суббота, 24 сентября 2011 г.

Հիասթափություն

Հերթական անգամ տիկին Էլիզաբեթը հանձնարարել էր տնային շարադրություն "Իմ մտերիմ ընկերուհին" վերնագրով։Ճիշտն ասած մենք ամեն տարի(չնայած ընդամենը երրորդ տարին էր,ինչ դպրոց էինք հաճախում) ստանում էինք նույն հանձնարարությունը,բայց այնուամենայնիվ մեր բոլորիս կողմից սիրված դասվարուհին ամենայն բարեխղճությամբ բացատրում էր,որ շարադրության մեջ մենք պետք է նկարագրենք մեր մտերիմ ընկերոջը կամ ընկերուհուն,պետք է գրենք տարիքն ու նկարագրենք արտաքինը,պատմեք դպրոցում սիրելի առարկաների մասին։Մի խոսքով ամեն անհետաքրքիր բան։
Այդ շարադրությունները գրելիս մենք երբեք չէինք պատմում մեր մտերիմ ընկերոջ սիրած գույնի կամ հագուստի մասին,որովհետև բոլորս էլ մեր կարճ խելքով հասկանում էինք,որ ուսուցիչներին այդ չէ պետք։Ու ընդհանրապես տիկին Էլիզաբեթը միշտ մեղմ ակնարկով հասկացնում էր,որ ցանկալի կլինի մեր մտերիմ ընկերոջ պատիվը ստանա որևիցե մեկը մեր դասարանից։Թերևս այդպես ավելի հետաքրքիր կլիներ հենց ի՞ր համար։Չգիտեմ էլ,հա...

Կարճ ասած,երբ լսեցի արդեն սպասվող շարադրության թեման,ես գիտեի,թե ում մասին եմ գրելու։Նա իմ դասընկերուհին էր,ու չնայած որ ես բացարձակապես չէի հասկանում ընկեր,մտերիմ ընկեր ու առավել ևս չընկեր բառերի իմաստը,ես իմ մանկական բնազդով զգում էի,որ պիտի գրեմ հենց այդ աղջկա մասին,որովհետև նա իմ մոր մտերիմ ընկերուհու (մայրս,փաստորեն,գիտեր այդ բառի իմաստը) աղջիկն էր ու դրան էլ համալրած իմ դասընկերուհին։Մանկական այդ տարիքիս պատկերացումների համար մտերիմ ընկերուհի իդեալական մարմնավորում։
Նույն սկզբունքն էլ բարեբախտաբար գործում էր նաև Աննա-Մարիայի մոտ։Երրորդ տարին շարունակ նա գրում իմ,իսկ ես`իր մասին։Իմ մայրը նրա մոր մտերիմ ընկերուհին էր,հետևաբար իր մայրն էլ`իմ մոր մտերիմ ընկերուհին։Ու բնականաբար,եթե նա իմ մտերիմ ընկերուհին էր,ուրեմն ես էլ նրա մտերիմ ընկերուհին էի(Ճիշտն ասած ես դեռ մանկուց մաթեմաթիկա շատ եմ սիրել)։Այսպիսի գեղեցիկ օրինաչափություն...

четверг, 22 сентября 2011 г.

Մի կտոր էլ իմ մուսայից...


Հաճախ ինձ հարցնում են,թե ինչն է ինձ ներշնչում գրելու համար։Խոսքն այս դեպքում պատմվածնքների մասին է։Ու երբ ես պատասխանում եմ`ամեն ինչ,ինձ ուղղակի չեն հասկանում։Իհարկե ամեն ինչի տակ շատ բաներ են թաքնված,ու ես միանգամից տալ բոլոր պատասխանները։
Ամենից շատ ես ոգեշնչվում եմ նկարներից և երաժշտությունից։Վերջինս ինձ շատ էմոցիաներ ու մտքեր է տալիս,պարզապես կաթիլ-կաթիլ լցվում է իմ մեջ,իսկ ես բուռ առ բուռ հանում ու ձեզ եմ տալիս։Կամ էլ թե երաժշտությունը տաք ծածկոցի նման պարուրում է մարմինս,իսկ ես դրա հետ միաձուլված իմ հոգին բացում ու ցույց եմ տալիս։Կամ էլ թե դրանք թմրանյութի նման ներարկվում են արյանս մեջ,ինձ նետելով աներևույթ մի աշխարհ։Ու այս ամենն անում է միմիայն երաժշտությունը անկախ իր ժանրից`ռոք,թե դասական,մելոդիկ,թե ծանր,ուրախ,թե թախծոտ,պարային,թե պատերազմային....

среда, 21 сентября 2011 г.

Ու էլի կզարթնի Լաոն...

21-րդ դարի 2011 թվականի սեպտեմբերի 21-ն է այսօր,ու այսօր իմ հայրենիքի ծննդյան օրն է։20 տարի առաջ այսօր իմ հայրենիքը փյունիկի նման վերծնվեց մոխիրներից ու ոտքերն այրելով կանգնեց նույն մոխիրների վրա։Ինչպես յուրաքանչյուր նորածին,նա նույնպես թույլ էր,ուներ խնամքի ու սիրո կարիք։Ու ստացավ նա այդ սերը։Ու կոչվեց նա Հայաստանի Երրորդ Հանրապետություն։Սակայն դժվարացավ նրա ճանապարհը։Շատ էին նրան ճիշտ ուղուց շեղողները,ապականողները,շատերն էին նրան փորձում թույնել ու դեպի վատը տրամադրել այս կամ այն պետության դեմ։Իսկ երբ հայրենիքս խոսել էլ սովորեց,հաճախ փորձեցին նրա ձայնն օգտագործել ի օգուտ ուրիշների։Հայրենիքս անփորձ էր,միամիտ,երբեմն խաբվեց,երբեմն գիտակցեց,այսօր էլ դեռևս տատանվում է,այսօր էլ նա ընդամենը 20 տարեկան է,դեռ մի քիչ միամիտ,մի քիչ ալարկոտ,դեռ հստակ չկողմնորոշված։Սակայն ծնողներին հույս ու հավատ ներշնչող յուրաքաչյուր զավակի նման լի է նպատակներով,երազանքներով  ու ցանկությամբ,ավելի լավը,ավելի գեղեցիկն ու ավելի արժանին դառնալու համար։Ավելի արժանի այն ծնողներին,որոնք ստեղծեցին իրեն,ավելի արժանի իր իսկ զավակների համար,որ պիտի պահեն ու հզորացնեն իրեն։

суббота, 17 сентября 2011 г.

-Ես քեզ է՛լ եմ սիրում...

Կարող եք ընթերցել այս երաժշտության ներքո
Փողոցներ անվերջ մարդկանցով լի,լի մարդկային ամենատարբեր զգացմունքներով,փողոցներ`լուսավորված լուսամփոփի աղոտ լույսով,բազմաթիվ շրջիկ հայացքներ ու դատարկ աչքեր։
Շիկացած գետնին հպվող ու վայրկյանական գոլորշիացող ամեն կաթիլի հետ այլևս սեր չի կաթում մեր սրտերի մեջ...դու քայլում ես փողոցում,փնտրում ես նրան`այն միակին,փնտրում ես նրան բազում թրջած,սակայն ոչ մերկացած էությունների մեջ,սակայն ամեն անգամ աչքերիդ կրակը կոտրվում է մի սառը հայացքի հետ բախվելիս։Իսկ տաք ասֆալտից անասանելի ջերմություն է զարկում դեմքիդ,սակայն շրջապատի սառը շունչը ստիպում է քեզ փշաքաղվել,ու դու դեռ փնտրում ես նրան`այն միակին...



четверг, 15 сентября 2011 г.

Հայաստանը հենց ե՛ս եմ

Մի քանի օրվա ընթացքում այնքան տարբեր կարծիքներ լսեցի մեր`Հայաստանը լինելու կամ չլինելու մասին,որ այնուամենայնիվ որոշեցի իմ կարծիքն էլ հայտնել։
Գիտե՞ք,մենք հենց այս Հայաստանն ենք,որ կանք։Հայաստանի Հանրապետությու՞ն։Չգիտեմ ես այդպիսի բան։Հայաստան Հայրենիք,ահա թե ով ենք մենք իրականում։Հայաստանի ոչ թե հանրապետությունը,այլ Հայրենիքն ենք մենք։Ի՞նչ է հայրենիքն իրենից ընդհանրապես ներակայացնում։Մշակույթ,պատմություն...սակայն առանց ներկայիս ազգի հայրենիք չկա և վերջ։
Այժմ կա Հայաստան,ու Հայաստանը մենք ենք։Ու չնայած դուք կպնդեք,որ դուք այսքան վատը չեք,որ դուք երբեք զինվորի չէիք սպանի,որ դուք կաշառակերությամբ չէիք զբաղվի,ես կասեմ,որ դուք ձեզ պարզապես չեք ճանաչում,հայե՛ր։
Դուք ասում եք,որ դուք այս Հայաստանը չե՞ք։Իսկ ո՞վ եք դուք։Հա՛յ։Իսկ ի՞նչ եք արել հայերի համար։Ի՞նչով եք տարբերվում պետությունից։




среда, 14 сентября 2011 г.

Նեոն լեսբի չէ կամ միֆեր Նեոյի մասին կամ

Ընթերցողներ ջան,երեկ էլ չկարողացա անել այս գրառումը,քանզի գիշերվա մինչև  ուշ ժամը քրքրել եմ ֆիզիկայիս առաջադրանքները։Հիմա էլ անկեղծ ասած կենսաբանությունն է ինձ կանչում,բայց այնուամենայնիվ որոշեցի ձեզ պատմել այն միֆերի մասին,որոնք երբևիցե կապակցվել եմ իմ անվան հետ։

Երկու ամսվա ընթացքում իմ ծավալած գործունեության արդյունքում ընթերցողս հասցրել է ինձ ճանաչել ինչ-որ չափով ու նույնիսկ կարծիք ձևավորել։Սակայն ընթերցողիս կարծիքը երբեմն թյուր է լինում,ինչի մեջ ես վերջնականապես համոզվեցի,երբ բացեցի բլոգիս անհատական էջը ֆեյսբուքում և դրա հասցեի հղումը տեղադրեցի բլոգումս։Այսպիսով,սկսեցինք։

воскресенье, 11 сентября 2011 г.

Փոքրիկ ոչնչություններ

Ուրեմն ես`Մարիամ-Նեոս պաշտոնապես հայտարարում եմ,եթե որևիցե աթեիստ կամ հեթանոս դատարկագլուխ ևս մեկ անգամ փորձվի դիպչել իմ հավատին,փորձվի ինձ վիրավորել,ինձ մոտ իրեն խելոքի տեղ դնի,եթե իմ ներկայությամբ փորձվի ինձ համար Սուրբ Հավատալիքները ոտնահարի ու անարգանքի ենթարկի իմ հավատն ու դրանով նաև ինձ,ես ստիպված կլինեմ դուրս գալ իմ դաստիարակությունից ու վերջապես էտ ապուշների բերանները փակել։
Բոլոր աթեիստների հետ ես մի ընդհանրություն ունեմ.կրոնը բթացնում է իսկական հավատը։
Բայց ես հավատում եմ ոչ թե մեր հաստավիզ հոգևորականներին,ոչ թե հավատում եմ եկեղեցի կառույցին,այլ հավատում եմ Սուրբ Երրորդության Մի Ամբողջությանը։Ո՞նց էտ դեբիլներին բացատրես,որ եթե դու հավատում ես Քրիստոսին,դա դեռ ամենևին չի նշանակում,որ դու հավատում եմ կաթողիկոսին կամ քահանաներին։Դե բա ոոոնց,հազիվ տեղ են գտել կառչելու,մի բանից պիտի՞ բռնվեն,որ իրանց վստահ զգան.թե՞ չէ։Ես չեմ մեղադրում այդ մարդկանց այնքանով,որ իրանցից շատ շատերին պարզապես հասու չէ Աստվածաշունչը կարդալու,ընկալելու ու յուրովի հասկանալու ընդունակությունը։Բայց տենց տկար լինելով հանդերձ իրենց ո՞նց են համարձակվում անուն կպցնել դիմացինին։

пятница, 9 сентября 2011 г.

Ողբամ զքեզ իմ հայ ժողովուրդ

Արդեն քանի օր շարունակ դրել և քննարկում ենք ինչ-որ Անժելա Սարգսյանի բարոյական կամ անբարո կյանքը,քննադատում կամ պաշտպանում ենք նրան,չմտածելով,որ դա բնավ մեր գործը չէ։Անժելա Սարգսյանի բարոյականությունը չէ,որ պիտի փրկի Հայաստանը։Կամ էլ խոսում եք օդնոկլասսնիկների ու ֆեյսբուքի մասին,խոսում եք ձեր սեփական ազատության ու ինքնավստահության,ձեր ուժեղ լինելու մասին,իսկ ավելի գրագետները կամ գոնե այդպես ներշնչվածները խոսում են աշխարհի վերջի մասին։Իսկ դուք,դպրոցն ավարտած իմ սիրելի բարեկամներ,հենց դուք,ե՞րբ եք վերջին անգամ մտել դպրոց ու լսել մանուկների շուրթերից պոկվող բառերը։Կամ դուք,դպրոցական իմ բարեկամներ,քանի՞ անգամ եք ուշադրություն դարձրել ձեր իսկ բառապաշարի,հայացքների,տոնայնության վրա՞։


Երբ սեպտեմբերի մեկին մտա դպրոց,ես այնպիսի խոր հիասթափություն ապրեցի,այնպիսի ծանր ապրումներ ունեցա,որ նկարագրել հնարավոր չէ։Երեք ամիս շարունակ շփվելով խելացի ու զարգացած մարդկանց,կապեր հաստատելով այնպիսի երիտասարդների հետ,որոնք բանավիճելու թեմա և կուլտուրա ունեն`ես լցվել էի վեհ ու բարձր զգացմունքներով,ես մեր հայ երիտասարդության մեջ մակարդակ,ինքնազարգացում ու ինքնակրթություն,խոհեմություն ու,ինչու չէ,նաև փիլիսոփայություն էի տեսնում։Սակայն արժեր անցնել դպրոցի շեմը,որպեսզի կոտրվեին բոլոր հիանալի պատկերացումներն ու կարծիքները։Համատարած անգրագիտություն,ցինիկություն ու լպիրշություն։Իսկ եթե ավելի մանրանանք...
Մանկական այն անմեղ ու սուրբ շուրթերը,որոնք դեռ նոր պիտի արագ-արագ արտասանեն Թումանյանի Չարի Վերջն ու առանց հասկանալու անգիր արած ասեն Սասունցի Դավիթը,մաքուր այդ ուղեղը,որ պիտի լցվեր նոր մտքերով ու գիտելիքներով,ապականվում և պղծվում է հայկական անմակարդակ,մշակութային ոչ մի արժեք չպարունակող ու ոչ ուսուցողական բազմասերիանոց ֆիլմերի տիպիկ գրեռհիկ արտահայտություններով ու բարբաջանքներով։Ամեն ուր կարելի է լսել ադիկյան "պռիվետ"-ն ու վարդանյան "խա"-երը։Իրենց ավելի լուրջ ու կարևոր դեմքեր երևակայող տղա երեխաների շուրթերից պոկվում են գողաԳան աշխարհի կարկառուն ներկայացուցիչների անիմաստ ու լավտղայական դատարկախոսությունները,իսկ իրենց ավելի հասուն ու կանացի երևակայող աղջիկ երեխաներն իրենց պահում են մոտավորապես երեսուննանց ու բավականին հարուստ սեռական կյանք ունեցած կնոջ նման։Ու ու՞ր ենք մենք գլորվում այսպիսի սերունդով։
Ախր այստեղ հարցը հայր-որդի սերունդների խնդիրը չէ,ես էլ եմ ընդամենը 16 տարեկան,ես էլ եմ դպրոցական,մի քանի տարի առաջ ես եղել եմ այդ նույն աղջիկ երեխաների տարիքին,սակայն իմ կուռքը երբեք չեն եղել սերիալների հերոսուհիները,Տե՛ր Աստված։Մեր ժամանակ էլ սերիալներ շատ կային,պարզապես բրազիլական,ամերիկյան և այլն։Ու ես երբեք չեմ ձգտել նմանվել դրանցից գոնե մեկի գլխավոր հերոսուհուն։Ու հետաքրքիր է,թե ինչով են զբաղված այդ երեխաների ծնողներն այնժամ,երբ իրենց զավակը դասերն անելու ու ժամանակին քնելու փոխարեն անգիր է անում հեռուստասերիալների սցենարները։Ի՞նչով են զբաղված այդ երեխաների ծնողներն իրենց երեխաների կրթությամբ զբաղվելու,իրենց երեխաներին դաստիարակելու ու պահվածք սովորեցնելու փոխարեն։

Ու լավ,եթե կրտսեր սերունդին թողնեմ մի կողմ ու նայեմ մեր հասակակիցներին,ապա իմ շուրթերից ակամայից կպոկվի ողբամ զքեզ իմ հայ ժողովուրդ լացակումաց արտահայտությունը։Ես գոռոզ կամ ինքնասիրահարված մարդ չեմ,պարզապես ես ժամանակին ստացել եմ դաստիարակություն ու իմ ստացած դաստիարակությունն ամենևին կախ չունի ինձ շրջապատողների ստացած կամ բացակա դաստիարակության հետ։
Ես ինձ ազատ մարդ եմ համարում,ես ապրում եմ այնպես,ինչպես ինձ է հարմար,ինչպես ինձ է ցանկալի։Սակայն ես ունեմ մի սուրբ կանոն։Իմ ազատությունը վերջանում է այնտեղ,որտեղ սկսում է դիմացինիս ազատությունը։Իսկ իմ երկրորդ սուրբ կանոնը դիմացինին,հատկապես անծանոթ մարդուն անպայման հարգելն է։Իսկ ի՞նչ եմ ես տեսնում իմ բազմաթիվ հասակակիցների մոտ։Դիմացինի նկատմամբ հարգանքի բացարձակ բացակայություն,դատարկ գլուխներ,ոչինչ չարտահայտող կամ լավագույն դեպքում մունաթով լի աչքեր։
Աղջիկները կամ բարձրակրունկ գլամուրի տպեր են կամ էլ "վայ ես կեդից էն յան բան չեմ հագնում" գլՅամուրին ծաղրող երևույթներ։Սակայն նրանց երկուսին միավորում է երկու բան։
անմակարդակություն ու
  1. դատարկագլխություն
  2. տղա կպցնելու պլանի շուտափույթ կազմակերպում
Մեկի զենքն իր բարձրակրունկներն են(կարծում եմ դրանք շուտով կանցնեն սառը զենքերի շարքը),մյուսներինն էլ իրենց գժական ու ազատամիտ պահվածքը։
Երբ քայլում եմ փողոցում, ու ակամայից լսում եմ ինձ շրջապատող իմ հասակակից աղջիկների խոսակցությունները,հասկանում եմ,որ հայ ազգիս արժանապատիվ աղջիկները այս տարիքից արդեն տառապում են տանը մնալու տենդենցով...
Ու ո՞ր մի գրողի ծոցն ենք մենք այսպես գլորվում...
Տղաները,ասած Վարդան Պետրոսյանի,ընդհանրապես հին հունական ողբերգություն են։Նրանց մասին չեմ էլ ցանկանում խոսել։Օգտվելով մեր աղջիկների հասանելի վիճակին,ինչին անձամբ ես եմ բազմիցս ականատես եղել,փողոցում ոտի վրա աղջիկ կպցնելով ու սեփական հերոսությունների մասին առասպելներ հյուսելով ապրում են։Բանակ գնալը նրանց հարիր չէ,հո դոդիկ չեն,որ սովորեն...

Ու այսքանից հետո ինձ հետաքրքրում է,արդյո՞ք նրանց իրենց գեթ մեկ անգամ հարցրել են.
Տարիներ անց մենք ի՞նչ սերունդ ենք տալու,ի՞նչ տղաներ ենք տալու հայոց բանակին ու ի՞նչ մայրեր ենք տալու հայոց ազգին...

четверг, 8 сентября 2011 г.

Օզոնը մեր կյանքում

Երբ դեռ փոքր էի,հաճախ էի լսում օզոն բառն ու փորձում էի փոքր-ինչ պատկերացնել,թե այդ ինչ շերտ է,որի բարակումը կարող է հանգեցնել սարսափելի դժբախտությունների։Եթե դիտարկենք Էկոլոգիական տեսանկյունից,ապա Արեգակի լույսը համարվում է Էկոլոգիական գործոններից աբիոտիկի`ոչ կենսականի կարևորագույն մասնիկներից մեկը։Արեգակի ճառագայթման սպեկտրում իրենց կենսաբանական ազդեցությամբ տարբերում են երեք բաժիններ.
ուլտրամանուշակագույն
տեսանելի
ինֆրակարմիր
Այսօրվա մեր թեմայի հետ սերտ կապ ունեն Արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթները։Բնականաբար մեզանից յուրաքանչյուրը լսել է դրա մասին,սակայն քչերը գիտեն որ 0.29 մկմ -ից կարճ երկարությամբ ալիքները կարող են լինել կործանարար։Իսկ 0,300-ից մինչև 0,400 մկմ երկարությամբ ճառագայթները փոքր չափաբաժիններով անհրաժեշտ են մարդկանց և կենդանիներին օրգանիզմում պահված D նախավիտամինը վիտամինի վերածելու համար։
Ուլտրամանուշակագույն ճառագայթների կործանարար ազդեցությունից խուսափելու համար Երկիր մոլորակը հազարավոր տարիների ընթացքում իր շուրջ գոյացրել է Օզոնի շերտ։Միայն այդ շերտի առաջացումից հետո է հնարավոր եղել Երկրի վրա կյանքի ծագումը,քանզի Արեգակի անմիջական ճառագայթները ոչ միայն միանգամայն ներթափանցում էին Երկիր,այլ նաև բարձրացնում էին մոլորակի ջերմաստիճանը,որի պայմաններում կյանքի առաջացումն անհնար էր։
Օզոնը եռատոմ`թթվածնի երեք ատոմից բաղկացած մոլեկուլն էլ։Օզոնը թթվածնից ավելի անկայուն է և հանդիսանում է թթվածնի ալոտրոպ ձևափոխությունը։Օզոն հունարենից թարգմանաբար նշանակում է հոտ ունեցող։Անվան ճիշտ ընտրությունը զգացվում է օրինակ ամպրոպների ժամանակ յուրահատուկ բույրից։
Ինչպես արդեն ասացի,օզոնը բավականին անկայուն նյութ է ու կարող է ժամանակի ընթացքում փոխարկվել թթվածնի։


Այժմ,երբ մոտավոր ծանոթ ենք օզոնի կազմությանն ու կիրառությանը,կարելի է անցնել դրան 
առընչվող խնդիրներին։
Դեռևս անցած դարի 70-ականներին գիտնականներն ուշադրություն դարձրեցին մթնոլորտ արտահանվող բազմաթիվ գազերի ու քիմիական նյութերի`օզոնի վրա թողած ազդեցությանը։
1985 թվականին աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչները հավաքվեցին Վիեննայում և ստորագրեցին օզոնի շերտի պաշտպանության կոնվերցիայի տակ։Սա կարևոր և լուրջ առաջխաղացում էր,քանի որ բոլոր երկրներն առաջին անգամ համախմբվեցին էկոլոգիական-բնապահպանական խնդրի շուրջ ու որոշեցին դրան լուծում տալ։
Ութսունականներին,երբ սկսվել էին գիտնականների լուրջ հետազոտությունները,"Բնություն" ամսագիրը հրապարակեց բրիտանացի Գիտնական Ջո Ֆարմանի`Անտարկտիդայում օզոնային շերտի վերաբերյալ աշխատությունը։Ըստ Ջո Ֆարմանի և նրա հետ աշխատող գիտնականների պմբի տիեզերք ուղարկված ամերիկյան արբանյակները ճիշտ էին նկարել Անտարկտիդայի վերևում օզոնի շերտի քայքայված վիճակը(Ոչ ոքիս համար գաղտնիք չէ,որ եթե հատկապես Անտակտիդայում օզոնի շերտը բարակի,և ուլտրամանուշակագույն ճառագայթները հասնեն սառցե լեռներին,ինչ կկատարվի մեզ հեը)։Հետազոտությունները մեծ աղմուկ բարձրացրին,որի արդյունքում 1987 թվականի սեպտեմբերին կազմեց կազմակերպվող միջոցառումների և լուծման հնարավոր տարբերակների համաձայնությունն ու կնքվեց Մոնրեալի արձանագրությունը։
Մեր հայրենիքն այս երկու արձանագրություններին միացել է 1999 թվականին։Իսկ արդեն 2001 թվականին Հայաստանում ձևավորվել է օզոնի շերտի վերականգման և պահպանության ազգային ծրագիր,որը Վիեննայի արձանագրությամբ ստանձնած պարտականության մի մասն էր կազմում։Ծրագրի մեջ էին մտնում նաև ուսոցողական և բացատրական դասընթացները,որպեսզի բնակչությունն իրազեկ լիներ շրջակա միջավայրում կատարվող փոփոխություններին։
Տարիներ շարունակ ու մինչև օրս բազմաթիվ երկրներ փորձում են վերահսկել իրենց տարածքում գտնվող գործարանների,տների,լաբարատորիաների`մթնոլորտ արտազատած թունավոր նյութերի քանակը։
Ու Փա՛ռք Աստծո,գիտությունն այնքան զորեղ գտնվեց,որ կարողացավ արհեստական ճանապարհով,բայց այնուամենայնիվ Երկիր շրջապատող Օզոնի շերտը վերականգնել։
Այպիսով,եկե՛ք մեր կյանքն այնպես ապրենք,որ գա մի օր,ու հպարտ լինենք մեր մարդկային ծագմամբ ու այլևս չմտածենք,որ մարդը շրջակա միջավայրին վնասելուց բացի ոչինչ չի արել։Ու այսօր մեր օրերում մենք անգամ ունենք սեպտեմբերի 16,որը նշանավորվում է Օզոնի պաշտպանությամբ...

Շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված մյուս գրառումը կարող եք ընթերցել այստեղ։


среда, 7 сентября 2011 г.

Դաջվածքներն իմ աչքերում

[Հատված Նեոյի նոր`"Դաջվածքներն իմ աչքերում" պատմվածքից]
Ընթերցե՛լ այս երաժշտության ներքո
Քանի դեռ Լյուկն իր ընկերներ Ժիժիի ու Կոզետի հետ ընթրում է,կցանկանայի պատմել այդ փոքրիկ,սակայն արդեն վաղուց մեծացած տղայի մասին։Բայց Լյուկը,ինը տարեկան հասակում լինելով արդեն հասուն ու կայացած մարդ,առարկեց իմ առաջարկին ու պնդեց,որ ինքն անձամբ պատմի իր պատմությունը...Ու չնայած Լյուկի հայրն իրեն երբեք չի ասել,որ կնոջը միշտ զիջում են,այնուամենայնիվ Լյուկը պնդեց,որ միայն Կոզետի պատմությունից հետո կխոսի իր մասին...
-Ոնց եմ սիրում,որ ապուրը տաք է լինում։Այնքան տաք,որ այրում է շուրթերս ու լեզուս,-անկեղծ միամտությամբ ու խոր գոհունակությամբ,մի փոքր էլ մաքուր հրճվանքով ասաց Կոզետը։
Սակայն երեխաները միշտ չէ,որ նման երջանկության էին արժանանում։Մանկատանը հաճախ նույնիսկ տաք ջուր չէր լինում,որի պատճառով որբուկները ստիպված էին լողանալ ու լվացվել սառը ջրով...Որբերի կյանքն այդպես է դասավորված,նրանք միշտ և ամենուր ջերմության պակաս ունեն...
Իսկ Կոզետն ինքը ամեն օր նույն հանցագործությունն է կատարում։Նա շատ ամաչկոտ է ու ինքնամփոփ։Այն մարդը,ով կյանքի ողջ ընթացքում կրելու է որբի անբաժան ի՛ր պիտակը,իրավունք չունի այդպիսին լինելու։Իսկ ընդհանրապես որբուկները ստիպված են ամենուր ու անընդհատ շտապել,այլապես կյանքի`իրենց հատկացված բաժինը ինչ-որ մի շան կհասնի...Գոնե այդպես միշտ տիկին Ռիվուեն`աշխարհի ամենատաղտկալի ու ահավոր մարդն էր ասում,սակայն նրա մասին հետո։Տիկին Ռիվուեին անհրաժեշտ է մի ամբողջ գլուխ ձոնել,հակառակ դեպքում նրա անեծքից չենք պրծնի...

class="separator" style="clear: both; text-align: center;">


Կոզետն իր մոր համար անցանկալի զավակ էր ու ավելորդ բեռ։Եթե դու այժմ նստած ես սենյակում,իսկ քո ետևում ծնողներդ են,ապա պետք է որ կարողանաս փորձ կատարել ու պատկերացնել,թե ինչ է նշանակում աշխարհում ամենաթանկ ու ամենակարևոր մարդու համար լինել ավելորդ։Ավելորդ լինել մեկի համար,ով քեզ ստեղծեց,ավելորդ լինել մի մարդու համար,ով պիտի քեզ կանգնեցներ ոտքերի վրա,ու ասեր,որ ատելությունը լավ ընկեր չէ...Իսկ եթե դու մի որևէ մանկատան փոքրիկ որբուկ ես,ապա ե՛կ կրկին չպատկերացնենք ու մեր հիվանդոտ ձեռքերով չփորփրենք ցավոտ ու..չսպիացող վերքերը...
Երբ Կոզետը դեռ չէր ծնվել,նրա մայրը չէր էլ պատրաստվում պայքարել իր փոքրիկի համար այս աշխարհում տեղ վաստակելու համար։Ու ծնվեց Կոզետը առանց մոր,առանց հոր...առանց այս կյանքում իր նշանակության ու կարևորության..Կոզետը ծնվեց,ու դրանից բացի ուրիշ ոչինչ չկատարվեց...Աղջկա ճակատագիրն իր ծնվելուն պես արդեն պարզ էր։Չէ՛,ավելի ճիշտ ոչինչ էլ պարզ չէր։Կոզետի ճակատագիրն ավելի մութ էր,քան այսօրվա ձեր գիշերը պատուհանից այն կողմ...Փոքրիկի աչքերն առաջին անգամ բացվելուն պես աշխարհից կլանեցին դատարկ պատերն ու մարդկանց անտարբեր հայացքները,սին կյանքն ու դատարկությունը...
Ու ճիշտն ասած այդ օրվանից շատ բան չի էլ փոխվել։Այսինքն փոխվել է միայն այն,որ նա ինը տարով ու մի մետրով մեծացել է։Բայց մինչ օրս ոչինչ չի փոխվել այն կյանքից ու այն աշխարհից,որը կլանեց Կոզետն իր փոքր,սակայն մարգագետնի նման մեծ աչքերով...

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...