Այսօր կանենք ավելի շատ տեղեկատվական գրառում։ Որպես ապագա կենսաբան իմ պարտքն եմ համարում ձեզ տեղեկացնել,որ այսօր թռչուննեի պաշտպանության միջազգային օրն է։ Թռչունները շատ կարևոր դեր են ունեն սնման շղթաների և էկոլոգիական համակարգերի համար։ Չափազանց մեծ է նրանց դերը հատկապես բույսերի սերմերի,պտուղների և ծաղկափոշու տեղափոխման մեջ։ Թռչունները լինում են առաջին,երկրորդ,իսկ երբեմն ավելի բարձր էկոլոգիական համակարգերում երրորդ և չորրորդ կարգի կոնսումենտներ(սպառողներ),որոնք սնվում են բույսերով, որդերով ու թռչուններով,մանր կենդանիներով`շրջապտույտի մեջ դնելով ու պահելով նյութերի անընդհատ հոսքը։
Ու այսքանին հավելած թռչուններն ուղղակի հիանալի արարածներ են։ Թռչուններն ուղղակի զարմանահրաշ են։ Նրանք միակ կենդանիներն են ամբողջ Երկրի վրա,որ ունեն հարմարանքներ թռչելու համար։ Թռչունները չունեն ուղիղ աղիք,այդ իսկ պատճառով նրանց արտաթորությունը սնվելուց հետո բավականին արագ է լինում։ Դրա հիմնական նպատակն այն է,որ նյութափոխանակության արգասիքները չկուտակվեն մարմնի մեջ ու ավելորդ քաշ չդառնան։ Նույն նպատակն են հետապնդում նաև թռչունների`մարմնի երկարությունը գերազանցող ոսկորները։ Ֆիզիկայի դասընթացից պիտի հիշենք,որ ինչքան երկար է լծակը,այնքան ավելի արդյունավետ է աշխատանքը։ Իսկ թռչունները պետք է շատ աշխատանք կատարեն`Երկրի ձգողականության ուժը հաղթահարելու և մարմինը օդում պահելու համար։ Բացի այդ թռչունների օրգանիզմում բացակայում են ուղիղ աղիքից բացի նաև այլ օրգաններ։Էգ թռչուններն ունեն զույգ ձվարաններից մեկը։ Նախ որովհետև ներսում միանգամից երկու ձու ունենալով նրանք կդժվարանային թռչել,իսկ հետո միաժամանակ երկու ձու ածելու ընթացքը կարող էր բերել ոչ ցանկալաի հետևանքների։
Թռչունների մարմինը պատված է փետուրներով,որոնք բացի մարմինը տաք պահելուց իրենց արանքում պահում են նաև օդ`թեթևացնելով թռչունի հարաբերական կշիռը։
Թռչունների կտուցի ձևը կախված է նրանց սնման բնությից։ Օրինակ գիշատիչներն ունեն կեռիկով կտուց,որը նրանց օգնում է զոհի մարմինը հեշտությամբ պատառոտել,իսկ փոքրիկ կոլիբրիի կտուցն այնքան երկարացած է,որ կարողանում է խորը նեկտարանոց ունեցող ցանկացած ծաղկի միջից ծաղկափոշի հանել։
Թռչունների կմախքում շատ ոսկրեր միաձուլվել են`կրկին թեթևացնելով վերջինիս քաշն ու հենարան ծառայելով մարմնի համար։
Թռչուններն իրենց չափերով էլ լինում են շատ բազմազան։ Ամենամեծ թռչունը ջայլամն է,որի ձուն կշռում է մոտ 400 գրամ,իսկ վերոհիշյալ կոլիբրին մի քանի անգամ թեթև է ջայլամի ձվից։

Հիմա էլ մեր վիճակը շատ մխիթարական չէ։ Այժմ թռչունների շատ տեսակներ կանգնած են անհետացման շեմին,կամ լավագույն դեպքում արդեն զգում են դրա վտանգը։ Վիճակը բարվոք չէ նաև մեզ մոտ`Հայաստանում։ Մեզ մոտ գրանցված 350 տեսակները մոտ 1/3-ը գտնվում է վտանգի մեջ,որի պատճառն են բազմաթիվ ծառահատումներն ու անտառահատումները։
Եվ որպես լրումն այս ամենի միայն ասեմ,որ 1906 թվականի ապրիլի մեկին ընդունվեց թռչունների պաշտպանության միջազգային հուշագիրը։ Սիրե՛ք ու պահե՛ք բնությունը...Եվ հիշե՛ք,չխանգարելն արդեն իսկ օգնել է...
1 комментарий:
Շատ Լավն ա.. (Y)
Отправить комментарий