четверг, 15 декабря 2011 г.

Ժամանակ

Վաղուց չեմ զրուցել քեզ հետ,իմ ընթերցող։ Ու այսօր եկել եմ,որ խոսենք մի շատ կարևոր թեմայի մասին։

Նախ ասեմ,որ ես բավականին երկար ժամանակ անհետացած էի`ամբողջ երկու շաբաթ։ Շատ ընթերցողներ նամակներով իրենց դիմում էին ինձ`ակնկալելով նոր գրառումներ։ Շատերն ուղղակի լուռ սպասում էին,ոմանք երևի նույնիսկ մոռացել էին իմ գոյության մասին։ Սակայն նրանք`ավելի ճիշտ դուք գիտեք,որ`ես դիմորդ եմ։ Ու այս պարագայում ամենամեծ "խնդիրն" այն է,որ ես,թող չնեղանան մյուսները,որոշ առումով սովորական դիմորդ չեմ։ Ես հիմա մի տարի չեմ պարապում`հատուցելով դպրոցում անիմաստ ու աննպատակ անցկացրածս տասը տարիների համար,այլ սիրով կրկնում եմ այն,ինչ որ ճիշտ ժամանակին սովորել եմ դպրոցում ու չեմ փորձում տասը տարվա բացթողումներս մեկ տարվա ընթացքում տեղավորել ուղեղիս մեջ,որ քննությունից անմիջապես հետո մոռանամ։
Ու իմ շատ սիրելի ընթերցողներն անպայման հիշում են,որ ես իմ առջև նպատակ ունեմ։ ՈՒ այդ նպատակը չի պայմանավորվում ԵՊՀ-ում անվճար տեղ ունենալով,այն ավարտելով ու ինչ-որ տեղ աշխատանք գտնելով։ Փառք Աստծո,ես ունեմ ավելի ծավալուն ու թեկուզ և բարդ,բայց և իմ նպատակները։ Ոչ ոք և երբեք չի ասել,որ նպատակին հասնելը պետք է հեշտ և արագ լինի։

четверг, 1 декабря 2011 г.

Անգլիական հրաժեշտ

Միշտ ատել եմ հրաժեշտի պահը։ Այնքան տհաճ է գրկել մեկին,ում այլևս չես տեսնելու։ Ինչու՞ իզուր կեղեքել ու քերել առանց այդ էլ ցավացող սրտերը։ Ինչու՞ իզուր կազմակերպել հրաժեշտի երեկույթներ ու հանդիպումներ։ Մի՞թե հնարավոր է հեռանալիս ուրախանալ։ Երբ հատկապես հեռանում ես մի տեղից կամ մեկից,առանց ում կյանքդ,ճիշտն ասած,կյանքի նման չէ։ Ես նախընտրում եմ անգլիական հրաժեշտը։ Այդպես ցավն ավելի քիչ է...


вторник, 29 ноября 2011 г.

Արցունքը բնավ այն չէ,որ կա


Ցավի հնոցի,մորմոքի դարբնոց,
Սա չէ միայն արցունքի ծնոց,
Արցունքն անգամ ճիչն է մանուկի
Եվ հեռվում մարող ձայնը կռունկի։

Արցունք անգամ այն կկոչվե,
Որ մեր շուրթերից դուրս կթռչե,
Ու թե արցունքեն տունն է աչքը,
Շուրթերին նա կմարե իր կյանքը։

суббота, 19 ноября 2011 г.

Նրանք միշտ ժպտում են կամ գերմանական սովորույթներ մաս 2

Առաջին գրառումս կարող եք ընթերցել այստեղ։
Չէի կարողանում շարունակել առաջին մասը,քանզի այլ բառեր էին գալիս ու խեղդում ինձ`չթողնելով,որ խոսեմ հենց Գերմանիայի մասին։ Այսօր ձեզ եմ ներկայացնում վաղուց սպասված գրառումը :)

1. Նրանք անխուսափելի բնապահպաններ են
Յուրաքանչյուր գերմանացի իր կյանքի պարտավորությունների առաջին շարքերում կանգնեցնում է բնապահպանությունը։ Գերմանիայում գրեթե հնարավոր չէ տեսնել մեկին,ով իր կերակուրի մնացորդները,անձեռոցիկը կամ առավել ևս այրվող ծխախոտը կնետի պարզապես փողոցում։ Բացի այդ նրանք տարբերակում են աղբարկղերը`թղթի,մետաղների,փաթեթավորման,սննդի մնացորդների...


пятница, 18 ноября 2011 г.

среда, 16 ноября 2011 г.

Քայլելիս նա միշտ մտածում էր..կամ ավելի ճիշտ...

Նրա նյարդային շարժումները մատնում էին սեփական մտազբաղությունը։Անհանգիստ ու արագ քայլերով այսուայն կողմ գնալով նա մի հսկայական բաժակի մեջ դրա 1/4-ի չափ թեյ լցրեց ու սկսեց ըմպել առանց շաքար ավելացնելու։Դեռ երեխա ժամանակ առանց շաքարի կամ գոնե առանց մոր պատրաստած մուրաբայի թեյը նրան առնվազն անճոռնի էր թվում,իսկ այժմ շարունակելով կոխրճել  արդեն մի քիչ մաշված գորգը`նա մատներով ամուր պահել էր եռացող բաժակն ու մոռացել դրա մասին...
Նա քայլելիս միշտ մտածում էր։Կամ ավելի ճիշտ մտածելիս միշտ քայլում։Երբեմն նույնիսկ ցանկանում էր պրոֆեսորներին խնդրել նրանց հարցերին պատասխանելու համար մտածել ոչ թե երկու րոպե`նստած,այլ քայլելով`32 վայրկյան։

среда, 9 ноября 2011 г.

Իսկ դու լուծե՞լ ես պապերիդ վրեժը

Գիտե՞ք,ամբողջ նյարդային համակարգս խախտվում է,երբ նման կոչեր ու ամպագոռգոռ արտահայտություններ նետողների հետ փոքրիշատե շփվելիս հանդիպում եմ մի սարսափելի պատկերի։Ու գիտե՞ք,թե որն է այդ պատկերը...
Լավ քեզ ազգայնամոլ ես,ազգայնական ես կոչում,դու`այ  անհասկանալի գոյություն,ի՞նչ իրավունքով ես պիղծ շուրթերդ թրջում գրեթե մի դար առաջ կոտորված մեր պապերի սուրբ արյան վրեժի խոսքերով,երբ նույն ինքդ,նույն անհասկացողդ կանգնում`ֆաշիստներին հարիր կերպով ձեռք ես տնկում ու զոմբիի նման Sieg heil ես բացականչում։Լավ,ես չեմ հասկանում,էտ դրանց գլուխներն իրո՞ք այդքան փոքր են,որ դժվար է այդտեղ մտցնել,որ մեր թուրքերի կողմից կոտորված նույն պապերը հենց էտ ֆաշիստների հետ են կռվել,հենց էտ ֆաշիստներին հաղթելու համար իրենց արյունն են թափել։

пятница, 4 ноября 2011 г.

Մեռած ծաղիկներ ինձ մի՛ նվիրեք...


Մեռած ծաղիկներ ինձ մի՛ նվիրեք,
Կյանքիս`մահով մի՛ արձագանքեք։
Ու թե անգամ վաղը մահանամ,
Թող կենդանի ծաղիկների բույրով հեռանամ։

Մեռած ծաղիկներ ինձ մի՛ նվիրեք.
Իմ մահով ուրիշ սերեր չսպանեք,
Չսպանեք այն կյանքերը նորածին,
Որ պիտի զարկ տան նոր հույսերին։

воскресенье, 30 октября 2011 г.

21-րդ դարի հայ Մաչոներ

Ուրեմն բոլոր դարաշրջաններում ու էթնիկ կառույցներում եղել են կնոջ և տղամարդու վերաբերյալ տարբեր իդեալներ և պատկերացումներ։Ինչպես բոլորը,այնպես էլ մեր քսանմեկերորդ հարյուրյակին հատուկ իդեալները չեն համապատասխանում նախորդներին,սակայն պիտի հպարտությամբ նշեմ,որ մենք գերազանցել ենք բոլոր նորմերը և որ մենք,միայն մենք ենք,որ քսանմեկերորդդարյա ինքնատիպ չմո մաչոներ ունենք։Ուրեմն մաչո ասված սուբկուլտուրան գալիս է դեռևս հին ժամանակցներից,սակայն իր բուռն զարգացումն է ապրել հատկապես ԱՄՆ-ի Տեխաս նահանգում,երբ մոդայիկ դարձան ատրճանակներն ու հարբել-խմելը։Տարիների ընթացքում ձևափոխությունների ենթարկվելով`եկել հասել է մեզ`հայերիս,այնինչ մաչո ենթամշակույթի ստեղծողները գլխի չեն ընկել,որ իսկական մաչոները արմատներով,բնականաբար և անժխտելիորեն,եղել են Հայաստանից։

четверг, 27 октября 2011 г.

-Կայսրինը տվե՛ք Կայրսին,Աստծունը`Աստծուն։

 Թերևս հատկանշական է այն,որ այսօր`Հոկտեմբերի քսանյոթին,ես պիտի խոսեմ մեր հայ առաքելական եկեղեցու և նրա հոգևոր հոր`Գարեգին Բ կաթողիկոսի մասին։
Այսօր`հոկտեմբերի քսանյոթին,քչերն են հիշում,որ Վազգեն Սարգսյանի հոգին երկինք ավանդվելուն զուգահեռ Գարեգին Բ-ն ընտրվեց հայ առաքելական եկեղեցու առաջնորդ։Այնժամ,երբ դաժանաբար սպանում էին մեր սպարապետին,երբ ինչ-որ անասուններ իրենց ձեռքերը մտցնում էին այդ հզոր մարդու արյան մեջ,նա կնքվում էր հոգևոր առաջնորդ։Նա եկավ արյամբ,ու պիտի գնա սեփական արյունով...
Հա,Քոչարյան,ու դու՛,դու էլ եկար արյունով ու գնացիր արյան ուղեկցությամբ։Սատանա՛,տեսնես կա՞ դեռ մեկը,որ չի տեսել,թե ինչպես էիր եկեղեցում Զատիկի ժամանակ ետ հրում մեր Աստվածավախ Կաթողիկոսի`քեզ մեկնած խաչը։Երևի տուն-տունիկ էիք խաղում հա՞։
-Ռոբիկ,դավայ ես խաչը քեզ մոտեցնեմ,մեկա դու հետ ես բրդելու,թող հարիֆները զարմանան։Մեկա սաղ մեր ձեռն ա,ով ինչ կարա անի...

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...