազատ տաքսի ունեն։Մի ժպտերես մարդ ասաց,որ կա։Մայրիկի ասելով շատ ցուցադրաբար կարդում էի տաքսու համարները,նախ որպեսզի ամեն դեպքում իմանան,թե ես վերջին անգամ որտեղ եմ եղել .:D և որ վարորդն իմանա,որ իր տաքսիի համարները գրանցված են,որ հանկարծ մտքով այլ բաներ չանցկացնի )=( դե 13-14 տարեկան էի էլի :D վերջապես տեսա ծանոթ վայրեր,ծանոթ տներ,արդեն հանգստացա..Վերջապես հասանք մեր շենքի տակ,շուտ վճարեցի ամբողջ գումարն ու ատրճանակից պոկված գնդակի նման վազեցի տուն :DԱհա առաջին պատմությունը,որն.ի դեպ քույրս անվանեց Однажды в Вардашене.:)


Հաջորդը մի քիչ տխուր է,բայց կարճ։Դասընկերներով պետք է գնայինք Մատենադարան։Նստեցինք միկրոավտոբուս,բավականին դատարկ էր,մենք էլ շատ չէինք,սակայն աստիճանաբար մարդկանց քանակն այնքան մեծացավ,որ ոչ միայն շնչելու օդ չկար,այլ նաև դեմքս մտել էր ինչ-որ մարդու հագուստի մեջ։Ամենահաճելի զգացողությունը չէ։Սակայն հանրկարծ մի պահ ինչ-որ շարժում զգացի ոտքերիս մոտ։Ու գլխի ընկա։Ծնկներիս դրված էր մի պայուսակ,որը փակվում էր հենց դիմացի մասից։Անմիջապես վեր թռա տեղիցս ու զգացի,որ դիմացս կանգնած մարդու ձեռքն արագորեն դուրս սողոսկեց պայուսակիս միջից։Խելագարի նման հապշտապ ստուգեցի պայուսակիս պարունակությունը,ամեն ինչ տեղում էր,երևում է հասրեցի բռնացնեմ։Լավ է,որ արդեն մոտ էինք Մատենադարանին,շատ վատ էի ինձ զգում,ամբողջ մարմնով ցնցվում էի...էհ..
Մնացին երկու պատմություն,որոնք երկուսն էլ առընչվում էն Գերմանիայի հետ։
Նաև ասեմ,որ ես վերջերս փորձում եմ միայն ավտոբուս նստել,այդտեղ տեղն ավելի շատ է,բացի այդ երբեք այնքան չի խցվում,որ պատուհանից անգամ չտեսնես,թե որն է քեզ անհրաժեշտ կանգառը ^_^ ահա,բացի այդ ես միշտ դժվարանում եմ բացել միկրոավտոբուսների դռները։10-ից 7 դեպքում դուռը բացում է "էն կողքի նստած տղեն" :D

Քանի որ ինչպես նշեցի իմ արկածների շատ են ու բավականին երկար ու ընդամենը 4 պատմություն ձեզ համար գրելիս զգացի,որ մեգաերկար գրառում ստացվեց,այնուամենայնիվ որոշեցի կիսել այն,որպեսզի ձանձրալի ու չափից դուրս երկար չստացվեց։Այնպես որ շարունակությունն այնպայման կարդացե՛ք այստեղ,մյուս երկու պատմություններն ավելի ծիծաղելի են :D


суббота, 23 июля 2011 г.

Մեռած մարմնում նրա-բաբախող սիրտ կար

Տան չորս պատերը լցված էին ճչացող լռությամբ։Լռություն,մռայլ ու դատարկ լռություն։Սեղանի վրա դրված էր մեռած մարմնի նոր տնակը։Տնակը հարմարավետ էր,փափուկ,մեռած մարմինն այնտեղ իրեն լավ էր զգում,սակայն...
Ցավի պատճառով ուռչած աչքեր,արցունքերից այրված կարմիր այտեր,սակայն շարունակ արտասվել շարունակող դժբախտ կանայք,լուրջ տղամարդիկ...բոլորը տխուր էին`ի սրտե,թե մակերեսայնորեն,չգիտեմ,սակայն ոչ ոք չէր մտածում դրա մասին...
-Արտասվե՛ք մարդիկ,եկե՛ք նստե՛ք,հոգեհանգստիս հացը կիսե՛ք,նստե՛ք կողքիս,թրջե՛ք ձեռներս ձեր արցունքով,թրջե՛ք այնքան,մինչև իմ արցունքներն արդեն մեռած աչքերիս կչորանան։Հացս կիսե՛ք,մարդի՛կ,կիսե՛ք,քանզի կյանքիս տարիներին չհիշեցիք ու չեկաք,չմոտեցաք ու չօգնեցիք,սակայն ես այսօր բարի եմ,մոտեցե՛ք իմ սեղանին,ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։Ասում են թե,լավ ընկերն դժբախտության պահին է երևում։Բայց չէ,լավ ընկերը ուրախության օրերին է երևում։Այսօր այլևս ոչ ոք ունակ չէ ընկերոջ ուրախությամբ ապրելու`առանց նախանձի զգացողության,իսկ այ մահվանս օրը դուք այստեղ եք,իմ կողքին,սակայն ու՞ր էիք երեկ,ու՞ր եք այսօր։Այո՛,այսօր այստեղ եք,պետք է ցույց տալ,թե ինչքան սրտացավ եք։Բայց գոնե գիտե՞ք`ինչ է սրտի ցավը։Գիտե՞ք ինչ է նշանակում երջանկության պահին լինել միայնակ,լքված,որովհետև դու հաջողակ ես,դու խելացի ես,որովհետև դու գարշահոտ շրջապատից պոկվել ես առաջ,հաղթել ես նրանց,բարձրացել ես վեր։Իհարկե չգիտեք,քանզի Ձեր խղճուկ էությունը երբեք ձեզ թույլ չի տա վայելել իրական երջանկությունը։Ձեր միջի նախանձն ու նողկանքը լափում է ամեն գեղեցիկ բան ու թունավոր է ոչ մայն շրջապատի,այլ առաջին հերթին հենց ձեր կյանքը։Մարդի՛կ,մարդի՛կ,կեղծավո~ր մարդի՛կ,կարծու՞մ եք մահացել եմ,եկել եք,դերասանություն եք անում`առանց հասկանալու,որ ես ամեն ինչ հիշում եմ,ամեն ինչ գիտեմ։Ձեր թույնի ամեն կաթիլը ես պահել եմ այստեղ,իմ մեջ`իմ սրտում`առանց կյանքս թունավորելու։Ո~չ,ես դրանք պահել եմ իմ մեջ`ձեր իսկ դեմ հակաթույն ստեղծելով։
Ա~խ,մայրի՛կ,մայրի՛կ։Իմ սու՛րբ մայրիկ։Ինչու՞ ինձ չսովորեցրիր,որ կյանքը պետք է սկսել աջ ոտքից։Ինչու՞։Ինչու՞ չասացիր,որ մարդիկ դաժան ու երկերեսանի էլ են լինում։Ա~խ,մայրի՛կ,իմ միամիտ ու անուշադիր մայրիկ։Ինչու՞ ես արտասվում այժմ։Դժվա՞ր է զավակի մահը,գիտեմ,հասկանում եմ,սակայն ու՞ր էիր դու,երբ ես երջանիկ էի իմ Լիլիթի հետ։Չէի՞ր հավանում նրա աչքերի գույնը,թե՞ չէիր հավանում իմ լիլիթյան երջանկությունը...
Դու՛,Ռոբերտ,ինչու՞ ես ցցվել այդտեղ,կնոջս`իմ գեղեցկուհի Լիլիթի կողքին։Մխիթարու՞մ ես նրան։Կորչի՛ր գրողի ծոցը,հիմար դուրսպրծուկ,Լիլիթս երբեք չի նայի քո ուղղությամբ։Նա գիտի,թե դու ով ես։Զարմացա՞ր։Այո՛,գիտի։Ես նրանից գաղտնիքներ չունեմ։Այո՛,ես քեզ 10-ով զրո արեցի,իսկ հիմա երեսդ առ ձեռքերիդ մեջ ու փախչիր մորդ`գրողի ծոցը։Թե շուրթերս ողջ լինեին,մի լիաթոք կծիծաղեի։Չնայած չէ,եթե շուրթերս ողջ լինեին,ես ամուր կհամբուրեի Լիլիթիս։



Լիլիթ...ես ինձ այնքան մեղավոր եմ զգում քո առջև։Լիլի՛թ,դու իմ կյանքի ամենապայծառ կետն ես,կյանքումս հանդիպած ամենամաքուր արարածը,իմ Լիլի,փոքրիկ Լիլի,դու այնքան թույլ էիր,անպաշտպան,այնքան էիր սիրում թաքնվել իմ գրկում,սակայն այսօր ես քեզ ստիպեցի դառնալ ուժեղ,լինել ամուր,փոքրիկ թռչնակին ես այսօր հասուն կին դարձրի,հասուն ու այրի կին։Լիլիթ,գեղեցկուհիս,ների՛ր ինձ,ես չէի ցանկանում քեզ լքել,տե՛ս,ես մահացել եմ,սակայն ես քո կողքին եմ ու կմնամ,մարմինս մեռած է,բայց սիրտս բաբախում է դեռ,բաբախում է քեզ համար։Լիլիթ,միակ ապացույցը նրա համար,որ դու ինձ երբևէ կներես այն կլինի,որ դու կրկին երջանիկ դառնաս...եթե անգամ դրա համար անհրաժեշտ լինի ինձ մոռանալ։Մոռացի՛ր ինձ,Լիլի,մոռացի՛ր,թու՛յլ տուր խզեմ բոլոր կապերս այս աշխարհի հետ։Լիլիթ,իմ քնքուշ փերի,պսակի՛ր ինձ այսօր խոնավ հողի հավերժ ծառա,թու՛յլ տուր ինձ մնալ նրա գրկում,զգալ նրա սառը համբույրներն ու չոր գրկախառնությունները։Լիլի՛,թաղի՛ր ինձ այսօր ու չգաս այլևս իմ գերեզմանաքարին։Քո սուրբ արցունքներով չսրբես ինձնից մնացած միակ հետքիս`տապանաքարիս վրա ծանրացած փոշին։Կպահես այդ արցունքներն այն օրվան,երբ կունենաս քո նոր երջանկության պտուղը։Լիլի,իմ կամքով միայն այդժամ կհիշես դու ինձ,կհիշես,որ կայի ես,որ սիրեցի քեզ ու դատապարտվեցի սիրուս համար,կհիշես,որ հեռացա այս կյանքից`թողնելով քեզ մենակ։Կհիշես,որ դա էր կամքը իմ։Կհիշես,որ ես ստիպեցի քեզ թաղել իմ մեռած մարմինը,որտեղ բաբախող սիրտ կար...

пятница, 22 июля 2011 г.

Չուղարկված նամակ

-Աստծո կողմից ինձ տրված իրավունքովս ձեզ հայտարարում եմ այր ու կին։
Գևորգի ու Աննայի հարսանիքն էր տարվա ամենագեղեցիկ և ամենահարուստ եղանակին`աշնանը։Ոսկի հագած տերևները ծափ զարկելով շրջափակել էի նորապսակներին`շնորհավորելով նրանց և մաղթելով երջանկություն։Ոսկեզօծ տերևների փայլը լցվել էր Աննայի հոգու մեջ,նա այնքան երջանիկ էր ու այնքան լի սիրով։Սպիտակ զգեստ,հարսի քող,բարի դեմքեր ու կարմիր տերևներ...
Ըստ իրենց գյուղի համաձայնության աշունը ամուսնության ամենագեղեցիկ ու ամենաճիշտ շրջանն է,քանզի հարսի սկսեսուրը նորապսակների տալիս է մառանի բանալին,որը պետք է լի լինի տեսակ-տեսակ մրգերով ու չրերով,համեղ կոմպոտներով ու թարմ բանջարեղենով։Այդ առատությունը պետք է հովանավորեր նորապսակների ամբողջ կյանքի կայունությունն ու հարստությունը...Աննան ու Գևորգը միասին,մառանում`կտրված ամբողջ աշխարհից,առաջին անգամ միմյանց առաջ մինչև վերջ կբացեին իրենց հոգիներին ու սրտերը,առաջին անգամ նրանք կմիաձուլվեին ու կդառնային մի մարմին,առաջին անգամ նրանք կլինեին միայն երեքով`Գևորգը,Աննան ու իրենց սերը...
Անցնում էին օրերը,գլորվում էր աշնանային ժամանակը,կամաց-կամաց հեռանում էր Գևորգի ու Աննայի աշունը։Այդ գեղեցիկ աշունը,որ պսակեց նրանց,որ դարձրեց այր ու կին,որ նրանց հոգիները լցրեց ամենապայծառ փայլով,ամենաիրական երջանկությամբ լցրեց Գևորգի հայրական տունը։Անցնում էր աշունը,և մոտենում էր ձմեռը։Աննայի արդեն մայրական սիրտը չարիք էր կանխազգում։Աշունը լքում էր նրանց,չքնաղ աշնանը հրաժեշտ էին տալիս,սակայն արյդո՞ք դրանով էին պայմանավորված նրա սրտի ցավոտ կծկումները...
-Գևո՛րգ
-Ասա՛,գեղեցկուհից,-ասաց Գևորգն ու կնոջ փխրուն մարմինն առավ իր ամուր ու տաքուկ գրկի մեջ։
-Գևո՛րգ,սիրտս մի տեսակ ցավում է,ինչ-որ կսկիծ է ներսս պատել,չեմ հասկանում...
-Աննա ջան,մի՛ անհանգստացիր,դա հավանաբար քո կրծքի տակ մեծացող չարաճճիի պատճառով է,գոցւե սիրտդ ինչ-որ բան է կամենում,ասա՛,ես ոչինչ չեմ խնայի իմ թագուհու համար...
-Գևո՛րգ...
-Հա՞,դե ասա՛,ասա՛ տեսնեմ։
-Գևո՛րգ,խոստացի՛ր,խոստացի՛ր,որ ինձ երբեք միայնակ չես թողնի։
-Աննա,սիրելի՛ս,այդ ի՞նչ մտքեր են պարուրել քեզ։Իհարկե,երբեք չեմ լքի քեզ,ես քեզ երբեք չեմ կորցնի,երբեք մարմինդ բաց չեմ թողնի իմ գրկից,լսու՞մ ես,երբե~ք...
Ու Գևորգը սկսեց ամբողջ դաշտով մեկ վազել ամենավերջին սիրահարվածի նման ու բղավել,թե ինչքան է սիրում Աննային ու բղավել,որ երբեք նրան միայնակ չի թողնի։Աննան լուռ կանգնած նրան էր նայում`մեղմ ժպիտը դեմքին,սակայն ներսի վախը կրծում էր իր նուրբ հոգին։Գևորգը չհամոզեց նրան..գուցե նրա արդեն մայրական սիրտը վատ լուր էր կանխազգում...
Անցավ տաքուկ աշունը,արև խավարել էր,թաքնվել իր ճերմակ ծածկոցի երևում ու իր բոլորլիազօրություններով հանդերձ ժամանել էր ձմեռը։Ձմեռը վատը չէր,ոչ էլ`լավն էր։Ձմեռը չոր էր,կոպիտ,նա այնքան սառն էր,նրա մեջ մի կաթիլ անգամ սեր չկար,նրա մեջ անգամ սիրո մի բյուրեղիկ չկար։Սակայն ձմեռն ազնիվ էր։Նա առանց դիմակի էր հանդես եկել,նա պարզ դեմքով էր սուլում իր երգը,նա չէր խաբում և ոչ ոքի։Նա ձմեռն էր,սառն ու դաժան և նա դա չէր թաքցնում...
Ամենահասարակ ճերմակ առավոտն էր գյուղում,սակայն այդ ճերմակի մեջ սևություն կար։Աննան անհանգիստ էր,սրտի ծակոցներն ուժեղացել էին,իսկ Գևորգը քնած էր իր կողքին,այնքան խաղաղ,այնքան հանգիստ...Սակայն զուր էր այդ խաղաղությունը,խաղաղություն արդեն չկար։Գյուղի կենտրոնում կանգնած ռադիոընդունիչները պարտիզանների նման հայտարարեցին պատերազմի սկիզբը։Պատերազմ։Այդ մի բառով ճերմակ առավոտի ետևում թաքնված սևությունն անմիջապես քողի նմամ ծածկեց ամբողջ գյուղը։Պատերազմ։Պատերազմ հայրերի,եղբայրների,ամուսինների ու զավակների համար։Պատերազմ մայրական սրտերն ու կանանց հոգիները կեղեքելու համար։ՊԱտերազմ`զավակներին անտեր թողնելու համար։Սակայն կանչում էր հայրենիքը,նա ուներ մեր կարիքը...
-Գևո՛րգ,դու չես գնա պատերազմ.լսու՞մ ես,ոչ,դու չես գնա,դու խոստացել ես,դու չես լքի ինձ ու մեր փոքրիկին,ես կմեռնեմ վախից,դա՞ ես ուզում
-Աննա՛,հանգստացի՛ր հենց այս րոպեին։Հավաքվի՛ր,այլապես երեխային կվնասես
-Երեխային դու կվնասես քո բացակայությամբ,Գևորգ,ես չեմ կարող առանց քեզ
-Աննա,կարծու՞մ ես,որ ես պետք է կնոջ նման նստեմ տանը,երբ իմ ընկերները կկռվեն պատերազմու՞մ։Ո՞վ պետք է պաշտպանի մորս,քրզ,վերջիվերջո մեր զավակին,եթե ոչ ես։Ո՞վ։Իսկ այստեղ քո կողքին նստելով,մորս փեշի տակ մտնելով ես ոչ միայն ձեզ չեմ պաշտպանի,այն ինձ կվնասեմ,Աննա՛։
-Ախր դու խոստացել էիր...
-Այո՛,ես խոստացել եմ,ես խոստացել եմ Աստծու առաջ,որ կպահեմ ու կպաշտպանեմ քեզ,ես դա պետք է անեմ,Աննա՛,հավատա՛,ես ետ կդառնամ,ես խոստացել եմ,լսու՞մ ես,մաքրի՛ր աչքերդ,մարտիկի կինն իրավունք չունի արտասվելու։Ես ուժի և ոչ թե կարեկցանքի կարիք ունեմ։Դու այժմ զինվորի կին ես,հայրենիքի համար մարտնչող զինվորի,այնպես որ չկախեղ գլուխդ,Աննա՛,դու հայ կին ես,դու կին ես հայ մարտիկի...
Աննան կինն էր մարտիկի,սակայն առաջին հերթին նա կինն էր Գևորգի,իր սիրելի ամուսնու,այո՛,նրան աջակցություն էր պետք,սակայն վախը կրծում էր Աննայի հոգին...
-Ալավերդյան Արամ
-Ես եմ
-Ալեքսանյան Նարեկ
-Ես եմ
-Առաքելյան Գևորգ
-Ես եմ,-ասաց Գևորգն ու ամբոխի միջից առանձնացավ ու ամուր քայլերով առաջնորդվեց դեպի մեծ մեքենան։Նրա ականջներում զրնգում էր Աննայի խուլ ճիչը..Առաքելյան Գևորգ...նա քայլում էր ու փորձում էր ետ չշրջվել,չնայել Աննայի նվաղած դեմքին,կարմրած աչքերին,թույլ մարմնին։Սակայն ո՞վ գիտի,գուցե նա վերջին անգամ էր տեսնում կնոջը։Մի հայաց նետեց դեպի ետ ու մարդկային մտքի ամբողջ արագությամբ այդ մի ակնթարթում ասաց ինքն իրեն`խոսելով Աննայի հետ.
"Ես կգամ,Աննա՛,միայն թե դու ուժեղ եղի՛ր,լսու՞մ ես,ես կգամ,կլինեմ քեզ հետ,քո կողքին,խոստանւմ եմ,ես մի օր կրկին կմտնեմ այդ նույն դռնով ներս,կմոտնեամ օրորոցին,կգրկեմ մեր մանկիկին,կսեղմե կրծքիս ու կհամբուրեմ նրա ճակատը,իսկ դու կլինես կողքիս,ինձ ամուր կպած,իսկ ծնողներս`մեր ետևում`որպես մեր հովանավոր։Հիշի՛ր,դեռ կգա այդ օրը"...Գևորգի հայացքը կրկին հանդիպեց այն ահռելի մեքենային,որին վախեցած աչքերով նայում էր Աննան։Այդ մեքենան այժմ կտաներ իր ամուսնուն ու գուցե այլևս երբեք չվերադարձներ...
Ձմեռը դաժան էր,սակայն նա չէր թաքցնում իր դեմքը...


Եկավ գարունը։Գարունը տաքուկ էր,նա մեղմ շոյում էր հոգնած զինվորների ուժասպառ մարմինները,նա ժպտում էր զինվորներին,հաճոյախոսում էր,պատմում էր կյանքի վայելքների մասին,նա ջերմացնում էր զինվորների սառած ոսկրերը։Սակայն գարունը նենգ էր ու ստոր։Գարունը խորամանկ էր,ինչպես յուրաքանչյուր առաջնորդ,սակայն նա այնքան ազնիվ չէր,որքան Մարզպետունին և այնքան մաքուր չէր,որքան Նժդեհը։Գարունը ստոր էր ու նենգ,ինչպես թուրքը,նա երկերեսանի էր,ինչպես Թալիաթը։Իսկ խեղճ զինվորները հերթական անգամ միամտորեն խաբնվեցին գարնան քնքշանքին։Նրանք հերթական անգամ հավատացին այդ նենգ արարածին և կրկին խաբվեցին։Գարունը թուլացրեց նրանց,գարունը հուսախաբ արեց Գևորգին...նրա անզգայացած մարդմինն ընկած էր հազարավոր դիերի մեջ,նրա մեջ դեռ շունչ ու միտք կար։Նրա աչքի առաջ Աննան էր,գեղեցիկ Աննան..նա հիշում էր,թե ինչպես առաջին անգամ դիպավ Աննայի շուրթերին,նա հիշում էր իրենց անցկացրած խենթ ժամերը մառանում,նա հիշում էր իր խելակորույս վազքը դաշտի մեջ ու խոստումները`տրված Աննային։Նա պետք է դիմանար հանուն այդ ամեն ինչի,նա պետք է դիմանար իր զավակին գրկելու ու նրա ճակատը համբուրելու համար։Սակայն նենգ արեգակն իր ծակող փայլով նրան ստիպում էր փակել աչքերը,փակել,թուլանալ ջերմության տակ իր ու քնել առհավետ...


Գևորգն արթնացավ իր իսկ դողէրոցքից։Ցնցվում էր ամբողջ մարմնով։Անմիջապես շամպայնի խցանի նման վեր թռավ։Բուժքույրը նրան խնամքով ետ պառկեցրեց ու հրամայեց չշարժվել ու շտապ քայլերով հեռացավ պալատից...
-Բժիշկ,իմ հիվանդը զարթնեց,սակայն ջերմում է,այն էլ ուժեղ,նա շատ թույլ է,չի դիմանա...
Գևորգի ականջներում միայն խշշոց էր լսվում...Աննա...պետք էր շտապ նամակ գրել ու ասել,որ ամեն ինչ լավ է։Ահա նա գտավ բուժքրոջ նոթատետրն ու գրիչը։Ինչպիսի հրա~շք։Իր դողացող մատներով բացեց մի թարմ թուղթ ու փորձեց հավաքել ամբողջ ուժը մատների մեջ...
-Աննա՛,ողջույն,ինձ հետ ամեն ինչ լավ է,ես շուտ կառողջանամ ու կգամ....չէ,այսպես կանհանգստանա...ես ինձ լավ եմ զգում,շուտով արձակուրդ կգամ,լավ նայի՛ր քեզ,մայրիկիս.ու ուժեղ եղի՛ր,դու մարտիկի կին ես,ես քեզ սիրու...
Գարունը կանչում էր Գևորգին,նա թուլացավ,այլևս ուժ չուներ,նրա մարմինը պատվեց սառը քրտինքով,նա քնել էր ուզում..Գարունը նրան առավ իր գրկի մեջ,Գևորգն այլևս չէր ցնցվում,Գևորգն արդեն քնել էր,նա այլևս չէր կարող պայքարել...
Գևորգը մահացավ ոչ թե որպես իր գյուղի զավակ,ոչ որպես Աննայի ամուսին,ոչ որպես Սուսանի որդի։Նա մահացավ ինչպես անհայտ մի զինվոր,ով իր կյանքը նվիրաբերեց Հայաստան Հայրենիքին։Նա դարձավ մի սուրբ նահատակ,ում խաբեց գարունն ու սպանեք թուրքը։Գևորգը դարձավ Անհայտ Զինվոր...

-Աննա՛,աղջիկս,արագացրու՛,փոստատարն է եկել,մեկ էլ տեսար բալիցս նամակ եղավ...
Արդեն ամառ էր,ոչ սառը,ոչ տաք,ոչ դաժան,ոչ նենգ։Ամենահասարակ ամառը։Ամենամիամիտ եղանակը։Իսկ հետո պիտի աշունը գար,սակայն դրա մասին փորձում էր Աննան չխորհել։Փոստատարն էր եկել,չգիտեր էլ ուրախանար,թե վախենար։Սև թու՞ղթ նա կպահի իր բռի մեջ`այլայլված ու այրիացած,թե ամուսնուց ստացած նամակը ցույց կտա բոլորին ու ի սրտե կարտասվի`սրտի քարը թափելով։Չգիտեր։Աննան շտապ քայլով մոտեցավ օրորոցին,փոքրիկ Մանեին պառկացրեց տաքուկ անկողնու մեջ ու դուրս թռավ տանից։Գյուղի ամբողջ ժողովուրդը հրապարակ էր եկել,մեկը նամակ էր սպասում որդուց,մյուսը եղբորից,մեկն էլ հորից,իսկ շատերն էլ Աննայի նման`ամուսնուց։
-Լիլիթ մայրի՛կ,արի տղեդ քեզի գրել է...
Լիլիթ մայրիկի ծերացած քայլերից այդ պահին ծաղիկներ էին ցողում,նա արցունքակալած աչքերով ու դողացող ձեռքերով պար էլ գալիս,տղան ողջ էր,նա նամակ էր գրել,Լիլիթ մայրիկն այնքան երջանիկ էր։
-Անահիտ ջան,քեզիկ էլ ամուսինդ է գրել,արի արի,վերցրու նամակդ,բալես..
Փոստատարի արտասանած Ան տառերը Աննային գցեցին ցնցումների մեջ։Սայան այդ տառերը չշարունակվեցին իր ուզածի պես...
Դանդաղ ու հոգնած քայլերով փոստատարին մոտեցավ մի ալեհեր ծերուկ ու դեմքի անհամար կնճիռները ձգելով`հարցրեց.
-Տղե՛ս,դու ինձ էս ասա,սև թուղթ կա՞։
-Չէ,պապի ջան,չկա։Հա վայ ճիշտ հիշեցրի՛ք։Ժողովուրդ ջան,սև թուղթ չկա,չկա է չկա,տղեքին ուղղակի չեն կարողացել գրել,պատերազմ է էլի,չեն հասցրել։
Ջահել ու թեթևամիտ փոստատարի բառերի մեջ այնքան թեթևություն ու պարզություն կար,այ թե ամեն ինչ այդքան պարզ լինել...
Ծերուկը հեռացավ հրապարակից`քթի տակ մրթմրթալով...
"Դե լավ է,որ սև թուղթ չկա,թող այս խեղճ կանայք գոնե մինչև պատերազմի վերջը հույսով ապրեն..."
Աննան ծանր քայլերով մտավ ներս...կրկին անորոշություն...սև թուղթ չկար,սակայն նամակ էլ չկար...Ամեն ինչ այնքան անորոշ էր ու անհասկանալի,սակայն այդ անորոշության մեջ դեռ հույսի կտոր կար։Քանի դեռ նրանք ոչինչ չգիտեին,ամեն ինչ հնարավոր էր։Աննան այլևս չէր ցանկանում մտածել,նա հոգնել էր իր գլխում անընդհատ պտտվող "իսկ եթե"-ներից...Աննան իր գիրկն առավ փոքրիկ Մանեին,ամուր գրկեց,սեղմեց իր կրծքին ու իր ուսին զգաց Գևորգի հորն ու մոր ձեռքերը։Սուսան մայրիկը կամաց շշնջաց.
-Նա կգա,բալե՛ս,նա կգա...

четверг, 21 июля 2011 г.

We are one...

Ընթերցել անպայման այս երաժշտության ներքո...
Հե~յ,ողջույն ^_^ Ի՞նչ,ինչու՞ ես կախել հայացքդ,հապա մի թույլ տուր տեսնեմ աչքերդ..ահա,ես քեզ չեմ ճանաչում,բայց դա ի՞նչ կապ ունի,ասա ի՞նչ է պատահել։Չե՞ս ցանկանում կիսվել։Դե այդքան ժլատ մի եղի՛ր,ախր ես սիրում եմ քեզ,ահա,ես քո անունը չգիտեմ,բայց դու չես պատկերացնի թե ինչքան եմ ես քեզ սիրում։Անհաղո՞րդ է քո հոգուն սերն իմ այդ։Ուրեմն թու՛յլ տուր օգնեմ ու հասկացնեմ,որ սերը հասկանալ պետք չէ։Պետք չէ հասկանալ սեը լրիվ անծանոթ մարդու նկատմամբ,այն պետք է պարզապես ընդունել։Ի՞նչ։Դու չգիտես սերն ինչ է...դու ստում ես,դու ստում ես ինքդ քեզ,դու գիտես,թե սերն ինչ է։Այլապես այժմ այստեղ նստած չէիր լինի,նստարանին փոքրիկ մրսող թռչնակի նման նստած չէիր լինի,դու գիտես սերն ինչ է,այդ իսկ պատճառով դու այստեղ ես։Քո սիրտը կոտրե՞լ են։Ուրեմն նվիրի՛ր այն ինձ,խոստանում եմ ամենայն զգուշությամբ կպահեմ ու կփայփայեմ նրա ամեն մի կտորը,իսկ երբ հանկարծ սրտիդ փշուրները ցավեցնեն ձեռքերս,ապա աչքերիցս գլորված արցունքները կվերականգնեն սիրտդ,ու այն այլևս երբեք չի կոտրվի։Գիտե՞ս ինչու,որովհետև իմ արցունքների մեջ էլ սեր կա,իմ արցունքների մեջ էլ ես կամ...
Հոգի՞դ է ցավում։Ապա թու՛յլ տուր իմ մեծ հոգուց քեզ մի պատառիկ նվիրել։Դու այն կպահես սրտիդ մեջ`հոգուդ խորքում,և ես խոստանում եմ քեզ,որ այդ փոքրիկ կտորը կլուսավորի քո ամբողջ ներաշխարհը։Նա երբեք չի հուսահատվի մեծ խավարի պատճառով ու կպայքարի այնքան մինչև ներսիդ խավարը կսկսի նմանվել մահացող արեգակի շառագույն լույսին։Ու իմ այդ փոքրիկ պատառիկը կսիրի ու կփայփակի քո հոգուն այնքան ժաանակ,մինչև դու ինքդ մի օր պատրաստ կլինես քո հոգուց մի պատառիկ էլ ուրիշին տալուն։
Ի՞նչ։Դու չե՞ս կարող։Դու անսահման ցավ ես ունեցել։Դատա~րկ է ներսդ...Ուրեմն նայի՛ր ինձ վրա,նայի՛ր աչքերս մեջ ու տես անծայրածիր ցավից ծնված բարությունը։Չե՞ս հավատում իրական սիրուն։Ուրեմն մի հայացք նետի՛ր իմ սրտի մեջ,տե՛ս,որ անշահախնդիր սեր էլ կա...
Դու այլևս ուժ չունե՞ս։Համաձայն եմ,դու այլևս ուժ չունես վատը լինելու,իսկ լավը լինելու համար քեզ ուժ կտամ ես,այդ իսկ պատճառով ես այստեղ եմ`քո առջև...Ցավու՞մ են ոտքերդ,հոգնե՞լ ես քայլելուց...ապա ես կգրկեմ քեզ,ձեռքս կքցեմ ուսիդ,ես կդառնամ դու,կքայլեմ քեզ հավասար,դանդա~ղ,սակայն հաստատու՛ն։Ես քեզ կրկին կսովորեցնեմ քայլել,ինչպես տարիներ առաջ մայրդ։Սակայն...սակայն այս անգամ մենք կքայլենք ճիշտ ուղով...
Աչքերդ ցավում են արցունքից,հասկանում եմ..սակայն նայի՛ր այս աչքերին,նայի՛ր իմ աչքերին,տե՛ս թե քանի ծով են նրանք տեսել ու քանիսն են իրենց իսկ վրա չորացրել ու տե՛ս,թե դրանք քեզ հիմա ինչպե~ս են ժպտում..
Ինչպե՞ս թե դու արժանի չես դրան։Դու սրտե՞ր ես կոտրել,խաբե՞լ ես,բամբասե՞լ ես,վատաբանե՞լ ես,անգամ վիրավորե՞լ ես անմեղ մարդուն և հարվածել ես անօգնական ձագուկի՞ն։Դու լա՞վը չես։Գուցե,սական ես այստեղ եմ,քո կողքին,որպեսզի ասեմ,որ դու կարող ես լավը լինել,ես այստեղ եմ,որ օգնեմ քեզ,դու լավը չես եղել,սակայն այնուամենայնիվ ես քեզ էլ եմ սիրեւմ։Տե՛ս,որ աշխարհում ամեն ինչ չէ,որ փչացել է։Ուրեմն ես այստեղ եմ եկել,որ ասեմ քեզ`ե՛կ ինձ հետ,ձեռքս բռնի՛ր ամուր։Ես եկել եմ,որ քե~զ օգնեմ։Ես քեզ չեմ ազատում քո մեղքերից ու չեմ կոչում քեզ լավ մարդ։Դա չէ իրական սերը։Սակայն ես եկել եմ,որ ասեմ,գիտե՞ս`ես կամ,ես ամենահասարակ մարդ եմ ու ես քեզ էլ եմ սիրում։Միայն այդ ամենամաքուր սերը այժմ կբուժի քո վիրավոր միտքը։Ես այստեղ եմ ու դու պարզապես այլևս չես կարող վատը լինել։Դու վատը չես,յուրաքանչյուրիս մեջ մի կտոր սեր կա,իսկ սերը չի կարող վատը լինել,դու կարող ես փոխվել,դու պարզապես կարող ես քո սիրուն ազատություն տալ...։Ու դու կանես դա,ես գիտեմ,սի~րտս է այդպես  հուշում։
Ես քո ձեռքն ամուր պահած կանցկացնեմ քեզ մութ թունելի միջով։Դու կսովորես մթության մեջ էլ լույս տեսնել,դու կսովորես սիրո մեջ սեր ցանել ու բարության մեջ`բարություն։Ես..չէ՛,այդժամ արդեն մենք կգնտենք ճիշտ ուղին մեզ համար,քանզի մեզ կառաջնորդեն լույսով լցված հոգիները մեր ու սիրով լցված մեր աչքերը։Պարզապես մի՛ վախեցիր,հավատա՛ ինձ,ե՛կ,դու չես մոլորվի մութ թունելում,մի՛ վախեցիր լավը լինելու~ց,քանզի ես եմ քո կողքին,քանզի քո կողքին իմ սերն է...Քանզի ես քեզ կսովորեցնեմ սիրել,սիրել ամեն ինչ ու ամենքին...Ես քեզ կրկին կսովորեցնեմ քայլել,սակայն այս անգամ ճիշտ ուղով,արի՛ ինձ հետ...
Ես սիրու~մ եմ քեեեզ...

среда, 20 июля 2011 г.

Գերմանական...ջերմություն

Ընթերցել անպայման այս երաժշտության ներքո...
Յուրաքանչյուրիս մոտ գրեթե միշտ անծանոթ իրերի,երգերի,մարդկանց,երկրների մասին որոշակիորեն ձևավորված կարծիք է լինում։Ահա այդպիսի մի կարծրատիպային կարծիք կա նաև գերմանական ազգի նկատմամբ։Ետպատերազմյա շրջանում մեր տատիկների,պապիկներից ստացած հոսքի պատճառով գերմանացիների մասին կազմած մեր կարծիքը սկսում և վերջանում է նրանց կարգապահությամբ,ճշտապահությամբ և սառնասրտությամբ։Այսօր ես եկել եմ այստեղ,որպեսզի կոտրեմ ձեր կարծրատիպերը...
Ես ունեմ հիանալի գերմանացի բարեկամներ,նրանք պարզապես արտակարգ մարդիկ են`զարգացած,կազմավորված աշխարահայացքով,ջերմ,հյուրընկալ,միշտ պատրաստ օգնելուն։Նրանց հետ ես ծանոթացել եմ դպրոցում,նրանք կամավորականներ են`եկած Գերմանիայից։Նրանք եկել են մեզ`գերմաներեն ուսուցանողներիս օգնելուն,աջակցելուն,հետաքրքիր ծրագրերի մեջ ներառելուն։Ցավոք սրտի շուտով վրա կհասնի հրաժեշտի պահը...Բայց ինչպես ասում են,մի օր պետք է այդ օրն էլ գար...
Գերմանիա...զարգացած ու առաջադեմ մի պետություն,որտեղ ապրում են Եվրոպայի թերևս ամենաջերմ մարդիկ։Դեռ չե՞ք հավատում,այսօր ես եկել եմ,որպեսզի ձեզ հակառակում համոզեմ...
Գերմանական դպրոցում անցկացրած 2 ամսում ես հասկացա,որ վերջիվերջո գոյություն ունի փոխադարձ հարգանք ուսուցչի և աշակերտի միջև,որ գոյություն ունեն այնպիսի ուսուցիչներ,որոնք կարող են մտնել դասարան ժպիտով,ողջունել ընկերական և իննսուն րոպեանոց դասն առանց ընդմիջման այնպես թեթև վարել,որ մոռանաս ժամանակի գոյության մասին։Այդժամ ես հասկացա,որ գոյություն ունի իսկական խմբակային աշխատանք,որտեղ ոչ թե մեկն աշխատում է,մյուսներն`արտագրում,այլ բոլորն ունեն աշխատանքի իրենց բաժինը։Այդ դպրոցում ես առաջին անգամ հասկացա,որ երբեք չի կարելի հերթը խախտել,նույնիսկ պատահմամբ,հակառակ դեպքում կարող ես հայտնվել 2 մետր ձգվող հերթի վերջում։Չնայած,որ ես երբեք չեմ ուշանում,բայց այդտեղ ես հասկացա,որ 2 րոպե ուշանալու պատճառով կարող ես լուրջ նկատողություն ստանալ,այն էլ տնօրենի կողմից։
Գերմանիա...հայկական իրականություն ամբողջությամբ տարբերվող ու առանձնացող մի քաղաքակրթությունը,որն ինքն իրենով չի զիջում մեր հայկական հյուրընկալությանն ու ջերմությանը..իսկ գուցե երբեմն նույնիսկ գերազանցում է։Կրկին չե՞ք հավատում։Ես ունեմ մի վերջին,բայց ամենաուժեղ խաղաթուղթը ձեռքիս...Ընտանիք,ամենաիսկական,շիկահեր ու սպիտակամաշկ գերմանական ընտանիք...
Ես երբեք չէի համարձակվի անգամ մտածել,որ գերմանական ընտանիքը կարող է երբևիցե այդքան ջերմ ու այդքան իրական լինել։Այդ ընտանիքը,Զերինգների ընտանիքը ինձ իր տանը հյուրընկալեց մեկ անգամ 2 շաբաթով,իսկ մյուս անգամ`2 ամսով։Համաձայն ծրագրի նրանք կոչվում էին հյուր-ընտանիք։Սակայն հյու՞ր։Արդյո՞ք ես հյուր էի այդ տանը։Նրանք ինձ համար հյուր-ընտանիք չէին,իսկ ես նրանց համար`հյուր-երեխա։Չեմ վախենա ասելուց,որ նրանք իմ երկրորդ ընտանիքն են,երկորդը`հաշվով,բայց ոչ կարևերորության քչությամբ։Իսկ ես դարձա նրանց երրորդ զավակը`կրտսեր աղջիկը։

Այդ տիպիկ գերմանական,բայց ոչ հայկական տիպիկ պատկերացմամբ ընտանիքը ամենահասարակ ընտանիքներից էր։Այն ուներ դասական կազմ`մայր,հայր,աղջիկ,տղա։Նրանք ամենահարուստ ընտանիքը չէին,բայց...
Բայց շատ ու շատ հարուստների հարյուրավոր երկրների կերազեին ունենալ այնպիսի սիրտ,ինչպիսին ունեին նրանք`Վիբեկն,Գերդը,Ֆրիդերիկեն ու Կոնստանտինը։Անսահման բարությամբ լցված այդ մարդիկ ինձ ծանոթացրին կյանքի տարբեր էջերին,սովորեցրին այնքան նոր բաներ,որոնք կարող էի միայն նրանցից սովորել...

Կոնստանտինի հետ ես դպրոց էի հաճախում։Նա մի տղա է,ով սիրում է շփվել ընկերների հետ,խմել գարեջուր,անցկացնել լավ ժամանակ։Այդ իսկ պատճառով հաճախ այնպիսի տպավորություն էր ստեղծվում,թե նա թքած ունի իմ գոյության վրա,սակայն դա այդպես չէր։Համաձայն եմ մենք շատ չէինք շփվում,ախր շփման շատ եզրեր չկային,սակայն պետք էր նրան մի անգամ մի բան խնդրել,ու նա ամենայն պատրաստակամությամբ անմիջապես կկատարեր իմ խնդրանքը։Ու չնայած,որ նա երբեմն շատ մոռացկոտ էր լինում,երբեք չէր անտեսում իմ խնդրանքները։

Ֆրիդերիկեի հետ ցավոք շատ շփում չեմ ունեցել,երբ ես մեկնեցի Գերմանիա,մեկ շաբաթ անց նա մեկնեց ԱՄՆ`այնտեղ դպրոցում մեկ տարի ուսուցանելու համար։Ֆրիթցի..նա խենթ մի աղջնակ է,մի հիպպի աղջնակ,շատ յուրահատուկ արտաքինով ու շարժուձևով,ինքնատիպ մտածելակերպով ու կյանքը վայելել սիրող մի աղջնակ...Ֆրիթցիի հետ ինձ լավ էի զգում,նա ինձ շատ լավ էր հասկանում,ամեն ինչում աջակցում էր և շատ բարեհամբույր ու բարի էր...Նա շատ լավ ջյութակ էր նվագում,ինչպես իր հայրը։Երբ նա երբեմն տանը ջյութակ էր նվագում,Գերդը միշտ անում էր իր նկատողությունները,որից Ֆրիթցին հուզվում էր...

 Գերդն ընտանիքի հայրն է։Նա մասնագիտությամբ մանկական հոգեբան է ու շատ զարգացած մի անձնավորություն է։Նրա հետ կարելի է ժամեր շարունակ խոսել,նա միշտ մի հետաքրքիր բան կգտներ պատմելու,բացատրելու,սովորեցնելու։Հիշում եմ,երբ միասին Բալթիկ ծովում էինք,նա ինձ տանում էր ջրի եզրի մոտ ու սկսում բացատրել ճահիճների առկայության փաստը,ձկների կյանքը,ծովի ալեկոծումը...Ինչպես նշեցի Գերդը հիանալի ջյութակ էր նվագում,նա նույնիսկ երաժշտական բենդ ուներ`Publiners.Նրանք հիմնականում նվագում են իռլանդական երաժշտություն...դրա մասին քիչ հետո

Վիբկեն ընտանիքի մայրն է։Նա կենսուրախ կին է,կյանքով ու ուրախությամբ լի,նա շատ աշխույժ է։Յուրաքանչյուր շաբաթվա հանգստյան օրերին մեր ժամանցը շատ հետաքրքիր էր կազմակերպում։Նա առողջ կյանքի կողմնակից է,ու նրա հետ մենք շատ ենք քայլել։Վիբկեին ես բոլորից զատ սիրով էի սիրում։Կարող էին Գերդն ու Կոնստանտինը տանը լինել,ինձ հետ,սակայն երբ Վիկբկեն էր տուն գալիս,սրտիս թեթևություն ու հանգստություն էր իջնում։
Երբ նա տանն էր,տունը կարծես ջերմությամբ լցված լիներ։Սիրում էի պարզապես նրա կողքին լինել,նրա համար օգտակար գործ անել,օգնել նրան խոհանոցում,նրա հետ գնումների գնալ։
Ես հաճախ հանդիպեցի նաև այդ ընտանիքի բարեկամներին,ընկերներին,ծանոթացա նրանց հետ։Պարզապես հիանալի մարդիկ էին։Երևի թե երբեք այդքան լավ մարդ միասին մի տեղում չէի տեսել։Նրանք բոլորն այնքան բարեհամբույր էին,կատակասեր։Ես մտերմացա նաև Գերդի բենդի հետ,մենք մի քանի անգամ եղանք նրանց բենդի համերգներին,վայելեցինք իռլանդական երաժշտությունն ու գերմանական շունչը...
Այդ ընտանիքն այնքան ջերմ էր ու այնքան բարի։Միասին մենք անցկացրեինք հիանալի ժամանակ,սակայն...
Ինչպես ասում են,մի օր պետք է այդ օրն էլ գար։Բոլորեց իմ 2 ամիսը ու ինձ իմ տունն էր սպասում,պետք էր հրաժեշտ տալ։Ատում եմ այդ պահը։Երբեմն ավելի հեշտ է պարզապես վեր կանալ ու գնալ,առանց ետ նայելու,առանց ջերմ գրկախառնությունների,առանց արցունքով աչքերի...



Վաղը..Վաղը պետք էր հրաժեշտ տալ այն մարդկանց,ում ես հասցրեցի այնպիսի ամուր սիրով սիրել,որ կհերիքի ամբողջ կյանքի համար։Վաղը..վաղը հրաժեշտ պետք է տայի նրանց գուցե ընդմիշտ։Գուցե այլևս երբեք չլսեմ Կոնստիի մրթմրթոցը,Վիբկեի ծիծաղն ու Գերդի խելացի խոսքերը,գուցե երբեք այլևս չգրկեմ Ֆրիթցիին ու երբեք նրանց հետ զբոսանքի դուրս չգամ։Գուցե ես երբեք այլևս չանցնեմ այդքան հարազատ տան շեմը,գուցե այլևս երբեք նրանց հետ գնումների չգնամ։Գուցե ես նրանց պարզապես կորցնեմ`սրտումս պահելով կյանքիս ամենաուրախ ու ամենալեցուն երկու ամիսը։Սակայն եկել էր հրաժեշտի պահը,պետք էր ամուր գրկել,այնքան ամուր,որ գնացքում նստած դեռ զգայի նրանց մատները մեջքիս վրա։Սակայն արցունքների անձրևը հզոր գտնվեց ինձանից։Ցնցվում էի ամբողջ մարմնով,հրաժեշտ էի տալիս կյանքիս ամենագեղեցիկ պահերից մեկին,կյանքիս ամենահարազատ մարդկանցից մի քանիսին։Հրաժեշտ էի տալիս աշխարհի ամենաջերմ ու մարդամոտ երկրին...Գերմանիային...

Հ.գ. Անցել է արդեն 1 տարի այդ հրաժեշտի պահից,սակայն մինչ օրս ես նամակարգական կապ ունեմ Վիբկեի,իմ այդքան սիրելի Վիբկեի հետ։Նա նույնիսկ իմ ծննդյան առթիվ ինձ մի ծանրոց է ուղարկել`տիպիկ Նեո-ական նվերներով`The Beatles,Erich Maria Remarque,Peace...Ու չնայած Վիբկեն հայերեն չգիտե,ես կասեմ...
Շնորհակալ եմ քեզ,Վիբկե՛,շնորհակալ եմ ձեզ բոլորիդ,որ ինձ սովորեցրիք տեսնել մարդու միջի  գեղեցիկը,սովորեցրիք նայել,թե դիմակից այն կողմ ինչ կա,սովորեցրիք հասկանալ,որ սառույցն անգամ իր ջերմությամբ այրել գիտե...Շնորհակալ եմ...

вторник, 19 июля 2011 г.

Նյուտոնը ես եմ կամ մանկական տարօրինակություններ

Ինչպես ցանկացած մարդ,ես նույնպես ունեցել եմ մանկություն(:D),որին շուտ հրաժեշտ տալ երբեք չեմ շտապել։Կարծում եմ,որ ինչ-որ տեղ հիմա էլ եմ գտնվում այդ շրջանում,սակայն այսօր ցանկանում եմ ձեզ պատմել իմ ավելի խոր մանկության և իմ մանկական տարօրինակությունների մասին։Կարծում եմ յուրաքանչյուր երեխա ունի հենց իրեն հատուկ որոշ առանձնահատկություններ։Դրանք քիչ չէին նաև ինձ մոտ,այնպես որ գնացինք...

    1.Սկսեմ հնարավորինս չափ սկզբից։Երբ դեռ անգիտակից էի,ես արդեն բավականին նպատակասլաց էի։Դեռ 1 տարեկանս չբոլորած ես ցանկանում էի անպայման հնարավորինս շուտ քայլել սովորել,քազնի քույրս արդեն քայլում էր։Բայց վերջիվերջո ես հասա իմ նպատակին և սկսեցի քայլել։:D

    2.Դեռ անգիտակից տարիներիս ես երբեք մայրիկի գրկից չէի պոկվում։Հայրս միշտ պատմում էր,որ նույնիսկ իրեն թույլ չէի տալիս ինձ գրկել,մնում էի միայն մայրիկին կպած այնպես,որ մարդիկ իրենց մեր հայկական ձևով ինձ կոչում էին "դոշի բռոշկա"։Իսկ հետո,երբ մեծացա,շատ կապնվեցի պապայիս հետ։Այդպիսի փոփոխություններ։

    3.Մանուկ ժամանակ ես ահավոր,չափից դուրս շատ էի հիվանդանում։1,3 և 5 տարեկան հասակում ամեն անգամ Նոր Տարվա շեմին թոքերի բորբոքում էի ունենում։Ծնողներս շատ հետևողական էի ու ուշադիր,սակայն ինձ բավական էր մեկ անգամ մրսել,և թոքաբորբը պատրաստ էր։Բացի այդ բացարձակապես ոչ մի ձմեռ չէի անցկացնում առանց բարձր տաքության ու ահավոր զզվելի հազով։Սա պարզապես շատ վատ հատկություն էր։Հարկավոր է նշել,որ 5 տարեկանում,երբ քույրս 6 տարեկան էր ու դպրոց էր հաճախում,ես թոքաբորբով հիվանդացա ոչ թե մրսածության,այլ այն պատճառով,որ շատ տենդագին ցանկանում էի քրոջս նման դպրոց գնալ։Այդ միտքն այնքան էր հզորացել մեջս,որ ինձ թուլացրեց`հասցնելով անկողին։ :D

    4.Մանուկ ժամանակ մինչև 7 տարեկանը ես կարողանում էի ձեռքերով բժշկել ցանկացած ուժեղ ցավ։Մայրիկս այդ տարիներին շատ ուժեղ գլխացավեր`նույն միգրեն ասվածն էր ունենում,ու եթե այն սկսվում էր,կարող էր բավականին երկար տևել։Սակայն երբ բացահայտեցինք իմ ձեռքերի ուժը,հարկավոր էր միայն ծնկի գալ պառկած մայրիկի անկողնու կողքին,ձեռքերս դնել նրա ճակատին մոտ 2 րոպե,և ցավն անհետանում էր։Ցավոք այդ կարողությունս իր ուժը կորցրեց մոտավորապես 7 տարեկան հասակում,չնայած ես համոզված եմ,որ վարժանքները կարող են դա ետ վերադարձնել։

    5.Մինչև 9 տարեկանը ես կարողանում էի փակ աչքերով տեսնել։Ինձ մինչև այդ հնարավորությանս ուժի թուլացումը թվում էր,թե բոլորի մոտ այդպես է,այդ իսկ պատճառով ոչ ոքի դրա մասին ոչինչ չեմ ասել`ընդունելով դա,որպես մարդկային ամենասովորական հատկություն։Այդ իսկ պատճառով ես դրա համար ոչ մի ապացույց չունեմ,սակայն կարծում եմ առանց ապացույցի կհավատաք ինձ։Թերևս դրա միակ ապացույցն այն է,որ փակ աչքերով տեսնելու հնարավորության պատճառով գիշերը քնելն ինձ համար շատ բարդ էր.պառկում էի քնելու,աչքերս փակում էի,սակայն շարունակում էի տեսնել հյուրասենյակից ննջասենյակ ընկնող լույսը,որի պատճառով քունս փախչում էր։Այդ իսկ պատճառով ես բավականին ուշ էի քնում ու մինչ օրս արդեն սովորության համաձայն անկողնում պառկելուց միայն 20 րոպե հետո ինձ հաջողվում է քնել։

    6.Ինչպես արդեն նշել եմ այստեղ,մանուկ ժամանակ իմ ամենասիրելի խաղը կախարդ-կախարդն էր։Ես սիրում էի ինձ պատկերացնել գեղեցիկ կախարդուհի,անգամ "կախարդական բաղադրատոմսեր" ու "թուրմեր" ունեի։Այդ տարիներին մենք տանը տարբեր գեղեցիկ բույսեր ունեինք,որոնք մերթ չորանում էին,մերթ ծաղկում։Ես էլ վերցնելով մեր մանկական խոհանոցային սպասքից մի ափսե անցնում էի սենյակներով ու հավաքում էի բույսերի չորացած տերևները,խառնում ու մանրացնում էի դրանք ու ասում "կախարդական" բառեր`ստանալով շատ կարևով մի թուրմ։ :)

    7.Այդ տարիքում ես սովորություն ունեի տանից գնալու:DԵս վերցնում էի այդ ժամանակահատվածի իմ ամենասիրելի տիկնիկին (որն ամեն տարի փոխվում էր:D),մի ցանցի մեջ դնում էի տիկնիկիս զգեստները և մայրիկին ասում,որ գնում եմ տանից։Մայրս արդեն սովոր էր իմ այդ տարօրինակ պահվածքին,այդ իսկ պատճառով նա ժպիտով պարզապես պատասխանում էր`լավ։Ես տանից դուրս էի գալիս,կանգնում էի դռան առջև մի քանի րոպե,իսկ հետո թակում էի դուռը։Մայրս,մտնելով իմ խաղի մեջ,դուռը բացելով ասում էր,արդյո՞ք լավ հանգստացա ճամբարում,ինչպե՞ս էր այնտեղ առանց ընտանիքի։Ես պատասխանում էի ամենայն հանգստությամբ ու անցնում էի ներս։ :D

    8.Մի շատ տարօրինակ սովորություն էլ եմ ես ունեցել,որի մասին հենց նոր հիշեցի,մոտավորապես 10 տարեկանում ես սիրում էի դռների ծխնիների փայտերի վրայով վերև բարձրանալ։Ինչպե՞ս էի կարողանում,դժվար է պատկերացնել։Պարզապես ես միշտ շատ ճկուն եմ եղել,կանգնում էի դռան փայտերի միջև և ձեռքերով ու ոտքերով հենվելով`բարձրանում վեր։Հաճելի էր ու հետաքրքիր,սակայն կհասկանաք ինձ,թե`ոչ,չգիտեմ :D

    9.Մի հատկություն էլ ես ունեի,որի պատճառով քույրս մասամբ տուժում էր։Ես սիրում էի պատուհանից դուրս նետել մեր քաղալիքները :DՉէ՛,չէ՛,իմ հոգեկան աշխարհի հետ ամեն ինչ կարգին էր,ես երբեք "նեռվայն" երեխա չեմ եղել,պարզապես ինձ չափից դուրս շատ հետաքրքրում էր,թե ինչպես են առարկաներն ընկնում,ինչ անկյան տակ,ուժի քանակից կախված ինչքան հեռու են թռչում և որ ամենակարևորն է,ինչպես են բախվում գետնին և բախվելուց հետո արդյո՞ք կրկին օդ են թռչում,թե կոտրվում են։Ցավոք,ես այդպես շատ խաղալիներից եմ զրկել քրոջս ու ինձ,բայց դե փորքիկ Մարիամիս  հետաքրքիր էր առարկաների անկումը։Երբ հայրս մեր պատշբամգբում վարդերի մեծ ծաղկաման պատրաստեց,ես սկսեցի ծաղկամանի միջի հողի քարերը պատշբամգից դուրս նետել(անկեղծ ասած ես մինչև այսօր էլ սիրում եմ բարձր տեղից ինչ-որ բան ցած նետել ու հետևել դրա շարժմանը)։

    Այնպես որ ծանոթացե՛ք,Նյուտոնը ես եմ։
    Այս շարքը դեռ էլի կարելի է շարունակել,սակայն այստեղ նշվածներն իմ ամենավառ տարօրինակություններն էին,որոնք կարծում եմ միայն ինձ են հատուկ: Եթե դուք նույնպես տարբերվող եք եղել,նշե՛ք դրանք մեկնոբոնություններում,այդպես ավելի հետաքրքիր կլինի։ :D


    воскресенье, 17 июля 2011 г.

    Ես,դու՞...Չէ՛..Մենք

    Այս գրառման մեջ ես ձեզ պատմեցի իմ ընկերների մասին։Չեմ սիրում ընկեր բառի կողքին տեսնել ամենամտերիմ,հարազատ,մոտիկ և նման այլ ածականներ,քանզի ինձ համար ընկեր բառը պարունակում է բոլոր այդ հատկությունները։Սակայն ես մի ընկեր էլ ունեմ,որը բաղկացած է 12 մասնիկից,12 ամբողջությամբ տարբեր,բայց այդքան միասնական մասնիկից։
    Խոսքը մեր JFF-ի կամ այլ կերպ ասած դասարանի մասին է։
    Ինչպես ասացի մենք այնքան տարբեր ենք.մեկս խելացի,մյուսը միամիտ,մեկս բանիմաց,մյուսս անկայուն,մեկս ազատ,մեկս կոմպլեքսներով,մեկս զգացմունքային,մյուսը`սառը։12 տարբեր անհատականություններ`լրիվ ձևավորված կամ դեռ անկայուն։Սակայն մենք մի դասարան ենք։Ինչ-որ տեղ գնալիս մենք միշտ միասին ենք։Ինչ-որ գործ բռնելիս յուրաքանչյուրս դրա մեջ ենք։Մեր մեջ չկան բաժանումներ,խմբավորումներ։Սակայն բնականաբար մեկը մյուսին ավելի շատ է սիրում,2-րդին`ընկերւոհի համար,իսյ3-րդին ոչ այնքան։Դա բնական է,ինչքան մարդ-այնքան կարծիք,և պարտադիր չէ,որ բոլորս միմյանց նույն սիրով սիրենք։Դա ամենևին պետք չէ,պետք է միայն մի բան,որը մենք ունենք.փոխադարձ հարգանք և դիմացինին այնպիսին ընդունելու հնարավորություն,ինչպիսին նա կա։Մենք վիճում էլ ենք,ընդհանրություններ էլ ենք ունենում,սակայն դրանք երկար չեն տևում։Ամենաշատը երկու օր։Հետո առաջին հերթին ինքներս մեզանից ենք ներողություն խնդրում,քանզի մենք`մենք ենք,ու մեր նմանը չկա։Վստահ կարող եմ ասել,որ դպրոցական շատ կոլեկտիվներ կնախանձեին մեզ...
    Գոհար-մենք շատերը մամա են անվանում,որովհետև բացի արտաքինից,նա իրոք մեր ամենամեծն է շատ հարցերում։Կյանքում շատ փորձություններ հաղթահարած,բայց հոգով դեռ երեխա...Եթե ինչ-որ մեկն իր սիրային հարցերում խնդիր է ունենում,անմիջապես նրան է դիմում։Գոհարը սիրում է բոլորին,այո՛,այո՛,բոլորին ու միշտ բոլորին ժպիտ է պարգևում։
    Էմմա-թերևս մեր միջից ամենադժվար ճանապարհ անցած մի մարդ է,բայց այդ ամենի հետ մեկտեղ շատ-շատ մարդիկ,որվքեր անհոգ կյանք ունեն,նրանից մի շատ մեծ բան ունեն սովորելու։Նա վայելու է կյանքի ամեն վայրկյանը,ոչ մի առիթ բաց չի թողնում կյանքը ճիշտ օգտագործելու համար։Նա նույնիսկ մի կտոր բուլկու մեջ երջանկություն կգտնի։Դա շատերիս է պակասում։Բացի այդ նա միակ մարդն է,ում մասին խոսելիս կարող եմ ասել.
    "Նա գիտի,ընկեր ԼԻՆԵԼԸ ինչ բան է"...
    Լիանա-մեր թեթևքաշայիններից է,ոճի գեղեցիկ զգացողությամբ ու լավ ճաշակով,շուտ սիրահարվող ու գրեթե միշտ շատ ուրախ մի աղջնակ։Սիրում է ծիծաղել ու սիրում է մեզ,հատկապես Գոհարին ու Էմմային։Նրա մտերիմ ընկերուհին Արևիկն է։
    Արևիկ-մի քիչ գոռոզ ու սկզբունքային,մի քիչ էլ իր ասածի,կարծու՞մ եք միայն վատ բաներ ասացի։Չէ,այսօր շատ երիտասարդներին պակասում է այն,ինչ նա ունի։Շատերը կցանկանային այդքան ուժ ունենալ,որպեսզի կարողանային պաշտպանել իրենց սկզբունքերը։
    Արփի-չնայած մեր մեջ տարիքով ամենափոքրը ես եմ,բայց Արփին մեր փոքրիկն է,փոքրիկ մուկիկը։Նա պարզապես խենթանում է Միկի և Մինի Մոուսների համար,նվիրե՛ք նրան որևիցե իր,որի վրա կլինի Միկին կամ Մինին,նրա աչքերն ամենահնարավոր կերպով կփայլեն։Նա իր աստղակերպով երկվորյակ է,սակայն ոչ միայն աստղակերպով։Նա շատ հաճախ է փոշմանում իր արածների կամ չարածների համար,անգամ գնած պաղպաղակի։Ցավոք առանց կողմնակի հուշումի չի կարողանում որոշում ընդունել,ախր նա դեռ փոքր է։ ^_^
    Վարդ-նրա հետ շփվելիս զգացվում է նրա հպարտությունն ու ինքնահավանությունը,բայց չափի մեջ։Նա բավականին շռայլ է,բայց ըստ տրամադրության։:D Անկեղծ ասած ես հավանում եմ Վարդի գեղեցկությունը,նրա մեջ ինչ-որ կերպով արիստոկրատ մասնիկ կա։
    Էդիտա-նրա մասին մենք շատ քիչ բան գիտենք,ցավոք սրտի։Նա ահավոր սուսիկ-փուսիկ է։Սակայն երբ սկսեց պարապել ԲՈՒՀ-ի համար,բացահայտեցինք,որ նա նաև շատ ընդունակ է,սակայն իր բնավորությանը համաձայն`լռում է միշտ։Նա հագուստի ընտրության մեջ միշտ առաջինն է,բացի այդ լսում է ճաշակով երաժշտություն։Նա նաև շատ ուրախ է,իհարկե այն ժամանակ,երբ որոշում է խոսել մեզ հետ։ :)
    Քրիստինե-նրա անունն ասելիս առաջին հերթին հիշում ենք նրա երկար-երկար մազերը։Դրանք արաջին դասարանից այդպիսին էին։Նա միշտ մի շատ երկար ու հաստ հյուս էր անում,սակայն այժմ մենք մեծացել ենք ու գանգուր մազերը դուրս են եկել հյուսի կապանքից։Նրա մազերը շատ գեղեցիկ են։Բացի մազերից Քրիստինեն մեկ այլ շատ ուժեղ բան ունի իր մեջ։Նա գիտի խենթի պես սիրել։Նրա սիրելին այժմ բանակում է,այնպես որ Ալիկին բարի ծառայություն։
    Անի-Նա բավականին շատախոս է,սակայն իր կյանքից կրկին շատ բան չգիտենք։Նա մի քիչ տղայական կեցցվածք ունի,չնայած դա վաղուց արդեն անիական կեցվածք է։Անին խայտառակ կերպով անընդհատ ուրախ է և միշտ ժպտում է։Նրանից կարելի է սովորել լիաթոք...ժպտալ :D
    Մարիամ-նա իմ անվանակիցն է,իմ կյանքւմ հանդիպած միակ աղջիկն է,ով չի բողոքում իր քաշից,կառուցվածքից և տեսքից։Դա շատ կարևոր է։Մարիամը զգացմունքային է,նուրբ,սակայն Անիի նման շատ ուրախ ու թեթև։Ի դեպ նրա մտերիմ ընկերուհին հենց Անին է։Մարիամի հետ ժամանակը պարզապես թռչում է թռչունի նման։
    Էլյա-հաշվով վերջինը ստացվեց նրա անունը,սակայն դա ոչինչ չի փոխում։Նա այն  մարդկանցից է,ում բացկայությունն անմիջապես նկատվում է։Ոտքից գլուխ իսկական երեխա։Իրոք,ոտքից գլուխ։Նա պարզապես արեգակի մի կտոր,ամբողջությամբ միայն դրակայն էմոցիա։Նա այնքան թեթև է,այնքան ուրախ և այնքան դրակայն,որ նրա կողքով միայն քայլելիս կարելի է ուղղակի ժպտալ։Նայել նրան ու ժպտալ,քանզի նրանից ուղղակի ու անուղղակի կերպով լույս է ճառագում։Նրա հետ հեշտ է,նա բարի է չափից դուրս,սակայն շներից վախենում է։Սարսափում է ես կասեի։Սական դրա հետ մեկ տեղ նա ոչ ոքին երբեք վատը չ ցանկանա..
    Ահա ասյտեղ տասնմեկն են։Վերջին տասներկուերորդը ես եմ։Չեմ սիրում ինձ մասին խոսել`այն էլ այսպիսի տեսանկյունից։Սակայն ես սիրում եմ նրանց յուրաքանչյուրին,թվում է,թե առաջին հայացքից մենք նման ենք։Այո՛,նման ենք,սակայն ինչքան նման ենք,այնքան էլ տարբեր ենք...Յուրաքանչյուրս իր ներդրումն ունի մեր ամեն արածի մեջ,դժվար է պատկերացնել,բայց դա հնարավոր է...
    Ես սիրում եմ ձեզ,երեխեք,դուք իմ կյանքի մի յուրահատուկ ու առանձնահատուկ մասնիկ եք։Ինչպե՞ս կդասավորվի կյանքը հետագայում,ես գաղափար չեմ կազմում,սակայն այսօր մենք միասին ենք,միասնական ենք,քանզի մենք 11գ դասարանի JFF-ն ենք...

    суббота, 16 июля 2011 г.

    Գե՞յ...վառե՛ք դրան..

    Գուցե շատերի մոտ փոխվի իրենց փոքր-ինչ ձևավորված կարծիքն ինձ մասին,սակայն դա ինձ ետ չի կանգնեցնի իմ կարծիքն ու ինչ-որ չափով նաև վրդովվմունքն արտահայտելու համար...
    Գե՞յ։Վառե՛ք դրան։Ես ամենասուր կերպով կքննադատեմ այն մարդուն,որ իմ ներկայությամբ կփորձի որևիցե մեկի հասցեին այդպես արտահայտվի,այն էլ հոմոսեքսուալների։Վառե՞ք դրանց։Մենք ի՞նչ ենք մեզնից ներկայացնում,որ ինչ-որ մեկին վառենք կամ անգամ քննադատենք։Թող առաջինը նա քար նետի,ով ամբողջությամբ անմեղ է։Կա այդպիսի մեկը՞։
    Եթե անգամ կա,նրա ձեռքը երբեք օդում չի հայտնվի`դիմացինին քարկոծելու համար։Սակայն այսօրվա մեր իրականության մեջ այդպիսի մարդիկ չկան։
    Գե՞յ։Հոմոսեքսուալի՞ստ։Լեսբի՞։Դուք գոնե գիտե՞ք նրանք ովքեր են։Գոնե մի վայրկյան ձեզ պատկերացրե՞լ ենք նրանց դերում։Գոնե մի վայրկյան փորձե՞լ ենք նրանց հասկանալ։Տղամարդկանց ես կհիասթափեցնեմ`ասելով,որ միայն կնոջը սիրելու ունակություն ունենալով տղամարդ չեն դառնում։Իսկ կանանց էլ կհիասթափեցնեմ այսպես,որ միայն տղամարդու հետ լինելով կանացի չեն լինում։Այնպես որ դու՛րս նետեք ձեր գլխից նրանց տղամարդկության և կանացիության խնդիրը և փորձե՛ք հասկանալ,թե նրանք ովքեր են...
    Հոմոսեքսուալները,այն է թե լեսբիներն ու արվամոլները,մարդիկ են,որոնք Ի ԾՆԵ ունեն սեռական հորմոնների հետ ՉՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ խնդիր,որի պատճառով մարդը սկսում է ձգողություն զգալ դեպի նույն սեռի ներկայացուցիչը։Դա այլասեռություն ՉԷ։Սա հիվանդություն է,այդ մարդիկ հիվանդ են,ինչպես ասենք հաշմանդամները,նրանք մեր շրջապատի թույլ մասնիկն են ու ունեն մեր աջակցության կարիքը։Հասկանու՞մ եք,խոսքն ասենք դերասան Ժերար դ' Պարտյեի մասին չէ,ով լինելով գեղեցիկ տղամարդ`հոգնել էր կանացի ուշադրությունից և որոշել էր վայելել տղամարդկանց սերը։Ո՛չ,այ դա այլասեռություն է։Այլասեռություն է նաև բիսեքսուալությունը,ես դա էլ չեմ ընդունում,այսինքն իմ ընդունելը որևէ բան չի փոխում,դա նրա ազատությունն է ու ընտրության հնարավորությունը,պարզապես ես չեմ փորձի նրան հասկանալ։Իսկ հոմոսեքսուալներին ես հասկանում...Մենք հայերով ամենակոպիտ ձևով վիրավորում ենք նրանց,անգամ երկար մազերով տղաներին "գոմիկ" կսարքեն մտքներում ու կծեծեն։Կատարյալ հիմարություն։Կատարյալ դատարկություն։Ինչպե՞ս հնարավոր չէ հասկանալ,որ մենք բոլորս մարդիկ ենք,հավասար,մեկս կարող է ծնվել սրտի արատով,մյուսս`ֆիզիկական թերությամբ,երրորդն էլ`սեռական։Ախր ինչի՞ մասին եմ խոսում,երբ այսօր հայերս նույնիսկ փողոցում հաշմանդամ տեսնելիս են ծիծաղում։
    Մենք պարզապես մոռանում ենք փոխհամաձայնության մասին։Ընդունում եմ,որ այնքան էլ գեղեցիկ չէ,երբ ասենք փողոցով գեյ-պարադ է անցնում կամ նմանատիպ այլ բան,ոչ բոլորն են ընդունակ դա տանելու,սակայն հոմոսեքսուալներին այդ ագրեսսային դրդում ենք մենք,այո՛,հենց մենք։Մենք չենք փորձում նրանց հասկանալ,ընդունել այնպիսին`ինչպիսին կան։Իսկ նրանք հնարավոր ամեն ուղի փնտրում են ցույց տալու,որ նրանք կան,որ նրանք էլ գոյություն ունեն ու ուշադրության կարիք ունեն։
    Դուք արդյո՞ք մտածել եք,որ ձեր շրջապատում էլ նրանք կան`հոմոսեքսուալները,որ ձեր ամենալավ բարեկամը կամ ընկերը կարող է ունենալ այդպիսի խնդիր։Այո՛,դա հնարավոր է։Սակայն մեր հայկական իրականության պայմաններում նրանք ստիպված են ամեն ինչ թաքցնել անգամ սեփական ծնողներից։Ինֆորմացիայի պակաս...
    Այո՛,հոմոսեքսուալներն ինձ համար մարդիկ են,ովքեր ունեն օգնության և աջակցության կարիք,ովքեր բնության շնորհիվ կամ պատճառով ծնվել են այդպիսին։Եթե չգիտեիք,ապա տեղեկացնեմ,որ միասեռությունը հայտնաբերվել է նաև տարբեր կենդնաիների,այդ թվում նաև կովերի մոտ։Այս դեպքում ինձ մնում է միայն մի եզրակացություն անել։
    Համասեռամոլության միջոցով Մայր-բնությունը փորձում է կրճատել մարդկանց և շատ տարածված կենդանիների քանակը,որպեսզի կարողա ապահովել արդեն գոյություն ունեցով ու նոր ծնվող սերունդի կյանքը...
    Բնությունը մեր նկատմամբ մեզանից ավելի մեծասիրտ է։Մի անգամ այս թեմայով ընկերներիցս մեկի հետ խոսելիս նա ասաց,որ մարդկանց թվաքանակը նվազեցնելու համար գոյություն ունի..ՊԱՏԵՐԱԶՄ։Այդ միտքն ինձ պարզապես աբսուրդ թվաց...Սպանե՞լ իրար,մորթե՞լ,երեխաներին թողնե՞լ որբ.կանանց`այրի՞,որպեսզի թվաքանակի կրճատում լինի...Այ քեզ մեծահոգություն։Այն ինչ բնությունը պարզապես խթան ստեղծելով բազմանալու դեմ ու առանց ոչ ոքի սպանելու ու դժբախտացնելու փորձում է ապահովել կյանքի հետագա զարգացումը Երկրի վրա։Սակայն մենք մեր ձեռքով ենք մարդկանց դժբախտ դարձնում։Անընդունելի է ու անհասկանալի ինձ համար։
    Մենք մարդիկ ենք,յուրաքանչյուրս ունի ցավեր,խնդիրներ,ունի թույլ տեղ,մենք հավասար ենք բնության ու կյանքի առաջ,այդ դեպքում մենք ինչպե՞ս կարող ենք հավասար չլիներ մեր դիմաց,ինչպե՞ս մենք կարող ենք որոշել այս կամ այն մարդուն հասարակության մեջ տեղ տալու կամ չտալու մասին։Ինչպե՞ս կարելի է արտահայտվել ինչ-որ մեկի թերության մասին,այն էլ քննադատորեն,երբ ոչ ոք կատարյալ չէ՞։
    Չէ~,ուզեք,թե ոչ,նրանք մեր մի մասնիկն են,նրանք մեր կյանքի մի հատվածն են,նրանք մեր հասարակության մի տարրն են...
    Ես մարդ եմ,ով ունի իր կարծիքն ու գիտի հարգել դիմացինին,բայց ինչն ամենակարևորն է,գիտի դիմացինին ընդունել այնպիսին ինչպիսին կա,նույնն էլ պահանջելով նրանից...
    Այսքանից հետո դուք դեռ կարո՞ղ եք ասել
    Գե՞յ...վառեք դրան...

    LinkWithin

    Related Posts Plugin for WordPress, Blogger...