понедельник, 27 июня 2011 г.

Իմ Ռոքի Թագուհին

սՈ՛չ,ո՛չ,այստեղ շարադասական ոչ մի սխալ չկա,խոսքւ հենց իմ ռոքի թագուհու մասին է։Ջանի~ս։Ես չեմ կարող իմ սերը նրա նկատմամբ բացատրել,պարզապես բառերն անզօր են։
Պետք է անկեղծ ասեմ,որ ես շատ վազուց չէ,որ ճանաչում եմ Ջոփլինին։Գերմաներեն պրոյեկտիս ես պետք է ներկայացնեի հիպպիներին և նրանց մշակույթը,որի անբաժան մի մասնիկը հենց Ջանիսն է։Եվ ահա ես մոտեցա համակարգչին,բացեցի հանրահայտ Youtube-ը և գտա նրան`իմ թագուհուն։Մի երգ-և ես սիրահարվեցի անմնացորդ ու անվերադարձ։Այժմ էլ լսում եմ նրա իմ ամենասիրելի երգերից մեկը`Summertime-ը և ներշնչվում եմ նրա ձայնով։Ջանիսի ձայնը պարզապես ձայն չէ,այն մի ամբողջ կյանք ու ուժ է։Միայն նրա ձայնը լսելիս ուժով և եռանդով այնպես եմ լցվում,որ պարզապես թռչել ու վազել եմ ուզում,ուզում եմ տրվել քամուն ու նա տանի ինձ հեռու-հեռու այնտեղ,որտեղ կան միայն Ջանիսի ձայնն ու երաժշտության հնչյունները։
Նրա արվեստը ուսումնասիրելիս հասկացա,որ նրա`արդեն իմ ամենասիրելի երգերից մեկը սոունդթրեք է եղել իմ մանկության ամենասիրելի ֆիլմերից մեկին։Խոսքը" Cry Baby" երգի և "Уж кто бы говорил" ֆիլմի մասին է։
Ջանիսը բավականին հաճելի արտաքին ուներ,սակայն ինչպես ցանկացած հիպպի,նա բավականին չխնամված էր,կրում էր գունագեղ հագուստ,շատ և կրկին գունավոր զարդեր։Կարճ ասած նրա արտաքինը նույնպես մեզ կյանքի էր կոչում,ստիպում էր ապրել ու նկատել կյանքի գունավոր կողմերը։
Սակայն Ջանիսը,կյանքը շատ սիրելով հանդերձ,ինչպես շատ տաղանդավոր մարդիկ,լքեց մեզ շատ վաղ և հատկապես իր բարձունքի գագաթնակետում։Ջանիսը հենց այդպիսին էր,նա երբեք ցածր չէր դառնա նորից,նա պետք է հեռանար այնժամ,երբ նրան ամենից շատն էին ցանկանում։...
Ջանիս Ջոփլինը կյանքից հեռացավ թմրանյութերի պատճառով 27 տարեկան հասակում ինչպես 27 ակումբի մյուս անդամները։(Դա վերացական մի ակումբ է,որի անդամներ Կուրտ Քոբեյնը,Ջիմի Հենդրիքսը,Ջիմ Մորրիսոնը և,ինչպես նշեցինք,Ջանիս Ջոփլինը մահացել են 27 տարեկան հասակում թմրանյութերի պատճառով։)
Ջանիսը հիպպիների իդոլն էր`լինելով իսկական հիպպի հոգով,սրտով,երգերով և նաև արտաքինով։նրա տիպիկ հիպպիյական երգերից է Շատերը Ջանիսին իր իսկ արտաքինից դատելով կարծում են,որ նա ագրեսիվ է և ջղային,չնայած նա իրականում շատ զգայուն էր ու հուզումնալից։Այդ ամենի հետ մեկ տեղ իր համերգների ընթացքում,երբ հատկապես թմրանյութերի և իր իսկ ձայնի հզորության ազդեցության տակ էր լինում,ոչինչ նրան չէր խանգարում ամբողջ բեմը քանդելու համար։Ահա այսպես մի անգամ The Pretenders խմբի վոկալիսը արտահայտվել է Ջանիսի մասին."Դուք նստած եք Ձեր տանը և հանկարծ լսում եք շուռ եկող գնացքների ձայնը-Դա Ջանիսն է։"
Ահա այսպես էլ Ջանիսն է արտահայտվել իր մասին։

"Կար մի ժամանակ,երբ ես երազում էի իմանալ ամեն ինչ։Շատ էի կարդում։Հավանաբար,կարելի է ասել,բավականին զարգացած էի։Չգիտեմ հատկապես երբ,բայց
ինչ-որ մի պահ ամեն ինչ փոխվեց։Բոլոր այդ զգացմունքները ինձ բացարձակ դժբախտացնում էին,և ես պարզապես չգիտեի ինչ անել դրանց հետ։Բայց հիմա ես գիտեմ,
ինչպես ստիպել իմ զգացմունքներին աշխատել։Զգացմունքները,որոնք լցնում էին ինձ,պարզապես ազատության կարիք ունեին,և ես ահա բեմի վրա եմ։Եվ երբ դա գործում է,
և հանդիսատեսն ինձ հետ է,ես զգում եմ մի ամբողջություն։Ես-ինձ մեջ,նրանք մտնում են իմ մեջ,մենք միավորվում ենք։Դա լցնում է ինձ։Հիմա ես կցանկանայի տրվել զգացմունքներին
ամբողջությամբ,դրանում է "սոուլի"հասկացությունը։"
Զուր չէ,որ ինձ երբեմն նրան են նմանեցնում։
Ահա վայելի՛ր նրա աստվածային ձայնը,թող այն քեզ էլ թռցնի ու տանի հեռու-հեռու անսահմանությունը։
Ջանիսի մասին ես կարող եմ խոսել անվերջ,պատմել ու խոսել ու խոսել նորից ու նորից։Սակայն այս դեպքում դա ձանձրալի կդառնա։Մնում է միայն մի բան ասելու.
Դու իմ Ռոքի թագուհի~ն ես,ես սիրու~մ եմ քեզ,Ջանի~ս։

We love Rock

Ժողովուրդ երեկ այնքան հոգնած էի,բայց այնքան հիանալի օրվանից հետո,որ պետք է անպայման գրեմ։
Ես արդեն բավականին ժամանակ է մասնակից եմ ֆեյսբուքյան մի խմբի`We love Rock-ի։Խմբում ուղղակի հիանալի մարդիկ են ու հիանալի մթնոլորտ,այնպես,կարծես այդ խմբում տանը լինես։Եվ այդպես աստիճանաբար բոլորս սկսեցինք մտերմանալ ու ընկերանալ։Եվ մեր շեֆի(:D) գլխում ծագեց հավաքվելու և միմյանց իրական կյանքում ճանաչելու մի գաղափար։
Այսպիսով,երեկ հենց այդ պատմական օրն էր,երբ մենք որոշեցինք դուրս գալ համացանցի սահմաններից և ծանոթանալ ռեալում։Ի դեպ,ըստ տղաներից մեկի`Գրիգի առաջարկի,մենք պայմանավորվեցինք հանդիպել սկզբում Հովհաննես Թումանյանի արձանի ՄԵՋ,ապա գնալ հայկական ավանդական Անգլիական այգի։
Մթնոլորտը,որը միշտ տիրում էր խմբի սահմաններում,պարզապես դուրս էր եկել Երևանի կենտրոնական փողոց։Բոլորս մի տեսակ իրար այնքան հարազատ էինք։ :D Միանգամից իրար հարմարվեցինք ու չնայած կային նաև անծանոթ մարդիկ,դա ոչ մի կերպ չխանգարեց մեզ,այլ ընդհակառաակը`կրկին նոր ծանոթներ ձեռք բերեցինք։Խոսալով,քննարկումներով,հարայ-հրոցով հասանք Անգլիական այգի։Բոլոր տարածված խաղերից մի-մի հատ խաղացինք(ամեն ինչ իրար հետ միանգամից էինք ուզում փորձել)։Հետո տղերքից երկուսը գնացին 20 րոպեի ընթացքում գնդակ գնեցին,որը մենք ծակեցինք 2 րոպեում:DԱմենահետաքրքիրներից մեկը բոլորիս քաջ հայտնի "Համարձակություն-անկեղծություն" խաղն էր,որի ժամանակ բոլորս ընտրեցինք համարձակություն։Ահա այն կետերը,որոնք բաժին հասան մեզ հիմնականում չարաբաստիկ Վազգենի գազափարներրի շնորհիվ. :D
1.Փուչիկ վաճառող կնոջից առանց գումարի փուչիկ վերցնել`համոզելով(Վահագ)
2.Փուչիկը վաճառել(շեֆ) (ի դեպ,գազով այդ հիանալի փուչիկը գնեցին ընդհամենը երկու գլանակ ծխախոտով)
3.Ծխախոտի մի գլանակը վաճառել(Տաթևիկ)
4.Բարձրանալ ծառ և տարզանի նման գոռալ(Սուրեն)
5.Մեր ետևում նստած մարդկանցից հավաքել 240 դրամ և վաճառել ծխախոտի մյուս գլանակը(Դա արդեն իմ գործն էր,դաղալները երկու առաջադրանք հանձնարարեցին,240 դրամի համար շատ շնորհակալություն Կարենին,իսկ գլանակը գնելու համար մի Ջազզմեն երիտասարդի,որն ի դեպ Կիթառ նվագելով գումար էր հավաքում ընկերների հետ :D)
Լավ ուրախանալուց,իրար հետ շփվելուց,ֆիլմեր քննարկելուց հետո մի փոքր էլ զբոսնեցինք դեպի Հրապարակ,որտեղ ականատես եղանք "Կառավարական շենքի" այրմանը։
Դե Կառավարական շենքը կատակ էր,բայց դրա ետևում ինչ-որ բան այրվում էր,այն էլ շատ ակտիվ։Հեսա կառավարությունը կասի շատ կարևոր փաստաթղթեր են անհետացել։:D
Քավ լիցի։Հրապարակում արդեն բավաժանվեցինք ամեն մեկս մեր ճանապարհով,քանզի տուն հասնելու համար տարբեր ուղղություններով էինք գնում։
Միասին անցկացրած մի քանի ժամերի ընթացքում և նույնիսկ հետո ինձ մոտ այնքան բարի և այնքան դրական էմոցիաներ էին հավաքվել,որ նույնիսկ մինչ այսօր պահպանվել են։ :)
Ապրե՛ք,երեխե՛ք։Նման օրեր թող բոլորիս կյանքում շատ լինեն։ Ու ինչպես ասաց քույրս`
I ♥ We ♥ rock :)

суббота, 25 июня 2011 г.

Մի սեղմումով հինգ լուսանկար. ֆիզիկայի հրաշքները

Լուսանկարչության արվեստի կուրյոզներից մեկը այնպիսի լուսանկարներ են,որոնցում լուսանկարվողը պատկերվում է հինգ պտտված դիրքերով։Այդ ձևով արված լուսանկարները սվորական լուսանկարների հետ համեմատ այն անկասկած առավելությունն ունեն,որ բնական շատ բնորոշ առանձնահատկությունների վերաբերյալ ավելի հստակ պատկերացում են տալիս.հայտնի է,թե լուսանկարիչներն ինչքան են հոգ տանում,որ լուսանկարվողի դեմքն ամենահարմար ձևով լինի շրջված։Իսկ այստեղ քննարկվող լուսանկարներում դեմքը միանգամից ստացված է մի քանի պտտված դիրքերով,և ամենաբնորոշը նկատելու ավելի շատ հնարավորություն կա։
Ինչպե՞ս են ստացվում այս լուսանկարները։Իհարկե հայերլիների միջոցով։Լուսանկարվողը նստում է մեջքով դեպի ֆոտոապարատը,իսկ դեմքը`դեպի երկու ուղղաձիգ հարթ հայերլիները,որոնց կազմում են 360 աստիճանի մեկ հինգերրորդ մասը,այն է թե`72 աստիճան։Այսպիսի հայելիների մեկ զույգը պետք է տա չորս պատկեր,որոնց տարբեր ձևով պտտված կլինեն ապարատի նկատմամբ։
Հայելիների միջից,որոնց շրջանակներ չպետք է ունենան,տեսախցիկը ոչ մի դեպքում նկարի մեջ չեն երևում։Դրա համար տեսախցիկը ծածկվում է երկու էկրանով այնպես,որ միայն օբյեկտիվը մնա դրսում,որն էլ իր հերթին,ինչպես նշեցի վերևում,նկարվողի անմիջապես ետևում է։
Պատկերների թիվը կախված է հայելիների թեքության աստիճանից։Որքան փոքր է անկյունը,այնքան շատ է նկարների քանակը.360/4=90,մենք կստանանք 4 նկար,360/6=60 և մենք կստանանք 6 նկար,360/8=45 և մենք կստանանք 8 նկար։Այսպիսով,ինչպես հասկացանք,կախված.թե հայելիների կազմած անկյունը 360 աստիճանի որ մասը կկազմի,կառաջանան տարբեր քանակի լուսանկարներ։Սակայն երբ անդրադարձումների թիվը մեծ է,պատկերները խավար և թույլ են ստացվում։Ուստի սովորաբար սահմանափակվում են հնգապատիկ լուսանկարներով։
Այնպես որ եկե՛ք նկարվենք շատ,որակով և հասկանալի և ամենակարևորը ֆիզիկան սիրելով։
Հ.գ.Նկարը ավելի հասկանալի դարձնելու համար քլիք արե՛ք վրան։Շատ քննադատորեն չմոտենաք,խնդրում եմ,ես այն պատկերել եմ համակարգչային ամենահասարակ Paint ծրագրով,բայց կարծում եմ հասկանալի ստացվեց :)

Այդպես ճիշտ է,տենց արա՛

Մենք շատ հաճախ ենք լսում և ինչու՞ ոչ,նաև ասում "տենց ճիշտ է"։Բայց եթե մի քիչ խորանանք,ճիշտ և սխալ ամենևին գոյություն չունի։Չկան օրենքներ,սահմաններ ու ճշտի-սխալի կռիվ,դրանք մտացածին են ինչպես Երկրագնդի զուգահեռականներն ու հորիզոնականները։Այս ամենը պարզապես հորինված է կյանքն ավելի հեշտացնելու,ամեն ինչ ավելի պարզեցնելու ու մատչելի սարքելու համար։
Մարդն,ինչ խոսք,հասարակության մասնիկն է,նրա մի տարրը և եթե յուրաքանչյուրը բացարձակապես անի այն,ինչ ցանկանում է,մենք կհանդիպենք Մայր-անարխիային։Դա մեզ ամենևին պետք չէ։Բայց ախր ո՞վ է ճշտին իրավունք տվել սխալին սխալ անվանել։Ինչու՞ է տգեղ,երբ վազում ես փողոցով մեկ ու երգում ես։Ինչու՞ են մեզ սաստում։Ինչու՞ են մարդիկ փորձում ամեն գունավոր բան ներկել միատոն գույնով,սարքել հասարակ,բոլորի նման,սարքել պա~րզ։Ատում եմ այդ պարզը։Պարզությունը ես սիրում եմ,իսկ պարզը-երբեք։Ինչու՞ է ճիշտ ամուսնանալ  20-30 ընկած սահմանագծում,իսկ եթե չամուսնացար,ուրեմն ուշացար։Ո՞վ ասաց,որ սիրելու համար հասուն,իսկ ատելու համար ուժեղ լինել է պետք։Ո՞վ է սահմանում օրենքներն ու դրանք ճի~շտ կոչում։Որտե՞ղ է գրած,որ սևամորթը նեգր է,ստրուկ,իսկ դու ու ես`ոչ։Չէ,չէ,մենք ավելի շուտ ենք ստրուկ,մենք ստրուկ ենք օրենքներին,կարգ ու կանոնին,մենք ստրուկն ենք շրջապատի։Մենք ստրուկն ենք ճշտի...
Ու՞մ են պետք հոգու օրենքները։Ինչու՞ են ճաղեր պետք մեր մտքի համար։Մի՞թե չի կարելի ճախրել,հասնել երկնքին,հետո թեկուզ ընկնել,կոտրվել ու նորից հարություն առնել։
Պե՞տք է կյանքն ապրել բոլորի նման,բոլորի պես,քանզի դա ճիշտ է,քանզի ա՞յդ է կարգը։
Ատում եմ ես այդ կարգերը։Քո կյանքի օրենքների նկարիչը դու ես,դու՛։Մարդիկ,ովքեր այնքան ցանկություն չունեն իրենք իրենց կյանքը նկարելու համար,ապրում են հասակական օրենքներով։Դա նման է բլոգի ֆոն ընտրելուն։Կարող ես ընտրել բլոգի առաջարկած շաբլոններից,որը հավանես...կարող ես քոնը ստեղծել քո ձեռքերով ու այն կկոչվի քո~նը։
Ջարդե՛նք բոլոր պատերը մեզ խանգարող։Մենք ենք մեր կյանքի տերը,մենք։
Մեր կյանքի գույներն ու երանգները մենք ենք ընտրում,անկախ ամեն ինչից։Անկախ նրանից,թե կարմիրն ու վարդագույնն մասին ինչպես են նայվում,ես կներկեմ իմ սերը վարդի նման ալ կարմիր,իսկ երազանքներս`վարդագույն։Այստեղ`իմ կյանքում,գեղեցիկն էլ եմ ես սահմանու~մ։
Ես եմ իմ օրենքը,իմ կարգուկանոնը-իմ խիղճը։Իմ ամոթը-իմ հարգանքն է։Բա՛րև։Ես-ես եմ։

пятница, 24 июня 2011 г.

Հայրենասիրությունը հանուն միայն մսաղացի

Այսօր հաճախ կարելի է հանդիպել շատ սուր հայրենասերների ու ազգայնականների։Փաստն,իհարկե,ողջունելի է։Սակայն ու՞ր են մեր այդ նույն ազգայնականներն ու հայրենասերները,երբ խոսքը Պատմական Հայաստանի և պապենական հողերի մասին չէ։Հայրենասերներ ենք կոչվում,բայց մեր կառավարությունն այսօր հեծնել է մեզ ու քշում է ոնց,ուր և երբ ուզի։Սա՞ է ձեր հայրենասիրությունը հայե՛ր։Ձեր հայրենասիրությունը սկսում և վերջանում է Պատմական Հայաստանո՞վ։Ու՞մ է պետք Պատմական Հայաստան ասվածը,երբ մեր պետությունը հեսա իր պատմական մուտիլովկայով կծախի ամբողջ Հայաստանը սրան-նրան։Այսքան ենք մենք մեր ազգը սիրում։Ալարում ենք տեղներիցս վեր կենանք,բողոքենք,պայքարենք ու մեր ուզածին հասնենք։Չէ,պետությունն ինչ ուզում է թող անի,թող մորթի մեզ քոռ դանակով,բայց մենք երբենք չենք պայքարի։Ի՞նչ է,ձեզ երդում եք տվել,որ թուրքից բացի ուրիշ ոչնչի դեմ չե՞ք պայքարելու։Ամո՛թ է։ Ի՞նչ թուրք։Այ մարդ Թուրքը ձեր երկրում,ձեր գլխին նստած է,դուք Թուրքիա եք խաղացնում։
Այսօր էտ թրքամետ հայերը ձեր ու իմ կյանքն են ուտում,բայց մենք Թուրքիայի մասին ենք մտածում։Թե որ Ղարաբաղը չեն հանձնում Ադրբեջանցիներին,ուրեմն արդեն լա՞վն են։Թուրքը մեզնից հայրենասեր գտնվեց,չէ՞։Այսօր Թուրքիան օր օրի ավելի է զարգանում,գեղեցկանում,ուժեղանում և վերջապես հզորանում,իսկ Հայաստանը հեսա աղբի մեջ կկորի,իսկ մեզ մնա միայն նստենք,Նժդեհի խոսքերն անգիր արած ասեք ու թողենք մեզ ոնց ուզեն խաբեն ու հիմարացնեն։Նժդեհը հիմա իր դագաղում շուռ է գալիս`տեսնելով մեր այժմյա կարգավիճակը։Այո՛,Թուրքիան օգնություն ունի ԱՄՆ-ից,Եվրոպայից։Թուրքիան նավթ ունի։Ու ի՞նչ։
Իսկ մենք դրսից օգնություն չունե՞նք։Մենք հանքեր չունե՞նք։Ունենք,բայց միայն ու միայն անտեր ղեկավարության գրպանների համար ունենք։Քանի՞ միլիոն դոլար լափեցին սրանք։Ինչքա՞ն փող պոկեցին ժողովրդից ու հայ բարերաներից։Ինքա՞ն մեզ խաբեցին։Այ եթե էտ հայրենասիրությունը մենակ հպարտ-հպարտ խոսելու համար չօգտագործեիք,այլ մեր իրավունքների համար պայքարեիք,այսօր մենք Թուրքիայից պակաս զարգացած երկիր չէինք լինի։Ու միայն չփորձեք ինձ հակառակում ապացուցել,թե Թուրքիան այսօր զարգացած պետություն չէ,ի սեր Աստծո։Այ սա է մեր հայրենասիրությունը։"Յուրաքանչյուր ազգ արժանի է այն պետությանը,որը նա ունի"։Այո՛,մենք արժանի ենք էշի կարգավիճակում ապրելուն,մենք արժանի ենք,որ թուրքը մեր գլխին նստի,մենք արժանի ենք սրան,որ էսօր սոված զկռտում ենք։
Քանի՞ անգամ եք մտածել Հայաստանի այսօրվա վիճակի մասին նորից ու նորից Պատմական Հայաստան ամպագոռգոռ արտահայտությունը բացականչելուց առաջ։Ի՞նչ եք արել այսօրվա մեր վիճակը բարելավվելու համար։Մեր հին հայկական հողերը մեզ կցելուց մեր վիճակը չի լավանա,հավատացե՛ք։Պարզապես սրճարաններ,հյուրանոցներ,խաղատներ,գիշերային ակումբներ և բանկեր բացելու նոր տարածքներ կավելանան։Վերջ։էտ էլ ձեր Պատմական Հայաստանը։Քանի դեռ մեր գլխին այ սենց անաստված անասուններ են նստած ո՛չ զարգացած Հայաստան կտենաք,ո՛չ էլ Պատմական։
Հայե~ր,մեր ունեցած Հայաստանի Հանրապետությունն է պետք ազատագրել առաջին հերթին,հասկացե՛ք։Ազատե՛ք սրանց ձեռից,այդժա՛մ միայն մտածե՛ք մեր Պապենական հողերի ու միասնական Հայաստան Հայրենիք ստեղծելու մասին...

четверг, 23 июня 2011 г.

Ո՞վ է երկնքում նստած կամ ու՞ր է Աստված

Ա~խ,ես երանի կայծակ լինեի,
Որոտ ճայթյունով մռայլ ամպերից ժայթքեի ըմբոստ,
Պատռեի խավար կամարը երկնի,
Ցու~յց տայի մարդուն գաղտնիքը վերին,
Որ տեսնի այնտեղ`ինչ բան կա ահեղ,
Կամ ով է նստած և ուր է Աստված։(Բանաստեղծությունն իմ գրչին չէ պատկանում)
Այսպիսով,ինչպես խոսել ենք արդեն նախկին գրառման մեջ,շատերիս է հուզում,թե որտեղ է Աստված,ով է Նա,ուր է կամ ընդհանրապես գոյություն ունի,թե ոչ։Ես ինքս հավատում եմ Աստծո գոյությանը,սակայն եկեք չքննարկենք կրոն,քրիստոնեականություն,եկեղեցի հասկացությունները,քանզի այդ ամեն ինչն ավելի շատ նման է ուղեղի լվացման։Կրոնը էլի քաղաքականության մի տեսակ է,եկեղեցին անպայման չէ կառույց լինի,իսկ Հիսուսին հավատալու համար պետք չէ քրիստոնյա կամ ուղղափառ լինել,այնպես որ դա թողնենք մի կողմ։Ինչպես արդեն ասել եմ,աշխարհի ծագումը ես ասոցացնում եմ Աստծո`երկիրն արարելու հետ`որոշ վերլուծություններով։
Նախ սկսենք նրանից,որ Աստված մեկն է,բայց միաժամանակ կա Հայր,Որդի և Սուրբ Հոգի։Այս գաղափարը մարդիկ երբեմն կամ շատ հաճախ դժվար են պատկերացնում,ինչպե՞ս կարող է լինել մեկը,բայց երեքը։Ես հիշեցի մեր մանկության մաթեմաթիկայից խնձորի պատմությունը։)Պատկերացրեք ունենք մի խնձոր,որը բաժանում ենք երեք հավասար մասի։Կտորներից յուրաքանչյուրը խնձոր է,սակայն մեկ ամբողջական խնձոր չէ։Եթե կտորներն իրար կպցնենք,դրանք միասին կրկին կդառնան մեկ ամբողջական խնձոր։Այդպես նաև Հոր,Որդու և Սուրբ Հոգու դեպքում։Բայց եթե ենթադրենք,որ Աստված ունի մարդկային կերպարանք,ապա մի քիչ դժվարանում է այդ Երրորդությունը պատկերացումը,ինչպե՞ս կարող է մարմինը մեկ երեք մասի բաժանվել,մեկ նորից միավորվել,սակայն եկեք Աստծուն լուցկու տուփ չսարքենք`հասցնելով ամեն ինչ պրիմիտիմիզմի`մեր ուղեղին հասանելի դարձնելու համար։Մի պահ նորից անդրադառնանք Աստվածաշնչին։Այնտեղ ասվում է,որ Աստված մարդուն ստեղծեց իր կերպարանքով,սակայն միաժամանակ հիշենք,որ Գրքի մեջ կա մարդու գործոնը.Գիրքը գրվել է մարդու ձեռքով։
Հիսուս մեզ մոտ եկավ ինչպես ցանկացած մահկանացու,ապրեց մեզ նման 33 տարի,մարդիկ ճանաչեցին նրա Աստվածային էությունը,սակայն մարդկային կերպարանք։Ահա այստեղ էլ չի բացառվում այն ենթադրությունը,որ Աստված մարդուն հենց իր կերպարանքով է ստեղծել,քանզի ինքն էլ ներկայացավ մարդկայաին տեսքով։Սակայն Աստծո,Հիսուսի և Սուրբ Հոգու կերպարը մենք ընդհանրապես երբեք չենք տեսել,անգամ հեռվից շողքն էլ չենք նկատել։Սուրբ Հոգին միշտ ներկայացել է աղավնու տեսքով։Աստվածաշնչյան ցանկացած հատվածում Աստված գալիս է իր աշակերտներին որպես տեսիլք,ձայն,լույս,բայց կերպարը երբեք չկա։Այսօր էլ ֆիլմերում Հիսուս պատկերվում է,իսկ Աստծված`ոչ։Ու եթե թույլ տաք Աստվածաշունչը որպես դոգմա չընդունեմ,ապա ես Աստծուն չեմ պատկերացնում մարդկային կերպարանքով։Իսկ հիմա ամեն ինչ ավելի հասկանալի։Աստծուն ես պատկերացնում եմ որպես մեծ Էներգիա,ուժ։Իսկ հիմա բացատրեմ`ինչու։Ասում են,թե Աստծո և սատանայի միջև հոգիների պայքար կա։Յուրաքանյուրն իր հերթին ձգտում է ավելի շատ մարդկային հոգի քաշել,տանել դեպի իրեն,իր իսկ հզորության մեծացման համար։Իսկ ի՞նչ է հոգին։Երբ մարդ մահանում է,նրա մահից մի քանի վայրկյան անց նրա քաշը թեթևանում է մի քանի գրամով։Ինչու՞։Արյունը մնում է իր տեղում,մարմինը`նույնպես։Ի՞նչն է կորում։Հոգին։Իսկ ի՞նչ է հոգին։Հոգին մարմնի ներքին էներգիան է,իսկ էներգիան երբեք...ԵՐԲԵՔ չի կորում։Եթե ես Աստծուն պատկերացնում եմ որպես հսկայական էներգիա,կյանքի շարժիչ ուժ,ապա մահացած մարդու հոգին,կախված մարդու ապրած կյանքից,կմիանա կամ Աստծո կամ Սատանայի էնեգիային։Աստծո էներգիան արարում է կյանքը,արարում է գեղեցիկը,սատանայինը`հակառակը։Որտեղ լավը-այնտեղ վատը։Որտեղ դրականը-այնտեղ բացասականը։
Իսկ ի՞նչ սկզբունքով է որոշվում մարդու լավ կամ վատ հոգին-էներգիան։Մենք-մարդիկս ապրում ենք երկար կամ կարճ մի կյանք,իրար նկատմամբ զգացմունքներ ենք տածում կամ արհամարհում։Երբ որ ինչ-որ մեկն անիծում է մյուսին կամ ընդհանրապես վատ զգացմունքներով է լցված մյուսի նկատմամբ,ապա ըստ իմ պատկերացմամբ այդ ինչ-որ մեկն իր զոհին ուղղում է ահավոր բացասական էներգիա։Իսկ եթե ինչ-որ մեկը կարող է բացասական էներգիայի ալիք ուղարկել,ապա նա օժտված է հենց բացասական էներգիայով։
Ասում են,եթե մարդ զղջում է իր արածի համար,ապա Աստված ներում է նրան։Իսկ ի՞նչ է նշանակում զղջալ։Հասկանալ սեփական սխալներն ու ափսոսալ։Իսկ եթե մարդ ունակ է հասկանալու իր իսկ սեփական մեղսանքն ու դրա համար ափսոսալ,ապա իր հոգին,իր էներգիան բացասական չէ,այսինքն մարդ դեռ մաքուր է և սխալն ուղղելու քայլեր էլ կձեռնարկի։Իսկ եթե Աստված "ներում է",ապա պատրաստ է ընդունել նրա հոգին։ 
Եվ վերջում միայն մի բան։Չմոռանանք,որ սրանք միայն իմ անձնական վերլուծություններն են ու մտորումները։Հուսով եմ հասկանալի ստացվեց։Հակառակ դեպքում սիրով կպատասխանեմ բոլոր հարցերին և արձագանքներին։
Հ.գ. Եկեք լիենք բարի,սիրենք իրար ու փրկենք մեկս մյուսի հոգին։ :)

среда, 22 июня 2011 г.

Մեռած խղճի հիշատակին

Եթե քաղաքակիրթ և բարձրաշխարհիկ կյանքի հոմանիշը մեռած խիղճն է,ապա թույլ տվե՛ք կյանքս ապրեմ ջունգլիներում...Մարդիկ,ու՞ր ենք գնում,ինչու՞ ենք գլորվում դեպի գրողի ծոցը։Ու՞ր է կորում մեր մարդկայինը։Ու՞ր են կորել մեր արժանիքները։Գրառմանս վերնագիրը գրելիս վիճում էի ինքս ինձ հետ.չգիտեի գրել մեռա՞ծ,թե նահատակված։Ախր նրան սպանել են,մորթել են,խեղդել,լռեցրել...Թե՞ նա ինքն է ինքնասպան եղել,երբ հասկացել է,թե ինչ անտարբեր են իր նկատմամբ ու ինչքան անիմաստ է իր կյանքը։Սա արդեն կարևոր չէ,նա չկա,նա մեռած է մեր սրտերում։Եկեք ապրենք հանգիստ հա՞։Չկա խիղճ,չկան խնդիրներ,չկան մտածմունքներ։Եկենք ապրենք Ջայլամիս քաղաքականությամբ,չտեսնելով ու չնկատելով ոչինչ։Կարծու՞մ եք անտարբերությամբ աշխարհը չեք փոխի։Գրողը տանի,այսօր հենց միայն անտարբերությունն է փոխում աշխարհը։Մարդիկ քաղաքակիրթն են,մարդիկ բարձրաշխարհիկ կյանքն են վայելում,մարդիկ մաքուր են։Գրողին թող բաժին դառնա ֆիզիկական մաքրությունդ,քանի դեռ հոգիդ է պղտոր,միտքդ`կեղտոտ,տկա՛ր։Ես խղճում եմ քեզ,ո~վ ՄԱՐԴ,կրում ես անունդ ամպագոռգոռ,այնինչ վաղուց արդեն մարդ չես դու։Քո խիղճն է քո մարդը,ո~վ դու՛,թույլ արարած։Ի՞նչ ես ներկայացնում քեզանից։Բնությունից ստեղծվեցիր,բնության մեջ մեծացար,իսկ հիմա սպանում ես մորդ,սրբապիղծ։Լափում ես նույն բնության բարիքներն ու թքում ես քո իսկ սննդի մեջ,թքում ես կյանքիդ ու մորդ-բնությանդ մեջ։Ի՞նչ ես դու քեզնից ներկայացնում առանց նրա։Փոքրիկ ոչնչություն։Ոչինչ։Դու՞ ես բնությունը ինքնին,ուրեմն ես ատում եմ այդ բնությունը։Դու՞ ես քաղաքակրթության կարկառուն ներկայացուցիչ,ես կապրեմ անտառներում։Ի՞նչ ես նկատում քեզնից բացի։Ու՞մ ես նկատում քո մեծացած,բայց սին անձից բացի։Քթիցդ այն կողմ ոչինչ հասանելի չէ մշուշապատ աչքերիդ։Ու խոսքերս էլ արդեն հասանելի չեն քեզ,դու խի~ղճ չունես,դու մեռած ես։Բարությունը,հարգանքը,մեծահոգությունը,ցավոք,կոչվում են մարդկային արժանիքներ։Ինչու՞,եթե դրանք վաղուց արդեն թաղել ես մեռած խղճիդ հետ միասին։Ինչու՞,եթե այսօր քո իսկ պատճառով փողոցում հայտնված մի քոթոթ`կեղտոտ,անլվա ու հիվանդոտ,ավելի շատ է հարգում քեզ,քան հենց ես-մա~րդս։Ինչու՞ ենք մենք խոսում հսկայական բառերով,լինելով փոքրոգի ու մեծամիտ։Թանկարժեք կոշիկներով սեր չես գնի։Իսկ ո՞վ ասաց,որ հնարավոր չէ գնել երջանկություն ու սեր։Խաբել են քեզ,հարգելիս,խաբել են,այն էլ շատ կոպիտ,իսկ դու հավատացել ես միամիտի նման։Գնի՛ր փոքրիկ շան ձագուկ ու կստանաս իսկական սեր և երջանկություն։Վատնի՛ր փողերդ,թեթևացրու պահարանիդ ու տռզած ստամոքսիդ պարունակությունը,օգնի՛ր հիվանդ մանուկներին,հուսահատված մարդկանց ու խեղճ փողոցային շներին,քեզ մա~րդ զգա,քեզ լա~վ զգա։Իսկ դու պատկերացնու՞մ ես,թե ինչ նողկալի ես դու կողքից,երբ անհանգստանում ես թանկանոց կոշիկներիդ համար`մոտեցող փողոցային շունիկի պատճառով։Կեղտոտեց կոշիկներդ`մաքրեց հոգիդ,առանց հուսահատվելու նորից փորձ կատարեց քեզնից մարդ սարքելու։Դեռ հիշու՞մ ես`դա որն է։Դա նա է,ով գայլուկին պոկեց իր անտառից ու տուն բերեց,շուն սարքեց ու այսօր դուրս քցեց։Մարդը նա է,ով դուրս եկավ բնությունից,իսկ հիմա բնությունն այլևս ճանաչել չի ուզում։Դարձի՛ր այն մարդը,ով կար անտառներում,ով կար քո սրտում,փորի՛ր փոշով ծածկված դագաղի փոսը,հանի՛ր խիղճդ,փրկի՛ր նրան,դեռ ուշ չէ,նա ապրել է ուզում։Մի՛ եղիր անտարբեր,մի՛ եղիր մաքուր հագուստով,պղտով`հոգով։Եվ ոչ էլ բողոքիր անիմաստ,աննպատակ,առանց ոչինչ անելու։Եղի՛ր այն փոփոխությունը,որ ուզում ես տեսնել աշխարհում։Դեռ ուշ չէ։Ես հավատում եմ քեզ։Ու սիրում եմ քեզ...ՄԱՐԴ։

вторник, 21 июня 2011 г.

Կյանքի Ծագումը 2 կամ բացահայտ ճշմարտություն

Սկիզբը կարող եք կարդալ այստեղ։
Կենսաքիմիական-ըստ այս վարկածի կյանքը Երկրի վրա առաջացել է անօրգանական
նյութերից օրգանականների առաջացման միջոցով։Սա,իհարկե,փորձել են ապացուցել,բայց քանի դեռ մենք խոսում ենք Կյանքի ծագման մասին օգտագործելով վարկած բառը,ոչինչ դեռ ապացուցված չէ։
Իմ անձնական պատկերացումները.
Հաճախ եմ մարդկանց հանդիպում,որոնք Աստծուն չեն հավատում,զուտ իրենց իսկ ստեղծած կերպարի պատճառով.ծեր պապիկ`նստած երկնքում։Երբեմն էլ մարդիկ չհավատալով Աստծուն փորձում են ինքնահաստատվել`ապացուցելով,որ ավելի շատ բան են կյանքից հասկանում,քան հազարավոր մարդիկ,և որ իրենք հրեաների հետևորդը չեն։Թողնենք դա։Ես հավատում եմ Աստծուն։Այստեղից հետևություն չանենք,որ ես Աստվածաշնչյան վարկածը որպես այդպիսին էլ հենց ընդունում եմ։Հաճախ մենք մոռանում ենք,որ Աստվածաշունչը մի հսկա փիլիսոփայություն է,և եթե նույնիսկ չեք հավատում Աստծուն,գրքի իմաստությունը երբեք մերժել չի կարելի։Իսկ ինչպես ցանկացած փիլիսոփայություն,Սա նույնպես չի կարելի կարդալ`կարդալու,և ընկալել`ընկալելու համար։ՀԱՍԿԱՆԱԼ է պետք։
Հիշենք Աստվածաշնչյան տողերը.
"Ակսզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը"
Նկատենք,որ այստեղ երկիրը փոքրատառ է,ինչպես և Աստվածաշնչում։Փորձենք կատարել վերլուծություն։Այստեղ խոսքը չի գնում միայն Երկրի մասին,այլ նաև ուրիշ երկրների,երևի մոլորակների մասին։Իսկ մեզ համար գուցե "Աշխարհի արարումը" սկսել և վերջացել է Երկրի արարումով։
Աստված ստեղծել է կյանքը բոլոր երկրների համար`Մարս,Յուպիտեր,Պլուտոն։Այն,որ այօր միայն Երկրի կյանքին ենք ծանոթ,ստիպում է մեզ մոռանալ մյուս երկների մասին։Մարդիկ այսօր բացահայտում են,որ Մարսի վրա կյանք եղել է,այն ինչ Աստվածաշունչը մեզ դա շատ վաղուց էր ասել։Պարզապես մենք մեր Երկրով էինք շատ զբաղված։
"Եվ Աստված ասաց`լույս լինի,և լույս եղավ։
Աստված տեսավ,որ լույսը բարի է։"
Եվս մի դիտարկում,որը լրացում է վերևինին։Կրկին չի նշվում,թե որտեղ լույս եղավ։Այն եղավ երկրի,ոչ թե Երկրի վրա։Սա մտապահեք,սրան դեռ կանդրադառնանք հետագայում։
Այսպիսով Աստված ստեղծեց կյանքն ու Երկիրը 6 օրում,իսկ յոթերորդ օրը հանգստացավ։Սակայն այստեղ առաջանում է մեկ հարց։Քանի՞ ժամ է տևել Աստվածաշնչյան օրը։Ոչ ոք չգիտե։Այստեղ գտնում ենք ևս մի բանալի,որը բացահայտում է գաղտնիքներով լի ևս մի դուռ։Այսօր մենք ենք բաժանել օրերը 24 ժամերի տևողականությամբ,բայց թե քանի ժամ...օր...ամիս...տարի..դար..հազարամյակ և վերջապես քանի միլիոն տարի է տևել Աստվածաշնչյան մեկ օրը,ոչ ոք չգիտե.Ըստ պեղումների,մեր մոլորակը բավականին ստաժով է,այն ավելի քան հին է,քան պատկերացնում ենք։Ինչպես նշել եմ արդեն նախորդ գրառման մեջ,ըստ կենսաբանական վարկածի կյանքի ծագումը շաաաատ երկար է տևել և տևել է փուլերով։Եվ ամեն փուլ բաղկացած է հարյուր միլիոնավոր տարիներից։Այնպես որ,Աստվածաշնչյան ամեն մի օրը,ըստ իս,կյանքի ծագման վերաբերյալ վարկածների մի փուլն է։
"Աստված ստեղծեց մեծամեծ կետերը,և բոլոր կենադանի շունչ ունեցող սողունները,որ ջրերը առատ հանեցին իրենց տեսակի պես։"
Իսկ ո՞վ ասաց,որ Աստվածաշնչի առկայությունը մերժում է այն վարկածը,որ առաջին ցամաքային կենդանիներն առաջացել են երկկենցաղներից,որ առաջին կյանքն առաջացել է ջրի մեջ։Ախր,Տե~ր Աստված,հենց Աստվածաշնչի մեջ էլ հերթականությունն այնպիսին է,ինչպիսին տարիների ընթացքում ապացուցում են գիտնականները։Ըստ Աստվածաշնչի`Աստված սկզբում բաժանեց ջուրը ցամաքից,ապա ստեղծեց ջրային կենդանիներին,իսկ հետո`ցամաքային արարածներին։Հավատցե՛ք,Աստվածաշունչը ինքնին մի ամբողջ գիտություն է,պարզապես դեռ անհասանելի մեր ուղեղների համար։Գուցե մի օր մեզ ավելի հասանելի կերպով այն կընդունենք և կներկայացնենք։
Անցնենք առաջ։Հասանք Մարդկանց։Աստված հողից ստեղծեց Ադամին,իսկ Ադամի կողից`Եվային։Եթե դիտարկենք ֆիզիկորեն,ապա մենք իրոք հողից ենք,մեր մարմնի միջով հոսանք է անցնում,իսկ եթե կենսաբանորեն`մահվանից հետո մենք հող ենք դառնում։Իսկ այն,որ Եվան ստեղծվեց Ադամի կողից,ևս մի խորհուրդ ունի։Եվան Ադամի մի մասնիկն էր,Ադամը`Եվայի ամբողջությունը։Այստեղից էլ գալիս է մեր`սիրահար զույգերի իրար հետ մի ամբողջություն կազմելու ձգտումը։Այր ու կին մի մարմին։Ամեն ինչ ասված է։
Շատերի մոր Աստծո կերպարը հանդես է գալիս որպես Ծեր,Ալեհեր մի Պապիկ,քանզի Գրքում գրված է."Եվ Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերի նման։Աստծո պատկերով ստեղծեց նրանց.արու և էգ ստեղծեց նրանց։"...Աստծո մասին իմ պատկերացումների մասին կխոսենք հաջորդ անգամ։
Ահա ևս մի բացահայտ ճշմարտություն։

Չմոռանանք էվոլյուցիա բառը։Ինձ համար էվոլյուցիա ասվածն էլ շատ մեծ նշանակություն ունի։Այսօր,հենց հիմա Դու և ես նույնպես ենթարկվում ենք էվոլյուցիայի,առանց դրա անհնար է։Էվոլյուցիան է մեզ առաջ կամ ետ բրդում։Էվոլյուցիան Աստծո զենքն է կամ...հենց Աստված է։Սակայն մի խորհուրդ։Նույնիսկ բացահայտ ճշմարտությունը երբեք բացահայտ չէ,եկեք երբեք ոչինչ չընդունեք որպես դոգմա,փորձենք որևիցե բան ընդունելուց առաջ այն իրոք հասկանալ։Ու վերջում միայն մի բան։Ինչպես հայրս էր սիրում ասել,Աստծուն մի՛ փոքրացրեք,մի՛սարքեք լուցկու տուփ։

среда, 16 марта 2011 г.

Կյանքի Ծագումը 1

Բոլորս մեզ համար ապրում ենք հանգիստ,խաղաղ,երբ կենսաֆիզիկները փորձում են պարզել,թե մենք ընդհանրապես ինչու գոյություն ունենք,և ինչն ամենակարևորն է...ԻՆՉՊԵ՞Ս...Կյանքի ծագման և հետագա զարգացման վերաբերյալ գոյություն ունեն 5 հիմնական վարկածներ։
Կրեցիոնիզմ-Համաձայն այս վարկածի`տիեզերքում գոյություն ունեցող ամեն ինչ ստեղծվել է Արարչի կողմից`աշխարհաստեղծ գերբնական ուժի ազդեցությամբ։Այս վարկածը ամենից շատ ձեռնտու էր եկեղեցուն,որն ամեն ինչ անում էր իր իշխանությունը պահպանելու համար;Ինչպես հետագայում ստեղծվեց ինկվիզիցիան,բայց մենք շեղվեցինք...Սա համեմատաբար հին վարկած է։
Պանսպերմիա-Այս վարկածն ազդարարում է այն մասին,որ կյանքը ստեղծվել է Տիեզերքում ցրված կյանքի սաղմերի,սպորների,ծաղկափոշու առկայության շնորհիվ։Վերջիններս Տիեզերքից և այլ մոլորակներից երկնաքարերի և տիեզերափոշու միջոցով ներթափանցելով Երկիր մոլորակ`ստեղծեցին կյանք մեզ համար։Այս վարկածը ստեղծվել է բավականին ուշ`համեմատ առաջինի հետ`1895 թվականին Շվեդացի ֆիզիկ Արենիուսի կողմից։Այս վարկածին էին հարում նաև այլ շատ հայտնի գիտնականներ,ինչպիսիք են Հերմ Հոլցը և Լազարևը։Սակայն այս վարկածը ,նույնիսկ իր իրական լինելու դեպքում,ոչ մի կերպ չի կարող բացատրել կյանքի ծագումը...Սա միայն բացատրություն էր Կյանքի ծագման համար`Երկրի վրա։
Կյանքի կայուն վիճակ-1880թվ. այս վարկածը ծնվել է գերմանացի գիտնական Պրոյերի մոտ։Այս վարկածն այլ կերպ անվանել են նաև Էտերնիզմ։Կյանքը Երկրի վրա եղել է հավերժ և ոչ ոք այն չի ստեղծել,ամեն ինչ անփոփոխ է և Էվոլյուցիա տեղի չի ունենում։(Անկեղծ ասած այսպիսի ծիծաղելի վարկած երբեք չէի լսել)։
Ինքնածնության-Այս վարկածն իր ծնունդը տոնեց 19-րդ դարի կեսերին։Սա համարվում է Կրեցիոնիզմի տարատեսակ կամ դրան զուգահեռ տարվող վարկած։Այս վարկածի կողմնակիցները գտնում էին,որ կյանքը առաջացել է անկենդան նյութից`անօրգանական աշխարհից,բայց ամենևին չէին բացատրում,թե ինչպես է առաջացել այդ անօրգանական աշխարհը։Առաջին անգամ այս վարկածը ժխտեց Իտալացի բժիշկ Ֆրանցեսկո Ռեդին,որը հետագայում կդառնա Կենսաքիմիական վարկածի հիմնադիրը։Իսկ 1861 թվականին գիտնական Լուի Պաստյորը ապացուցեց Ինքնածնության ինքըստինքյան անհնարին լինելը։Վերցնելով S-աձև ամրակ ունեցող գլան`մեջն ավելացրել է մսի արգանակ.ի դեպ մանրէների ներթափանցումն այդ ծնկաձև մասից անհնար էր,իսկ մսաջուրը մինչև այդտեղ հայտնվել էր լավ եռացվելուց հետո։Մի քանի շաբաթ անց ոչ մի փոփոխություն չնկատվեց։Բայց բավական էր նա մի անգամ շրջեր  գլանն այնպես,որ արգանակը հպվեր S-աձև մասին և ետ հոսեր,մի քանի օր անց առաջացան որդեր և թրթուրներ...Վարկածը մերժված է..
Ինչպես արդեն նշեցի,կա ևս մի վարկած`կենսաքիմիականը,որը համարվում է ամենահավանականներից,դա կներկայացնեմ առանձին,այնուհետև կներկայացնեմ իմ անձնական պատկերացումները։Նշեմ ևս,որ ես հավատում եմ Աստծուն.բայց և այնպես պատրաստվում եմ դառնալ կենսաֆիզիկ։Կհանդիպենք...

воскресенье, 28 ноября 2010 г.

Մի կյանքի պատմություն

Մեզ բոլորիս շրջապատում են մարդիկ.ծանոթ և անծանոթ,հարազատ և չհետաքրքրող,թանկ և սիրելի...Բայց,Տե՛ր Աստված,այսօր մենք այնքան անտարբեր ենք դարձել...նկատու՞մ եք,հասկանու՞մ եք,թե աշխարհում ամեն օր ինչքան մարդ է մահանում...Կյանքեր են մարում...երբեմն փողոցով քայլելիս նայում եմ փողոցով անցնողներին ու մտածում եմ.՚՚՚՚՚՚՚՚՚՚՚"Մի՞թե նրանք էլ խնդիրներ ունեն,մի՞թե նրանք էլ իրենց կյանքն ունեն,մի՞թե նրանք էլ կան..." Եվ այնպիսի տարօրինակ զգացմողություն եմ ունենում,ինձ մի պահ նրանց մի մասնիկն եմ զգում...Բայց այսօր փողոցով քայլողներից և ոչ մեկի կյանքը ոչ մի նշանակություն չունի մեզ համար...մի լումայի արժեք։Դա շատ տխուր է,հասկանու՞մ եք։
Մի անգամ Ռոսսիայի մոտով անցնելիս լսեցի օգնություն կանչող մի ձայն և գլուխս թեքեցի այդ ուղղությամբ.տեսա փողոցի ծայրին կանգնած մի աղջիկ,որն ամուր բռնել էր մի կնոջ ձեռք և հայացքով օգնություն էր աղերսում..անմիջապես մոտեցա և հասկացա,որ այն կնոջը,որի ձեռքն օրիորդը բռնել էր,իր ծանոթը չէր,և օրիորդն առհասարակ բավականին վախեցած էր։Աղքատիկ և հիվանդ արտաքինով այդ կինը ճոճվում էր տեղում և ձեռքը դրած սրտին`բարձր հառաչում։Իմ`պետք է շտապ օգնություն կանչել բառերին նա արձագանքեց խելագարի նման և չնայած իր թուլությանը փորձեց ինձ հարվածել։Կինն իրոք որոշ խախտումներ ուներ։Եվ օգնության կարիք..անմիջապես մեր դիմաց կանգնած տաքսու վարորդին խնդրեցինք,որ կինը գոնե 2 րոպեով նստի այդտեղ,գուցե ավելի լավ կզգար իրեն,վարորդն այնպես պատասխանեց,որ ամոթ էլ է փոխանցեմ...Միակ բանը,որն անցավ մտքովս,դեղ բերելն էր։Փա՛ռք Աստծո,իր դեղի անունը գիտեր և շատ շնորհակալ եմ Տիրոջից,որ անմիջապես մեր ետևում Դեղատուն էր։Շրջվեցի և...Օ՛ տեսարան...5-6 ԽՈՒՄԲ տղամարդիկ կանգնած և շատ հետաքրքիր աչքերով նայում էին,թե ինչպես 2 երիտասարդ աղջիկ փորձում են օգնել կիսախելագար մի կնոջ,որպեսզի ավտովթարի զոհ չդառնա և շնչահեղձ չլիննի...Իսկ նրանք կանգնած լուռ նայում ու քննարկում էին։Ախր հետո էլ խիզախությունից ու համարձակությունից կխոսեն`ցուցաբերած իրենց բակի խորշերում...
Դեղն օգնեց ու կնոջը բարեհաջող տուն ճանապարհեցինք։Եվ կյանքիս այս դիպվածից ես հասկացա,որ չեմ ցանկանում մեծանալիս մեծերի նման անտարբեր դառնամ,չեմ ցանկանա ամեն անգամ մեջքիս ետևում ևս մի տարի թողնելով`կորցնել մյուս մարդկանց կյանքի արժեքը...Ես չեմ ցանկանում բոլորի նման սառը դառնալ...Այդ օրը այդ պահին,ես և դու էլ կդառնանք գետի հոսանքով ընթացող ջրի հերթական մի կաթիլ,որն էլ չի շեղվի համատարած անգիտակից երթից`ուրիշի ծարավը հագեցնելու համար։
Մտածի՛ր,թե դու ով ես ցանկանում դառնալ,բայց երբեք թույլ չտաս,որ կյանքի խնդիրները սպանեն քո մեջ ամեն մարդկայինը,այլապես կսպանես քո միջի Մարդը...

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...