Եթե քաղաքակիրթ և բարձրաշխարհիկ կյանքի հոմանիշը մեռած խիղճն է,ապա թույլ տվե՛ք կյանքս ապրեմ ջունգլիներում...Մարդիկ,ու՞ր ենք գնում,ինչու՞ ենք գլորվում դեպի գրողի ծոցը։Ու՞ր է կորում մեր մարդկայինը։Ու՞ր են կորել մեր արժանիքները։Գրառմանս վերնագիրը գրելիս վիճում էի ինքս ինձ հետ.չգիտեի գրել մեռա՞ծ,թե նահատակված։Ախր նրան սպանել են,մորթել են,խեղդել,լռեցրել...Թե՞ նա ինքն է ինքնասպան եղել,երբ հասկացել է,թե ինչ անտարբեր են իր նկատմամբ ու ինչքան անիմաստ է իր կյանքը։Սա արդեն կարևոր չէ,նա չկա,նա մեռած է մեր սրտերում։Եկեք ապրենք հանգիստ հա՞։Չկա խիղճ,չկան խնդիրներ,չկան մտածմունքներ։Եկենք ապրենք Ջայլամիս քաղաքականությամբ,չտեսնելով ու չնկատելով ոչինչ։Կարծու՞մ եք անտարբերությամբ աշխարհը չեք փոխի։Գրողը տանի,այսօր հենց միայն անտարբերությունն է փոխում աշխարհը։Մարդիկ քաղաքակիրթն են,մարդիկ բարձրաշխարհիկ կյանքն են վայելում,մարդիկ մաքուր են։Գրողին թող բաժին դառնա ֆիզիկական մաքրությունդ,քանի դեռ հոգիդ է պղտոր,միտքդ`կեղտոտ,տկա՛ր։Ես խղճում եմ քեզ,ո~վ ՄԱՐԴ,կրում ես անունդ ամպագոռգոռ,այնինչ վաղուց արդեն մարդ չես դու։Քո խիղճն է քո մարդը,ո~վ դու՛,թույլ արարած։Ի՞նչ ես ներկայացնում քեզանից։Բնությունից ստեղծվեցիր,բնության մեջ մեծացար,իսկ հիմա սպանում ես մորդ,սրբապիղծ։Լափում ես նույն բնության բարիքներն ու թքում ես քո իսկ սննդի մեջ,թքում ես կյանքիդ ու մորդ-բնությանդ մեջ։Ի՞նչ ես դու քեզնից ներկայացնում առանց նրա։Փոքրիկ ոչնչություն։Ոչինչ։Դու՞ ես բնությունը ինքնին,ուրեմն ես ատում եմ այդ բնությունը։Դու՞ ես քաղաքակրթության կարկառուն ներկայացուցիչ,ես կապրեմ անտառներում։Ի՞նչ ես նկատում քեզնից բացի։Ու՞մ ես նկատում քո մեծացած,բայց սին անձից բացի։Քթիցդ այն կողմ ոչինչ հասանելի չէ մշուշապատ աչքերիդ։Ու խոսքերս էլ արդեն հասանելի չեն քեզ,դու խի~ղճ չունես,դու մեռած ես։Բարությունը,հարգանքը,մեծահոգությունը,ցավոք,կոչվում են մարդկային արժանիքներ։Ինչու՞,եթե դրանք վաղուց արդեն թաղել ես մեռած խղճիդ հետ միասին։Ինչու՞,եթե այսօր քո իսկ պատճառով փողոցում հայտնված մի քոթոթ`կեղտոտ,անլվա ու հիվանդոտ,ավելի շատ է հարգում քեզ,քան հենց ես-մա~րդս։Ինչու՞ ենք մենք խոսում հսկայական բառերով,լինելով փոքրոգի ու մեծամիտ։Թանկարժեք կոշիկներով սեր չես գնի։Իսկ ո՞վ ասաց,որ հնարավոր չէ գնել երջանկություն ու սեր։Խաբել են քեզ,հարգելիս,խաբել են,այն էլ շատ կոպիտ,իսկ դու հավատացել ես միամիտի նման։Գնի՛ր փոքրիկ շան ձագուկ ու կստանաս իսկական սեր և երջանկություն։Վատնի՛ր փողերդ,թեթևացրու պահարանիդ ու տռզած ստամոքսիդ պարունակությունը,օգնի՛ր հիվանդ մանուկներին,հուսահատված մարդկանց ու խեղճ փողոցային շներին,քեզ մա~րդ զգա,քեզ լա~վ զգա։Իսկ դու պատկերացնու՞մ ես,թե ինչ նողկալի ես դու կողքից,երբ անհանգստանում ես թանկանոց կոշիկներիդ համար`մոտեցող փողոցային շունիկի պատճառով։Կեղտոտեց կոշիկներդ`մաքրեց հոգիդ,առանց հուսահատվելու նորից փորձ կատարեց քեզնից մարդ սարքելու։Դեռ հիշու՞մ ես`դա որն է։Դա նա է,ով գայլուկին պոկեց իր անտառից ու տուն բերեց,շուն սարքեց ու այսօր դուրս քցեց։Մարդը նա է,ով դուրս եկավ բնությունից,իսկ հիմա բնությունն այլևս ճանաչել չի ուզում։Դարձի՛ր այն մարդը,ով կար անտառներում,ով կար քո սրտում,փորի՛ր փոշով ծածկված դագաղի փոսը,հանի՛ր խիղճդ,փրկի՛ր նրան,դեռ ուշ չէ,նա ապրել է ուզում։Մի՛ եղիր անտարբեր,մի՛ եղիր մաքուր հագուստով,պղտով`հոգով։Եվ ոչ էլ բողոքիր անիմաստ,աննպատակ,առանց ոչինչ անելու։Եղի՛ր այն փոփոխությունը,որ ուզում ես տեսնել աշխարհում։Դեռ ուշ չէ։Ես հավատում եմ քեզ։Ու սիրում եմ քեզ...ՄԱՐԴ։
среда, 22 июня 2011 г.
вторник, 21 июня 2011 г.
Կյանքի Ծագումը 2 կամ բացահայտ ճշմարտություն
Սկիզբը կարող եք կարդալ այստեղ։
Կենսաքիմիական-ըստ այս վարկածի կյանքը Երկրի վրա առաջացել է անօրգանական
նյութերից օրգանականների առաջացման միջոցով։Սա,իհարկե,փորձել են ապացուցել,բայց քանի դեռ մենք խոսում ենք Կյանքի ծագման մասին օգտագործելով վարկած բառը,ոչինչ դեռ ապացուցված չէ։
Իմ անձնական պատկերացումները.
Հաճախ եմ մարդկանց հանդիպում,որոնք Աստծուն չեն հավատում,զուտ իրենց իսկ ստեղծած կերպարի պատճառով.ծեր պապիկ`նստած երկնքում։Երբեմն էլ մարդիկ չհավատալով Աստծուն փորձում են ինքնահաստատվել`ապացուցելով,որ ավելի շատ բան են կյանքից հասկանում,քան հազարավոր մարդիկ,և որ իրենք հրեաների հետևորդը չեն։Թողնենք դա։Ես հավատում եմ Աստծուն։Այստեղից հետևություն չանենք,որ ես Աստվածաշնչյան վարկածը որպես այդպիսին էլ հենց ընդունում եմ։Հաճախ մենք մոռանում ենք,որ Աստվածաշունչը մի հսկա փիլիսոփայություն է,և եթե նույնիսկ չեք հավատում Աստծուն,գրքի իմաստությունը երբեք մերժել չի կարելի։Իսկ ինչպես ցանկացած փիլիսոփայություն,Սա նույնպես չի կարելի կարդալ`կարդալու,և ընկալել`ընկալելու համար։ՀԱՍԿԱՆԱԼ է պետք։
Հիշենք Աստվածաշնչյան տողերը.
"Ակսզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը"
Նկատենք,որ այստեղ երկիրը փոքրատառ է,ինչպես և Աստվածաշնչում։Փորձենք կատարել վերլուծություն։Այստեղ խոսքը չի գնում միայն Երկրի մասին,այլ նաև ուրիշ երկրների,երևի մոլորակների մասին։Իսկ մեզ համար գուցե "Աշխարհի արարումը" սկսել և վերջացել է Երկրի արարումով։
Աստված ստեղծել է կյանքը բոլոր երկրների համար`Մարս,Յուպիտեր,Պլուտոն։Այն,որ այօր միայն Երկրի կյանքին ենք ծանոթ,ստիպում է մեզ մոռանալ մյուս երկների մասին։Մարդիկ այսօր բացահայտում են,որ Մարսի վրա կյանք եղել է,այն ինչ Աստվածաշունչը մեզ դա շատ վաղուց էր ասել։Պարզապես մենք մեր Երկրով էինք շատ զբաղված։
"Եվ Աստված ասաց`լույս լինի,և լույս եղավ։
Աստված տեսավ,որ լույսը բարի է։"
Եվս մի դիտարկում,որը լրացում է վերևինին։Կրկին չի նշվում,թե որտեղ լույս եղավ։Այն եղավ երկրի,ոչ թե Երկրի վրա։Սա մտապահեք,սրան դեռ կանդրադառնանք հետագայում։
Այսպիսով Աստված ստեղծեց կյանքն ու Երկիրը 6 օրում,իսկ յոթերորդ օրը հանգստացավ։Սակայն այստեղ առաջանում է մեկ հարց։Քանի՞ ժամ է տևել Աստվածաշնչյան օրը։Ոչ ոք չգիտե։Այստեղ գտնում ենք ևս մի բանալի,որը բացահայտում է գաղտնիքներով լի ևս մի դուռ։Այսօր մենք ենք բաժանել օրերը 24 ժամերի տևողականությամբ,բայց թե քանի ժամ...օր...ամիս...տարի..դար..հազարամյակ և վերջապես քանի միլիոն տարի է տևել Աստվածաշնչյան մեկ օրը,ոչ ոք չգիտե.Ըստ պեղումների,մեր մոլորակը բավականին ստաժով է,այն ավելի քան հին է,քան պատկերացնում ենք։Ինչպես նշել եմ արդեն նախորդ գրառման մեջ,ըստ կենսաբանական վարկածի կյանքի ծագումը շաաաատ երկար է տևել և տևել է փուլերով։Եվ ամեն փուլ բաղկացած է հարյուր միլիոնավոր տարիներից։Այնպես որ,Աստվածաշնչյան ամեն մի օրը,ըստ իս,կյանքի ծագման վերաբերյալ վարկածների մի փուլն է։
"Աստված ստեղծեց մեծամեծ կետերը,և բոլոր կենադանի շունչ ունեցող սողունները,որ ջրերը առատ հանեցին իրենց տեսակի պես։"
Իսկ ո՞վ ասաց,որ Աստվածաշնչի առկայությունը մերժում է այն վարկածը,որ առաջին ցամաքային կենդանիներն առաջացել են երկկենցաղներից,որ առաջին կյանքն առաջացել է ջրի մեջ։Ախր,Տե~ր Աստված,հենց Աստվածաշնչի մեջ էլ հերթականությունն այնպիսին է,ինչպիսին տարիների ընթացքում ապացուցում են գիտնականները։Ըստ Աստվածաշնչի`Աստված սկզբում բաժանեց ջուրը ցամաքից,ապա ստեղծեց ջրային կենդանիներին,իսկ հետո`ցամաքային արարածներին։Հավատցե՛ք,Աստվածաշունչը ինքնին մի ամբողջ գիտություն է,պարզապես դեռ անհասանելի մեր ուղեղների համար։Գուցե մի օր մեզ ավելի հասանելի կերպով այն կընդունենք և կներկայացնենք։
Անցնենք առաջ։Հասանք Մարդկանց։Աստված հողից ստեղծեց Ադամին,իսկ Ադամի կողից`Եվային։Եթե դիտարկենք ֆիզիկորեն,ապա մենք իրոք հողից ենք,մեր մարմնի միջով հոսանք է անցնում,իսկ եթե կենսաբանորեն`մահվանից հետո մենք հող ենք դառնում։Իսկ այն,որ Եվան ստեղծվեց Ադամի կողից,ևս մի խորհուրդ ունի։Եվան Ադամի մի մասնիկն էր,Ադամը`Եվայի ամբողջությունը։Այստեղից էլ գալիս է մեր`սիրահար զույգերի իրար հետ մի ամբողջություն կազմելու ձգտումը։Այր ու կին մի մարմին։Ամեն ինչ ասված է։
Շատերի մոր Աստծո կերպարը հանդես է գալիս որպես Ծեր,Ալեհեր մի Պապիկ,քանզի Գրքում գրված է."Եվ Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերի նման։Աստծո պատկերով ստեղծեց նրանց.արու և էգ ստեղծեց նրանց։"...Աստծո մասին իմ պատկերացումների մասին կխոսենք հաջորդ անգամ։
Ահա ևս մի բացահայտ ճշմարտություն։
Չմոռանանք էվոլյուցիա բառը։Ինձ համար էվոլյուցիա ասվածն էլ շատ մեծ նշանակություն ունի։Այսօր,հենց հիմա Դու և ես նույնպես ենթարկվում ենք էվոլյուցիայի,առանց դրա անհնար է։Էվոլյուցիան է մեզ առաջ կամ ետ բրդում։Էվոլյուցիան Աստծո զենքն է կամ...հենց Աստված է։Սակայն մի խորհուրդ։Նույնիսկ բացահայտ ճշմարտությունը երբեք բացահայտ չէ,եկեք երբեք ոչինչ չընդունեք որպես դոգմա,փորձենք որևիցե բան ընդունելուց առաջ այն իրոք հասկանալ։Ու վերջում միայն մի բան։Ինչպես հայրս էր սիրում ասել,Աստծուն մի՛ փոքրացրեք,մի՛սարքեք լուցկու տուփ։
Կենսաքիմիական-ըստ այս վարկածի կյանքը Երկրի վրա առաջացել է անօրգանական
նյութերից օրգանականների առաջացման միջոցով։Սա,իհարկե,փորձել են ապացուցել,բայց քանի դեռ մենք խոսում ենք Կյանքի ծագման մասին օգտագործելով վարկած բառը,ոչինչ դեռ ապացուցված չէ։
Իմ անձնական պատկերացումները.
Հաճախ եմ մարդկանց հանդիպում,որոնք Աստծուն չեն հավատում,զուտ իրենց իսկ ստեղծած կերպարի պատճառով.ծեր պապիկ`նստած երկնքում։Երբեմն էլ մարդիկ չհավատալով Աստծուն փորձում են ինքնահաստատվել`ապացուցելով,որ ավելի շատ բան են կյանքից հասկանում,քան հազարավոր մարդիկ,և որ իրենք հրեաների հետևորդը չեն։Թողնենք դա։Ես հավատում եմ Աստծուն։Այստեղից հետևություն չանենք,որ ես Աստվածաշնչյան վարկածը որպես այդպիսին էլ հենց ընդունում եմ։Հաճախ մենք մոռանում ենք,որ Աստվածաշունչը մի հսկա փիլիսոփայություն է,և եթե նույնիսկ չեք հավատում Աստծուն,գրքի իմաստությունը երբեք մերժել չի կարելի։Իսկ ինչպես ցանկացած փիլիսոփայություն,Սա նույնպես չի կարելի կարդալ`կարդալու,և ընկալել`ընկալելու համար։ՀԱՍԿԱՆԱԼ է պետք։
Հիշենք Աստվածաշնչյան տողերը.
"Ակսզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը"
Նկատենք,որ այստեղ երկիրը փոքրատառ է,ինչպես և Աստվածաշնչում։Փորձենք կատարել վերլուծություն։Այստեղ խոսքը չի գնում միայն Երկրի մասին,այլ նաև ուրիշ երկրների,երևի մոլորակների մասին։Իսկ մեզ համար գուցե "Աշխարհի արարումը" սկսել և վերջացել է Երկրի արարումով։Աստված ստեղծել է կյանքը բոլոր երկրների համար`Մարս,Յուպիտեր,Պլուտոն։Այն,որ այօր միայն Երկրի կյանքին ենք ծանոթ,ստիպում է մեզ մոռանալ մյուս երկների մասին։Մարդիկ այսօր բացահայտում են,որ Մարսի վրա կյանք եղել է,այն ինչ Աստվածաշունչը մեզ դա շատ վաղուց էր ասել։Պարզապես մենք մեր Երկրով էինք շատ զբաղված։
"Եվ Աստված ասաց`լույս լինի,և լույս եղավ։
Աստված տեսավ,որ լույսը բարի է։"
Եվս մի դիտարկում,որը լրացում է վերևինին։Կրկին չի նշվում,թե որտեղ լույս եղավ։Այն եղավ երկրի,ոչ թե Երկրի վրա։Սա մտապահեք,սրան դեռ կանդրադառնանք հետագայում։
Այսպիսով Աստված ստեղծեց կյանքն ու Երկիրը 6 օրում,իսկ յոթերորդ օրը հանգստացավ։Սակայն այստեղ առաջանում է մեկ հարց։Քանի՞ ժամ է տևել Աստվածաշնչյան օրը։Ոչ ոք չգիտե։Այստեղ գտնում ենք ևս մի բանալի,որը բացահայտում է գաղտնիքներով լի ևս մի դուռ։Այսօր մենք ենք բաժանել օրերը 24 ժամերի տևողականությամբ,բայց թե քանի ժամ...օր...ամիս...տարի..դար..հազարամյակ և վերջապես քանի միլիոն տարի է տևել Աստվածաշնչյան մեկ օրը,ոչ ոք չգիտե.Ըստ պեղումների,մեր մոլորակը բավականին ստաժով է,այն ավելի քան հին է,քան պատկերացնում ենք։Ինչպես նշել եմ արդեն նախորդ գրառման մեջ,ըստ կենսաբանական վարկածի կյանքի ծագումը շաաաատ երկար է տևել և տևել է փուլերով։Եվ ամեն փուլ բաղկացած է հարյուր միլիոնավոր տարիներից։Այնպես որ,Աստվածաշնչյան ամեն մի օրը,ըստ իս,կյանքի ծագման վերաբերյալ վարկածների մի փուլն է։
"Աստված ստեղծեց մեծամեծ կետերը,և բոլոր կենադանի շունչ ունեցող սողունները,որ ջրերը առատ հանեցին իրենց տեսակի պես։"
Իսկ ո՞վ ասաց,որ Աստվածաշնչի առկայությունը մերժում է այն վարկածը,որ առաջին ցամաքային կենդանիներն առաջացել են երկկենցաղներից,որ առաջին կյանքն առաջացել է ջրի մեջ։Ախր,Տե~ր Աստված,հենց Աստվածաշնչի մեջ էլ հերթականությունն այնպիսին է,ինչպիսին տարիների ընթացքում ապացուցում են գիտնականները։Ըստ Աստվածաշնչի`Աստված սկզբում բաժանեց ջուրը ցամաքից,ապա ստեղծեց ջրային կենդանիներին,իսկ հետո`ցամաքային արարածներին։Հավատցե՛ք,Աստվածաշունչը ինքնին մի ամբողջ գիտություն է,պարզապես դեռ անհասանելի մեր ուղեղների համար։Գուցե մի օր մեզ ավելի հասանելի կերպով այն կընդունենք և կներկայացնենք։
Անցնենք առաջ։Հասանք Մարդկանց։Աստված հողից ստեղծեց Ադամին,իսկ Ադամի կողից`Եվային։Եթե դիտարկենք ֆիզիկորեն,ապա մենք իրոք հողից ենք,մեր մարմնի միջով հոսանք է անցնում,իսկ եթե կենսաբանորեն`մահվանից հետո մենք հող ենք դառնում։Իսկ այն,որ Եվան ստեղծվեց Ադամի կողից,ևս մի խորհուրդ ունի։Եվան Ադամի մի մասնիկն էր,Ադամը`Եվայի ամբողջությունը։Այստեղից էլ գալիս է մեր`սիրահար զույգերի իրար հետ մի ամբողջություն կազմելու ձգտումը։Այր ու կին մի մարմին։Ամեն ինչ ասված է։
Շատերի մոր Աստծո կերպարը հանդես է գալիս որպես Ծեր,Ալեհեր մի Պապիկ,քանզի Գրքում գրված է."Եվ Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերի նման։Աստծո պատկերով ստեղծեց նրանց.արու և էգ ստեղծեց նրանց։"...Աստծո մասին իմ պատկերացումների մասին կխոսենք հաջորդ անգամ։
Ահա ևս մի բացահայտ ճշմարտություն։
Չմոռանանք էվոլյուցիա բառը։Ինձ համար էվոլյուցիա ասվածն էլ շատ մեծ նշանակություն ունի։Այսօր,հենց հիմա Դու և ես նույնպես ենթարկվում ենք էվոլյուցիայի,առանց դրա անհնար է։Էվոլյուցիան է մեզ առաջ կամ ետ բրդում։Էվոլյուցիան Աստծո զենքն է կամ...հենց Աստված է։Սակայն մի խորհուրդ։Նույնիսկ բացահայտ ճշմարտությունը երբեք բացահայտ չէ,եկեք երբեք ոչինչ չընդունեք որպես դոգմա,փորձենք որևիցե բան ընդունելուց առաջ այն իրոք հասկանալ։Ու վերջում միայն մի բան։Ինչպես հայրս էր սիրում ասել,Աստծուն մի՛ փոքրացրեք,մի՛սարքեք լուցկու տուփ։
среда, 16 марта 2011 г.
Կյանքի Ծագումը 1
Բոլորս մեզ համար ապրում ենք հանգիստ,խաղաղ,երբ կենսաֆիզիկները փորձում են պարզել,թե մենք ընդհանրապես ինչու գոյություն ունենք,և ինչն ամենակարևորն է...ԻՆՉՊԵ՞Ս...Կյանքի ծագման և հետագա զարգացման վերաբերյալ գոյություն ունեն 5 հիմնական վարկածներ։
Կրեցիոնիզմ-Համաձայն այս վարկածի`տիեզերքում գոյություն ունեցող ամեն ինչ ստեղծվել է Արարչի կողմից`աշխարհաստեղծ գերբնական ուժի ազդեցությամբ։Այս վարկածը ամենից շատ ձեռնտու էր եկեղեցուն,որն ամեն ինչ անում էր իր իշխանությունը պահպանելու համար;Ինչպես հետագայում ստեղծվեց ինկվիզիցիան,բայց մենք շեղվեցինք...Սա համեմատաբար հին վարկած է։
Պանսպերմիա-Այս վարկածն ազդարարում է այն մասին,որ կյանքը ստեղծվել է Տիեզերքում ցրված կյանքի սաղմերի,սպորների,ծաղկափոշու առկայության շնորհիվ։Վերջիններս Տիեզերքից և այլ մոլորակներից երկնաքարերի և տիեզերափոշու միջոցով ներթափանցելով Երկիր մոլորակ`ստեղծեցին կյանք մեզ համար։Այս վարկածը ստեղծվել է բավականին ուշ`համեմատ առաջինի հետ`1895 թվականին Շվեդացի ֆիզիկ Արենիուսի կողմից։Այս վարկածին էին հարում նաև այլ շատ հայտնի գիտնականներ,ինչպիսիք են Հերմ Հոլցը և Լազարևը։Սակայն այս վարկածը ,նույնիսկ իր իրական լինելու դեպքում,ոչ մի կերպ չի կարող բացատրել կյանքի ծագումը...Սա միայն բացատրություն էր Կյանքի ծագման համար`Երկրի վրա։
Կյանքի կայուն վիճակ-1880թվ. այս վարկածը ծնվել է գերմանացի գիտնական Պրոյերի մոտ։Այս վարկածն այլ կերպ անվանել են նաև Էտերնիզմ։Կյանքը Երկրի վրա եղել է հավերժ և ոչ ոք այն չի ստեղծել,ամեն ինչ անփոփոխ է և Էվոլյուցիա տեղի չի ունենում։(Անկեղծ ասած այսպիսի ծիծաղելի վարկած երբեք չէի լսել)։
Ինքնածնության-Այս վարկածն իր ծնունդը տոնեց 19-րդ դարի կեսերին։Սա համարվում է Կրեցիոնիզմի տարատեսակ կամ դրան զուգահեռ տարվող վարկած։Այս վարկածի կողմնակիցները գտնում էին,որ կյանքը առաջացել է անկենդան նյութից`անօրգանական աշխարհից,բայց ամենևին չէին բացատրում,թե ինչպես է առաջացել այդ անօրգանական աշխարհը։Առաջին անգամ այս վարկածը ժխտեց Իտալացի բժիշկ Ֆրանցեսկո Ռեդին,որը հետագայում կդառնա Կենսաքիմիական վարկածի հիմնադիրը։Իսկ 1861 թվականին գիտնական Լուի Պաստյորը ապացուցեց Ինքնածնության ինքըստինքյան անհնարին լինելը։Վերցնելով S-աձև ամրակ ունեցող գլան`մեջն ավելացրել է մսի արգանակ.ի դեպ մանրէների ներթափանցումն այդ ծնկաձև մասից անհնար էր,իսկ մսաջուրը մինչև այդտեղ հայտնվել էր լավ եռացվելուց հետո։Մի քանի շաբաթ անց ոչ մի փոփոխություն չնկատվեց։Բայց բավական էր նա մի անգամ շրջեր գլանն այնպես,որ արգանակը հպվեր S-աձև մասին և ետ հոսեր,մի քանի օր անց առաջացան որդեր և թրթուրներ...Վարկածը մերժված է..
Ինչպես արդեն նշեցի,կա ևս մի վարկած`կենսաքիմիականը,որը համարվում է ամենահավանականներից,դա կներկայացնեմ առանձին,այնուհետև կներկայացնեմ իմ անձնական պատկերացումները։Նշեմ ևս,որ ես հավատում եմ Աստծուն.բայց և այնպես պատրաստվում եմ դառնալ կենսաֆիզիկ։Կհանդիպենք...

воскресенье, 28 ноября 2010 г.
Մի կյանքի պատմություն
Մեզ բոլորիս շրջապատում են մարդիկ.ծանոթ և անծանոթ,հարազատ և չհետաքրքրող,թանկ և սիրելի...Բայց,Տե՛ր Աստված,այսօր մենք այնքան անտարբեր ենք դարձել...նկատու՞մ եք,հասկանու՞մ եք,թե աշխարհում ամեն օր ինչքան մարդ է մահանում...Կյանքեր են մարում...երբեմն փողոցով քայլելիս նայում եմ փողոցով անցնողներին ու մտածում եմ.՚՚՚՚՚՚՚՚՚՚՚"Մի՞թե նրանք էլ խնդիրներ ունեն,մի՞թե նրանք էլ իրենց կյանքն ունեն,մի՞թե նրանք էլ կան..." Եվ այնպիսի տարօրինակ զգացմողություն եմ ունենում,ինձ մի պահ նրանց մի մասնիկն եմ զգում...Բայց այսօր փողոցով քայլողներից և ոչ մեկի կյանքը ոչ մի նշանակություն չունի մեզ համար...մի լումայի արժեք։Դա շատ տխուր է,հասկանու՞մ եք։
Մի անգամ Ռոսսիայի մոտով անցնելիս լսեցի օգնություն կանչող մի ձայն և գլուխս թեքեցի այդ ուղղությամբ.տեսա փողոցի ծայրին կանգնած մի աղջիկ,որն ամուր բռնել էր մի կնոջ ձեռք և հայացքով օգնություն էր աղերսում..անմիջապես մոտեցա և հասկացա,որ այն կնոջը,որի ձեռքն օրիորդը բռնել էր,իր ծանոթը չէր,և օրիորդն առհասարակ բավականին վախեցած էր։Աղքատիկ և հիվանդ արտաքինով այդ կինը ճոճվում էր տեղում և ձեռքը դրած սրտին`բարձր հառաչում։Իմ`պետք է շտապ օգնություն կանչել բառերին նա արձագանքեց խելագարի նման և չնայած իր թուլությանը փորձեց ինձ հարվածել։Կինն իրոք որոշ խախտումներ ուներ։Եվ օգնության կարիք..անմիջապես մեր դիմաց կանգնած տաքսու վարորդին խնդրեցինք,որ կինը գոնե 2 րոպեով նստի այդտեղ,գուցե ավելի լավ կզգար իրեն,վարորդն այնպես պատասխանեց,որ ամոթ էլ է փոխանցեմ...Միակ բանը,որն անցավ մտքովս,դեղ բերելն էր։Փա՛ռք Աստծո,իր դեղի անունը գիտեր և շատ շնորհակալ եմ Տիրոջից,որ անմիջապես մեր ետևում Դեղատուն էր։Շրջվեցի և...Օ՛ տեսարան...5-6 ԽՈՒՄԲ տղամարդիկ կանգնած և շատ հետաքրքիր աչքերով նայում էին,թե ինչպես 2 երիտասարդ աղջիկ փորձում են օգնել կիսախելագար մի կնոջ,որպեսզի ավտովթարի զոհ չդառնա և շնչահեղձ չլիննի...Իսկ նրանք կանգնած լուռ նայում ու քննարկում էին։Ախր հետո էլ խիզախությունից ու համարձակությունից կխոսեն`ցուցաբերած իրենց բակի խորշերում...
Դեղն օգնեց ու կնոջը բարեհաջող տուն ճանապարհեցինք։Եվ կյանքիս այս դիպվածից ես հասկացա,որ չեմ ցանկանում մեծանալիս մեծերի նման անտարբեր դառնամ,չեմ ցանկանա ամեն անգամ մեջքիս ետևում ևս մի տարի թողնելով`կորցնել մյուս մարդկանց կյանքի արժեքը...Ես չեմ ցանկանում բոլորի նման սառը դառնալ...Այդ օրը այդ պահին,ես և դու էլ կդառնանք գետի հոսանքով ընթացող ջրի հերթական մի կաթիլ,որն էլ չի շեղվի համատարած անգիտակից երթից`ուրիշի ծարավը հագեցնելու համար։
Մտածի՛ր,թե դու ով ես ցանկանում դառնալ,բայց երբեք թույլ չտաս,որ կյանքի խնդիրները սպանեն քո մեջ ամեն մարդկայինը,այլապես կսպանես քո միջի Մարդը...

Подписаться на:
Сообщения (Atom)