Ու այսօր Նա փոքրիկ որբուկի նման պատրաստ է փարվել իր այն ծնողներին,որ լքեցին ու հեռացան,որ իրեն թողեցին միայնակ,թույլ ու անտեր։Անցել է քսան տարի,սակայն հայրենիքը նրանց էլ է ներել,նրանց էլ է սիրում ու պատրաստ է հուր հավետ ապրել իրեն ճակատագրի քմահաճույքին թողած իր ծնողների հետ։
Հայրենիքը պատրաստ է իր գրկում ընդունել նաև իր դավաճան զավակներին,որոնք իրենց հոր կյանքի դժվար պահին մեջքով կանգնեցին ու հեռացան։Սակայն հայրենիքի սրտի այս վերքերն էլ են արդեն փակվում,ու նա իր բոլոր զավակներին է սիրում...
Բայց խոր է հայրենիքիս վիշտը,նրա հայրական սիրտը ցավում է իր իսկ հոգու խորքում թաղված երիտասարդ կյանքերի համար։Երիտասարդ կյանքերի,որոնք նահատակվեցին հանուն իր կայության ու հզորության...Ու երբեմն հայրենիքի ծնողները,նայելով մեր նոր սերնդին,վախենում են իրենց զավակին հանձնել մեզ`հայրենիքի զավակներին։Նրանց սիրտը վախո~վ է շնչում։
Թվում է,թե մենք այն սերունդն ենք,որի համար ծնողն այլևս այն արժեքը չունի։Թվում է,թե մենք այն սերունդն ենք,որը չի հիշում իր մեծերին,որ չի սիրում իր մայրերին։Թվում է,թե...սակայն այս ամենը միայն թվում է։Գուցե և մենք նոր սերունդն ենք,գուցե և մենք հաճախ ենք փորձում նմանվել եվրոպացիներին,գուցե ժամանակակից հայ մայրը իր զավակն երբեմն ռուսական ու եվրոպական երգեր է մրմնջում,գուցե և մենք այն սերունդն ենք,որի աղջիկները կրում են կարճ շրջազգեստ,իսկ տղաներն ունեն երկար մազեր։Բայց...
Բայց եթե թշնամին մի օր էլի համարձակություն հավաքի մեզ`հայերիս հետ ճակատամարտելու,եթե թշնամին էլի մի օր "հերոսանա" ու ուժ հավաքի մեզ հետ ճակատ-ճակատ տալու,ուրեմն մեր տղաների երկար մազերը մի ձիգ ամուր օղակ կկազմեն ու կխեղդեն թշնամուն,իսկ մեր կարճ շրջազգեստներից անպայման մի փեշ կգտնենք`մեր եղբայրների ու հայրերի վերքերը կապելու համար...Ու եթե մի օր խուժան ասկյարն էլի իր զորքը հանի մեր դեմ,հայ մոր,հայ կնոջ շուրթերն էլի կշշնջան.
-Զարթնի՛ր,Լաո...
2 комментария:
կզարթնի Լաոն, բայց դա են մարդիք չեն լինի, որոնք երազում են փայլուն սպիտակ դորջարի մասին:Սպառծիվկի ու բիսեդկի տիրակալները նորից կանցնեն ընդհատակ ու հետո, երբ փոթորիկը խաղաղվի, նոր գեներալներ դուրս կգան: դարեր են անցնում, բայց մարդիք նույն են մնում:Սա է մեր այսօրվա անկախությունը
Կգաաան,կգան,իրանք էլ կգան,իհարկե ընդհատակ անցնողներն էլ կլինեն,բայց միևնույնն է,ես մեր սերնդին հավատում ու վստահում եմ։Աշոտ Շահնազարյանն ինձ վկա :)
Отправить комментарий