среда, 16 марта 2011 г.

Կյանքի Ծագումը 1

Բոլորս մեզ համար ապրում ենք հանգիստ,խաղաղ,երբ կենսաֆիզիկները փորձում են պարզել,թե մենք ընդհանրապես ինչու գոյություն ունենք,և ինչն ամենակարևորն է...ԻՆՉՊԵ՞Ս...Կյանքի ծագման և հետագա զարգացման վերաբերյալ գոյություն ունեն 5 հիմնական վարկածներ։
Կրեցիոնիզմ-Համաձայն այս վարկածի`տիեզերքում գոյություն ունեցող ամեն ինչ ստեղծվել է Արարչի կողմից`աշխարհաստեղծ գերբնական ուժի ազդեցությամբ։Այս վարկածը ամենից շատ ձեռնտու էր եկեղեցուն,որն ամեն ինչ անում էր իր իշխանությունը պահպանելու համար;Ինչպես հետագայում ստեղծվեց ինկվիզիցիան,բայց մենք շեղվեցինք...Սա համեմատաբար հին վարկած է։
Պանսպերմիա-Այս վարկածն ազդարարում է այն մասին,որ կյանքը ստեղծվել է Տիեզերքում ցրված կյանքի սաղմերի,սպորների,ծաղկափոշու առկայության շնորհիվ։Վերջիններս Տիեզերքից և այլ մոլորակներից երկնաքարերի և տիեզերափոշու միջոցով ներթափանցելով Երկիր մոլորակ`ստեղծեցին կյանք մեզ համար։Այս վարկածը ստեղծվել է բավականին ուշ`համեմատ առաջինի հետ`1895 թվականին Շվեդացի ֆիզիկ Արենիուսի կողմից։Այս վարկածին էին հարում նաև այլ շատ հայտնի գիտնականներ,ինչպիսիք են Հերմ Հոլցը և Լազարևը։Սակայն այս վարկածը ,նույնիսկ իր իրական լինելու դեպքում,ոչ մի կերպ չի կարող բացատրել կյանքի ծագումը...Սա միայն բացատրություն էր Կյանքի ծագման համար`Երկրի վրա։
Կյանքի կայուն վիճակ-1880թվ. այս վարկածը ծնվել է գերմանացի գիտնական Պրոյերի մոտ։Այս վարկածն այլ կերպ անվանել են նաև Էտերնիզմ։Կյանքը Երկրի վրա եղել է հավերժ և ոչ ոք այն չի ստեղծել,ամեն ինչ անփոփոխ է և Էվոլյուցիա տեղի չի ունենում։(Անկեղծ ասած այսպիսի ծիծաղելի վարկած երբեք չէի լսել)։
Ինքնածնության-Այս վարկածն իր ծնունդը տոնեց 19-րդ դարի կեսերին։Սա համարվում է Կրեցիոնիզմի տարատեսակ կամ դրան զուգահեռ տարվող վարկած։Այս վարկածի կողմնակիցները գտնում էին,որ կյանքը առաջացել է անկենդան նյութից`անօրգանական աշխարհից,բայց ամենևին չէին բացատրում,թե ինչպես է առաջացել այդ անօրգանական աշխարհը։Առաջին անգամ այս վարկածը ժխտեց Իտալացի բժիշկ Ֆրանցեսկո Ռեդին,որը հետագայում կդառնա Կենսաքիմիական վարկածի հիմնադիրը։Իսկ 1861 թվականին գիտնական Լուի Պաստյորը ապացուցեց Ինքնածնության ինքըստինքյան անհնարին լինելը։Վերցնելով S-աձև ամրակ ունեցող գլան`մեջն ավելացրել է մսի արգանակ.ի դեպ մանրէների ներթափանցումն այդ ծնկաձև մասից անհնար էր,իսկ մսաջուրը մինչև այդտեղ հայտնվել էր լավ եռացվելուց հետո։Մի քանի շաբաթ անց ոչ մի փոփոխություն չնկատվեց։Բայց բավական էր նա մի անգամ շրջեր  գլանն այնպես,որ արգանակը հպվեր S-աձև մասին և ետ հոսեր,մի քանի օր անց առաջացան որդեր և թրթուրներ...Վարկածը մերժված է..
Ինչպես արդեն նշեցի,կա ևս մի վարկած`կենսաքիմիականը,որը համարվում է ամենահավանականներից,դա կներկայացնեմ առանձին,այնուհետև կներկայացնեմ իմ անձնական պատկերացումները։Նշեմ ևս,որ ես հավատում եմ Աստծուն.բայց և այնպես պատրաստվում եմ դառնալ կենսաֆիզիկ։Կհանդիպենք...

воскресенье, 28 ноября 2010 г.

Մի կյանքի պատմություն

Մեզ բոլորիս շրջապատում են մարդիկ.ծանոթ և անծանոթ,հարազատ և չհետաքրքրող,թանկ և սիրելի...Բայց,Տե՛ր Աստված,այսօր մենք այնքան անտարբեր ենք դարձել...նկատու՞մ եք,հասկանու՞մ եք,թե աշխարհում ամեն օր ինչքան մարդ է մահանում...Կյանքեր են մարում...երբեմն փողոցով քայլելիս նայում եմ փողոցով անցնողներին ու մտածում եմ.՚՚՚՚՚՚՚՚՚՚՚"Մի՞թե նրանք էլ խնդիրներ ունեն,մի՞թե նրանք էլ իրենց կյանքն ունեն,մի՞թե նրանք էլ կան..." Եվ այնպիսի տարօրինակ զգացմողություն եմ ունենում,ինձ մի պահ նրանց մի մասնիկն եմ զգում...Բայց այսօր փողոցով քայլողներից և ոչ մեկի կյանքը ոչ մի նշանակություն չունի մեզ համար...մի լումայի արժեք։Դա շատ տխուր է,հասկանու՞մ եք։
Մի անգամ Ռոսսիայի մոտով անցնելիս լսեցի օգնություն կանչող մի ձայն և գլուխս թեքեցի այդ ուղղությամբ.տեսա փողոցի ծայրին կանգնած մի աղջիկ,որն ամուր բռնել էր մի կնոջ ձեռք և հայացքով օգնություն էր աղերսում..անմիջապես մոտեցա և հասկացա,որ այն կնոջը,որի ձեռքն օրիորդը բռնել էր,իր ծանոթը չէր,և օրիորդն առհասարակ բավականին վախեցած էր։Աղքատիկ և հիվանդ արտաքինով այդ կինը ճոճվում էր տեղում և ձեռքը դրած սրտին`բարձր հառաչում։Իմ`պետք է շտապ օգնություն կանչել բառերին նա արձագանքեց խելագարի նման և չնայած իր թուլությանը փորձեց ինձ հարվածել։Կինն իրոք որոշ խախտումներ ուներ։Եվ օգնության կարիք..անմիջապես մեր դիմաց կանգնած տաքսու վարորդին խնդրեցինք,որ կինը գոնե 2 րոպեով նստի այդտեղ,գուցե ավելի լավ կզգար իրեն,վարորդն այնպես պատասխանեց,որ ամոթ էլ է փոխանցեմ...Միակ բանը,որն անցավ մտքովս,դեղ բերելն էր։Փա՛ռք Աստծո,իր դեղի անունը գիտեր և շատ շնորհակալ եմ Տիրոջից,որ անմիջապես մեր ետևում Դեղատուն էր։Շրջվեցի և...Օ՛ տեսարան...5-6 ԽՈՒՄԲ տղամարդիկ կանգնած և շատ հետաքրքիր աչքերով նայում էին,թե ինչպես 2 երիտասարդ աղջիկ փորձում են օգնել կիսախելագար մի կնոջ,որպեսզի ավտովթարի զոհ չդառնա և շնչահեղձ չլիննի...Իսկ նրանք կանգնած լուռ նայում ու քննարկում էին։Ախր հետո էլ խիզախությունից ու համարձակությունից կխոսեն`ցուցաբերած իրենց բակի խորշերում...
Դեղն օգնեց ու կնոջը բարեհաջող տուն ճանապարհեցինք։Եվ կյանքիս այս դիպվածից ես հասկացա,որ չեմ ցանկանում մեծանալիս մեծերի նման անտարբեր դառնամ,չեմ ցանկանա ամեն անգամ մեջքիս ետևում ևս մի տարի թողնելով`կորցնել մյուս մարդկանց կյանքի արժեքը...Ես չեմ ցանկանում բոլորի նման սառը դառնալ...Այդ օրը այդ պահին,ես և դու էլ կդառնանք գետի հոսանքով ընթացող ջրի հերթական մի կաթիլ,որն էլ չի շեղվի համատարած անգիտակից երթից`ուրիշի ծարավը հագեցնելու համար։
Մտածի՛ր,թե դու ով ես ցանկանում դառնալ,բայց երբեք թույլ չտաս,որ կյանքի խնդիրները սպանեն քո մեջ ամեն մարդկայինը,այլապես կսպանես քո միջի Մարդը...

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...