среда, 14 марта 2012 г.

Ցանկանու՞մ եք հպարտանալ լեզվի ձեր իմացությամբ։ Կարդացե՛ք այս հոդվածը

Ընթերցողներս երևի մի օր կհավաքվեն մեր դպրոցի մոտ,ինձ կքաշեն ու կծեծեն`իմ ուշ-ուշ գրելու պատճառով։ Իսկ ես որպես վախկոտ ու նվազ մարդ բնավ չեմ ցանկանում ծեծվել ընթերցողներիս կողմից ու նվաստանալ համադասարանցիներիս դիմաց,այդիսկ պատճառով ես պատրաստվում եմ նոր գրառում անել`բերելով հետս թարմ շունչ և նոր գաղափար։ :DԻնչ խոսքի բացակայությունն ունի իր լուրջ ու ծանրակշիռ պատճառները,որոնց մասին թերևս կպատմեմ հաջորդ գրառմանս մեջ։ Իսկ այսօր ես ձեզ կառաջարկեմ իմ մտքում ծագած ու դեռ մշակման կարիք ունեցող գաղափարս։ 


Նայելով blogger.com-ի այցելությունների քանակը,արդեն վաղուց նկատել եմ,որ շատ մարդիկ իմ բլոգ այցելում են գերմաներեն կամ գերմաներենի ու Գերմանիայի մասին նյութեր փնտրելով։ Բացի այդ ես ինքս էլ ճանաչում եմ շատ մարդկանց,ովքեր ցանկանում են սովորել գերմաներեն և ունեն հավելյալ միջոցների կարիք։ Միաժամանակ ընթերցողներիցս շատերն են ինձ գրում`հղելով հարցեր Գերմանիայի,գերմաներենի մասին,գերմանական ծրագրերի վերաբերյալ իրենց հետաքրքրասիրությունն են հայտնում։

Ու այդ ամենի հետ մեկտեղ պիտի նշեմ,որ որոշ ժամանակ առաջ իմացա իմ`դեկտեմբերին հանձնած գերմաներենի քննության արդյունքները։ Եվ այսպիսով,իմ ֆեյսբուքյան էջին հետևողները երևի դեռ հիշում են,որ ես հաղթահարեցի լեզվի իմացության ամենաբարձր մակարդակը որպես արտասահմանցի։ Դա ինձ համար բավականին պատասխանատու և լուրջ քայլ էր,մեծ հաղթանակ,իսկ թե ինչու,դրա մասին էլ հետո կասեմ։


Սակայն այժմ,երբ ես հանգիստ սրտով կարող եմ ասել,որ ես լիովին տիրապետում եմ գերմաներեն լեզվին,ես կարող եմ ինձ թույլ տալ բլոգում բացել առանձին բաժին`գերմաներեն սովորելու,լեզվի մակարդակների մասին տեղեկություն հավաքելու,լեզուն լավագույնս պահելու և զարգացնելու,լեզվի տարատեսակ քննությունների մասնակցելու,դիպլոմի մրցույթներին մասնակցելու,ուսումը Գերմանիայում շարունակելու մասին։ Այսինքն այդ բաժնում դուք կգտնեք այն ամենը,ինչ ձեզ պետք կգա իրագործելու ձեր նպատակները`կապված գերմաներենի և Գերմանիայի հետ։

Քանի դեռ բլոգս անձնական դոմեյնի վրա չէ,գրառումները հնարավոր կլինի գտնել նշումներով`Գերմաներեն,Գերմանիա։ Բացի այդ այդ գրառումների վերնագրի կողքին կլինի " * " նշանը,ինչը ձեզ թույլ կտա հեշտությամբ ու մի հայացքով ճանաչել գրառումը։

Հիմա արդեն բազմաթիվ պլաններ ու մտահաղացումներ ունեմ,թե ինչպես կարելի է նյութերը լավագույնս մատուցել ընթերցողին,թե՛ հետաքրքիր,թե՛ ուսուցողական,թե՛ տեղեկատվական գրառումներ պատրաստելու համար։



Բացի այդ կլինեն նաև գերմաներեն հոդվածներ,որոնք կպատմեն ինչպես Գերմանիայի,այնպես էլ գերմանացի գրողների կյանքի մասին։ Կամ էլ պարզապես իմ հերթական գրառումը կգրվի,ուղղակի`օտար լեզվով։ Ավելի ուշ կծանոթանանք նաև գերմանացի գրողների ստեղծագործություններին,ձեզ կներկայացնեմ նաև լեզվիս Դիպլոմային աշխատանքից հատվածներ,կպատմեմ ինչպես է պետք լավագույնս գրել այդպիսի աշխատանքներ,կենսագրություն,Մոտիվացիա ու լրացնել հարցաթերթիկներ։ Մի խոսքով,մենք կսովորեք նաև այն ամենը,ինչը կարող է ձեզ պետք գալ այս կամ այն ծրագրին մասնակցելու համար։

Հուսով եմ,որ միտքս հավանեցիք։ Առաջիկայում կներկայացնեմ աշխատանքային պլանը`նշելով,թե մոտ օրերս ինչ գրառումներ են սպասվում և ինչ թեմաներով։ Եթե ունեք այլ առաջարկներ կամ հստակ թեմաներ,ապա անպայման գրե՛ք մեկնաբանությունների մեջ։ Շատ-շատ շնորհակալ կլինեմ։

Հ.գ. Սակայն իմ այս նոր գաղափարի ծնունդը դեռևս չի պայմանավորում այն փաստը,որ մեր "ավանդական" գրառումներն ու պատմվածքներն այլևս չեն լինի։ Ո՛չ,բնա՛վ։ Պարզապես գրառումներիս զուգահեռ քեզ հետ,ի՛մ ընթերցող,կկիսվեմ իմ փորձով ու գիտելիքներով։Հուսով եմ,որ սա հետաքրքրեց քեզ։

1 комментарий:

Анонимный комментирует...

շատ հետաքրքրեց սպասում եմ սպասումմ :D

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...