среда, 9 ноября 2011 г.

Իսկ դու լուծե՞լ ես պապերիդ վրեժը

Գիտե՞ք,ամբողջ նյարդային համակարգս խախտվում է,երբ նման կոչեր ու ամպագոռգոռ արտահայտություններ նետողների հետ փոքրիշատե շփվելիս հանդիպում եմ մի սարսափելի պատկերի։Ու գիտե՞ք,թե որն է այդ պատկերը...
Լավ քեզ ազգայնամոլ ես,ազգայնական ես կոչում,դու`այ  անհասկանալի գոյություն,ի՞նչ իրավունքով ես պիղծ շուրթերդ թրջում գրեթե մի դար առաջ կոտորված մեր պապերի սուրբ արյան վրեժի խոսքերով,երբ նույն ինքդ,նույն անհասկացողդ կանգնում`ֆաշիստներին հարիր կերպով ձեռք ես տնկում ու զոմբիի նման Sieg heil ես բացականչում։Լավ,ես չեմ հասկանում,էտ դրանց գլուխներն իրո՞ք այդքան փոքր են,որ դժվար է այդտեղ մտցնել,որ մեր թուրքերի կողմից կոտորված նույն պապերը հենց էտ ֆաշիստների հետ են կռվել,հենց էտ ֆաշիստներին հաղթելու համար իրենց արյունն են թափել։

Ու հիմա ինչ-որ լակոտ-լուկուտներ ուրանալով իրենց պապերի վաստակն ու սուրբ մահը`կանգնում ֆաշիզմից,արիականությունից ու չգիտեմ ինչ զհար ու զիբիլից են խոսում`առանց մտածելու,որ հենց այդ նույն պահին իրենց պապերը իրենց գերեզմաններում շուռ են գալիս։ՈՒ այս ամեն ինչի ամենամեծ զավեշտն այն  է,որ այդ նույն ճիճուները կանգնում ու դեմքի տրագիկ արտահայտությամբ,դեռ մի բան էլ մեղադրող ու մունաթ եկող տոնով դեմքիդ "ճպցնում են".
-Իսկ դու լուծե՞լ ես պապերիդ վրեժը։
Չէ՛,ներեցե՛ք,պարոնայք և տիկնայք,ես ոչ մի թուրքի կոկորդ չեմ կրծել,սակայն երևի թե ձեր ողորմելի ուղեղի համար հասանելի կլինի,որ ես դրա հետ մեկտեղ իմ պաշտամունքը չեմ հայտնել ֆաշիստների նկատմամբ։
Չէ,մի րոպե,ես հասկացա,երևի մեր առաջադեմ ջահելությունն իր 15 թվականին կոտորված պապերին ավելի շատ է հարգում ու սիրում,քան թե նրանց,ովքեր 45 թվականին 89-րդ Թամանյան Դիվիզիայի հետ մտան Բեռլի ու հաղթեցին նույն ֆաշիստներին,ում առաջ այսօր նրանց թոռները գլուխ են տալիս։
Ու կարո՞ղ եք ինձ նման անհասկացող մարդուն(չէ՞ որ ես չեմ հասկանում արիականության ու ֆաշիզմի վեհ գաղափարների ճկուն միտքը),թե ինչ իրավունքով են նման ճղճիմ հոգիներն իրենց ազգայնական կոչում։Ինչպե՞ս են իրենք իրենց թույլ տալիս սեփական շուրթերով արտաբերել ազգ բառը,երբ նույն շուրթերը Զիեգ Հայլ են բացականչում։
Չէ,գիտեք,ես հասկանում եմ,որ քեզ արիացի համարելը այսօր բավականին մոդայիկ է ու տարածված մեր առաջադեմ երիտասարդների շարքում,սակայն դրա հետ մեկտեղ,ԳՈՆԵ,պետք է չմերկացնել սեփական տգիտությունն ու տկարությունը։
Ամենահին ազգ,բոլորը մեզնից են սերում,արիացիներ,հզոր ազգ։Սա՞ է մեր ԱՐԻացի սերունդը։Սա՞ է,որ պիտի նոր սերունդներին պատմի մեր պապերի ԱՐԻությունների ու հերոսությունների մասին...
Մի հատ ուշադրություն դարձրեք էլի,ի~նչ տարբերություն են դնում 30 տարվա պապերի միջև։15թվականին կոտովածների վրեժը լուծու~մ,լուծու~մ,լուծու՛մ ենք,իսկ մեր 45թվական ՀԱՂԹԱԾ պապերի գերեզմանների վրա կանգնած ֆաշի~զմ ենք հարգում։Ինչպիսի~ վեհ գաղափար,չէ՞ որ դա ոչ բոլորին է հասու...


Ու ես թքած ունեմ այ դրանց նման ազգայնականների վրա,թքած ունեմ բառիս բուն իմաստով,նրանք իրավունք չունեն ազգ բառի հետ ասոցացվելու։Ես հասկանում եմ,որ էվոլյուցիոն շարժման ընթացքում նրանց ուղեղը ենթարկվել է դեգենեռացիայի ու հիմա նրանք բավականին խղճուկ վիճակում են,բայց եթե գոնե կարողանում են այնքան էմոցիա արտահայտել,որ դեմքներիս "ճպցնում են" մեր պապերի չլուծած վրեժը,ապա գոնե պիտի հասկանան,որ պետք չէ ազգի,նվիրվածության ու վրեժի մասին ունեցած նրանց ողորմելի պատկերացումները խառնել իրականության հետ...Այս անգամ ևս ես հանդես եմ գալիս իմ խղճահարությամբ նման ազգայնականների նկատմամբ,նրանք բավականին տխուր վիճակում են,բացի այն,որ նրանց արածների ու ասածների մեջ ոչ միայն տրամաբանակն,այլ անգամ անտրամաբանական կապ չկա,չկա նաև ուղեղի անհրաժեշտ ծավալ որոշակի ինֆորմացիա ուղեղում միաժամանակ պահելու համար...
Ու ես պատրաստ եմ թքել նման ազգայնականի վրա...

Комментариев нет:

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...